Страницы

Wednesday, 6 January 2021

Սուրբ Զատիկին ընդառաջ և Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Սուրբ Պատարագ Նիդ. հայկական եկեղեցիներում


Սուրբ Զատիկին ընդառաջ և Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Սուրբ Պատարագ Նիդ. հայկական եկեղեցիներում

Հայաստանյան Առաքելական եկեղեցիներում հունվարի 5-ին մատուցվելու է Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Սուրբ Պատարագ, որտեղ հնչելու է Քրիստոսի ծննդյան ավետիսը` «Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս»:

Ճրագալույցի Սուրբ Պատարագ տարվա ընթացքում մատուցվում է երկու անգամ` Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոներին: Ըստ Հայ եկեղեցու՝ Սուրբ Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է: Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկոյան մարդիկ պահք են պահում: Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ: Սուրբ Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան և շարունակվում կեսգիշերից հետո:

Հունվարի 5-ի երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ: «Ճրագալույց» նշանակում է ճրագ՝ մոմ, վառել (լուցանել): Այդ օրը երեկոյան, մարդիկ եկեղեցում վառած ճրագներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույսն ու օրհնությունը: Ճրագալույցը խորհրդանշում է նաև բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկը: Հունվարի 5-ին երեկոյան ժամերգությունը և Ճրագալույցի Ս. Պատարագը մատուցվելու է նաև Նիդերլանդների հայկական եկեղեցիներում:

---------------

Pontifical Legation of the Western Europe 

Ինչու՞է Հայ Առաքելական Եկեղեցին Ծննդյան տոն հունվարի 6-ին նշում, այլ ոչ դեկտեմբերի 25-ին


Ավետարաններում  նշված չէ Քրիստոսի ծննդյան ճշգրիտ օրը եւ տարին: Սակայն շատ պատմական վկայություններ կան, նրա մասին որ նախկինում Սուրբ Ծննդյան եւ Մկրտության տոները միասին էին տոնում` հունվարի 6-ին։ Դա փոխվեց տարբեր պատճառներով, որոնցից մեկը՝ Բեթղեհեմի եւ Հորդանանի միմյանցից հեռու լինելն էր։ Մարդիկ ի վիճակի չէին լինում նույն օրը երկու վայրերն էլ այցելելու: Բացի այդ դեկտեմբերի 25-ին Հռոմեական կայսրությունում մեծ շուքով նշվում էր Արեւ աստծո տոնը: 330-ին Կոստանդին կայսրը առաջին անգամ պաշտոնապես հայտարարեց դեկտեմբերի 25-ը Հիսուսի ծննդյան օր: Այդպիսով «Անհաղթ Արեւի ծննունդ»-ը փոխարինվեց «Քրիստոնյա ծնունդով», շատ արագ տարածվելով Արեւելքում եւ Հռոմեական կայսրության ողջ տարածքում, բայց չհասնելով Հայաստան: Նախ, որովհետեւ  Հայաստանը Հռոմեական կայսրության մաս չէր կազմում, եւ երկրորդ՝ հայերը դեկտեմբերի 25-ին չունեին որեւիցե  հեթանոսական տոն։

Այսպիսով, հունվարի 6-ին մեր եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը: Աստված մարդացավ եւ հայտնվեց մարդկանց: Քրիստոսի մկրտության ժամանակ տեղի է ունենում երկրորդ աստվածահայտնությունը: Այսպիսով, Քրիստոսի Ծննդյան եւ Մկրտության միջոցով հաստատված երկու աստվածահայտնությունները եկեղեցում տոնում են միասին։ 

Հունվարի 6-ի առավոտյան մատուցվում է Սուրբ Պատարագ, որից հետո` կատարվում է Ջրօրհնեքի կարգ (ըստ ավանդույթի` խաչը ջուրն իջեցնելը խորհրդանշում է Հիսուսի Հորդանան գետը մտնելը): Պատարագիչը խաչով, ապա մյուռոնով օրհնում է ջուրը եւ հավատացյալներն այդ ջրից տուն են տանում, որպես օրհնություն ու բուժիչ դեղ հիվանդների համար:

-----------

03.01.2021

Սուրբ Զատիկին ընդառաջ...

ԱԼՄԵԼՈ

----------

AMSTERDAM Surp Hogi

06.01.2021

Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ,

Ձեզ և մեզ մեծ աւետիս

Christus is geboren en heeft Zich geopenbaard.

Groot nieuws voor u en ons.

Թող Փրկչի շնորհներով ու բարիքներով զարդարված լինեն ամենքիդ կյանքն ու ընտանիքները, և ձեզ հետ միշտ լինեն Աստծո պահպանությունն ու օրհնությունները:

Laat al uw levens en gezinnen versierd zijn met de gaven en goedheden van de Verlosser en moge Gods zegeningen en behoedzaamheid altijd met u zijn.

------------------------

Surp Karapet- Armeens Apostolische Kerk Maastricht 

Svetlana Andresian
ՕՐՀՆՅԱԼ Է ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ։
ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ, ՀԱՎԱՏՔ, ԱՂՈԹՔ, ՀՈՒՅՍ, ՍԵՐ, ՈՂՈՐՄՈՒԹՅՈՒՆ, ԵՂԻՑԻ ԼՈՒՅՍ, ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆ, ԲԱՐԵՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ, ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ՝
այս եմ իմ հայ ազգին և ողջ մարդկությանը ցանկանում Սուրբ Ծննդյան տոնի առթիվ։
Արդեն 2021 տարի այս օրը ամբողջ աշխարհին ավետվում է մեր տեր ու փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշափառ ծնունդը։
Սուրբ Ծնունդը բոլոր տոների սկիզբն ու հիմքն է։ Այս օրը քրիստոնյաներիս համար
իմաստավորվում է նոր կյանքով, փրկության հույսով։ Սուրբ Ծննդյան օրվա առթիվ , շնորհավորելով իմ սիրելի հայ ազգին, ցանկանում եմ, որ աղետալի պատերազմի հետևանքով ստացած ծանր կորուստները արժեվորելով, մեր հերոսների հիշատակը հարգելով, ազգովի միաբանվենք, համերաշխ դառնանք, ինչպես պատերազմի օրերին էինք և միասին փորձենք գտնել մեր խնդիրների լուծումները։
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ





















No comments:

Post a Comment