ԹԱՐՄԱՑՎՈՂ
Նիդերլանդահայ Տավրոս Ասլանյանը, ով Ամսթելվեն քաղաքի ավագանի է և տեղի քոլեջի նախկին սան, հենց քոլեջի տնօրինության բարի կամեցողությամբ Հայաստանի ու Արցախի դպրոցներին աջակցելու նպատակով ձեռք է բերել ավելի քան 1700 աշակերտի համար նախատեսված դպրոցական գույք (սեղան,աթոռ), մոտ 300 համակարգիչ, ուսուցչական 75 սեղան և 75 աթոռ, 20 գրասենյակային սեղաններ, 1700 երկաթյա աշակերտական պահարաններ, մոտ 60 գրատախտակ, 30 գրքի պահարան և այլ անհրաժեշտ գույք: Մեր լրատվամիջոցի ակտիվ աջակցությամբ աշխատանքներն արագ համակարգվեցին, լուծվեցին տեղափոխման, կազմակերպչական և ֆինանսական հարցերը: Թե ինչպես ընթացան աշխատանքները` մեր ֆեյսբուքյան ինտերակտիվ հետևյալ գրառումներում:
Նախաձեռնությանը միացել են մի խումբ նիդեռլանդացի երիտասարդներ:
08.01.2021
ԿԱՐԵՎՈՐ
Շատ բան ընթերցողին պարզ կլինի, երբ դիտի մեր այս տեսանյութը: Դիտելուց հետո շատ կարևոր է ձեր արձագանքը:
Մեր հայրենակից Տավրոս Ասլանյանին հաջողվել է իր ուսանած Amstelveen-ի քոլեջի տնօրինությանը համոզել դպրոցի ամբողջ գույքը` 1700 սեղան, աթոռ, 300 համակարգիչ նվիրաբերելու Հայաստանին: Հիանալի վիճակում գտնվող գույքն այս պահին փաթեթավորվում է երիտասարդ կամավորների ջանքերով:
Դժվարություններ են ստեղծվել ամբողջ գույքը միանգամից Հայաստան առաքելու համար: Այս պահին լուծված է միայն 300 սեղան-աթոռի տեղափոխման խնդիրը։ Մնացածի առաքման համար շտապ հարկավոր է գումար՝ կոնտեյներներ վարձելու նպատակով: Այլապես՝ դպրոցի շենքը ապամոնտաժվելու է մի քանի օրից, և ողջ գույքը լիկվիդացվելու է Նիդերլանդներում։
Կոչ ենք անում բոլոր դոնորներին` նրանց, ովքեր պատրաստ են աջակցել այս հրաշալի գործին և գույքը օգնել տեղափոխել Հայաստան, անհապաղ դիմել մեզ` Տավրոսի հետ կապ հաստատելու համար:
Ի դեպ, Տավրոս Ասլանյանը բավականին կազմակերպչական աշխատանքներ է կատարել. նրա աջակցությամբ տարատեսակ օգնություն է առաքվել Մայր Հայրենիք:
-----------------------
09.01.2021
10.01.2021
ՇՏԱՊ
Արդեն հայտնել ենք, որ մեր հայրենակից Տավրոս Ասլանյանին հաջողվել է իր ուսանած Amstelveen-ի քոլեջի տնօրինությունից Հայաստանի ու Արցախի համար ձեռք բերել մի ամբողջ դպրոցի գույքը` 1700 սեղան, աթոռ, 300 համակարգիչ: Արդեն հաջողվել է հոգալ գույքի առաքման ճանապարհածախսը, թե ինչպե ՞ս` այդ մասին Նիդերլանդական օրագիրը դեռ կգրի: Այժմ ամենակարևորի մասին:
Ի ՞ՆՉ ԵՆՔ ԱՆԵԼՈՒ ՀԻՄԱ
Ամբողջ այս գույքը Տավրոսը և հիմնականում նրա հոլանդացի մի քանի ընկերներն են ապամոնտաժել : Հիմա դիմում ենք մեր հայերին
Վաղը՝ կիրակի օրը, եկեք ու այս տղաներին օգնեք Հայաստանի գյուղերի դպրոցներ ուղևորվող դպրոցական աթոռ-սեղանները և մնացած պարագաները դասավորելու և կոնտեյներների մեջ բարձման նախապատրաստելու համար:
ՇՏԱՊ! Հայեր ջան, միացեք մեզ!
Հավաքվել` Amstelveen, Sportlaan.
Hermann Wesselink college
Startbaan 3
1185XP Amstelveen
Ժամը՝ 10:00-22:00, երբ գաք))))
Հարցերի դեպքում դիմեք.
Tawros Aslanjan: 0649036278
Այդ մասին տեսանյութն այստեղ.
11.01,2021
Դպրոցական մեծ քանակությամբ գույքը Հայաստան տեղափոխելու նպատակով ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳՐԻ կողմից հայտարարված դրամահավաքի արդյունքում ժամերի ընթացքում լուծվեցին անհրաժեշտ 4 կոնտեյներների ֆինանսական խնդիրները։ Բեռնափոխադրման ծառայությունը կիրականացնի մեր հայրենակից Հարությունը՝ «Մարինա Տրանսպորտ»։
Տեսանյությում այս թեմային անդրադարձել ենք մանրամասն, և, հետևելով թափանցիկություն ապահովելու մասին մեր և այս բարեգործական նախագծի կազմակերպիչ Տավրոս Ասլանյանի խոստմանը, ՕՐԱԳՐԻ ընթերցողին ենք ներկայացնում մանրամասն ֆինանսական հաշվետվություն։
Հավաքվել է 4 կոնտեյների գումար (1 կոնտեյներն արժե 3,000 euro)
Տավրոս – 3,000 եվրո
«Կանչող ձայն» երիտասարդական կազմակերպություն և Հայ ավետարանչական համայնք – 6,000 եվրո
Հայկ Ասլանյան, Արտակ Բալայան, Գրիգորի Մաղակելով, Էդվարդ Գրիգորյան – 1,000 եվրո
Մարինա Տրանսպորտ – 2,000 եվրո
Այս թեմայով մեր նախորդ անդրադարձների շրջանակներում ընթերցեցինք նաև թերահավատ մեկնաբանություններ այն մասին, թե. «Տեղ հասնի՝ լավ է»։ Վստահեցնում ենք, որ ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐԸ հետևելու է մինչև վերջին սեղանի ընդունում-հանձնումը և այդ մասին ընթացիկ տեղեկացնելու է իր ընթերցողին։
Կոնտեյներներն այսօր ժամանել են դպրոցի տարածք, և Դուք դեռ ունեք հնարավորություն միանալ այս հայրենանվեր գործին։ (Երեկվա մեր հրապարակած կոչից հետո այսօր միացել էին նույնիսկ կանայք և աղջիկները՝ կազմակերպելով փաթեթավորման գործընթացը)։
ՎԱՂԸ՝ ՀՈՒՆՎԱՐԻ 12-ին
ՇՏԱՊ ՀԱՐԿԱՎՈՐ ԵՆ ԿԱՄԱՎՈՐՆԵՐ
ԴԵՌ ԲԱՎԱԿԱՆ ԳՈՒՅՔ Է ՄՆԱՑԵԼ ՀԱՎԱՔԵԼՈՒ, ՈՒՍՏԻ`
ՄԻԱՑԵՔ, ՀԱՄԱԽՄԲՎԵՆՔ, ԵՎ ԱՅՍ ԲԱՐԻ ԳՈՐԾԸ ՊԱՏՎՈՎ ԱՎԱՐՏԻՆ ՀԱՍՑՆԵՆՔ:
Հասցե` Amstelveen, Sportlaan.
Hermann Wesselink college
Startbaan 3
1185XP Amstelveen
(Անվճար մեծ կայանատեղի կա դպրոցի առջև)
Նախօրոք պայմանավորվել՝
Tawros Aslanjan: Հեռ. 0649036278
13.01.2021
16.01.2021
Ֆինանսական և կազմակերպչական հաշվետվություն՝ Հայաստան ուղևորվող բարեգործական դպրոցական գույքի վերաբերյալ
Օրերս «Նիդերլանդական Օրագիրը» հայտարարել էր բարեգործական դպրոցական գույքը Հայաստան տեղափոխող վերջին 6-րդ կոնտեյների դրամահավաքի մասին (3,000 EUR): Գումարներ այս անգամ հանգանակել են նաև Օրագրի ընթերցողները, ինչը շատ խրախուսելի է։ Նիդերլանդներում ՀՀ Դեսպանությունը ևս սիրով միացել է այս հրաշալի նախագծին։ Եվ այսպես, համատեղ ուժերով մենք՝ բոլորս, կարողացանք հոգալ նաև վեցերորդ կոնտեյների ֆինանսական ծախսերը։
❗ Շնորհակալ ենք 6-րդ կոնտեյների դոնորներին՝
1. Նիդերլանդներում ՀՀ Դեսպանություն Embassy of Armenia in The Netherlands/ Նիդերլանդներում ՀՀ դեսպանություն - 1,000 EUR
2. Aardbeienkwekerij Lam՝ Դավիթ Աբրահամյան – 950 EUR
3. IZI GROUP BV – 500 EUR
4. K A Lucas – 200 EUR
5. Aannemersbedrijf Garant – 100 EUR
6. Hr P Sadoyan – 100 EUR
7. Mw A Aslanyan – 50 EUR
8. Hr E Zargarjan – 50 EUR
9. Hr D Zaruchian – 50 EUR
❗ Նախորդ 5 կոնտեյներների ֆինանսավորողներն էին՝
1. Տավրոս Ասլանյան – 3,000 EUR
2. Արազ Օզբիլիս – 3,000 EUR
3. «Կանչող ձայն» երիտասարդական կազմակերպություն և Հայ ավետարանչական համայնք – 6,000 EUR
4. Մարինա Տրանսպորտ - 2,000 EUR
5. Հայկ Ասլանյան, Արտակ Բալայան, Գրիգորի Մաղակելով, Էդվարդ Գրիգորյան – 1,000 EUR
ԲՈԼՈՐ 6 ԿՈՆՏԵՅՆԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՎԱՔՎԱԾ ԳՈՒՄԱՐԸ ԿԱԶՄԵԼ Է՝ 18,000 EUR:
Շնորհակալություն Stichting Menua-ին, ի դեմս՝ տնօրեն Լաուրա Ավոտիսյանի, երեխաներին նոր խաղալիքներ և հագուստ ուղարկելու համար:
Հարկ ենք համարում նշել, որ հոլանդական ՀԿ-ի կողմից մեծաքանակ բարեգործական գույքը տեղափոխելու և մաքսազերծելու ընթացքում կառաջանային որոշակի դժվարություններ։ Նիդերլանդներում ՀՀ Դեսպանությունը Embassy of Armenia in The Netherlands/ Նիդերլանդներում ՀՀ դեսպանություն սիրով ընդունել է Տավրոս Ասլանյանի և իր թիմի խնդրանքը՝ համաձայնելով հանդես գալ՝ որպես ուղարկող կողմ/կազմակերպություն, իսկ Հայաստանում ունենալ վստահված անձեր՝ ի դեմս Տավրոսի և իր թիմի։ Հուսով ենք, որ այս համագործակցությունը կհեշտացնի դպրոցական բարձրորակ գույքը բարեգործական որակելու գործընթացը, և երիտասարդները զերծ կմնան ավելորդ բյուրոկրատական քաշքշուքներից։
Որպես ընդունող կողմ երիտասարդ բարերարները ընտրել են հայաստանյան «Լիարժեք կյանք» ՀԿ։ Այս պահին պատրաստվում են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը՝ գույքը Հայաստանում բարեգործական որակելու համար։ Ըստ պայմանավորվածության, հայաստանյան ՀԿ մաքսատնից կստանա բարեգործական գույքը, և՝ ծրագրի կազմակերպիչների ուղեկցությամբ, այն միանգամից կտեղափոխվի նախապես ընտրված պահեստ Գյումրիում։ Գույքը Հայաստանում տնօրինելու են Նիդերլանդներից հատուկ այս նախագծի իրականացման համար Հայաստան ժամանած նիդերլանդահայերը։ Արդեն նույնիսկ ունեն ընտրված և իրենց հետ Նիդերլանդրերից ժամանող վստահելի պահեստապետ՝ պարոն Սամվել Սուքիասյանը։
Անչափ շնորհակալ ենք գրեթե երկու շաբաթ անընդմեջ մասշտաբային բանվորական աշխատանք կատարած մեր նիդերլանդահայերին և հոլանդացիներին՝ մի մարդու պես ժամերի ընթացքում համախմբվելու և այս գեղեցիկ նախագծին միանալու համար։ Հուսով ենք, որ գոհացնող արդյունքը կլինի նմանատիպ թափանցիկ և վստահելի բարեգործական մեծ նախագծերի վերածնունդը։
Կոնտեյներներն արդեն ճանապարհին են։ Տրանսպորտային ծառայությունն իրականացնում է «ՄԱՐԻՆԱ ՏՐԱՆՍՊՈՐՏ» նիդերլանդահայ ընկերությունը։ Նիդերլանդներից բարերարների խումբը շուտով կուղևորվի Հայաստան։ «Նիդերլանդական Օրագիրը» դեռ կանդրադառնա այս նախագծին և կշարունակի ակտիվ աջակցել դրա թափանցիկության ապահովմանը։
Նիդերլանդական մեկ դպրոցի գույքով հիմնովին թարմացվեց հայաստանյան մարզային 20 դպրոցի գույք
09.04.2021
Այս նախագծի մասին նախորդ հրապարակումները՝
https://www.nidoragir.com/2021/01/mariam-kirakossian-netherlands-diary.html
https://www.facebook.com/NidOragir/posts/3772073612857348
https://www.facebook.com/NidOragir/posts/3763755773689132
https://www.facebook.com/NidOragir/posts/3748991401832236
https://www.facebook.com/NidOragir/posts/3753041494760560
https://www.facebook.com/watch/?v=134545785147374
https://www.facebook.com/NidOragir/posts/3759512000780176
https://www.facebook.com/925758667776466/videos/2280588862076619
No comments:
Post a Comment