Страницы

Wednesday, 4 November 2020

Հաագայում Ֆրանկոֆոն դեսպանների հանդիպումը VVD կուսակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակի հետ



Նոյեմբերի 4-ին, տեղի ունեցավ Հաագայում Ֆրանկոֆոն դեսպանների խմբի առցանց հանդիպումը, որի գլխավոր հյուրն էր Նիդերլանդների վարչապետի գլխավորած VVD կուսակցության անդամ` արտաքին քաղաքական հարցերով կուսակցության խոսնակ, խորհրդարանի պատգամավոր՝ Սվեն Կոպմանսը:

Հաագայում Ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ` Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանի ղեկավարությամբ կայացած հանդիպմանը, Սվեն Կոպմանսը ներկայացրեց հաջորդ տարի ակնկալվող ընտրություններից առաջ իր կուսակցության տեսլականը արտաքին քաղաքականության, եվրոպական, մերձավորարևելյան զարգացումների, Նիդերլանդներ- Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Նիդերլանդներ – Չինաստան, ինչպես նաև՝ մի շարք այլ տարածաշրջանների վերաբերյալ:

Դեսպան Բալայանի նախաձեռնությամբ նաև անդրադարձ կատարվեց Թուրքիայի, Ադրբեջանի և ահաբեկիչների ներգրավմամբ Արցախի դեմ ագրեսիային, որի կապակցությամբ հանդիպման բազմաթիվ մասնակիցներ նշեցին, որ Թուրքիայի գործողություններն անընդունելի են, և անհրաժեշտ են հստակ միջոցառումներ՝ սաստելու բոլոր սահմանները հատած Թուրքիայի ղեկավարի սադրանքները:

No comments:

Post a Comment