Առաջին անգամ Նիդերլանդներում (23.01.2021) Քովիդի 19-ի հետ կապված գործեց պարետային ժամ՝ երեկոյան 21.00-ից մինչև առավոտյան 4:30-ը:
Եվ ահա երեկ սահմանափակումից րոպեներ առաջ երիտասարդ արվեստագետուհի (SoNa Sahakian ) Սոնա Սահակյանը իրացրել ու վայելել է ազատ տեղաշարժվելու իր իրավունքն ու մեծ լռությունից առաջ լուսանկարչական սարքին է ի պահ տվել դրսի վերջին րոպեների անցուդարձը:
Սոնան սովորել է արվեստի թեքումով գեղարվեստի ակադեմիային կից դպրոցը, ապա և ավարտել Հաագայի գեղարվեստի ակադեմիան: Նկարչությանը զուգահեռ նա նաև սիրում է այսպես խորիմաստ ու գեղեցիկ լուսանկարել:
No comments:
Post a Comment