Страницы

Sunday, 31 January 2021

2021 թվականի դեսպանության ֆեյսբուքյան էջի ամփոփագիր. ՀՈՒՆՎԱՐ


Դեսպանության ֆեյսբուքյան էջի 2021թ. առաջին՝  ՀՈՒՆՎԱՐ ամսվա  ամփոփումները: 
Շնորհավորանք Սուրբ ԾնՆդյան առթիվ,Ֆրանկոֆոն դեսպանների հանդիպում,Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորներին  Ազգային ժողովի պարգևներ, Նիդերլանդահայերի աջակցությամբ Հայաստանի և Արցախի դպրոցներին, Հայաստանում Նիդերլանդների դեսպանի հանդիպումները, դեսպան Տիգրան Բալայանի հանդիպումները Լյուքսեմբուրգում, Weekblad Elsevier հեղինակավոր պարբերականի հետ դեսպան Տիգրան Բալայանի հարցազրույցը, դեսպանի այցը անհայտ կորած անձանց հարցերով միջազգային կենտրոն ՝ այս և այլ կարևոր թեմաների մասին .
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Դեսպանատան կայքի ՀՈՒՆՎԱՐ ամսվա մանրամասը լուրերին (2021)  կարող եք ծանոթանալ` այցելելով Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության կայք,  կամ ֆեյսբուքյան էջ:
6 ՀՈՒՆՎԱՐԻ

6 ՀՈՒՆՎԱՐԻ
Merry Christmas Շնորհավոր Սուրբ Ծնունդ ! Vrojlik Kerstfeest !!! Schéi Chrëschtdeeg!!! JoyeuxNoel 
https://t.co/EpJfJyYpud 
https://t.co/KmqXyM0SEi



11 ՀՈՒՆՎԱՐ 
Հաագայում Ֆրանկոֆոն դեսպանների հանդիպումը CDA  կուսակցության փոխնախագահի հետ
Հունվարի 11-ին տեղի ունեցավ Հաագայում ֆրանկոֆոն դեսպանների խմբի առցանց հանդիպումը, որի գլխավոր հյուրն էր Նիդերլանդների կոալիցիոն Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության փոխնախագահ, ԵԽԽՎ անդամ, եվրոպական հարցերով կուսակցության խոսնակ, խորհրդարանի պատգամավոր՝ Պիտեր Օմտզիխտը: 
Հաագայում ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ` Նիդերլանդներում Հայաստանի դեսպան՝ Տիգրան Բալայանի ղեկավարությամբ կայացած հանդիպմանը, Պիտեր Օմզիխտը ներկայացրեց՝ մարտի 17-ին կայանալիք  համապետական ընտրություններից առաջ իր կուսակցության տեսլականը՝ արտաքին քաղաքականության, ԵՄ օրակարգի, Նիդերլանդներ- Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ԵԽԽՎ-ում կոռուպցիայի դեմ պայքարի, ներքաղաքական զարգացումների վերաբերյալ:
Նիդերլանդացի հեղինակավոր քաղաքական գործիչն հատուկ ընդգծեց, որ մարդու իրավունքների ոտնահարման, Եվրոպական քաղաքական շրջանակներում կոռուպցիոն գործարքների համար՝ Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարությունը պետք է պատասխանատվության ենթարկվի։

12 Հունվար

Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորներին հանձնվեցին Հայաստանի Ազգային ժողովի պարգևները



Հունվարի 12-ին դեսպան Տիգրան Բալայանը` Հայաստանի Ազգային ժողովի Պատվո մեդալներ հանձնեց Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորներ, Նիդերլանդներ Հայաստան-բարեկամության շրջանակի անդամներ Պիտեր Օմզիխտին, Ջոել Ֆորդևինդին, Մարթայն ֆան Հելֆերթին և Սադեթ Կարաբուլութին։ 
ՀՀ Ազգային ժողովի բարձր պարգևները նիդերլանդացի պատգամավորներին հանձնվեցին երկկողմ հարաբերությունների զարգացման նպատակով նրանց նշանակալի ջանքերի, ինչպես նաև՝ միջազգային ասպարեզում Արցախի դեմ ադրբեջանական-թուրքական ագրեսիայի դատապարտման գործում ունեցած ավանդի համար։ 
Հանձնելով պարգևները դեսպան շեշտեց, որ ՀՀ ԱԺ Պատվո մեդալները Հայաստանի երախտիքի արտահայտություն են տարիներ ի վեր երկու բարեկամ երկրների միջև համագործակցության խորացման, դրանք նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ կատարած հսկայական աշխատանքի, նաև մարդու իրավունքների պաշտպանության, ռազմական հանցագործությունների պատասխանատուներին պատժելու, ադրբեջանա-թուրքական վերջին ագրեսիայի դատապարտման  գործում պատգամավորների անխոնջ ջանքերի համար։ 
Նիդերլանդների խորհրդարանի անդամները 


շնորհակալություն հայտնեցին գնահատանքի համար՝ ընդգծեցելով, որ իրենց գործունեությունն ուղղված է համամարդկային արժեքների պահպանմանը և բռնապետական ռեժիմների անպատժելիության բացառմաը։ Պատգամավորները կարևորեցին Նիդերլանդների խորհրդարանի կողմից ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետ կապված բանաձևերի դրույթների իրականացումը՝ նոր պատերազմի կանխարգելման առումով։ 
Պատգամավորների հետ զրույցի ընթացքում անդրադարձ եղավ զինադադարի հաստատումից հետո ստեղծված իրավիճակին, Ադրբեջանի կողմից զինադադարի հայտարարության դրույթների կոպտագույն խախտումներին և դրա հետևանքներին։


13 Հունվար
Նիդերլանդահայերի աջակցությամբ Հայաստանի և Արցախի դպրոցների համար ձեռք են բերվել դպրոցական գույք և համակարգիչներ
Նիդերլանդահայ Տավրոս Ասլանյանը Ամսթելվին քաղաքի քոլեջի տնօրինության օգնությամբ Հայաստանի ու Արցախի դպրոցներին աջակցելու նպատակով ձեռք են բերվել ավելի քան 1700 աշակերտի համար նախատեսված դպրոցական գույք և 300 համակարգիչ:
Նախաձեռնությանը միացել են մի խումբ նիդեռլանդացի երիտասարդներ: Նրանց հաջողվել է հոգալ նաև գույքի տեղափոխության ծախսը: Այդ մասին հայտնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:


14 Հունվար
Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերսի հանդիպումը ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի հետ։
Ambassador of the Netherlands to Armenia Nico Schermers met with the Minister of High-Tech Industry of RA Hakob Arshakyan.



16 Հունվար
Gurgen Hakopian and Nisan Sarican on yet another genocide threatening Armenians, this time in Nagorno-Karabakh/Artsakh.
As fairly emphasized, at the heart of this conflict and the cause of Azerbaijani atrocities is deeply rooted hatred and racism against Armenians.



18 Հունվար
We invite the attention of Ministerie van Buitenlandse Zaken and Ministère des Affaires étrangères et européennes, Luxembourg to the actions of Azerbaijan following EU Council statement on 19.11.2020.

18 Հունվար

Վարչապետը և Նիդերլանդների դեսպանը քննարկել են երկկողմ կապերի զարգացման օրակարգը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին, ով այդ երկրի առաջին ռեզիդենտ դեսպանն է ՀՀ-ում:
Ողջունելով դիվանագետին՝ վարչապետը նշել է. «Երևանում Նիդերլանդների դեսպանության բացումը և ռեզիդենտ դեսպանի նշանակումը մեր երկրների միջև համագործակցության զարգացման նոր հնարավորություններ է բացում: Սա կնպաստի ոչ միայն երկկողմ, այլև բազմակողմ ձևաչափով կապերի ընդլայնմանը՝ նաև Եվրոպական միության շրջանակում», - ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը բարձր է գնահատել մեր տարածաշրջանի նկատմամբ Նիդերլանդների կառուցողական և անկողմնակալ դիրքորոշումը, ինչպես նաև Նիդերլանդների աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին: Անդրադառնալով արցախյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ հայկական կողմի համար կարևորագույն առաջնահերթություն է ռազմագերիների վերադարձը, որի ուղղությամբ ինտենսիվ աշխատանքը շարունակվում է:
Վարչապետը ջերմ ողջույններ է խնդրել փոխանցել Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյութեին և ափսոսանք հայտնել, որ իր՝ նախորդ տարի ծրագրված այցը հետաձգվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով:
Իր հերթին Նիկոլաս Սխերմերսը պատիվ է համարել Հայաստանում դիվանագիտական առաքելությունը և վստահեցրել, որ կներդնի առավելագույն ջանքերը հայ-նիդերլանդական կապերը սերտացնելու ուղղությամբ: Նրա խոսքով՝ Հայաստանում Նիդերլանդների դեսպանության բացման նպատակը տարածաշրջանում հավասարակշված դիվանագիտական ներկայության ապահովումն է, և դա հնարավորություն կտա տարբեր նախաձեռնություններով աջակցել Հայաստանի ժողովրդավարական ու տնտեսական զարգացմանը, օրենքի գերակայության ամրապնդմանը: Կարևորելով բարձր մակարդակի երկկողմ փոխայցերը՝ դեսպանը հույս է հայտնել, որ առաջիկայում հնարավոր կլինի կազմակերպել վարչապետ Փաշինյանի այցը Նիդերլանդների Թագավորություն, որը հետաձգվել էր կորոնավիրուսային իրավիճակի պատճառով:
Ն. Սխերմերսը ցավակցություն է հայտնել վարչապետին Արցախում պատերազմական գործողությունների հետևանքով զինվորական և քաղաքացիական անձանց զոհվելու կապակցությամբ և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Նիդերլանդների միջև տնտեսական կապերի զարգացման հարցեր: Երկուստեք հեռանկարային է համարվել տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության, հումանիտար ոլորտներում համագործակցությունը:
Վարչապետը նշել է, որ կառավարության տեսլականը գիտելիքի և տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսություն ունենալն է, և առաջարկել դեսպանին՝ նիդերլանդական ընկերությունների ուշադրությունը հրավիրել այս ուղղություններով ներդրումների հեռանկարին: Նիկոլ Փաշինյանը նաև խոսել է տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման արդյունքում ստեղծվող հնարավորությունների մասին:
Ն. Սխերմերսը պատրաստակամություն է հայտնել՝ նիդերլանդական ըկերություններին տեղեկացնել Հայաստանի ներդրումային հնարավորությունների մասին և ակտիվ աշխատել փոխգործակցության խթանման ուղղությամբ: Նա նաև բարձր է գնահատել հոլանդահայ համայնքի դերակատարումը երկրի հանրային կյանքի տարբեր ոլորտներում:



Today Prime Minister of Armenia Nikol Pashinyan received the first resident Ambassador of the Netherlands to Armenia Nicholas Schmemers.
Greeting the diplomat, the PM said, '' The opening of the Dutch Embassy in Yerevan and the appointment of a resident ambassador opens new opportunities for the development of cooperation between our countries. This will contribute not only to the expansion of bilateral but also multilateral relations within the European Union’'. Pashinyan highly assessed the unbiased and constructive stance of the Netherlands towards the South Caucasus region, as well as the assistancce of the Netherlands to the democratic reform agenda in Armenia.
Referring to the situation created after the Artsakh war, Nikol Pashinyan emphasized that the key priority for the Armenian side is the return of the POWs, for which intensive efforts are being made.
The PM asked to convey warm greetings to the Prime Minister of the Netherlands Mark Rutte and expressed regret for that his visit planned for the previous year was postponed because of the COVID-19 pandemic.
Nicholas Schmemers assessed it as honor to hold a diplomatic position in Armenia and assured that he will make all possible efforts for bringing Armenia-Netherlands relations closer. According to him, the opening of the Embassy in Armenia is aimed at ensuring balanced diplomacy in the region. Highlighting high-level mutual visits, the Ambassador hoped that in the near future the visit of PM Pashinyan to the Netherlands will take place.
Nicholas Schmemers offered condolences to the PM for the military and civilian victims during the war in Artsakh and wished the injured speedy recovery.
The interlocutors discussed issues of deepening economic relations between the two countries. The sides assessed IT, agriculture, tourism as spheres with great potential for cooperation.
The Prime Minister noted that the vision of the government is to have a knowledge-based economy, and offered the Ambassador to draw the attention of Dutch companies to the prospect of investing in these areas. Nikol Pashinyan also spoke about the opportunities created by the unblocking of the economic and transport infrastructures of the region.
Nicholas Schmemers expressed readiness to inform Dutch companies about Armenia's investment opportunities and to work actively to promote cooperation. He also praised the role of the Dutch-Armenian community in various spheres of the country's public life.
ՀՀ Արտաքին գործերի նախարարություն / Ministry of Foreign Affairs of Armenia
Embassy of the Netherlands in Armenia
https://www.primeminister.am/hy/press-release/item/2021/01/19/Nikol-Pashinyan-meeting/?

20 ՀՈՒՆՎԱՐ

Ռուստամ Բադասյանն ընդունել է Նիդերլանդների դեսպանին



Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին:
Նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ, կարևորել 2018 թվականին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո երկուստեք հարաբերությունների որակական նոր փուլ մտնելն ու Հայաստանում դեսպանատուն բացելու Նիդերլանդների որոշումը։ Ռուստամ Բադասյանը համոզմունք է հայտնել, որ դեսպանի պաշտոնավարման ընթացքում կիրացվի արդարադատության ոլորտում առկա ներուժը։
Հայաստանի արդարադատության նախարարը նաև բարձր է գնահատել Նիդերլանդների խորհրդարանում վերջերս հավանության արժանացած միջնորդությունները, որոնցով կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների դեմ՝ Արցախում կատարված ռազմական հանցագործությունների համար: Այս համատեքստում Ռուստամ Բադասյանն ընդգծել է․ «Նիդերլանդները ցույց տվեց, թե ինչպես է իրականում գործում ժողովրդավարությունը, երբ վտանգվում են մարդկային կյանքը, մարդու իրավունքները»։
Դեսպան Սխերմերսը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար, նշել, որ մեծ ուրախությամբ է ստանձնել Հայաստանում դիվանագիտական առաքելություն իրականացնելու առաջարկն ու առանձնացրել այն առաջնահերթությունները, որոնց ուղղությամբ համագործակցելու հեռանկար կա՝ իրավունքի գերակայություն, ժողովրդավարության ամրապնդում։
Նախարար Բադասյանը Նիդերլանդների դեսպանին ներկայացրել է դատաիրավական ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզը, արդեն իսկ գրանցած ձեռքբերումներն ու կարևորել այդ նպատակով միջոցառումներ իրականացնելու համար Եվրամիության կողմից Հայաստանի կառավարությանը հատկացված 9 մլն եվրո աջակցությունը։  
Անդրադառնալով 2020 թվականին Նիդերլանդների Թագավորություն կատարած այցին ու դրա արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին՝ նախարար Բադասյանը դրանցից հատկանշական է համարել Եվրաջասթի հետ համագործակցության համաձայնագրի ստորագրման բանակցությունների, ՀՀ ոստիկանության և Եվրապոլի միջև համագործակցության իրավական շրջանակ նախատեսող փաստաթղթի կնքման ուղղությամբ տարվող աշխատանքները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև պրոբացիայի և քրեակատարողական ոլորտներում համագործակցության խորացման հնարավորությունները։
Կողմերն արդյունավետ փոխգործակցության պայմանավորվածություն են ձեռք բերել։

21 ՀՈՒՆՎԱՐ
Հունվարի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը տեսազրույց ունեցավ Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Ստեֆ Բլոկի հետ


Զրուցակիցները քննարկեցին երկկողմ և բազմակողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ, ընդգծվեց պատրաստակամությունը քայլեր ձեռնարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության առավել ընդլայնման և խորացման ուղղությամբ: Նախարար Այվազյանը շնորհակալություն հայտնեց իր գործընկերոջը նոր տիպի կորոնավիրուսի պայքարի շրջանակներում հայ ժողովրդին ցուցաբերված աջակցության և համերաշխության համար:
Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարները հանգամանալից անդրադարձ կատարեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հետպատերազմյան իրադրությանը։ Նախարար Այվազյանը ներկայացրեց Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները համակարծիք էին հումանիտար հարցերում միջազգային կազմակերպությունների տեղում անխափան ներգրավվածության անհրաժեշտության շուրջ:

25 ՀՈՒՆՎԱՐ
«Դժվար օրերին պետք է այստեղ գալ ու օգտակար լինել քո երկրին». «իԳործ» ծրագրի մասնակից
Մասնագիտական հայրենադարձությանը միտված «իԳործ» ծրագրով արդեն 49 սփյուռքահայ մասնագետ վերադարձել է Հայաստան, ներգրավվել պետական տարբեր մարմինների աշխատանքներում։



28 ՀՈՒՆՎԱՐ
Welcome to the virtual trip to breath-taking Armenia prepared for you by H.E. Ambassador of Armenia to the Netherlands Mr. Tigran Balayan!
What comes to your mind when you think of your childhood? Life full of adventures, legends and myths about kings and queens, palaces and kingdoms, or maybe touching stories of man’s courage, love, suffering and happiness, taste of grandma’s delicious food that takes you back home, friends full of love and mercy??
Here in Armenia everybody will definitely find what they are missing- unforgettable memories, a new favorite dish, good friends.
29 ՀՈՒՆՎԱՐ
Դեսպան Տիգրան Բալայանի հանդիպումները Լյուքսեմբուրգում

Հունվարի 27-ին դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում ունեցով Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի CSV խմբակցության անդամներ  Կլոդ Վիզլերի և Լորան Մոզարի հետ՝ վերջիններիս հանձնելով ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալները։
Տ. Բալայանը շեշտեց, որ Հայաստանի խորհրդարանի պատվո մեդալների միջոցով Ազգային ժողովն իր գնահատանքն է հայտնում տարիների ընթացքում երկկողմ հարաբերությունների զարգացման բնագավառում ունեցած ավանդի, Լյուքսեմբուրգի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիան դատապարտող բանաձևերի նախաձեռնությունների համար։ Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն և տևական խաղաղություն հաստատելու գործում Տ․  Բալայանը կարևորեց ԵՄ երկրների օրենսդիր իշխանությունների դերակատարությունը, որոնք ունենք քաղաքական և իրավական հսկայածավալ գործիքակազմ՝ ագրեսիա իրականացրած կողմերին պատասխանատության կանչելու և հնարավոր նոր սպառնալիքները չեզոքացնելու առումով։
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին հայ-լյուքսեմբուրգյան խորհրդարանական կապերի  խթանման, ինչպես նաև՝ երկկողմ հարաբերությունների բազմաոլորտ համագործակցության հեռանկարների վերաբերյալ։
Նույն օրը դեսպան Տիգրան Բալայանը հումանիտար, տնտեսական, մշակութային և կրթական ոլորտներում համագործակցության սերտացման հարցերի շուրջ արդյունավետ քննարկում ունեցավ նորաստեղծ Լյուքսեմբուրգ-Հայաստան բարեկամության ասոցիացիայի վարչության անդամներ Էրիկ Բրուչի և Ֆրանսուազ Պրեսկատորի հետ։
Լյուքսեմբուրգում դեսպան Տիգրան Բալայանը քաղաքավարական հանդիպումներ ունեցավ Ռուսաստանի, Նիդերլանդների և Ֆրանսիայի դեսպանների հետ։






29 ՀՈՒՆՎԱՐ
Նիդերլանդական  Weekblad Elsevier  հեղինակավոր պարբերականը հրապարակել է Հաագայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանի Tigran Balayan հարցազրույցը, որը ներկայացնում ենք ստորև։

Եվրոպան փակում է աչքերը

6 հարց Հայաստանի դեսպանին Ադրբեջանի հետ վերջին պատերազմի վերաբերյալ
1) Պատերազմն ավարտվեց նոյեմբերին, այնպես չէ՞:
Դեսպան Տիգրան Բալայան. «Ադրբեջանում դեռ 120-ից ավել հայ ռազմագերիներ կան: Գերիներից մեկը պատմել է, որ իրեն ծեծի են ենթարկել՝ պարտադրելով «խոստովանել», որ մասնակցելով 1990-ականների առաջին ղարաբաղյան պատերազմին՝ ադրբեջանցիների է սպանել: Այդ ժամանակ նա տակավին ծնված չէր: Մինչ այժմ ադրբեջանցիները կատարում են ռազմական ծանր հանցագործություններ»: 
2) Ի՞նչ ինկատի ունեք: 
Բալայան. «Խոսքը ոչ միայն ռազմագերիների խոշտանգման  այլև եկեղեցիների ու գերեզմանատների սրբապղծման մասին է: Կան բազմաթիվ ապացույցներ, որ ադրբեջանցի զինվորականները գլխատել են հայերի և նրանք իսկ տեսանյութեր և լուսանկարներ են տեղադրել սոցիալական ցանցերում: Ադրբեջանական կողմը դրանով փորձում է ներկայանալ՝ որպես գերակայող ուժ հոգեբանական պատերազմ մղելով: 
3) Ըստ հայկական կողմի` Թուրքիան նույնպես ներգրավված է եղել պատերազմում: 
Բալայան. Թուրքիայի կառավարությունը  ջիհադիստներին Սիրիայից ուղարկեց կռվելու Հայաստանի դեմ, նրանք Սիրիայի սահմանակից շրջաններից օդանավերով տեղափոխվել են Ստամբուլ և Անկարա, որտեղից էլ ուղարկվել են Բաքու։ Նրանց քանակը 2000-ից ավելին էր, որոնցից երկու հարյուրը սպանվեցին: Էրդողանը բացահայտ հայտարարեց. «Մենք պատրաստվում ենք ավարտել այն, ինչ սկսել են մեր նախնիները»: Եվրոպան աչքերը փակում է կատարվողի վրա»: 
4) Իսկ ինչո՞ւ պետք է Եվրոպան լռեր:
Բալայան. «Ըստ ոմանց դրա պատճառը Եվրոպա մատակարարվող ադրբեջանական գազն ու նավթն են: Ռուսասատանը ևս գազ ու նավթ է մատակարարում Եվրոպա, սակայն դա չխանգարեց Ալեքսեյ Նավալնու ենթադրյալ թունավորման պատճառով Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցներ կիրառել»։ 
5) Այդ դեպքում ի՞նչ կարող է անել Եվրոպան:
Բալայան. «Պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի և Թուրքիայի հրամանատարության դեմ, ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա կնոջ դեմ։ Տիկին Ալիևան Ադրբեջանի փոխնախագահն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի դեսպանն է: Փարիզի և Միլանի բուտիկներում գնումներ կատարելու հնարավորությունից նրան զրկելը ուժեղ ազդակ կլիներ»: 
Իսկ Նիդերլանդնե՞րը:
Բալայան. «Արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկն ասում է, որ ենթադրյալ ռազմական հանցագործությունները պետք է հետաքննվեն: Արդյո՞ք պետք է քննել, թե հայը, որին գլխատել են, իրոք մահացել է: Ինչո՞ւ Նիդերլանդները առաջատար դեր չի ստանձնում: Չէ՞ որ Նիդերլանդները աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության առաջատարն է»:


29 Հունվար
Հարգելի հայրենակիցներ, ստորև Ներկայացնում ենք Armeniefonds Nederland-ի 2020թ. հաշվետվությունը։

30 Հունվար
«Շատ կարևոր է, երբ մարդը զգում է, որ ինքն արժեք է ստեղծում». Լոռու մարզում բացվել է բաճկոնների «Made In Kurtan» արտադրությունը։
Thanks to the contribution of our Dutch friends a nice project came to the reality in Kurtan village of Armenia.


30 Հունվար

Հունվարի 29-ին դեսպան Տիգրան Բալայանն այցելեց Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային կենտրոն, հանդիպում և քննարկում ունեցավ  գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերի հետ  միջազգային համագործակցության վերաբերյալ, այնուհետև շրջայց կատարեց և  ծանոթացավ կենտրոնի լաբորատորիայի աշխատանքներին։ 
On 29 January ambassador Tigran Balayan visited ICMP HQ where he met Director General Kathryne Bomberger.  Discussion about international cooperation on missing persons was held during the  meeting. The visit included a tour of ICMP’s DNA laboratory.




No comments:

Post a Comment