The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Friday, 15 January 2021

Նիդերլանդահայերը օգնելու են պրոթեզավորման լաբորատորիայի կահավորմանը

Ինչպես հայտնի է՝  Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը շուտով կունենա ժամանակակից, գերմանական սարքավորումներով հագեցած պրոթեզարան, որը կծառայի զինվորներին:  Այս պահին այն առավել, քան հրատապ է, քանզի հետպատերազմյան շրջանում վիրավոր զինծառայողներին օգնելու մեծ ու հրատապ պահանջարկ կա։

Ծրագիրը ֆինանսավորում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների մասնաճյուղը։  Այս ծրագրի, ինչպես նաև նեղ պրոֆիլավորման մասնագետների պատրաստման հանձնառությունն իր վրա է վերցրել Հոլանդիայի մեր հայրենակից Գարիկ Խաչատրյանը՝  ով  մենեջեր է Նիդերլանդական OIM Orthopedie օրթոպեդիկ ընկերությունում ու Հայաստանում իրականացնում է լաբորատորիայի կահավորումը «Զինվորի տուն» կենտրոնում։ 

Գարիկ Խաչատրյանը մեզ տեղեկացրեց, որ այս նախագծի շրջանակներում Նիդերլանդներում օրերս կազմակերպվել է  առաջին գիտաժողովը։  Այն տեղի է ունեցել Նայմեխենի Sint Maartens հիվանդանոցում։   Գիտաժողովին ներկա են եղել նույն  հիվանդանոցի գործադիր տնօրեն` Մարկ վան Հոուդենհովենը, տնօրենների խորհրդի անդամ՝ Դագմար Սմիթը, օրթոպեդիկ վիրաբույժ` Յան Վիլեմ Լուվերենսը, Դորնի ռազմական հիվանդանոցի օրթոպեդիկ տեխնոլոգիայի տնօրեն՝ Էդվին Վոլֆը , OIM Orthopedie-ի ոտքի պրոթեզի մասնագետ՝ Խայս վան Գենտը։ 

Գիտաժողովի ընթացքում քննարկվել է հայ գործընկերներին Նիդերլանդներ հրավիրելու հարցը. մարտի 1-ից 15-ը նրանք պետք է լինեն Նիդերլանդներում՝  վերապատրաստման դասընթացների մասնակցելու համար: Հունվարի 19-ին՝ Էդվին Վոլֆը  Գարիկ Խաչատրյանին հրավիրել է  Դորնի ռազմական հիվանդանոց՝  դասընթացների ծրագիրը կազմելու համար: 

Քննարկվել է նաև Խայս վան Գենտի փետրվար ամսին  Հայաստան մեկնելու հարցը : Նա այնտեղ կմնա 2,5 ամիս , որպիսի  կարողանա կարիքավոր որոշ զինվորների համար պրոթեզներ պատրաստել, ինչպես նաև՝  կախված ժամանակի հնարավորությունից,  ֆիզիոթերապևտներ վերապատրաստել։ 

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների մասնաճյուղն արդեն  Հայաստան է ուղարկել Ottobock ընկերությունից գնված պրոթեզավորման լաբորատորիայի սարքավորումները, իսկ մոտակա օրերս   ուղարկվելու է ProCare-ի 2D քայլվածքի վերլուծության սարք։ 

 Այս ամենը գնվել են  «Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների մասնաճյուղի վերջին դրամահավաքի միջոցներով։  Հիմնադրամը Շուտով հանդես կգա տարեկան հաշվետվությամբ։

Վերջինիա Խալաֆյան

Նյութը գրվել է Եվրոմիության «Solidarity corps» «Աջակցիր թերթին» նախագծի շրջանակում



Vorige week was een gesprek met Garik Khachatryan, projectmanager van Armeniefonds
project “Zinvori Tun”, op een vergadering die plaatsvond in de Sint Maartens kliniek in verband
met het project,.
Tijdens dit overleg waren aanwezig:
- Mark van Houdenhoven, directeur Sint Maartens Ziekenhuis,
- Edwin Wolf, directeur orthopedietechniek militaire Hospitaal in Doorn
- Jan Willem Louwerens, orthopedisch chirurg van Sint Maartenskliniek
- Dagmar Smit, secretariaat raad van bestuur Sint Maartenskliniek
- Gijs van Gent, orthopedisch instrumentenmaker van OIM Orthopedie
Tijdens de conferentie werden de plannen besproken om hun Armeense collega's uit Zinvori
Tun naar Nederland te brengen. Van 1 tot en met 15 maart zullen ze naar Nederland komen om
deel te nemen aan trainingen. Garik Khatschatrian zal op 19 januari met Edwin Wolf het
programma samenstellen.
Ze besproken ook de reis van Gijs van Gent naar Armenië in februari. Hij zal daar 2,5 maanden
verblijven om soldaten van protheses te voorzien en twee fysiotherapeuten (zover mogelijk) op
te leiden.
Daarnaast heeft Vereniging Armeniefonds NL eind december een prothetisch laboratorium bij
Ottobock gekocht en naar Armenië gestuurd en zal de komende dagen een 2D ganganalyse-
apparaat (ProCare) gestuurd worden. Dit alles werd gekocht met het geld dat tijdens de laatste
fondsenwerving was verzameld. Binnenkort verschijnen de jaarverslagen, waarin u de
resultaten van de fondsenwerving en projectkosten kunt zien.

No comments:

Post a Comment