Страницы

Thursday, 10 December 2020

ԲԱՔՎՈՒՄ ՇՔԵՐԹ ԷՐ, ԻՍԿ ԵՐԵՎԱՆՈՒՄ...

 10-12-2020/Նիդ.օրագիր/խմբագրի սյունակ




Մեր թշնամին բացահայտ է:  Մարդասպան Էրդողանը  լեռնային Ղարաբաղի  առնչությամբ հայտարարում է , որ  վերականգնվել է պատմական արդարությունը: Պարզապես  հետաքրքիր է, իսկ այդ նույն պատմական արդարությունը  ունակություն ունի՞ վերականգնվելու, երբ նույն խուժանը ցեղասպանություն գործեց ,  արդեն յուրացված այլ ժողովրդի պատմական հայրենիքում:

Զինվորական շքերթի ժամանակ, Բաքվում ամբարտավան Ալիևը Էրդողանի  ու լայն լսարանի ներկայութամբ  ճամարտակեց իր բացարձակ հավանականության մասին` Հայաստանի մայրաքաղաքի, զանգեզուրի ու Սեվանի ադրբեջանական պատկանելության մասին:

Հավատացե՛ք սա արդեն շատ  լուրջ է: Դա  նա  ասում է հզոր ՆԱՏՕ զինատեսակների ցուցադրության ֆոնին:

Նրանից այս  արարքի համար պատասխան պիտի պահանջվի, մանավանդ ախորժակն  ուտելիս է բացվում: Բայց ո՞վ է դա անելու, երբ մեր կառավարությունը ցայտնոտի մեջ է, իսկ ընդիմությունը բան ու գործ թողած  ձկան կարթը կախել է կառավարության կոկորդից:

Հասկացա՛նք, ամեն  բան  իր  ժամանակն ունի: Կա քարերը թափելու ու  հավաքելու  ժամանակը: Հիմա  մի  կտոր հացը պահելու ու  միասին  կիսելու ժամանակն է: Քանի սա էլ չեն խլել մեր ձեռքից...

Hay Azian

No comments:

Post a Comment