The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Saturday, 9 January 2021

«Լուսավոր ապագայի» նոր նախագծերից մեկը «Հոլանդերեն՝ ոչ հոլանդացիների համար»


Մեր հայրենակցուհի Մարիամ Կիրակոսյանի` Նիդերլանդներում գլխավորած «ԼՈՒՍԱՎՈՐ ԱՊԱԳԱ» (BRIGHT FUTURE) հասարակական կազմակերպությունը ողջ տարվա ընթացքում կիրականացնի ԵՎՐՈՄԻՈՒԹՅԱՆ «SOLIDARITY» նախագծեր (դրանցից երկուսին կանդրադառնանք հաջորդիվ)։

Նախագծերից մեկը կրում է «Հոլանդերեն՝ ոչ հոլանդացիների համար» խորագիրը և կիրականացվի Նիդերլանդներում միջազգային ընտանիքներում ապրող երեխաների համար (էքսպատներ, փախստականներ)։ Ամեն ամիս  «ԼՈՒՍԱՎՈՐ ԱՊԱԳԱ» հ/կ տարբեր ազգություններ ունեցող կամավորները Amstelveen-ում կիրականացնեն 5-8 տարեկան երեխաների համար հոլանդերեն լեզվի զարգացմանը նվիրված ակտիվություններ։ Տարբեր ոչ-ֆորմալ մեթոդներով երեխաները ոչ միայն կկատարալեգործեն հոլանդերեն լեզուն, այլ նաև հեշտացված  և խաղային տարբերակով կծանոթանան գիտությանը, շրջակա աշխարհին և բնությանը, կիրականացնեն տարատեսակ «գիտական» էքսպերիմենտներ։ (Իմիջիայլոց, նախագծում ներգրավված երիտասարդ կամավորներից շատերն ունեն մանկավարժական կրթություն և ոչ-ֆորմալ ուսուցման փորձառություն)։ 

Նախագիծը խոստանումնալից է։  

ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐՆ այն կպահի իր ուշադրության տակ և կներակայացնի հետագա ընթացքն ու արդյունքները։  

Սա առաջին նախագիծը չէ, որ «ԼՈՒՍԱՎՈՐ ԱՊԱԳԱ» հ/կ իրականացնում է ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ հետ համագործակցությամբ։



No comments:

Post a Comment