Страницы
Thursday, 31 December 2020
2020 թվականի դեսպանության ֆեյսբուքյան էջի ամփոփագիր.ԴԵԿՏԵՄԲԵՐ
Wednesday, 30 December 2020
Հայաստանի կյանքում տարին աննախադեպ ծանր ու դժվարին էր
Կարծում ենք այն հետաքրքիր կլինի ոչ միայն նիդերլանդահայերին: Հարցազրույցն ամբողջությամբ`ստորև.
Tuesday, 29 December 2020
Նեմրութ Գելիչին (1938 թ. Հունիսի 1 - 2020 թ. Դեկտեմբերի 29 ♰)
Ալմելոյի Հայ Առաքելական եկեղեցու կայքից Armeens Apostolische Kerk Almelo տեղեկանում ենք, որ իր մահկանացուն է կնքել`
Նեմրութ Գելիչին (1938 թ. Հունիսի 1 - 2020 թ. Դեկտեմբերի 29 ♰)
Նա առաջիններից մեկն էր, ով 1968-ին Արևմտյան Հայաստանի Շերնակից (Թուրքիա) գաղթեց Նիդերլանդներ և հաստատվեց Ալմելո քաղաքում` այսպիսով հիմք դնելով տեղի հայկական գաղութի կազմավորմանը: 1970-ականներին նրա անձնական հոգածությամբ նրա ընտանիքի բազմաթիվ անդամներ ու ծանոթներ են հաստատվել Նիդերլանդներում: Նետագայում, նաև Իրաքից ու Հայաստանից եկած բազմաթիվ ընտանիքների օգնություն ու աջակցություն է ցուցաբերել: Մասամբ նրա հսկայական ջանքերի, Ալմելոյի հայ համայնքը կայացավ, աճեց ու մեծացավ:
1991-ին պրն. Նեմրութ Գելիչին Ալմելոյի Հայ Առաքելական եկեղեցու համահիմնադիրներից է` վարչության ակտիվ անդամներից մեկն էր:
Նա բարի համբավ ուներ համայնքում և նրան ճանաչողները նրան գիտեն որպես բարի ու նվիրյալ մարդու:
Ալմելոյի Հայ Առաքելական եկեղեցին իր խորին ցավակցությունն է հայտնում հանգուցյալի հարազատներին անդարձ կորստի կապակցությամբ:
COVID-19- ի ներկայիս իրավիճակի պատճառով հուղարկավորությունը տեղի կունենա մասնավոր շրջանակներում: Լրացուցիչ տեղեկությունների (կամ) հարցերի համար կապ հաստատել Ալմելոյի հայ առաքելական եկեղեցու հետ:
«Նիդերլանդական օրագիրը» իր ցավակցությունն է հայտնում Նեմրութ Գելիչի ընտանիքի անդամներին, հարազատներին, Ալմելոյի հայ համայնքին անդառնալի կորստի կապակցությամբ:
Armeens Apostolische Kerk Almelo
Nemrut Gelici (1 juni 1938- 29 december2020 ♰)
Vanmorgen hebben we afscheid moeten nemen van dhr Nemrut Gelici.
Als één van de eerste Armeniërs is hij in 1968 vanuit Sirnak naar Nederland geëmigreerd en heeft zich gevestigd in Almelo.
In de jaren na 1970 ving hij honderden familieleden en kennissen op die als vluchteling naar Nederland kwamen.
Ook heeft hij vele families die later uit Irak en Armenië naar Nederland kwamen, opgevangen en geholpen zich in Nederland te vestigen.
Mede door zijn enorme inzet is de Armeense Gemeenschap in Almelo ontstaan en gegroeid.
Dhr Nemrut Gelici was mede-oprichter in 1991 en jarenlang actief bestuurslid van de Armeens Apostolische kerk in Almelo.
We kennen hem als een kleurrijk man van het volk in hart en nieren.
De laatste telg uit een generatie, dat met hem compleet wordt in het eeuwige leven.
Onze gedachten zijn bij zijn vrouw, kinderen, kleinkinderen. Gecondoleerd met dit enorme verlies.
In verband met de huidige COVID-19 situatie, vindt de begrafenis in besloten kring plaats. Voor meer informatie en/of vragen graag een persoonlijk bericht sturen.
Monday, 28 December 2020
ՊԼԱԿԱՏ` ՈՐՆ ԱՐԺԵՑԱՎ 4000 ՌՈՒԲԼԻ (մոտ 550 դոլլար)
Գրող Виктор Коноплев-ը ներկայացնելով Անդրեյ Դմիտրիևին իր այս լուսանկարի հետ, հետևյալ գրառումն է արել.
Անդրեյ Դմիտրիև, «Վ. Լիմոնովի Այլ Ռուսաստան» կուսակցության համակարգող Է. , պատմաբան, լրագրող.
Պետերբուրգի դատարանները շատ են սիրում Էրդողանին
Այսօր 210-րդ տեղամասի հռչակավոր դատավոր Ելենա Բարանովան որոշեց ինձ պատժել Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունում հոկտեմբերի 9-ին միայնակ կազմակերպած պիկետի համար `4 հազար ռուբլի տուգանքով: Սանկտ Պետերբուրգի Թեմիսի քնքուշ սերը Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդեպ ակնհայտ է: Ես դատապարտվել եմ երրորդ անգամից. Նախ նրանք զանգահարեցին ինձ բերման ենթարկած ոստիկանություն, ապա դատարանում կորոնավիրուը պատրվակ բռնեցին: Ի դեպ, ոստիկանությունը իմ ետևից երբեք չի եկել: Իմ փորձերը ապացուցելու, որ միայնակ պիկետով հնարավոր չէ նպաստել կորոնավիրուսի տարածմանը, և Սանկտ Պետերբուրգի կառավարության մարտ ամսվա հրամանագիրը անհեթեթ և անօրինական է, հաջողություն չունեցան: Ես կբողոքարկեմ, այնուհետև կներկայացնեմ Սահմանադրական դատարան ՝ հենց այս որոշումը չեղյալ հայտարարելու համար: Հավաքների ազատության համար, նույնիսկ միայնակ ակցիայի տեսքով, պետք է պայքարել »:
Андрей Дмитриев, координатор партии "Другая Россия Э.В. Лимонова", историк, журналист:
Петербургские суды очень любят Эрдогана
Сегодня мировой судья участка 210 Елена Баранова приняла решение наказать меня за одиночный пикет у генерального консульства Турции 9 октября 4 тысячами рублей штрафа. Нежная любовь петербургской Фемиды к Реджепу Тайипу Эрдогану налицо. Осудили с третьего раза - сперва вызывали полицейских, задерживавших меня, потом ковид в суде свирепствовал. Полицейские кстати так и не пришли. Мои попытки доказать, что одиночный пикет не может способствовать распространению коронавируса, а мартовское постановление правительства Петербурга об этом абсурдно и незаконно, успеха не возымели. Буду обжаловать, а затем подавать в КС на отмену этого самого постановления. За свободу собраний даже в форме одиночных пикетов нужно бороться."
Նշվեց Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնը
Նշվեց Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնը
«Ով Տեր պարգևիր մեզ նոր Ամատունիներ, որ վերաշինեն քարկոծված նահտակի այս ավերված վանքը, ում դարերով բախտակից է հալածված հայ ժողովուրդը»:
Այս տողերն է արտաբերել Մկրտիչ Աղավնունի վարդապետը տեսնելով խոնարհված Սբ. Սիոն վանքը Պաղեստինում, որն ավանդության համաձայն կառուցված էր Ամատունիների տոհմի հովհանավոր սուրբ՝ Ստեփանոս Նախավկայի մասուքների վրա՝ իշխան Շապուհ Ամատունու(է դար) կողմից:
Artur Aramian
-----------------
Հիշեցնենք, որ Իշխանական Ամատունի տոհմի մասին «Նիդերլանդական օրագիրն» իր շարունակական նախագիծն ունի
Ալմելոյի կիրակնօրյա դպրոցի տարեմուտյան առօրյան
Armeens Apostolische Kerk Almelo
Onze zondagsschool heeft het, net als andere scholen, dit jaar erg zwaar gehad. Creatief omgaan met de situatie en oplossingen bedenken om de kinderen toch van dienst te kunnen zijn. Voor de kerstviering hebben ze alle kinderen in kleine groepen verdeeld zodat ze één voor één een kerstwens in de kerstboom konden hangen en er was natuurlijk een cadeautje voor iedereen.
Alles is rustig verlopen en in overeenstemming met de huidige maatregelen. We zijn allemaal erg trots op de school team.
Sunday, 27 December 2020
"Մի բուռ ժպիտ" Ձմեռ պապի և Ձյունանուշիկի հետ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում այսօր ժամը մեկին մեկնարկեց անգլիական բանասիրության ամբիոնի կազմակերպած " Մի բուռ ժպիտ" պատերազմում կորուստներ ունեցած 11 ընտանիքների բալիկներին Ձմեռ պապի և Ձյունանուշիկի հետ ցերեկույթ հանդեսը։ Ի դեպ ասեմ, որ մասնակից երեխաների ու ընտանիքների ընտրությունը կատարելիս չենք բաժանել հային արցախցու ու հայաստանցու։ Մեր արժեքը մեկն է ՝ ՀԱՅՐԵՆԻՔ ՈՒ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՆՎԻՐՅԱԼ ՀԱՅ ՍՊԱ ՈՒ ԶԻՆՎՈՐ։
Տեղեկացնեմ, որ 300 դոլլար նվիրատվություն է եղել մեր ամերիկահայ ազգական հայոց ամեն ինչով հետաքրքրվող, ջերմ հոգու տեր George Ovasapyan -ի կողմից, 30000 դրամ Արդարադատության նախարարության մեր սիրելի բարեկամ Նանե Մելքոնյանի և իր ընկերների կողմից, 110000 տրամադրել են ամբիոնի աշխատակիցները, նվերները՝ 35000 դրամի, Ձմեռ պապին օգնել է ձեռք բերել ամբիոնի դոցենտ Նաիրա Գասպարյանը։ Երեխաներին հանձնվեցին նվերներ, իսկ մայրիկներին փոքրիկ գումարներ, քանի որ չգիտեինք փոքրիկներին ինչ հագուստ նվիրեինք։ ՓՈՔՐԻԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՄԱՅՐԻԿՆԵՐԸ ԱՄԵՆ ԻՆՉ ԳԻՏԵՆ և սիրով կօգնեն մեզ։ Հմայիչ Ձյունանուշն և Ձմեռ պապը, ովքեր պատերազմի հետևանքով ժամանակավորապես Հայաստանում են հայտնվել Արցախից, օգնեցին իրականացնել մեր լուսեղեն բալիկներին ժպիտ պարգևելու միջոցառումը բարեգործական հիմունքներով։ Շնորհակալություն՝ ամբիոնի լաբորանտներ Սեդային, Ասյային և Ռիմային լսարանը երեխաների այցին նախապատրաստելու համար։ Ասեմ, որ միջոցառման ընթացքում հրաժարվեցինք բոլոր տեսակի երաժշտական համարներից և այլ տոնական տրամադրություն ստեղծող երգուպարից՝ որպես հարգանքի տուրք զոհված և անհայտ կորած մեր հայրենակիցների, նաև որովհետև ոչ մեկը, առավել ևս տուն, ծնող ՀԱՅՐԵՆԻՔ կորցրած հայությունն ու բալիկները, ովքեր ամեն բան հրաշալի գիտակցում են, դրա տրամադրությունը չունեն։ Մեր կոլեկտիվին հաջողվեց փոքրիկներին պարզապես արևոտ ժպիտ պարգևել։ Կորսվածն անդառնալի է։ Ուժեղ պիտի լինենք, այլ ելք չունենք։ Մեր հոգեկան տառապանքը բալիկների երջանկության վրա չպետք է ազդի։ Նրանց պետք է վերադարձնենք իրենցից խլված մանկությունը․․․ հենց սրանով էլ առաջնորդվեցինք միջոցառումը կազմակերպելիս։
Եկավ սպասված պահը։ Անկեղծորեն հուզվում էի։ 18 տարի շարունակ ամեն Նոր տարվա նախօրեի կազմակերպել եմ միջոցառում․ այդ ամենը սկսվեց դասի ժամին լրագրային հոդվածի քննարկումից։ Խնդիրը ՀՀ-ում որդեգրման դժվարությունների հետ էր կապված։ Ուսանողների հետ որոշում կայացրեցինք գնալ մանկատուն և ժպիտ պարգևել մանկատանն իրենց մայրիկներին ու ընտանիքներին սպասող փոքրիկներին։ Ուզում էի, որ ուսանողները նաև միակ որդիս, ով այսօր Հայոց բանակի կազմում իբրև սպա հայրենքի պաշտպանության գործով է զբաղված, հասկանան, թե որքան մեծ է երեխայի կյանքում ընտանիքի և մոր դերը, ուզում էի , որ հասկանան, որ ավանդական հայ ընտանիքը իրավունք չունի լուսափայլ դեմքերով իր բալիկներին պետության խնամքի ներքո թողնելու, որքան էլ, որ խնամքը հրաշալի կազմակերպվի․․․ Տարիներ անց մեր հոգածությունը ուղղեցինք ազատամարտիկներին և վիրավոր զինվորներին, ովքեր բուժում էին ստանում հոսպիտալում․․․ Ուսանողը պետք է գնահատի այն արժեքները, որ փոխանցվում են ավանդաբար․․․ Ունեցանք նաև միջոցառումներ ֆակուլտետում, պատվոգրերի արժանացանք։ Ջերմ բարեկամական կապեր հաստատվեցին ֆակուլտետի և ՊՆ-ի միջև։ Մեր ֆակուլտետի ուսանողուհիները բուռն ցանկություն դրսևորեցին հայրենիքին ծառայելու Հայոց բանակի շարքերում․․․
Այս տարի թագաժահրի համավարակի հետ կապված՝ մտորում էի ինչպես կազմակերպել մեր ավանդական ֆակուլտետային ձեռնարկումը․․․ Եկավ պատերազմն ու արցունք բերեց հայոց աշխարհին․․․ մեր բալիկների ժպիտն ու ապագան, ասես, գողացավ թշնամին, կոտրեց հավատը։ Սակայն այն խորին համոզմունքը, որ հայ սպայի ու զինվորի զավակը իրավունք ունի լուսաշող ժպիտի, որովհետև, որքան էլ որ անվերադառնալի կորուստ է ունեցել, հայրենի հող, հարազատի մխացող կորստյան ցավ, միևնույն է նա շարունակում է մնալ հերոս հոր զավակ, հերոսի քույր ու եղբայր։ Որքան էլ որ սգավոր մայրեր ու անհայտ կորածների ու գերիների խենթացնող ցավը շարունակի հայ հասարակության հավասարակշռությունը դժվարությամբ պահել, մեր բալիկները արժանի են, որ մի բուռ արեգակ լինի նրանց հայացքում ու մի բուռ ժպիտ՝ նրանց դեմքին․․․ Այս բալիկների մայրերը, ովքեր անասելի ցավ ունեն դրոշմված իրենց դեմքերին ու պիտի ողջ կյանքը ապրեն անմահացած սիրելիի կսկիծն ու տառապանքը սրտում, արժանի են, որ տեսնեն իրենց բալիկի՝ հեքիաթն իրականացած․․․ Ու այսպես ծնվեց անգլիական բանասիրության ամբիոնի փոքրիկ ձեռնարկումը, որը մեր հերոսների բալիկներին, իրոք, ժպիտ պարգևեց։
Եվ այսպես, դեկտեմբերի 26-ին հեքիաթը եկավ ԵՊՀ անգլիական բանասիրության ամբիոն՝ շնորհիվ ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանի և անգլիական բանասիրության ամբիոնի վարիչ Սեդա Գասպարյանի։ Մեր հրաշալի կոլեկտիվի միասնական ջանքերով դարձանք այդ հեքիաթի մասնակիցը։ Մեր հեքիաթն իրականացրին Ձյունանուշ Անի Հայրապետյան ու Ձմեռ պապ Գևորգ Հայրապետյան ամուսինները, ովքեր, անտեսելով սեփական կորուստները, բարեգործական հիմունքներով եկան ուրախացնելու փոքրիկներին։
Բալիկները այնպես երջանիկ էին թռվռում, որ մենք էլ վարակվեցինք նրանց մաքուր երջանկությամբ՝ մի պահ կտրվելով դաժան իրականությունից` ասես կորուստներ չէին ապրել։ Տանջված մայրիկների դեմքին ժպիտ շողաց՝ բալիկները երջանիկ էին։ Շնորհակալություն մեր արհեստավարժ Ձյունանուշին ու Ձմեռ պապիկին, որ չզլացան հայրիկների կարոտից դառնացած ընտանիքներին ժպիտ պարգևել։ Հրաշք էին ուղղակի։ Ամեն ջանք գործադրեցին, որ փոքրիկները տեղափոխվեն երջանիկ հեքիաթի աշխարհ։ Շնորհակալություն փոքրիկ Սուրենին, որն իր ներկայությամբ մեծ աշխուժություն ու կյանք հաղորդեց մյուսներին։ Շնորհակալություն Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան, բ.գ.թ., դոցենտ Գևորգ Բարսեղյանին, անգլիական բանասիրության ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Սեդա Գասպարյանին և ամբիոնի առանձնապես ակտիվ անդամներին մեր բոլոր նախաձեռնություններին աջակցելու և մասնակցություն ցուցաբերելու համար։
Զոհի՛ նման չընկան նրանք:
Ընկան նրանք իբրև մարտի՛կ,
Որ փուլ չգա էլ ապարանք,
Խաղաղ մնա ամեն երդիկ,
Եվ ծխանի ծուխը բարակ
Վե՛ր բարձրանա պրա՜կ-պրա՜կ,
Քամուց թերթվի լուրթ երկնքում.
Որ էլ ոչ մի ընտանիքում
Անտերացած ոչ մի աթոռ
Չաղաղակի դատարկությամբ
Թեյի ժամին, ճաշի պահին.
Որ արկերի դղրդոցին
Ու հրդեհի ահեղ բոցին
Փոխարինեն արծաթ բահի
Զրնգոցը երկնքի տակ
Եվ կարոտի շշուկը տաք:
Պ.Սևակ
Հայրենիք, տուն, ամուսին կորցրած երիտասարդ մայրերին աստված թող զորավիգ լինի։ Նրանց բալիկներն են ապագա Հայաստանի տերերը։ Աստված մեր ազգին պահապան։ Թող գալիք նոր տարին աշխարհին խաղաղություն բերի ու առանց մարդկային ու տարածական կորուստների լինի Հայոց աշխարհի համար։
ՆԱԻՐԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Saturday, 26 December 2020
Լյուքսեմբուրգի և Նիդերլանդների խորհրդարանները Արցախի կարգավիճակի հարցով գրեթե միանման բանաձևեր են ընդունել
24.12.2020/նիդ.օրագիր
Friday, 25 December 2020
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական կարգավորման վերաբերյալ միաձայն բանաձև Լյուքսեմբուրգի խորհրդարանում
Wednesday, 23 December 2020
Արցախի ՄԻ պաշտպանը պաշտոնից հրաժարական տալուց առաջ պատասխանեց մի քանի հարցերի
«Նիդերլանդական օրագրի» հարցերն ու պատասխաները Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի մամուլի ասուլիսին:
ՀԱՐՑԵՐ
1.Արցախի մարդու իրավունքների հարգելի պաշտպան, միջազգային իրավական առումով որքանո՞վ են հիմնավոր Իլհամ Ալևի 50 միլիարդ դոլարի պահանջը :
2.Միջազգային հանրությունը բացառում էր խնդրի ռազմական լուծումը: Ի՞նչ պատահեց, սրա, ինչպես նաև արգելված զինատեսակներ գործածելու համար որևէ կազմակերպության հիմքեր ներկայացրե՞լ եք Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար:
Ձեզ հաջողություններ ենք մաղթում, նոր նշանակվելիք պաշտոնում:
ՊԱՏԱՍԽԱՆԵՐԸ ՏԵՍԱԵՐԻԶՈՒՄ` սկսած 01.05.00 րոպեից
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ
Արտակ Բեգլարյանը այլ աշխատանքի տեղափոխվելու կապակցությամբ այսօր (23.12.2020)`մարդու իրավունքների պաշտոնում իր վերջին մամլո ասուլիսն անցկացրեց:
ԾԱՆՐ ԿՈՐՈՒՍՏ. ՎԱԽՃԱՆՎԵԼ ԵՆ ՌՈՒԲԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԵՎ ԱՐԿԱԴԻ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Վախճանվել է կինոռեժիսոր, Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության անդամ ՌՈՒԲԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ: Նա հանկարծամահ է եղել աշխատավայրում՝ Թատրոնի և կինոյի պետական ինտիտուտում: Այդ մասին հայտնում է Union of Cinematographers of Armenia / Կինեմատոգրաֆիստների միություն ֆեյսբուքյան էջը:
Ռուբեն Գրիգորյանն այն արվեստագետն էր, որ ամբողջովին նվիրված էր իր աշխարհին ու գնաց՝ թողնելով իր աշխարհը որպես նվիրումի մի յուրահատուկ առհավատչյա:
ՀԱՆԳՉԻՐ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՄԲ
Միառժամանակ հայկական մամուլը տեղեկացնում է, որ կյանքի 73-րդ տարում վախճանվել է հայկական ֆուտբոլի լեգենդար ներկայացուցիչ Արկադի Անդրեասյանը։ Դեկտեմբերի 22-ի գիշերը վատթարացել էր անվանի ֆուտբոլիստի առողջությունը ու ցավոք բժիշկները նրա կյանքը փրկել չեն կարողացել: Նա
Արարատ 73-ի կերտողներից մեկն էր։ Որքա՜ն գեղեցիկ ու երջանիկ պահեր է նա պարգեւել մեր ժողովրդին` իր հրաշալի խաղով, հոյակապ գոլերով։
Արկադի Անդրեասյանը ԽՍՀՄ-ի հավաքականի կազմում 1972-ին դարձել է Մյունխենում կայացած Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: Երեւանի «Արարատի» կազմում նա 1973-ին հռչակվել է ԽՍՀՄ չեմպիոն, իսկ 1973-ին եւ 1975-ին՝ ԽՍՀՄ գավաթակիր:
1979-ից սկսել է մարզչական կարիերա, գլխավորել է «Արարատը», որը դարձել է Հայաստանի գավաթակիր (1996/97), սուպերգավաթակիր (2009), երեք անգամ` Հայաստանի առաջնության արծաթե մեդալակիր (1996/97, 1999, 2000):
Անվանի մարզիկի հիշատակը վառ կմնա նրան ճանաչողների սրտում:
Չնայած մեր երկրի անկայուն կյանքին Հայ համայնքի օգնությունը շարունակական է
Լուսանկարում պատկերված այս բեռնատարն այսօր է Նիդերլանդների Ալմելո քաղաքում բեռնվել և ուղևորվել դեպի Երևան: Ինչպես հայտնում է Armeens Apostolische Kerk Almelo կայքը ուղեբեռների հավաքման ու առաքման գործում իրենց նպաստն ունեն Ալմելոյի հայ համայնքը` նրա տարբեր կառույցները:
Ինչ անում են նիդերլանդական հայ համայնքները` օրինակելի է: Շատերն են գտնում, որ կարող ենք նման սրտացավությամբ երկիրը ոտքի կանգնեցնել, միայն թե ներքաղաքական պառակտումը դադարի ու մարդկանց հոգիները խաղաղվեն:
Tuesday, 22 December 2020
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԱՎԵԼԻ ՎԱՐԱԿԻՉ ՏԱՐԱՏԵՍԱԿ ՆԱԵՎ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐՈՒՄ
Մեծ Բրիտանիայում հայտնաբերված կորոնավիրուսի ավելի վարակիչ տարատեսակը հայտնվել է նաև Դանիայում, Ավստրալիայում և Նիդեռլանդներում: Այս մասին տեղեկացնում է BBC-ն` հղում տալով Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը:
Վազգեն Սարգիսը RTV Maastricht-ին պատմել է հայ համայնքի մասին
Sunday, 20 December 2020
Ձեռք են բերվել բժշկական և մասնագիտական սարքավորումներ, պարագաներ
Իրանի հետ առևտուր է արել նաև Նիդերլանդները
Առևտրաշրջանառությունն Իրանի և եվրոպական երկրների միջև իրանական ընթացիկ տարվա (2020 թվականի մարտի 20-ից սկսած) առաջին 7 ամսվա ընթացքում կազմել է 8 մլրդ դոլարը:
Ինչպես փոխանցում է «ԻՐՆԱ» գործակալությունը, եվրոպական երկրների հետ այդ յոթ ամսում առևտրաշրջանառության ծավալը կազմել է 15 910 մլն տոննա:
Իրանը Եվրոպա է արտահանել 5605 մլն տոննա ապրանք՝ ընդհանուր 2066 մլրդ դոլար արժողությամբ:
Իրանական ապրանքների գլխավոր ներկրողներն այդ ընթացքում եղել են Թուրքիան ($1,489 մլրդ), Ռուսաստանը, Գերմանիան և Իտալիան:
Նշված ժամանակահատվածում Իրանն արտահանումներ է կատարել դեպի 37 եվրոպական երկիր, այդ թվում՝ Ավստրիա, Գերմանիա, Բոսնիա և Հերցեգովինա, Բելգիա, Շվեյցարիա, Դանիա, Ֆրանսիա, Իսպանիա, Մեծ Բրիտանիա, Իտալիա, Նիդերլանդներ, Շվեդիա, Սլովակիա, Նորվեգիա:
Բացի այդ, Իրանը 7 ամսում ապրանքներ է ներկրել 44 եվրոպական երկրից՝ ընդհանուր առմամբ 6 741 մլրդ դոլար արժողությամբ:
Դեսպան Բալայանի աշխատանքային այցը Լյուքսեմբուրգ և հարցազրույցը հանրայինին
Նախ դեկտեմբերի 17-ին դեսպան Տիգրան Բալայանն իր հավատարմագրերի պատճենները հանձնեց Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության ԱԳՆ արարողաակարգի ղեկավար Բեատրիս Կիռշին։