Նախ դեկտեմբերի 17-ին դեսպան Տիգրան Բալայանն իր հավատարմագրերի պատճենները հանձնեց Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության ԱԳՆ արարողաակարգի ղեկավար Բեատրիս Կիռշին։
Արարողությունից հետո դեսպանը հադիպում ունեցավ Լյուքսեմբուրգի ԱԳՆ քաղաքական տնօրեն Օլիվիե Մաեսի հետ, ում հայկական կողմի երախտագիտությունը հայտնեց Արցախի դեմ թուրք-արդբեջանա-ահաբեկչական ագրեսիայի մեկնարկից ի վեր վերջիններիս գործողությունները դատապարտելու, ինչպես նաև ԿԽՄԿ միջոցով Արցախին հումանիտար աջակցություն ցուցաբերելու համար։
Զրույցի ընթացքում Տիգրան Բալայանը Օլիվիե Մաեսին ներկայացրեց ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը, ընդգծեց թուրք-արդբեջանա-ահաբեկչական զինված ուժերի գործած ռազմական հանցագործությունները և դրանց հեղինակներին պատժելու անհրաժեշտությունը։
Դեսպան Բալայանը լյուքսեմբուրգյան այցի ընթացքում հարցազրույց տվեց երկրի առաջատար ՐՏԼ հեռուստաընկերությանը, որի ընթացքում անդրադարձավ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիային, պատերազմին Թուրքիայի անմիջական մասնակցությանը, վերջինիս կողմից մերձավորարևելյան տարածաշրջանից վարձկանների հավաքագրմանը և տեղափոխմանը Ադրբեջան։
Տ․ Բալայանն ահազանգեց Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ բռնության գործադրման բազմաթիվ դեպքերի, ադրբեջանական զինված ստորաբաժանումների կողմից պատերազմական հանցագործությունների, հայկական կրոնական և մշակութային ժառանգության ոչնչացման, հետպատերազմյան շքերթի ժամանակ Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների կողմից Հայաստանի տարածքների և հայ ժողովրդի անվտանգությանն դեմ ուղղված սպառնալիքներին մասին։
Դեսպանը առանձնահատուկ ընդգծեց Նիդերլանդների խորհրդարանի կողմից Ադրբեջանի ղեկավարության, ինչպես նաև Թուրքիայում և Ադրբեջանում ռազնական հնացագործություններում մեղսակցություն ունեցած անձանց դեմ անհատական պատժամիջոցների և ԵՄ մակարդակում նմանատիպ նախաձեռնություններն առաջ մղելու կարևորությունը։ Տիգրան Բալայանը շեշտեց Արցախի ճանաչման անհրաժեշտությունը՝ որպես հակամարտության հարատև կարգավորման միակ հնարավորություն։
Հայաստանի դեսպանի հանդիպումները Լյուքսեմբուրգի քաղաքական ուժերի և Պետանժի քաղաքապետի հետ
Նոյեմբերի 18-ին շարունակվեց դեսպան Բալայանի այցը Լյուքսեմբուրգ։ Դեսպանը հանդիպում ունեցավ Պետանժի քաղաքապետ Պիեր Մելինայի և քաղաքային խորհրդի անդամների հետ՝ փոխանցելով Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի ուղերձը։ Զրույցի ընթացքում արծարծվեցին Պետանժի և Դիլիջանի միջև կրթության, զբոսաշրջության, մշակույթի, առևտրի և այլ ոլորտներում փոխգործակցության խորացմանն առնչվող հարցեր։Դեսպան Տիգրան Բալայանը ( Tigran Balayan ) նաև մի շարք հանդիպումներ և առցանց զրույցներ ունեցավ Լյուքսեմբուրգի խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի հետ։ Շնորհակալություն հայտնելով հոկտեմբերի 15-ին պատգամավորների պալատի կողմից Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիան դատապարտող միաձայն ընդունված բանաձևի համար, դեսպան Բալայանը ներկայացրեց պատերազմի ընթացքում և դրանից հետո կատարված ռազմական հանցագործությունները, ադրբեջանա-թուրքական սադրանքները։ Հայաստանի դեսպանը շեշտեց, որ Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունն անմիջական պատասխանատվություն է կրում ուժի կիրառման, պատերազմ սանձազերծելու, երկու կողմերի ռազմական և քաղաքացիական զոհերի և ավերածությունների համար և պետք է պատասխանատվության կանչվի։ Այս առումով նա կարևորեց հստակ և հասցեական քայլերի իրականացումը՝ ընդգծելով այդ գոըծընթացում ԵՄ-ի և անդամ երկրների առաջնորդող դերակատարությունը։Քաղաքական ուժերի հետ քննարկումների ընթացքում անդրադարձ կատարվեց միջխորհրդարանական կապերի ամրապնդման ուղիներին։
Տիգրան Բալայանի հարցազրույցը Լյուքսեմբուրգի RTL Lëtzebuerg առաջին հանրային հեռուստաընկերությանը
Նիդերլանդներում և Լյուքսենբուրգում Հայաստանի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը (Tigran Balayan) այս օրերին Լյուքսենբուրգում կայացած աշխատանքային հանդիպումներից զատ հարցազրույց է տվել Լյուքսեմբուրգի RTL Lëtzebuerg առաջին հանրային հեռուստաընկերության թղթակից Պետց Բարցին (Petz Bartz) Դեսպանը ներկայացրել է #Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի վերաբերյալ վերջին զարգացումները:
Ցուցադրվել են Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների մասին կադրեր. որն արձանագրել է " Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը: Շարունակում է հաղորդումներ ստացվել գերության մեջ գտնվող հայ զինվորների նկատմամբ անմարդկային ու հանցավոր վերաբերմունքի մասին:
Հաղորդման տեսաերիզն ու տեքստը` հետևյալ հղման մեջ
https://www.rtl.lu/news/international/a/1632453.html
No comments:
Post a Comment