Նիդերլանդական «Լուսավոր Ապագա» հ/կ (Bright Future Foundation) կազմակերպության կամավորները՝ այս անգամ Եվրոմիության SOLIDARITY CORPS-ի ներքո 2021թ. ընթացքում կլինեն «Նիդերլանդական Օրագրի» կողքին։ Վերջիններս իրենց հնարավորությունները կփորձեն լրագրության ասպարեզում՝ իրականացնելով կամավորական սեփական լրագրողական նախաձեռնությունը՝ մեր լրատվամիջոցի համար։
Հինգ երիտասարդներ ողջ 2021թ. ընթացքում Օրագրի ընթերցողին կներկայացնեն իրենց մտահաղացած հոդվածները, ռեպորտաժները, լրագրողական հետաքննությունները՝ ինչպես հայերեն, այնպես էլ հոլանդերեն լեզուներով։ Հասկանալի է, որ նախագծի շրջանակներում լույս տեսնող հոդվածները գրվելու են ոչ մասնագետ-լրագրողների կողմից։ Նախագծին մասնակցող կամավորներն, այնուամենայնիվ, կանեն հնարավորը՝ հետաքրքիր և ինֆորմատիվ անդրադարձներ կատարելու համար։Կամավորական այս նախագծի նպատակն է նոր շունչ հաղորդել լրատվամիջոցին՝ թերթի գործունեությանը ներգրավելով կրեատիվ և նախաձեռնող ակտիվ երիտասարդների։
Եթե դուք էլ ցանկանում եք միանալ նախագծի կամավորներին, ապա համեցեք. «Նիդերլանդական Օրագիրը» բոլորիս հարթակն է։ Մեզ հետ համագործակցում են դպրոցականներից մինչև գիտնականեր և միշտ ուրախ ենք ակտիվ համագործակցության համար։
Ի դեպ, երեկ մեր ֆեյսբուքյան հավանումների թիվը հատեց 10.000-ը, իսկ բաժանորդների թիվը՝ 11.660 է։
Volunteer for paper "Netherland's Diary".
In the frame of this project the youngsters will volunteer for the online non-profit newspaper, facing difficulties in human resources/volunteers. In a challenging journalistic environment they will work with each other and create interesting and actual articles/reports in 2 languages (Dutch, Armenian). The group will be couched efficiently to start the project and will have coaching support during the project as well. So the volunteers do not need to have a journalistic background. Improving the quantity of articles in Dutch, the initiative volunteers plan not only to support the newspaper with new and actual publications, but also eager to motivate young people living in the Netherlands to be involved in the newspaper's life. This project will give the youth space to learn new tools, meet new interesting people and experience themselves in the new environment. They will be given flexibility in agenda and space to volunteer 12 months, experience non-formal learning (NFL) methodology, improving their competences and knowledge in different fields, such as leadership and entrepreneurship.
The volunteers will get EU Youthpass certification, which they can attach to their CV while applying for a job in the Netherlands and abroad.
No comments:
Post a Comment