Страницы

Tuesday, 12 January 2021

Դպրոցական մեծ քանակությամբ գույք` Հայաստանին

 ԹԱՐՄԱՑՎՈՂ

Նիդերլանդահայ Տավրոս Ասլանյանը, ով Ամսթելվեն քաղաքի ավագանի է և տեղի  քոլեջի նախկին սան, հենց քոլեջի տնօրինության բարի կամեցողությամբ Հայաստանի ու Արցախի դպրոցներին աջակցելու նպատակով ձեռք է բերել ավելի քան 1700 աշակերտի համար նախատեսված դպրոցական գույք (սեղան,աթոռ), մոտ 300 համակարգիչ, ուսուցչական 75 սեղան և 75 աթոռ, 20 գրասենյակային սեղաններ, 1700 երկաթյա աշակերտական պահարաններ, մոտ 60 գրատախտակ, 30  գրքի պահարան և այլ անհրաժեշտ գույք:  Մեր լրատվամիջոցի ակտիվ աջակցությամբ աշխատանքներն արագ համակարգվեցին, լուծվեցին տեղափոխման, կազմակերպչական և ֆինանսական  հարցերը: Թե ինչպես ընթացան աշխատանքները` մեր ֆեյսբուքյան ինտերակտիվ հետևյալ գրառումներում:


Նախաձեռնությանը միացել են մի խումբ նիդեռլանդացի երիտասարդներ: 

08.01.2021

ԿԱՐԵՎՈՐ

Շատ բան ընթերցողին պարզ կլինի, երբ դիտի մեր այս տեսանյութը: Դիտելուց հետո շատ  կարևոր է ձեր արձագանքը:

Մեր հայրենակից Տավրոս Ասլանյանին հաջողվել է իր ուսանած Amstelveen-ի քոլեջի տնօրինությանը համոզել  դպրոցի ամբողջ գույքը` 1700 սեղան, աթոռ, 300 համակարգիչ նվիրաբերելու  Հայաստանին: Հիանալի վիճակում գտնվող գույքն այս  պահին փաթեթավորվում է երիտասարդ կամավորների ջանքերով: 

Դժվարություններ են ստեղծվել ամբողջ գույքը միանգամից Հայաստան առաքելու  համար: Այս պահին լուծված է միայն  300 սեղան-աթոռի տեղափոխման խնդիրը։ Մնացածի առաքման համար շտապ հարկավոր է գումար՝ կոնտեյներներ վարձելու նպատակով: Այլապես՝ դպրոցի շենքը ապամոնտաժվելու է մի քանի օրից, և ողջ գույքը լիկվիդացվելու է Նիդերլանդներում։ 

 Կոչ ենք անում բոլոր դոնորներին` նրանց, ովքեր պատրաստ են աջակցել այս հրաշալի գործին և գույքը օգնել տեղափոխել Հայաստան, անհապաղ դիմել մեզ` Տավրոսի հետ կապ հաստատելու  համար:

Ի դեպ, Տավրոս Ասլանյանը բավականին կազմակերպչական աշխատանքներ է կատարել. նրա աջակցությամբ տարատեսակ օգնություն է առաքվել Մայր Հայրենիք:

-----------------------

09.01.2021


10.01.2021

 ՇՏԱՊ 

Արդեն հայտնել ենք, որ մեր հայրենակից Տավրոս Ասլանյանին հաջողվել է իր ուսանած Amstelveen-ի քոլեջի տնօրինությունից Հայաստանի ու Արցախի համար ձեռք բերել մի ամբողջ  դպրոցի գույքը` 1700 սեղան, աթոռ, 300 համակարգիչ: Արդեն հաջողվել է հոգալ գույքի առաքման ճանապարհածախսը, թե ինչպե ՞ս` այդ մասին Նիդերլանդական օրագիրը դեռ կգրի: Այժմ ամենակարևորի մասին:

 Ի ՞ՆՉ ԵՆՔ ԱՆԵԼՈՒ ՀԻՄԱ

Ամբողջ այս գույքը Տավրոսը և հիմնականում նրա հոլանդացի մի քանի ընկերներն են ապամոնտաժել : Հիմա դիմում ենք մեր հայերին

Վաղը՝ կիրակի օրը, եկեք ու այս տղաներին օգնեք Հայաստանի գյուղերի դպրոցներ ուղևորվող դպրոցական աթոռ-սեղանները և մնացած պարագաները դասավորելու և կոնտեյներների մեջ բարձման նախապատրաստելու համար: 

ՇՏԱՊ! Հայեր ջան, միացեք մեզ! 

Հավաքվել` Amstelveen, Sportlaan. 

Hermann Wesselink college

Startbaan 3

1185XP Amstelveen

Ժամը՝ 10:00-22:00, երբ գաք))))

Հարցերի դեպքում դիմեք.

Tawros Aslanjan: 0649036278

Այդ մասին տեսանյութն այստեղ.

11.01,2021

Դպրոցական մեծ քանակությամբ գույքը Հայաստան տեղափոխելու նպատակով ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳՐԻ կողմից հայտարարված դրամահավաքի արդյունքում ժամերի ընթացքում լուծվեցին անհրաժեշտ 4 կոնտեյներների ֆինանսական խնդիրները։ Բեռնափոխադրման ծառայությունը կիրականացնի մեր հայրենակից Հարությունը՝ «Մարինա Տրանսպորտ»։ 

Տեսանյությում այս թեմային անդրադարձել ենք մանրամասն, և, հետևելով թափանցիկություն ապահովելու մասին մեր և այս բարեգործական նախագծի կազմակերպիչ Տավրոս Ասլանյանի խոստմանը, ՕՐԱԳՐԻ ընթերցողին ենք ներկայացնում մանրամասն ֆինանսական հաշվետվություն։

Հավաքվել է 4 կոնտեյների գումար (1 կոնտեյներն արժե 3,000 euro)

 Տավրոս – 3,000 եվրո

«Կանչող ձայն» երիտասարդական կազմակերպություն և Հայ ավետարանչական համայնք – 6,000 եվրո

Հայկ Ասլանյան, Արտակ Բալայան, Գրիգորի Մաղակելով,  Էդվարդ Գրիգորյան – 1,000 եվրո

Մարինա Տրանսպորտ – 2,000 եվրո

Այս թեմայով մեր նախորդ անդրադարձների շրջանակներում ընթերցեցինք նաև թերահավատ մեկնաբանություններ այն մասին, թե. «Տեղ հասնի՝ լավ է»։ Վստահեցնում ենք, որ ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐԸ հետևելու է մինչև վերջին սեղանի ընդունում-հանձնումը և այդ մասին ընթացիկ տեղեկացնելու է իր ընթերցողին։ 

Կոնտեյներներն այսօր ժամանել են դպրոցի տարածք, և Դուք դեռ ունեք հնարավորություն միանալ այս հայրենանվեր գործին։  (Երեկվա մեր հրապարակած կոչից հետո այսօր միացել էին նույնիսկ կանայք և աղջիկները՝ կազմակերպելով փաթեթավորման գործընթացը)։ 

ՎԱՂԸ՝ ՀՈՒՆՎԱՐԻ 12-ին

 ՇՏԱՊ ՀԱՐԿԱՎՈՐ ԵՆ ԿԱՄԱՎՈՐՆԵՐ

ԴԵՌ ԲԱՎԱԿԱՆ ԳՈՒՅՔ Է ՄՆԱՑԵԼ ՀԱՎԱՔԵԼՈՒ, ՈՒՍՏԻ`

ՄԻԱՑԵՔ, ՀԱՄԱԽՄԲՎԵՆՔ, ԵՎ ԱՅՍ ԲԱՐԻ ԳՈՐԾԸ ՊԱՏՎՈՎ ԱՎԱՐՏԻՆ ՀԱՍՑՆԵՆՔ: 

Հասցե` Amstelveen, Sportlaan. 

Hermann Wesselink college

Startbaan 3

1185XP Amstelveen

(Անվճար մեծ կայանատեղի կա դպրոցի առջև)

Նախօրոք պայմանավորվել՝

Tawros Aslanjan: Հեռ. 0649036278

13.01.2021

Այսօրվա մեջ ՇՏԱՊ և ՇՈՒՏԱՓՈՒՅԹ պետք է լուծենք ևս 1 կոնտեյների հարց❗3,000 եվրո❗ Դա այս պահին կլինի դպրոցական գույքն ուղարկելու վերջին՝ վեցերորդ կոնտեյները։
Հաշվեհամար՝ NL 38 ABNA 0520284984 T.Aslanjan
ԶԱՆԳԱՀԱՐԵՔ՝ 0649 03 62 78 (ՏԱՎՐՈՍ); 0650 41 08 08 (ՄԱՐԻՇ)
Մեզ այն հարկավոր է բարձրորակ և հրաշալի վիճակում գտնվող բարձրակարգ երկաթյա պահարանները (lockers) Հայաստան տեղափոխելու համար։ Ամենայն հավանականությամբ, այս պահարանները կնվիրաբերվեն ոչ թե դպրոցներին, այլ՝ բանակին ու մեր զինվորներին, քանի որ էնտեղ դրանք ավելի անհրաժեշտ կարող են լինել։
❗Մեր հինգերորդ կոնտեյներն ամբողջովին ֆինանսավորել է Նիդերլանդների «ԱՅԱՔՍ» ֆուտբոլային ակումբի հայազգի ֆուտբոլիստ ԱՐԱԶ ՕԶԲԵԼԻՍԸ (3,000 եվրո)։ Շնորհակալ ենք նրան։



16.01.2021

 Ֆինանսական և կազմակերպչական հաշվետվություն՝ Հայաստան ուղևորվող բարեգործական դպրոցական գույքի վերաբերյալ

Օրերս «Նիդերլանդական Օրագիրը» հայտարարել էր բարեգործական դպրոցական գույքը Հայաստան տեղափոխող վերջին 6-րդ կոնտեյների դրամահավաքի մասին (3,000 EUR): Գումարներ այս անգամ հանգանակել են նաև Օրագրի ընթերցողները, ինչը շատ խրախուսելի է։ Նիդերլանդներում ՀՀ Դեսպանությունը ևս սիրով միացել է այս հրաշալի նախագծին։ Եվ այսպես, համատեղ ուժերով մենք՝ բոլորս, կարողացանք հոգալ նաև վեցերորդ կոնտեյների ֆինանսական ծախսերը։ 

❗ Շնորհակալ ենք 6-րդ կոնտեյների դոնորներին՝

1. Նիդերլանդներում ՀՀ Դեսպանություն Embassy of Armenia in The Netherlands/ Նիդերլանդներում ՀՀ դեսպանություն - 1,000 EUR

2. Aardbeienkwekerij Lam՝ Դավիթ Աբրահամյան – 950 EUR

3. IZI GROUP BV – 500 EUR

4. K A Lucas – 200 EUR 

5. Aannemersbedrijf Garant – 100 EUR

6. Hr P Sadoyan – 100 EUR

7. Mw A Aslanyan – 50 EUR

8. Hr E Zargarjan – 50 EUR

9. Hr D Zaruchian – 50 EUR 

❗ Նախորդ 5 կոնտեյներների ֆինանսավորողներն էին՝

1. Տավրոս Ասլանյան – 3,000 EUR

2. Արազ Օզբիլիս – 3,000 EUR

3. «Կանչող ձայն» երիտասարդական կազմակերպություն և Հայ ավետարանչական համայնք – 6,000 EUR

4. Մարինա Տրանսպորտ - 2,000 EUR

5. Հայկ Ասլանյան, Արտակ Բալայան, Գրիգորի Մաղակելով, Էդվարդ Գրիգորյան – 1,000 EUR

ԲՈԼՈՐ 6 ԿՈՆՏԵՅՆԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՎԱՔՎԱԾ ԳՈՒՄԱՐԸ ԿԱԶՄԵԼ Է՝ 18,000 EUR: 

Շնորհակալություն Stichting Menua-ին, ի դեմս՝ տնօրեն Լաուրա Ավոտիսյանի, երեխաներին նոր խաղալիքներ և հագուստ ուղարկելու համար: 

Հարկ ենք համարում նշել, որ հոլանդական ՀԿ-ի կողմից մեծաքանակ բարեգործական  գույքը տեղափոխելու և մաքսազերծելու ընթացքում կառաջանային որոշակի դժվարություններ։ Նիդերլանդներում ՀՀ Դեսպանությունը Embassy of Armenia in The Netherlands/ Նիդերլանդներում ՀՀ դեսպանություն սիրով ընդունել է Տավրոս Ասլանյանի և իր թիմի խնդրանքը՝ համաձայնելով հանդես գալ՝ որպես ուղարկող կողմ/կազմակերպություն, իսկ Հայաստանում ունենալ վստահված անձեր՝ ի դեմս Տավրոսի և իր թիմի։ Հուսով ենք, որ այս համագործակցությունը կհեշտացնի դպրոցական բարձրորակ գույքը բարեգործական որակելու գործընթացը, և երիտասարդները զերծ կմնան ավելորդ բյուրոկրատական քաշքշուքներից։ 

Որպես ընդունող կողմ երիտասարդ բարերարները ընտրել են հայաստանյան «Լիարժեք կյանք» ՀԿ։ Այս պահին պատրաստվում են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը՝ գույքը Հայաստանում բարեգործական որակելու համար։ Ըստ պայմանավորվածության, հայաստանյան ՀԿ մաքսատնից կստանա բարեգործական գույքը, և՝ ծրագրի կազմակերպիչների ուղեկցությամբ, այն միանգամից կտեղափոխվի նախապես ընտրված պահեստ Գյումրիում։ Գույքը Հայաստանում տնօրինելու են Նիդերլանդներից հատուկ այս նախագծի իրականացման համար Հայաստան ժամանած նիդերլանդահայերը։ Արդեն նույնիսկ ունեն ընտրված և իրենց հետ Նիդերլանդրերից ժամանող վստահելի պահեստապետ՝ պարոն Սամվել Սուքիասյանը։

Անչափ շնորհակալ ենք գրեթե երկու շաբաթ անընդմեջ մասշտաբային բանվորական աշխատանք կատարած մեր նիդերլանդահայերին և հոլանդացիներին՝ մի մարդու պես ժամերի ընթացքում համախմբվելու և այս գեղեցիկ նախագծին միանալու համար։ Հուսով ենք, որ գոհացնող արդյունքը կլինի նմանատիպ թափանցիկ և վստահելի բարեգործական մեծ նախագծերի վերածնունդը։ 

Կոնտեյներներն արդեն ճանապարհին են։ Տրանսպորտային ծառայությունն իրականացնում է «ՄԱՐԻՆԱ ՏՐԱՆՍՊՈՐՏ» նիդերլանդահայ ընկերությունը։  Նիդերլանդներից բարերարների խումբը շուտով կուղևորվի Հայաստան։ «Նիդերլանդական Օրագիրը» դեռ կանդրադառնա այս նախագծին և կշարունակի ակտիվ աջակցել դրա թափանցիկության ապահովմանը։


Նիդերլանդական մեկ դպրոցի գույքով հիմնովին թարմացվեց հայաստանյան մարզային 20 դպրոցի գույք

09.04.2021


Եթե հիշում եք Ամսթելվեյնի Hermann Wesselink դպրոցի ողջ գույքը Հայաստան տեղափոխելու նպատակով «Նիդերլանդական Օրագիրը» հայտարարել էր դրամահավաք։ Այժմ ուրախությամբ հաղորդում ենք, որ Տավրոս Ասլանյանի նախաձեռնությամբ ու հոլանդահայերի ջանքերով նախագիծը հասավ իր վերջնական, ցանկալի արդյունքին՝ Հայաստանի 7 մարզերի 20 դպրոցում այլևս չկան խարխուլ ու ջարդված աթոռներ, սեղաններ,պահարաններ։ Երեխաներն այժմ օգտագործում են Նիդերլանդներից ուղարկված թարմ գույքն ու ժամանակակից համակարգիչները:
( 🎤տեսանյութը պատրաստել ու մեզ է տրամադրել՝ ՀՀ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը https://fb.watch/4Ldk6DVGBp/

🟢Օգտվելով ընձեռված հնարավորությունից Բարեգործական նախագծի կազմակերպիչները մեկ անգամ ևս շնորհակալություն են հայտնում հետևյալ հայաստանյան կառույցներին՝
✔️Գույքն ընդունող ծրագրի գործընկեր «Լիարժեք Կյանք» (FULL LIFE) ՀԿ՝ ի դեմս տնօրեն Ս.Մաղաքյանի և փոխտնօրեն Հ.Մկրտչյանի
✔️Մարդասիրական օգնության ծրագրերի վարչություն՝ ի դեմս վարչության պետ Արման Բարխուդարյանի
✔️Հյուսիսային մաքսատուն-վարչություն՝ ի դեմս ղեկավար Նարեկ Գևորգյանի
🇳🇱🇦🇲Նիդերլանդահայ կազմակերպիչները շնորհակալություն են հայտնում Նիդերլանդներում կամավորական աշխատանք կատարած մեր բոլոր հայրենակիցներին, ինչպես նաև՝ կազմակերպչական, ադմինիստրատիվ և բեռնափոխադրման աշխատանքներ կատարած հետևյալ կազմակերպություններին՝
🔸
Embassy of Armenia in The Netherlands/ Նիդերլանդներում ՀՀ դեսպանություն
՝ ի դեմս դեսպան Տ.Բալայանի և հյուպատոս Դ.Միրզախանյանի։
🔸Ամսթելվեյնի
Hermann Wesselink College
-ի տնօրինություն։
🔸
Niderlandakan Oragir / Diary of the Netherlands/Նիդերլանդական օրագիր
Նիդերլանդական Օրագիր՝ ի դեմս Hay Azian-ի և Մ.Կիրակոսյանի։
🔸«Մարինա» տրանսպորտ՝ ի դեմս տնօրեն Հ.Հարությունյանի։
🔵Հայաստան ուղարկված 6 բեռնարկղերի տեղափոխման հովանավորներն էին (ընդամենը՝ 18,000 Եվրո)՝
1. Նիդերլանդներում ՀՀ Դեսպանություն Embassy of Armenia in The Netherlands/ Նիդերլանդներում ՀՀ դեսպանություն - 1,000 EUR
2. Aardbeienkwekerij Lam՝ Դավիթ Աբրահամյան – 950 EUR
3.
Tawros Aslanjan
(Տավրոս Ասլանյան) – 3,000 EUR
4.Արազ Օզբիլիս – 3,000 EUR
5. IZI GROUP BV – 500 EUR
6. «Կանչող ձայն» երիտասարդական կազմակերպություն (
Calling Voice
) և Հայ ավետարանչական համայնք – 6,000 EUR
7. Մարինա Տրանսպորտ - 2,000 EUR
8. Հայկ Ասլանյան, Արտակ Բալայան, Գրիգորի Մաղակելով, Էդվարդ Գրիգորյան – 1,000 EUR
9. K A Lucas – 200 EUR
10. Aannemersbedrijf Garant – 100 EUR
11. Hr P Sadoyan – 100 EUR
12. Mw A Aslanyan – 50 EUR
13. Hr E Zargarjan – 50 EUR
14. Hr D Zaruchian – 50 EUR
📌«ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐՆ» ԻՐ ԿՈՂՄԻՑ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ ԻՐ ՀԱՎԱՏԱՐԻՄ ԸՆԹԵՐՑՈՂԻՆ՝ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ։ Հուսով ենք, նմանօրինակ «թափանցիկ» ֆորմատով իրականացվող նախագծերը կլինեն շարունակական։

Այս նախագծի մասին նախորդ հրապարակումները՝

https://www.nidoragir.com/2021/01/mariam-kirakossian-netherlands-diary.html

https://www.facebook.com/NidOragir/posts/3772073612857348

https://www.facebook.com/NidOragir/posts/3763755773689132

https://www.facebook.com/NidOragir/posts/3748991401832236

https://www.facebook.com/NidOragir/posts/3753041494760560

https://www.facebook.com/watch/?v=134545785147374

https://www.facebook.com/NidOragir/posts/3759512000780176

https://www.facebook.com/925758667776466/videos/2280588862076619




No comments:

Post a Comment