The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Tuesday, 10 November 2020

Ո ՛չ, մենք չենք պարտվել: Ժամանակը մեզ դատավոր

10.11.2020/Նիդ.օրագիր/Խմբագրի սյունակ

Աշխարհը խլացավ, ու ոչ մի գնահատական թուրք-ադրբեջանական ագրեսորին չտվեց: Հազար անգամ բարձրաձայնվեց, որ սա պատերազմ է քաղաքակրթության դեմ` ոչ մի հետևանք:  Արևմուտքին խնդրվեց ճանաչել Արցախը, բայց այդպես էլ  ոչ մի երկիր ձեռք չմեկնեց...

Ասվեց, որ խաղաղ մարդիկ են զոհվում , եկեղեցիներ ու շենքեր քանդվում` ոչ մի արձագանք, խոսվեց, որ  խախտվում են անգամ  պատերազմական  ժամանակների  օրենքներ, կասետային ու ֆոսֆորային զենքեր են  կիրառվում` էլի լռություն: 

Գիտեինք, որ պատերազմում ենք ոչ միայն Ադրբեջանի, նաև Թուրքիայի ու վարձկան ահաբեկիչների դեմ, որոնց թիկունքում մեծ ուժեր են երևում, գիտեինք ու պասիվ օգնությունից բացի ոչինչ չունեցանք...

Հիմա ամենահեշտը մեղադրելն է, բոլորը` գեներալներ ու ռազմագետներ,  վերլուծաբաներ ու  քաղաքական գործիչներ են դարձել ու գտել են «միակ» մեղավորին...

Ցավոք ամբիցիաներ ունեցողների բանակն է դա հայտնաբերում, նրանք` ովքեր  դեռ էն գլխից սպասում էին պատեհ առիթի ռեվանշիստական նկրտումները բավարարելու  համար, Նրանք,  ովքեր ռազմական իրադրության` անգամ հաջող  պահերին անհասկանալի ու պառակտմանը նպաստող իրարանցում էին առաջացնում  սոցիալական ցանցերում: Անհասկանալի է, երբ ռազմական  դրության ժամանակ որոշ  կուսակցություններ, որոնք  խորհրդարանում կամ  մանդատ  չունեն, կամ էլ վստահության  նվազագույն քվե ունեն`  միավորվում են երկրի կառավարության դեմ, Սրանց  համակիրները   գույք են ջարդում,  պատկերացնում եք, եթե սրանք  իշխանության գան, դասականի  խոսքով գան որ  ի՞նչ անեն` նախկինների կիսատ թալանը շարունակեն, թե՞ ինչքան  պետք է խփեն:

«Մեղավորին» փնտրելուց առաջ կարող են իրենք-իրենց հարցնել` ինչո՞ւ է հանրությունից երկար  ժամանակ գաղտնիք պահվել, թաքցվել  5+2 շրջան հանձնելու գաղափարը, հետաքրքիր է Արցախի անորոշ կարգավիճակով այս խայտառակության  շուրջ ի՞նչ է այսքան  տարիներ Բաքվի հետ բանակցել հայկական  կողմը, երբ փաստաթուղթն իրենով

պարտվողական բնույթի էր:

 Կարծում եմ բոլորին  պարզ էր, որ մի  օր պատերամի ականը պետք է պայթեր ու պայթեց ...

Հիմա առավել, քան երբեք պետք է պահպանենք մեր  միասնությունը, սիրենք մեզ, դիմացինին ու մեր երկիրը:

Կարող էր լավ լինել, բայց նաև շատ ավելի  վատ, համոզված ենք, որ`

Ո ՛չ, մենք չենք պարտվել: Ժամանակը մեզ դատավոր:

Փառք մեր նահատակներին` Դուք անմահ եք, հիշատակը ձեր անմար ...Ձեր անունը՝ մեր սրտերում....

-----------------

«Մենք վրեժ ունենք լուծելու: Վրեժի լավագույն ճանապարհը բարեկեցիկ երկիր կառուցելն է թուրքի քթի տակ` բարոյապես ուժեղ, կեղտից ու աղբից մաքրված, որպեսզի հայը ոչ թե արտագաղթի, այլ ուզենա հայրենիք վերադառնալ: Եթե այս գիտակցությունը գերիշխի մեզանում, դառնա միասնական կամք, մենք մեր վրեժը լուծած կլինենք գոնե մասամբ...»

Պերճ Զեյթունցյան

No comments:

Post a Comment