Страницы

Wednesday, 2 December 2020

Չի դադարում նիդերլանդացի մեր հայրենակիցների օգնությունը Արցախին ու Հայաստանին

 02.12.2020 Ալմելո/Նիդ.օրագիր

Չի դադարում նիդերլանդացի մեր հայրենակիցների օգնությունը Արցախին ու Հայաստանին: Նրանք ամեն անգամ տարբեր եղանակներով փորձում են սատար լինել վիրավոր հայրենիքին: Ամեն անգամ նման լուրեր հրապարակելիս չես կասկածում նրանում, որ Արցախի ու Հայաստանի մեր քույրերի ու եղբայրների ցավը բոլորինս է` աշխարհում ապրող բոլոր հայերինը և այս հոգատար վերաբերմունքի շնորհիվ է, որ ոտքի ենք կանգնելու ու բուժելու ենք բոլոր վերքերը: Միայն աղոթում ենք նրա համար, որ շուտափույտ կայունություն հաստատվի մեր հայրենիքում ու մարդիկ կենտրոնանան իրենց հոգսերին, վերքերը բուժելուն ու երկիրը կառուցելուն:
Այս անգամ Ալմելոյի հայ համայնքը որոշել է ոչ թե դրամական, այլ առարկայական օգնություն տրամադրել Արցախին` Նոր ձմեռային հագուստներ, ծալվող կամ փչովի մահճակալներ, անկողնու պարագաներ, բժշկական սայլակներ ու պարագաներ, կենցաղային օգտագործման ամենատարբեր միջոցներ:
Իրենց օգնությունն են առաջարկել սիրիական ուղղափառ եկեղեցին ու Նիդերլանդների սիրիական համայնքի երիտասարդական կառույցը, շատ ու շատ անհատներ` Արմեն Ալոյանը, Նուբար Թուկենը, Արմեն Աբգալյանը, Արազ Ներսեսյանը, Ներսես Ակոբը և մյուսները:
Իրերի հավաքագրումը` դեկտեմբերի 2-ից ժամը 19:00 մինչև 21:00 և Դեկտեմբերի 6-ի կիրակի օրը ժամը 11:30 t/m 13:30.
Ալմելոյի հայ առաքելական Եկեղեցին և նրա հոգևոր հովիվ Տեր Տեր Մաշտոց Բաղդասարյանը շնորհակալություն են հայտնում բոլոր նվիրատուներին:




No comments:

Post a Comment