28.02.2021 Մաստրիխտ/Նիդ.օրագիր
Sunday, 28 February 2021
«Անի» հայ համայնքի հյուրն էր Մարտայն Վան Հելվերտը ( Martijn van Helvert , CDA )
Solidariteit en vrijwilligerswerk in Armenië / Համերաշխություն և կամավոր աշխատանք Հայաստանի հետ
Մտածո՞ւմ եք Հայաստան գնալու և միգուցե կամավորական աշխատանք կատարելու մասին: Հետաքրքրվա՞ծ եք՝ ինչպես են դա արել ուրիշները: Ստորև հոդվածումը այդ քայլին դիմած հայ երիտասարդների փորձի մասին է:
Zit je erover na te denken om naar Armenië te gaan en misschien vrijwilligerswerk te doen? Ben je benieuwd hoe anderen het hebben gedaan? Lees hieronder dan mee over de ervaring van Armeense jongeren die de stap hebben gewaagd om terug te gaan!
Wat bewoog je om je boeltje te pakken en echt de stap te wagen en naar Armenië te gaan?
Lilit: Op 13 september 2020 kocht ik mijn ticket op voorgevoel en precies twee weken later was de oorlog uitgebroken. Ik had het ergste geaccepteerd, voor mijn gevoel vloog ik richting de dood. Dit voelde als een tweede Genocide. Iets waar mijn familie 100 jaar geleden zeer onder had geleden en waarvan wij nu nog de gevolgen ondervinden. Ik had koffers vol met humanitaire hulp en medicatie. We wisten totaal niet wat ons te wachten stond en hoe ernstig het ging worden. Toen alles eenmaal was begonnen drong het pas tot me door. Een grotere humanitaire ramp had ik nog niet ervaren in mijn leven.
Wartan: Toen ik in 2016 naar Armenië ging, kreeg ik voor het eerst in mijn leven het gevoel van thuis zijn. Door de oorlog realiseerde ik me dat ik juist nu mijn steentje moet bijdragen waar ik kan. Ik moet hier terug kunnen komen met mijn gezin.
Met onze talenten, kunde en ervaring kunnen we bijdragen aan de wederopbouw van een zeer getroffen gebied. Ik dacht “waarom zou je wachten totdat iemand anders het voor je doet? Be the change you want to see in the world”.
Mariam: Ik heb mij eigenlijk nooit echt thuis gevoeld in Nederland. Ik ging vaak op vakantie naar Armenië en wilde graag weten hoe het is om daar voor een langere tijd te verblijven
Wat deed je in Nederland voordat je naar Armenië ging?
Wartan: Ik studeerde criminologie in Leiden en was nog niet begonnen aan een carrière, dus de stap zetten was niet zo moeilijk voor mij. Het ging vrij snel. Twee dagen na het behalen van mijn bachelor ben ik op het vliegtuig gestapt naar Armenië.
Mariam: Ik studeerde logistiek en had een baan.
Kun je over het proces vertellen en misschien wat tips en tricks delen over het organisatorische gedeelte?
Wartan: Via het Birthright Armenia programma heb ik vrijwilligerswerk gedaan waardoor ik in korte tijd een groot netwerk heb opgebouwd. Ik zou aanraden om voor je komst eens met hun contact op te nemen.
Mariam: Bij mij is er eigenlijk geen sprake geweest van een proces of voorbereiding. Het is een impulsief besluit geweest in mijn laatste jaar. Wel kan ik aanraden om voor taxi’s in Armenië de app GG of yandex taxi te downloaden. Verder is er een Carrefour supermarkt, dus je kunt vrij veel producten van hier, daar verkrijgen. Hoe het openbaar vervoer daar werkt heb je binnen een paar dagen onder de knie.
Hoe combineer je het met je leven in Nederland? Heb je alles moeten opgeven of heb je het kunnen combineren?
Wartan: Ik heb alles opgezegd en ben het vliegtuig ingestapt. Ik had het geluk dat ik nog bij mijn ouders woonde, dus een kamer opzeggen was gelukkig niet nodig.
Ik moet er wel bij zeggen dat ik mijn ouders, familie en vrienden echt miste. Houd daar rekening mee als je gaat, vooral voor een langere tijd.
Mariam: Ik had gelukkig geen verplichtingen, dus hoefde ik niet na te denken over mijn leven in Nederland en kon ik makkelijk gaan.
Hoe heb je het geregeld? Wat heb je ervoor nodig gehad en wat heeft je geholpen?
Wartan: Ik heb een ticket gekocht en een zorgverzekering afgesloten, wat omgerekend ook maar €70 per jaar kostte. Verder heb ik een appartement gehuurd op loopafstand van Hraparak via List.am, een soort marktplaats van Armenië.
Wat zou je andere Armeniërs willen vertellen die deze stap ook willen zetten?
Wartan: Het is een grote stap en een groot risico. Dat kan overweldigend zijn, maar je moet goed naar je gevoel luisteren. Als je het wilt, doe het. Er is geen beter moment dan nu.
Lilit: Alleen het hier ZIJN is voldoende. Het doet mensen in Armenië goed om te zien dat ze er niet alleen voor staan.
Mariam: Ik raad iedereen die twijfelt aan om het gewoon te doen. Mijn reis naar Armenië heeft mij doen realiseren dat hoe langer ik daar bleef hoe leuker ik het begon te vinden. De mensen zijn zo warm, en gastvrij. Het is heel persoonlijk, ik voelde me daar echt alsof ik thuis was. Ook al zat ik in een bus vol onbekende mensen, toch voelde het alsof ik met "meroncov" (familie) was.
Wat deed je in je dagelijkse leven? Wat houdt je nu bezig?
Wartan: In Armenië werkte ik in de toerisme sector. Ik stelde reispakketten samen voor toeristen uit voornamelijk Arabische landen, maar ook Europa en Noord- en Zuid-Amerika. Na het werken ging ik bijna altijd de stad in met vrienden of collega’s om een drankje te doen. Je raakt immers niet uitgekeken op de sfeervolle binnenstad van Yerevan.
Lilit: Op dit moment ben ik aan het ondersteunen bij het opzetten van initiatieven en projecten, waarmee we de zelfredzaamheid van de mensen hier helpen bevorderen. Het samenbrengen van mijn netwerk in Nederland en in Armenië is mijn volgende doel. Zo kunnen we samen de gevolgen dragen van deze bloedige oorlog. Ik had een visioen waarin de omgekomen soldaten ons vroegen om elkaar lief te hebben, vrede te omarmen en goed te zorgen voor hun geliefden, moeders en kinderen. Dat is in mijn oren blijven rinkelen en het is aan ons om dat verzoek te respecteren.
Mariam: Over een paar weken ga ik weer naar Armenië en op dit moment ben ik op zoek naar werk. Wanneer ik daar ben ga ik verder met de fashion design lessen die ik in Armenië was opgestart.
Als je op zoek bent naar meer praktische tips & tricks, is de website van www.hayheros.nl een aanrader. Daar zal op 1 maart een update verschijnen van gebundelde do’s en dont’s van Armeniërs die vrijwilligerswerk hebben gedaan ter ondersteuning van de wederopbouw van ons land. Houdt de site goed in de gaten! Ook Repat Armenia en Birthright Armenia kunnen je veel informatie bieden over praktische zaken.
Mariam Klyan
Dit artikel is geschreven in het kader van het EU-project “Solidarity corps”. Wil jij ook schrijven voor Niderlandakan Oragir? Stuur dan een berichtje en word ook vrijwilliger!
Friday, 26 February 2021
Homeland Development Initiative Foundation (HDIF)
«Հայրենիքի զարգացման նախաձեռնություն» հիմնադրամ (HDIF)
February E-News
Homeland Development Initiative Foundation (HDIF)
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Փաստերը գլխիվայր շուռ տված Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանին՝ մտորելու համար
Նիդերլանդներում Ադրբեջանի արտակարգ և Լիազոր դեսպան Ֆիքրատ Ախունդովն այս անգամ փետրվարի 11-ին հոդված էր հրապարակել նիդերլանդական «EW magazine» շաբաթաթերթի կայքում`մեղադրելով Նիդերլանդացի խորհրդարանականներին ու այս երկրի հայ համայնքին: Հոդվածին ..խոսուն,, վերնագիր է դրել` «Հայաստանը վտանգում է խաղաղությունը Հարավային Կովկասում»: Աբսուրդը սկսվում է հենց վերնագրից, այդ ինչպես կարող է Հայաստանը վտանգել խաղաղությունը, երբ անցյալ տարի սեպտեմբերի 27-ին` անտեսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի (The OSCE Minsk Group) արցախյան հակամարտության խնդրի խաղաղ լուծման գործընթացը` Թուրքիայի օգնությամբ ու վարձկանների մասնակցությամբ հե՛նց Ադրբեջանն է լայնածավալ պատերազմ սկսել Լեռնային Ղարաբաղի դեմ` սրանով էլ վտանգելով «խաղաղությունը Հարավային Կովկասում»:
Միջազգային հանրության համար սա անթաքույց փաստ է, բայց Ադրբեջանի դեսպանը նրբորեն շրջանցել է պատերազմի նախահարձակին ու ինչպես միշտ մեղադրանքը շրջել Հայաստանի կողմ: 2020 թվականի նոյեմբերի 10-ի` եռակողմ պայմանավորվածության զինադադարից հետո չէր կարող Հայաստանը ձեռնարկել քայլեր, որոնք վնասեին խաղաղությանը՝ այն դեպքում, երբ Հայաստանը պատերազմի արդյունքում զիջեց շահեկան դիրքերն ու իրեն ոչ ձեռնտու պայմաններով գնաց խաղաղության: Ակնհայտ հասարակությանը մոլորեցնող սխալ մեկնաբանություն: Սա միայն վերնագրի մասով:
Հոդվածն ինչու՞ հենց EWmagazin-ում
ewmagazin-ի թղթակիցը ՀՀ դեսպան Տիգրան Բալայանին վեց հարց էր ուղղել Ադրբեջանի հետ վերջին պատերազմի վերաբերյալ: Պատասխանները հրապարակվեցին հունվարի 28-ին «Եվրոպան փակում է աչքերը» վերնագրով:
https://www.ewmagazine.nl/buitenland/achtergrond/2021/01/balayan-europa-sluit-de-ogen-223118w/
Հայ դեսպանի ներկայացրած թվերն ու անհերքելի փաստերը պատմում էին ծանր, պատերազմական հանցագործությունների վիճակագրության մասին:
Սա էլ հիմք հանդիսացավ Ադրբեջանի դեսպանին իր հոդվածը հենց EW բերել: Ճիշտ է թերթային տարբերակով այն չտպագրվեց, բայց տեղ գտավ կայքում՝ վերտառությամբ, որ ներկայացված դիրքորոշումը պարտադիր չէ համընկնի EW-ի կարծիքին: Այլ խոսքով շաբաթաթերթը վերապահում է ունեցել և ճիշտ էլ մոտեցել խնդրին, քանի որ, ինչպես ցույց են տալիս նաև հոդվածի ներքևի մասում գտնվող մեկնաբանությունները` փաստերի ճշմարտացիությունը խնդրահարույց են ու դրանք կրկնվում են Ադրբեջանի տարբեր քաղաքական գործիչների մոտ` ասես շտամպով թողարկված ադրբեջանական արտադրանք: Որքանո՞վ ռեալ կլինեն փաստերը, դա պարոն Ախունդովի համար էական էլ չէ: Կարևորը` ասել, մեղադրել ու անցնել առաջ: Անտեղյակ լսարանի ականջին հնարավոր է այն ընդունելի լինի: Այս փորձը 2020 թվականի փետրվար ամսից Նիդերլանդների Թագավորությունում իր առաքելությունը սկսած մեծարգո դեսպան Ախունդովն արդեն ունի: Երբ դիվանագետների «Diplomat Magazine» մամուլի հարթակը Հայաստանի մշակութային կյանքի, ֆրանկաֆոն երկրների համագործակցության ու կորոնավիրուսի պայմաններում Հայաստանում ընթացող ժողովրդական գործընթացների մասին նյութեր հրապարակեց, դրան Ադրբեջանի դեսպանը պատասխանեց հենց այս նույն կայքում՝ հանդուրժողականության, կրոնական ու էթնիկ միասնության իրենց «փայլուն» մոդելի մասին պատմող հոդվածով (Azerbaijan is a model of multiculturalism and tolerance, April 5, 2020, Diplomat Magazine): Այն գովերգում ու պատմում էր հուշարձանների խնամքի ու պահպանման մասին, ինչպես են «Հրո երկրում» տարբեր ազգեր, այդ թվում հայերը, միասին համերաշխ ապրում: Աղերս չունեցող ճշմարտությունը` գոնե հայերին վերաբերվող մասով եկել «բախվել» էր Ադրբեջանում հայկական մշակութային արժեքների համատարած ոչնչացմանը, քրիստոնեական խաչերի գլխատմանն ու ու խաչքար-հուշարձանների ավերմանը: Ճշմարիտ պատկերն ու Ախունդովի այս հոդվածի պատասխանն արտացոլված է The Netherlands Diary կայքում: («Azerbaijan As A Brilliant Model of A Unity of Tolerance, Religion, Ethnicity! Serious or a Joke?». Friday, 26 June 2020) այստեղ:
https://www.nidoragir.com/2020/06/azerbaijan-as-brilliant-model-of-unity.html
https://www.facebook.com/DiplomatMagazineTheHague/posts/2890863284326927
Այս երկու հոդվածները համեմատելով ընթերցողը անզեն աչքով պարզ կտեսնի կեղծիքն ու ճշմարտությունը:
Մեր պատասխանը երկար ժամանակ տեղադրված էր նույն Diplomat Magazine-ի ֆեյսբուքյան էջում:
Երեսփոխանների հետ երես առ երես հանդիպումներում դեսպան Ֆիքրատ Ախունդովն ասելիք չունեցավ
Նիդերլանդական մամուլին զգայուն կերպով հետևող ու այսչափ հետևողական արձագանքող Ադրբեջանի հարգարժան դեսպանը, պրակտիկ հանդիպումներից, որտեղ կարող է բարձրաձայն բղավել ադրբեջանական «ճշմարտության» մասին, խուսափում է: էլ որտե՞ղ, եթե ոչ երկրի խորհրդարանի բարձր ամբիոնից կարելի էր խոսել: Նա այդպես էլ չմասնակցեց Հաագայում, փետրվարի 4-ին, Նիդերլանդների խորհրդարանի հրավիրված արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին, որտեղ ի դեպ հրավիրված Հայաստանի դեսպանը ելույթ ունեցավ: Հանդուրժողականության ու ժողովրդավարության մասին դասեր տվող Ադրբեջանի դեսպանը հանդիպման հրաժարվելը նույնացրեց հայ գործընկերոջ ներկայության փաստով, ոչինչ որ արտաքին գործերի հանձնաժողովը, որպես փոխզիջում առաջարկել էր Հայաստանի դեսպանի հետ միաժամանակ ներկա չլինել հանձնաժողովի նիստին, կամ մի այլ օր մասնակցել: Այս տարբերակից էլ Ադրբեջանի դեսպանը հրաժարվել էր` սրանով մերժելով ադրբեջանական կողմի հանդիպումը արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ:
Փոխարենն անպակաս են խորհրդարանականների հասցեին արված լուտանքները մամուլի էջերից
Այսպիսով Պարոն Ախունդովը թողած Նիդերլանդների պես ժողովրդավարական երկրի խորհրդարանական ամբիոնը, օգտագործելով (ավելի ճիշտ կլինի ասել չարաշահելով) մամուլում իր պատասխան խոսքի ընձեռնված հնարավորությունը EWmagazin-ի համացանցային էջից ուղիղ մեղադրանք է հնչեցնում այն երկրի խորհրդարանականների հասցեին, որտեղ հավատարմագրված է ինքը: Նրա բնորոշմամբ նիդերլանդական «պոպուլիստական կուսակցությունների որոշ խորհրդարանականների» ազդեցության տակ ընդունվել են «Ադրբեջանի դեմ 11 աննախադեպ բանաձևերը»:
Նա սա վերագրում է Հայկական լոբբիի ազդեցությանը՝ իբր Նիդերլանդների 2021 թվականի մարտի խորհրդարանական ընտրություններում հայ ընտրողների ձայները ստանալու համար:
Իրականում այս խմբակցություններին պոպուլիստական որակավորում տալը՝ մեղմ ասած, կամ անտեղյակության, կամ էլ անգրագիտության արդյունք է, խորհրդարանում այն ընդունվել է մեծամասնության կողմից, իսկ թե ինչպիսի ժողովրդավարական համակարգ ունի Նիդերլանդները արդեն մոտ 30 տարի իշխող Ալիևյան կլանի ներկայացուցիչ դիվանագետին չէ, որ պետք է գնահատականներ հնչեցնի:
Բայց ոչ, դեսպանն ավելի առաջ է գնում, որոշ նիդերլանդացի խորհրդականների էլ մեղադրում է Ադրբեջանի դեմ ռասիստական, ազգայնական և շովինիստական զգացմունքներ տարածելու մեջ:
Դեսպանը զուր է յուր բարկության մաղձը թափում Նիդերլանդացի դեպուտատների ու հայ համայնքի վրա: Ադրբեջանաթուրքական ագրեսիան միայն Նիդերլանդների խորհրդարանի կողմից չի դատապարտվել, նմանատիպ բանաձևեր են ընդունվել Բելգիայում, Ֆրանսիայում, Լյուքսենբուրգում, այլ երկրների խորհրդարանականների ու կազմակերպությունների, առաջադեմ մարդկության կողմից: Սա էլ դեսպանը վերագրում է խոսքի ազատությունը չարաշահած հայկական սփյուռքի ազդեցությանը, որը «չի մտածում իրենց հայրենիքի մասին, այլ ավելի շատ գործում է Ադրբեջանի դեմ»:
Անխնա քննադատությանն արժանացած նիդերլանդների հայ համայնքը
Հետաքրքիրն ու արտառոցը նա է, որ նավթադոլարներով գնված ահռելի քանակի զենքերով ու վարձկաններով Արցախի վրա արշաված ու այն պաշարած երկրի դեսպանն է հատկապես Բենելյուքսի երկրների հայկական սփյուռքին մեղադրում Ադրբեջանի դեմ` իր խոսքերով «կեղտոտ արշավ» կազմակերպելու, Եվրոպական արժեքները, խոսքի ազատությունը ոտնահարելու մեջ: Մի դրվագում էլ՝ Խաղաղությունը խաթարած, պատերազմով հարց լուծած երկրի դիվանագետը, քննադատում ու մեղադրում է՝ այս անգամ ոչ թե «պոպուլիստական հայացք» ունեցող առանձին կուսակցություններին, այլ ուղիղ Նիդերլանդների խորհրդարանին, որն անարդարացի է վարվել ու մի բանաձևով էլ չի դատապարտել ադրբեջանի ռմբահարումներին պատասխանած հայկական կողմին: Ախունդովը արդարացի է համարում, որ նման մի բանաձևով էլ նշվեր ադրբեջանցի զոհերի, պատմական հուշարձաների ու մշակութային կոթողների ոչնչացման մասին: Սա այն դեպքն է, երբ զոհի վրա հարձակվողը բողոքում է, որ վնասվել է այն ատամը, որով կառչել է զոհից:
Նիդերլանդների հայ համայնքը Նիդերլանդների հասարակության ինտեգրված մի հատվածն է, որը գործուն մասնակցությունն ունի երկրի ժողովրդավարության, դեմոկրատիայի կայացմանն ու կերտմանը, մասնակցում է երկրի բազմազգ մշակութային կյանքում կազմակերպվող միջոցառումներում, սերտ ու բարեկամական կապերի մեջ է մյուս համայնքների հետ :
Հանդուրժողականությյունից խոսել սիրող դեսպանը պետք է լավ իմանա, որ Նիդերլանդներում համարյա նույնքան թվով հայեր են բնակվում, քան իր արդեն տարբեր հոդվածներում մատնանշած հայերի թիվն է Ադրբեջանում: Նրա խոսքերով` Արցախի հայերից բացի, ,,հանդուրժողական,, Ադրբեջանում բնակվում են 30 հազար հայեր: Հիմա դեսպանին մտորելու համար պարզ ու տրամաբանական հարց: Այդ ինչպե՞ս է, որ նման քանակությամբ հայեր բնակվելով Ադրբեջանում չկան հայկական դպրոցներ, թերթեր, մշակութային օջախներ, Բաքվի միակ եկեղեցին էլ զրկվել է գմբեթի խաչից, իսկ ավելի քիչ թվով հայեր Նիդերլանդներում ունեն մի քանի հայկական եկեղեցի, մշակութային օջախներ, բազմաթիվ կիրակնօրյա հայկական դպրոցներ, թերթ և այլը: Այն դեպքում, երբ նախկինում դրանց պակասը չի եղել: Այդ ինչպե՞ս է, որ Նիդերլանդներում պահպանվել են հայկական մշակութային արժեքներն ու կոթողները, փողոցների, կամուրջների, եղեղեցիների, այլ օբեկտների հայկական անվանումներ, իսկ Ադրբեջանի տարածքում դրանք համարյա իսպառ բացակայում են, այն դեպքում, երբ ժամանակին տարածքն հայտնի է եղել հայկական մշակութային բազմազան հարուստ ժառանգությամբ: Այս հստակ հարցին դժվար էլ ի վիճակի լինի պատասխանել դեսպանը, քանի որ անցնող տարիներին Ադրբեջանում հետևողական պայքար է մղվել հայկականության դեմ, անգամ հայատառ անառիկ միջնադարյան վանքերը վերագրվել են այլ մշակույթի: Ադրբեջանի հակահայ քարոզչությունը ցավոք սահմաններ չճանաչեց:
Քննադատելով հայ համայնքին Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանը ցավոք չի ,,նկատում,, որ հայերի նկատմամբ Ադրբեջանի ատելության, անհանդուրժողականության խոսքը տեղափոխվել է Նիդերլանդներ, դա արտացոլվեց Նիդերլանդներում գործող թուրք-ադրբեջանական բարեկամության ընկերության նախագահ Իլհան Աշկինի խոսքերում, երբ հնչեցրեց «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը» ազգայնամոլական արտահայտությունը։ Բազմազգ ու բազմամշակույթ Նիդերլանդներում նա այդպես էլ չգիտակցեց, որ խախտել է Նիդերլանդական համակեցության օրենքները, թեև Նիդերլանդների արդարադատության վերին ատյանները ատելություն, բռնություն քարոզող խոսքի համար նրան դատապարտեցին։
https://www.ad.nl/almelo/hoge-raad-oproep-tot-geweld-tegen-armeniers-in-almelo-bewezen~a6f4485f/
Իսկ Ադրբեջանում իշխանամետ շատ թերթեր ու կայքեր կարծեցին «Հոլանդիան պատժում է ադրբեջանցուն Հայաստանին քննադատելու համար» (իշխանամետ կայքերից մեկի վերնագիրը
Գուցե մենք պետք է հասկանա՞նք Ախունդովին, նրա երկիրը չի գտնվում ժողովրդավարական երկրների առաջին տասնյակում, ընդհակառակը այն եզրափակողների ցուցակում է, որտեղ կան բանտարկված լրագրողները և ամենօրյա խախտվում են մարդու իրավունքները:
Դեռ թարմ է դեպքը ինչպես 2020 թ. Հուլիսին, դեսպանատան պատշգամբից, երբ ամբոխը հավաքվել էր դեսպանատան շենքի «անձեռնամխելի» տարածքում, նա հրահրեց քարեր նետել հայ ցուցարարնեի վրա, որոնց հավաքն արտոնված էր պաշտոնապես: Հասկանալի է, որ նա լավ տեղեկացված չէ միջազգային իրավունքի, նույնիսկ իր սեփական դիրքորոշմանը ներկայացվող պահանջների մասին:
Ահա թե ինչին պետք է հետևեր դեսպանը։ Դեսպանն իհարկե աշխատում է, բայց հակառակ ուղղությամբ։ Ադրբեջանում այդպես էլ չհասկացան Աշկինի խոսքերի իմաստը, քանի որ հենց նրանք անմիջական այս հանցագործության իրագործողները դարձան 2020թ. սեպտեմբերի 27-ին` սկսելով մահ սփռող պատերազմ: Աշկինի արարքը (ինչպես նաև մարդասպան Սաֆարովի) Ադրբեջանում խրախուսվում է ու այս պատկերը քաջ ծանոթ է Ադրբեջանի դիվանագետին։
Իսկ Փաստերն այլ բան են ասում
Ադրբեջանի դեսպանը քողարկվելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ոչ միանշանակ Ադրբեջանի օգտին արված, բայց այդպես ներկայացվող չորս բանաձևերի (822, 853, 874 և 884) հետևում, արդարացնում է ռազմական ուժի կիրառումը, որի արդյունքում երկու կողմերից խլվեցին մարդկային հազարավոր կյանքեր, Հայաստանի կառավարությանն է մեղադրում բոլոր եղած ու չեղած մեղքերում:
Շատ հետ չգնանք, թվարկենք պատերազմի արդյունքում առաջացած իրադրությունը, որը զուտ մարդասիրական է:
Անտեղյակ լսարանին, իրոք կարող է դեսպանը համոզել, բայց անհերքելին այն է, որ այս ու մյուս անգամները Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմը սկսել է հենց Ադրբեջանը: Գրավվել է Հադրութի շրջանը, այլ տարածքներ, որ պատկանել է Արցախին, որտեղ բնակվել են բացառապես հայեր: Վերջին Պատերազմի ընթացքում Ադրբեջանը 3 անգամ վիժեցրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների առաջին դեմքերի հրադադարի առաջարկները, խախտում է ռազմագերիներին` բոլորը բոլորի դիմաց հանձնելու պայմանավորվածությունները, ձգձգում է մշակութային արժեքների վիճակը գնահատելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելական այցը...
Անհասկանալի է, որ հրադադարից անցել է մոտ երեք ամիս, բայց Ադրբեջանը իր մոտ է պահում հարյուրավոր գերեվարված հայերի, որոնց մի մասին տանջում ու սպանում է, անտեսում է Եվրամիության նրանց ազատելու կոչերը, ավելին սպառնում է խզել ԵՄ-ի հետ հարաբերությունները:
« …Մինչդեռ Ադրբեջանը շարունակում է կատարել իր պարտավորությունները»- այսպես գրում է Ախունդովը EW-ին:
Միայն այս պնդումից հայտնի չէ , թե էլ ինչ պարտավորությունների կատարում նկատի ունի Ադրբեջանի դեսպանը:
Հոդվածում անրադարձել ենք միմիայն պարոն դեսպանի Նիդերլանդացի պատգամավորների ու հայ համայնքի հասցեին արված մեղադրանքներին: Մյուս թեմաներով նրա ասված խոսքերն այնքան անտրամաբանական , ծիծաղելի, անիրական ու հակասական են, որ հարկ չկա ուշադրության արժանացնել: Եղածն էլ բավական է պատկերացում կազմելու այսօրվա Ադրբեջանում ընթացող հակաժողովրդական գործընթացների ու Հայաստանի նկատմամբ ունեցած վերաբերմունքի մասին:
Hay Azian
«Նիդերլանդական օրագիր» կայքի խմբագիր
Հ.Գ- Հիշյալ հոդվածը թարգմանվել է անգլերեն (թարգ.Ն.Գասպարյան)և հոլանդերեն (թարգ.Փ.Կնիազիան,Ն.Ռոմաշուկ)
Հոլանդերեն տարբերակն ուղարկվել է EWmagazine հանդեսին
Thursday, 25 February 2021
Նիդերլանդների խորհրդարանը հայանպաստ բանաձևեր է ընդունել. Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հերթը կառավարությանն է
PERSBERICHT
Federatie Armeense Organisaties is blij met duidelijke uitspraak Tweede Kamer
Regering aan zet om eindelijk Armeense genocide ter erkennen
Den Haag, 25 februari 2021 – De Federatie Armeense Organisaties Nederland (FAON) bedankt de Tweede Kamer voor het aannemen van de motie, die Kamerlid van ChristenUnie Joël Voordewind 25 februari heeft ingediend.
In de motie wordt de regering expliciet opgeroepen de Armeense genocide te erkennen. De TweedeKamer stemde vrijwel unaniem voor de motie.
Deze zeer brede steun voor de motie laat zien dat er al te lang groot ongenoegen in de Kamer was over de wijze waarop de achtereenvolgende regeringen de Armeense genocide behandelden.
De dank van FAON, het 24 april Comité en van alle Armeniërs in Nederland gaat uit naar Joël Voordewind en de vele andere Kamerleden, die gedurende lange tijd zich ingespannen hebben voor de erkenning van de Armeense genocide. Velen van hen hebben ook door aanwezigheid bij de herdenkingen, bij monumenten, bij concerten zoals bij het 100 jaar herdenkingsconcert in de Grote Kerk in Den Haag hun betrokkenheid geuit. De FAON is hen zeer erkentelijk. De FAON dankt ook de leden van het Comité van Aanbeveling van het 24 april comité van FAON voor hun jarenlange steun.
Uit de motie Voordewind c.s. komt ook als boodschap naar voren, dat duidelijke taal geboden is om precaire onderwerpen als deze, in de toekomst tot een oplossing te brengen.
De FAON acht deze gedachte nu extra belangrijk, gezien de huidige situatie, waarbij tijdens de oorlog in Nagorno Karabach door Genocide Watch gewaarschuwd is voor een nieuwe genocide, en ook na de oorlog zowel Turkije als Azerbeidzjan zich agressief opstellen tegenover Armenië.
Het uitblijven van benoemen en erkennen van vroegere gebeurtenissen als genocide, kan als verkeerd signaal worden opgevat.
De FAON gaat ervan uit dat de regering deze zeer duidelijke uitspraak van de Kamer niet naast zich neer zal leggen, en tot uitvoer zal brengen.
Al in eerdere moties (2015, 2018) sprak de Kamer zelf expliciete erkenning van de Armeense genocide uit, nadat de Kamer deze in 2004 bij de motie Rouvoet, al had erkend met de unanieme oproep aan de regering “de erkenning van de Armeense genocide nadrukkelijk en voortdurend aan de orde te stellen bij Turkije, in bilateraal en in de EU- dialoog.
Met de nieuwe motie laat de Kamer alsnog weten, niet langer te kunnen instemmen met de manier met de huidige benadering door het kabinet.
Zoals bekend werden bij de Armeense genocide ook andere Christelijke minderheden, als Assyriërs, Arameeërs en Pontische Grieken slachtoffer. Ook voor hen is het niet-erkennen van de genocide door de regering steeds pijnlijk geweest.
• Federation of Armenian Organisations in the Netherlands • FAON
PRESS RELEASE
Federation of Armenian organisations is pleased with the clear ruling of the Parliament
Now it’s the governments move to finally recogise the Armenian Genocide
The Hague, 25 February 2021 – The Federation of Armenian Organisations in the Netherlands (FAON) thanks the House of Representatives of the Netherlands for adopting a motion, that MP Joël Voordewind (ChristenUnie) has put forward today.
This motion calls on the Dutch government explicitly to recognise the Armenian Genocide. The motion is adopted almost unanimuously.
This very broad support for the motion shows that for too long there has been great dissatisfaction in the Parliament how the successive governments have dealt with the Armenian Genocide.
FAON, the 24 April Committee and all Armenians are thankful to Joël Voordewind and also to the many other MPs, who were committed to the recognition of the Armenian genocide for many years. Many of them showed their commitment by being present at 24 april commemorations, at Genocide monuments, concerts, such as the Armenian Genocide Centennial commemoration concert in the Grote Kerk in the Hague. FAON is grateful to them all. FAON is also thanking the members of Recommending Committee of 24 April Committee for their support for years.
The motion's message is that a clear language is needed to resolve precarious issues in the future. The FAON considers this idea especially important, given the current situation, in which Genocide Watch warned of a new genocide during the war in Nagorno Karabakh, and after the war both Turkey and Azerbaijan are aggressive towards Armenia.
The failure to identify and recognise historical events as genocide can be considerd as the wrong signal.
The FAON assumes that the government will not disregard this very clear statement of the Parliament and will implement it.
In earlier motions (2015, 2018), the Parliament explicitly recognised the Armenian Genocide, after the Dutch Parliament had already recognised it in 2004 in the motion by MP Rouvoet adopted unanimously, which appeals to the government “to expressly and continuously raise the recognition of the Armenian Genocide during the bilateral and EU dialogue with Turkey”.
With the new motion, the Parliament announces that it can no longer agree with the government's current approach.
As it is known, other Christian minorities, such as Assyrians, Arameans and Pontic Greeks, were also victims of the Armenian Genocide. In the same way as for Dutch people with an Armenian backgroud, also for people with these backgrounds, the government's failure to recognise the genocide has always been painful.
• Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիա • FAON
Մամլո հաղորդագրություն
Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան գոհ է Նիդերլանդների խորհրդարանի հստակ որոշումից
Այժմ հերթը Հոլանդիայի կառավարությանն է, որպեսզի ճանաչի Հայոց ցեղասպանությունը
Հաագա, 25 փետրվարի 2021 թ. – Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) շնորհակալություն է հայտնում Նիդերլանդների խորհրդարանին Քրիստոնեական միություն խմբակցության պատգամավոր Ջոել Ֆորդեվինդի բանաձևն ընդունելու համար։
Բանաձևում հստակորեն կոչ է արվում կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Խորհրդարանը համարյա միաձայն ընդունեց բանաձևը։
Պատգամավորների լայն աջակցությունը բանաձևին ցույց է տալիս, որ Նիդերլանդների խորհրդարանում բավական երկար ժամանակ տիրում էր մեծ դժգոհություն Հայոց ցեղասպանության հետ կապված իրար հաջորդող կառավարությունների վերաբերմունքից։
FAON-ը, ապրիլի 24-ի հանձնախումբը և համայն հոլանդահայությունը երախտապարտ են Ջոել Ֆորդեվինդին և խորհրդարանի բազմաթիվ այլ անդամներին, որոնք երկար տարիներ ջանք չեն խնայել, որպեսզի ճանաչվի Հայոց ցեղասպանությունը։ Նրանցից շատերը ցուցաբերել են անմնացորդ նվիրվածություն և սատարել են մեզ` ներկա գտնվելով Մեծ Եղեռնի զոհերի ոգեկոչման միջոցառումներին, ինչպես օրինակ Հաագա քաղաքում կայացած Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ոգեկոչման համերգին։ FAON-ը երախտապարտ է բոլոր նրանց, ովքեր աջակցեցին մեզ այս հարցում։ FAON-ը նաև շնորհակալություն է հայտնում ապրիլի 24-ի հանձնախմբին սատարող կոմիտեի անդամներին տարիներ շարունակ մեզ ցուցաբերած աջակցության համար։
Ֆորդեվինդի և այլոց բանաձևի պատգամը կայանում է նրանում, որ անհրաժեշտ է հստակ լեզվով խոսել իրերի մասին, որպեսզի ապագայում կարելի լինի լուծում գտնել կնճռոտ խնդիրների համար։
FAON-ը համարում է, որ այս գաղափարը չափազանց կարևոր է՝ հաշվի առնելով ներկայիս իրավիճակը, երբ Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ իսկ Genocide Watch-ը նախազգուշացրել էր նոր ցեղասպանության մասին, իսկ պատերազմից հետո և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը ագրեսիվ դիրքորոշում են որդեգրել Հայաստանի նկատմամբ։
Պատմական իրադարձությունները չկոչել և չճանաչել, որպես ցեղասպանություն, կարող է բոլորովին սխալ պարունակել։
FAON-ը ենթադրում է, որ կառավարությունը չի անտեսի խորհրդարանի այս շատ հստակ հայտարարությունը և կիրականացնի այն։
Ավելի վաղ բանաձևերով (2015,2018), խորհրդարանը հստակորեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Խորհրդարանը դեռ 2004 թ. միաձայն ընդունելով Ռաուֆուտի բանաձևը ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը։ Այդ բանաձևը դիմելով կառավարությանը նշում է. «Թուրքիայի հետ երկկողմ կամ Եվրամիության շրջանակներում երկխոսության ժամանակ կառավարությունը պետք է հստակորեն և շարունակաբար քննարկման առարկա դարձնի Հայոց ցեղասպանության ճանաչումը»։
Նոր բանաձևով խորհրդարանը հայտնում է, որ այլևս չի կարող համաձայնվել կառավարության ներկայիս մոտեցման հետ։
Ինչպես հայտնի է, Հայոց ցեղասպանության ժամանակ այլ քրիստոնյա փոքրամասնություններ, ինչպիսիք են ասորիները, արամեացիները և պոնտացի հույները, նույնպես զանգվածային ջարդերի զոհ են դարձել։ Նրանց համար էլ ցավալի է, երբ Նիդերլանդների կառավարությունը լիարժեք չի ճանաչում ցեղասպանությունը։
/////////////////////////////////////////////////////////////
Նիդերլանդների խորհրդարանը հայանպաստ բանաձևեր է ընդունել. Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հերթը կառավարությանն է
ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդների խորհրդարանը փետրվարի 25-ին երկու հայանպաստ որոշում է կայացրել. ընդունվել է Քրիստոնեական միություն խմբակցության պատգամավոր Ջոել Ֆորդեվինդի բանաձևը, որը Նիդերլանդների կառավարությունից պահանջում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև հավանության է արժանացել Մարտին վան Հելֆերտի բանաձևը՝ Ադրբեջանի կողմից հայ գերիներին վերադարձնելու անհրաժեշտության մասին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը՝ ընդգծելով, որ հոլանդահայերը ողջունում են Նիդերլանդների խորհրդարանի կողմից երկու բանաձևերի ընդունումը և շնորհակալություն հայտնում նման հստակ դիրքորոշման համար: «Բանաձևերն ընդունվել են ձայների ճնշող մեծամասնությամբ։ Միայն թուրքամետ DENK խմբակցությունը (3 պատգամավոր) դեմ քվեարկեց։ Ջոել Ֆորդեվինդը պահանջեց, որ կառավարությունը հայտնի, թե ինչպես է կիրառելու այս մեծամասնության կողմից ընդունված բանաձևի դրույթները»,-նշեց Հախվերդյանը։
Պատգամավոր Ջոել Ֆորդեվինդի բանաձևում հստակորեն կոչ է արվում կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
«Պատգամավորների լայն աջակցությունը բանաձևին ցույց է տալիս, որ Նիդերլանդների խորհրդարանում բավական երկար ժամանակ տիրում էր մեծ դժգոհություն Հայոց ցեղասպանության հետ կապված իրար հաջորդող կառավարությունների վերաբերմունքից։ Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON), Ապրիլի 24-ի հանձնախումբը և համայն հոլանդահայությունը երախտապարտ են Ջոել Ֆորդևինդին և խորհրդարանի բազմաթիվ այլ անդամներին, որոնք երկար տարիներ ջանք չեն խնայել, որպեսզի ճանաչվի Հայոց ցեղասպանությունը։ Նրանցից շատերը ցուցաբերել են անմնացորդ նվիրվածություն և սատարել են մեզ` ներկա գտնվելով Մեծ Եղեռնի զոհերի ոգեկոչման միջոցառումներին, ինչպես օրինակ Հաագա քաղաքում կայացած Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ոգեկոչման համերգին։ FAON-ը երախտապարտ է բոլոր նրանց, ովքեր աջակցեցին մեզ այս հարցում։ FAON-ը նաև շնորհակալություն է հայտնում Ապրիլի 24-ի հանձնախմբին սատարող կոմիտեի անդամներին տարիներ շարունակ մեզ ցուցաբերած աջակցության համար։ Ֆորդևինդի և այլոց բանաձևի պատգամը կայանում է նրանում, որ անհրաժեշտ է հստակ լեզվով խոսել իրերի մասին, որպեսզի ապագայում կարելի լինի լուծում գտնել կնճռոտ խնդիրների համար։
FAON-ը համարում է, որ այս գաղափարը չափազանց կարևոր է՝ հաշվի առնելով ներկայիս իրավիճակը, քանի որ հենց Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ Genocide Watch-ը նախազգուշացրել էր նոր ցեղասպանության մասին, իսկ պատերազմից հետո և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը ագրեսիվ դիրքորոշում են որդեգրել Հայաստանի նկատմամբ»,-նշում է FAON-ը՝ հույս հայտնելով, որ կառավարությունը չի անտեսի խորհրդարանի այս շատ հստակ հայտարարությունը և կիրականացնի այն։
Խորհրդարանը, դեռ 2004թ. միաձայն ընդունելով Ռաուֆուտի բանաձևը, ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը։ Այդ բանաձևը դիմելով կառավարությանը նշում է. «Թուրքիայի հետ երկկողմ կամ Եվրամիության շրջանակներում երկխոսության ժամանակ կառավարությունը պետք է հստակորեն և շարունակաբար քննարկման առարկա դարձնի Հայոց ցեղասպանության ճանաչումը»։ Հետագայում կրկին՝ 2015, 2018 թվականներին, խորհրդարանը հստակորեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։
Նոր բանաձևով խորհրդարանը հայտնում է, որ այլևս չի կարող համաձայնվել կառավարության ներկայիս մոտեցման հետ։
«Հայոց ցեղասպանության ժամանակ այլ քրիստոնյա փոքրամասնություններ, ինչպիսիք են ասորիները, արամեացիները և պոնտացի հույները, նույնպես զանգվածային ջարդերի զոհ են դարձել։ Նրանց համար էլ ցավալի է, երբ Նիդերլանդների կառավարությունը լիարժեք չի ճանաչում ցեղասպանությունը»,-նշում են Հոլանդահայերի կազմակերպությունների ֆեդերացիայից։