Անցյալ տարի հոկտեմբերի 20-ի ՀՀ նախագահի հրամանագրով Նիդերլանդների Թագավորությունում արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը ( Tigran Balayan ) համատեղության կարգով դեսպան նշանակվեց Լյուքսեմբուրգի Դքսությունում: Իր թվիթերյան ու ֆեյսբուքյան էջերով դեսպանը տեղեկացնում է, որ իր հավատարմագրերն է հանձնել Լյուքսենբուրգի մեծ Դքսին` նորին արքայական գերազանցություն Հենրի Ալբերտ Գաբրիել Ֆելիքս Մարիանին.
«Շատ տպավորված եմ Հայաստանի պատմության և ավանդույթների մասին Նրա գիտելիքներով: Ակնկալում եմ անխոնջ աշխատել երկկողմ և բազմակողմ համագործակցության ընդլայնման ուղղությամբ»,- գրել է դեսպանը:
Հավատարմագրերի հանձման արարողակարգի դեսպանի և նրա տիկնոջ հագուստները պատվիրվել և պատրաստվել են Հայաստանում:
No comments:
Post a Comment