ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը հայազգի Հայկ Հաջինազարյանին նշանակել է Սպիտակ տան տարածաշրջանային հաղորդակցության վարչության ղեկավար:
Նա Բայդենի նախընտրական քարոզարշավի մամուլի քարտուղարն է եղել: Աշխատել է նաև ԱՄՆ կոնգրեսում:
Հաջինազարյանը ծնվել է Օհայոյում՝ լիբանանահայ ներգաղթյալ ընտանիքում:
Ջեֆ Մարությանը կդառնա հերթական հայազգի գործիչը, որը պաշտոն կզբաղեցնի Բայդենի վարչակազմում: Մարությանը ազատել է Տրանսպորտային վարչության շրջանային վարչության (DDOT) տնօրենի պաշտոնը, որպեսզի միանա Բայդենի վարչակազմի թիմին: Նա աշխատելու է ԱՄՆ նախագահի աշխատակազմի գործադիր գրասենյակի ներքո, որպես Բնապահպանության և կլիմայի հարցերով խորհրդական:
No comments:
Post a Comment