The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Monday, 30 November 2020

«Մանկական Եվրատեսիլ-2020» մրցույթի եզրափակիչը տեղի ունեցավ Լեհաստանում

 30.11.2020: «Մանկական Եվրատեսիլ-2020» մրցույթի եզրափակիչը տեղի ունեցավ այսօր Լեհաստանում ՝ հեռուստակամուրջի ձևաչափով:

Ֆրանսիայի ներկայացուցիչ Վալենտինա Տրոնելը «J ' imagine» երգի կատարումով ճանաչվեց «Մանկական Եվրատեսիլ-2020» երգի միջազգային մրցույթի հաղթող։

Մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցել են պատանիներ 12 երկրներից ՝ Ռուսաստանից, Բելառուսից, Ֆրանսիայից, Վրաստանից, Ղազախստանից, Մալթայից, Նիդեռլանդներից, Սերբիայից, Իսպանիայից, Ուկրաինայից, Լեհաստանից և Գերմանիայից:
Հայաստանը հրաժարվել էր մասնակցել միջազգային մրցույթին Արցախում ռազմական գործողությունների պատճառով




Sunday, 29 November 2020

Վարսահարդարների մեկ օրը Արցախի համար

 


Կիրակի՝ նոյեմբերի 29-ին, Ամստերդամի «ԲԻԱՆԿՈ» գեղեցկության սրահը (Kapsalon Bianco) իրականացրեց իր հերթական բարեգործական ակցիան։ Հայազգի գեղեցկության ոլորտի աշխատակիցները միասնական ուժերով վաստակեցին 1,304 եվրո։ 

Ողջ հասույթն ուղիղ փոխանցումների միջոցով կնվիրաբերվի պատերազմական գործողությունների արդյունքում հաշմանդամություն ստացած մեր հերոսների ընտանիքներին՝ «ՀԱՅ ՀԵՐՈՍ» հայրենասիրական նախագծի շրջանակներում։ 

Հ.Գ. Նիդերլանդական Օրագիրը ողջունում է հայրենասիրական և մարդասիրական նպատակներով իրականացվող ցանկացած բարեգործական նախագիծ։

Եթե ուզում եք կառուցել երկիր

ԿԻՐԱԿՆՕՐՅԱ

«Եթե ուզում եք կառուցել մի երկիր, ուր կվերադառնան նրա որդիները և դուստրերը , եթե ուզում եք կառուցել մի երկիր, որտեղից նրանք կմեկնեն միայն արձակուրդին, եթե ցանկանում եք կառուցել մի երկիր, որը վախ չի ունենա ապագայի համար, ապա արեք ընդամենը երկու քայլ․

1. Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությանը, իսկ կոռումպացված պաշտոնյաներին ՝ դավաճանների, ընդհուպ մինչև յոթ պորտ …

2. Երեք մասնագիտություն դարձրեք ամենաբարձր վարձատրվողն ու ամենահարգվածը: Դրանք են զինվորականները, ուսուցիչներն ու բժիշկները …

 Եվ ամենակարևորը `աշխատեք, աշխատեք և աշխատեք, քանի որ բացի ձեզանից ոչ ոք չի պաշտպանի ձեզ, ձեզանից բացի ոչ ոք ձեզ չի կերակրի, և ձեր երկիրը միայն ձեզ է պետք, ուրիշ ոչ ոքի:

Երբ սա դառնա ոչ պարզապես խոսք ու կարգախոս, այլ դառնա ձեր կենսաձևը,  ուրեմն այդ ժամանակ դուք հասել եք ձեր նպատակին:

 ԳՈԼԴԱ ՄԵԻՐ

Իսրայելի 5-րդ վարչապետ

Հրածին Վարդևանյանի ֆեյսբուքյան էջից

Saturday, 28 November 2020

Նիդերլանդահայերը տարբեր եղանակներով շարունակում են օգնել արցախցի մեր հայրենակիցներին

 28 ноября в 04:07

 


Նիդերլանդահայերը ամենատարբեր եղանակներով շարունակում են օգնել պատերազմից տուժած արցախցի մեր հայրենակիցներին:

Ամստերդամի Գրիգոր Նարեկացի հիմնադրամի օգնությունը Երևանում է

28 ноября в 20:41 

 ·Արցախի համար մարդասիրական օգնության  հինգերորդ թռիչքային առաքումը, որը նոյեմբերի 9-ին կազմակերպել էր Ամստերդամի Գրիգոր Նարեկացի հիմնադրամը` ժամանեց Երեւան

De vijfde vluchtzending met humanitaire hulp voor Artsakh, georganiseerd door de Stichting St. Grigor Narekatsi, arriveerde in Jerevan op 9 november. 

Gezien de bekende en voor alle Armeniërs tragische ontwikkelingen waarmee de oorlog werd beëindigd, werd voorkeur gegeven aan tijdelijke opslag, totdat de situatie in Artsakh nader werd opgehelderd.

Begin deze week werden de gestuurde hulpmiddelen (generatoren, thermo-ondergoed, zwachtels, etc.) verplaatst naar de dorpen Charektar, Shosh en het Yeghnikner-gebied, waar tegenwoordig de contactlijn met de tegenstander loopt. De chirurgische instrumenten en andere medische hulpmiddelen zijn aan het ziekenhuis van Stepanakert overgedragen.

Wij bedanken alle vrienden van de Stichting St. Grigor Narekatsi, in binnen- en buitenland, die op onze oproep gereageerd hebben met hun donaties en inzet. De bereidheid van onze landgenoten in de korte tijd waarin deze zending georganiseerd werd, getuigt van eenheid binnen de gemeenschap die van uiterst belang is, ook in deze moeilijke tijd met nieuwe uitdagingen die voor ons volk staan. Samen zijn wij sterk en kunnen wij alle moeilijkheden en tegenslagen overwinnen.

Bestuur

Stichting Sint Grigor Narekatsi


Նիդերլանդների դեսպանն ու «Հայստան» հիմնադրամի մասնաճյուղի տնօրենը «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում

 



Նիդերլանդների թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին Համահայկական հիմնադրամի Հոլանդիայի մասնաճյուղի տնօրեն Հարություն Սիմոնյանի ուղեկցությամբ այցելել էր «Զինվորի» տուն վերականգնողական կենտրոն։ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը և վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը պատվիրակությանը ծանոթացրել են վերականգնողական կենտրոնի հնարավորություններին, ներկայացրել կենտրոնում առկա բուժսարքավորումները:
Դեսպանին ներկայացվել է կենտրոնի պատմությունը, առաքելությունը և զարգացման տեսլականը։ Այցի ընթացքում քննարկվել են համագործակցության հետագա ծրագրեր՝ ուսումնական և կլինիկական ոլորտներում, ինչպես նաև պայմանավորվածություններ են ձեռք բերվել փոխայցեր կազմակերպելու՝ մասնագիտական փորձի փոխանակմանը նպաստելու նպատակով:
Նիդերլանդների թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխեմերսին տեղեկացվել է նաև, որ Զինվորի տանը բուժում են ստանում ինչպես Արցախյան առաջին պատերազմում, այնպես էլ Ապրիլյան և 2020 թվականի պատերազմների ընթացքում վիրավորում ստացած զինվորները:
Դեսպանը տպավորված էր Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի աշխատանքներով, հնարավորություններով և մասնագիտական հաջողություններով։ Նիկոլաս Սխեմերսին հաճելիորեն զարմացրել է նաև այն փաստը, որ մինչ այս պահը որևէ COVID-19-ի դեպք չի արձանագրվել վերականգնողական կենտրոնում։
Հանդիպման ավարտին դեսպանը վերականգնողական կենտրոնում բուժվող տղաներին մաղթել է արագ ապաքինում՝ նշելով, որ այս հաստատությունը չափազանց կարևոր է ոչ միայն մատուցվող բարձրորակ ծառայություններով ու ժամանակակից սարքերով, այլև իր բովանդակությամբ ու ջերմ միջավայրով։
Հյուրերը տեղեկացել են, որ վերականգնողական կենտրոնը հիմնադրվել է ՀՀ Պաշտպանության նախարարության, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինհաշմանդամներին» հասարակական կազմակերպության, ինչպես նաև մի շարք նվիրյալների ու բարերարների համատեղ ջանքերով:

Friday, 27 November 2020

Իր մահկանացուն է կնքել Չարենցի թոռնուհին` Հասմիկ Չարենցը

 

Գոհար Չարենցը ֆեյսբուքյան էջում հետևյալն է գրել.
«Մեծ վշտով հայտնում եմ որ երեկ հոլանդիայի հիվանդանոցում խաղաղությամբ իր մահկանացուն կնքեց քույրս Հասմիկ Չարենցը մոր Անահիտ Չարենցի և դստերս Նանեի ներկայությամբ. Լույս իջնի հոգուն»
Գոհար Չարենց
With deep sorrow, I inform you that yesterday my sister, Hasmik Charents passed away peacefully in a Dutch hospital in the presence of her mother, Anahit Charents and my daughter Nane. May she rest in peace.
Gohar Charents
Ըստ տեղեկությունների Հասմիկ Չարենցը հայտնի բանաստեղծ Եղիշե Չարենցի թոռնուհին էր:
Մեր կողմից ցավակցում ենք հանգուցյալի ընտանիքին ու հարազատներին

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան հայց է ներկայացրել սոցիալական ցանցերի թուրք-ադրբեջանական օգտատերերի և «Գորշ գայլերի» դեմ


Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) հայց է ներկայացրել սոցիալական ցանցերի թուրք-ադրբեջանական օգտատերերի և «Գորշ գայլերի» դեմ հայերի նկատմամբ ինտերնետում մի շարք վիրավորական և ատելության խոսքի, խտրականության և բռնության կոչերի կապակցությամբ։ Ներկայացված նյութերը քաղված են Ֆեյսբուքի և Ինստագրամի էջերից և պարունակում են բազմաթիվ հակահայ հայտարարություններ, որոնք դեմ են Նիդերլանդների օրենսդրությանը և անցնում են խոսքի ազատության սահմանները։ 

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան զարմացած է, որ օրինակ Ֆեյսբուքը հանդուրժում է նման արտահայտություններ, նույնիսկ երբ որոշ դեպքերում դրանց մասին զեկուցվել են: Ներկայացնելով այս հայցը, Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան նպատակ ունի ուշադրություն հրավիրել այն հարցի շուրջ, որ նման ատելության խոսքի տարածումը, որոնց հեղինակները հաճախ «Գորշ գայլերի» անդամները կամ նրանց համակիրներն են, սպառնում է դառնալ առօրյա սովորություն։ Հաստատ կարելի է ասել, որ վերջին ամիսներին Արցախի և Հայաստանի դեմ Թուրքիայի հովանավորությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում այդ արտահայտությունները բազմապատկվեցին, ինչն ավելի սրեց արդեն իսկ լարված ազգամիջյան հարաբերությունները։։ Շատ դեպքերում անդրադարձ է կատարվում Հայոց ցեղասպանությանը, որը հերքում են Թուրքիան, ինչպես նաև մեծ թվով Նիդերլանդներում բնակվող թուրքերը և ադրբեջանցիները։ Նույնը կարելի է ասել Գորշ գայլերի ձեռնարկած գործողության մասին։ Նրանք մի քանի շաբաթ առաջ, կիրակի առավոտյան, Ալմելոյում, տուն առ տուն, թռուցիկներ գցեցին հայերի փոստարկղների մեջ, որոնցում մասնավորապես հերքվում էր Հայոց ցեղասպանությունը և դա որակավորում էր որպես «սուտ»։ Ալմելոյում բնակվում են մեծ թվով հայեր, որոնցից շատերը ցեղասպանության զոհերի ժառանգորդներն են և որոնց համար դա ակնհայտորեն ցավալի և զարհուրելի է


Գիտական շրջանակներում միջազգային կոնսենսուս կա Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Նիդերլանդների խորհրդարանը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2004 թվականին (Ռաուֆուտի բանաձև)։ Այդ տեսակետը վերահաստատվել է մի քանի բանաձևերով, այդ թվում ՝ 2015-ին և 2018-ին։ Հայատյաց արտահայտությունները և հայերի նկատմամբ բռնություններն ավաղ առօրյա երևույթներ են։ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հայերի մասին արտահայտությունների ոճը խթանում է այդ կեցվածքը։ Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի կարծիքով, աշխարհը պատշաճ վերաբերմունք չի ցուցաբերում այս հարցի նկատմամբ, օրինակ երբ այս ամռանը նախագահ Էրդողանը հայտարարեց, որ պետք է «ավարտել իրենց պապերի գործը», միջազգային հանրությունը նույնիսկ դրան չանդրադարձավ։ Ատելության խոսքը, ինչպես Թուրքիայում և Ադրբեջանում, այնպես էլ Նիդերլանդներում դառնում է ավելի ու ավելի սովորական։ Ներկայացնելով այս հայցը Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան նպատակ ունի կասեցնել Նիդեռլանդներում ատելության խոսքի անսանձ աճը։ Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան կոչ է անում Նիդերլանդների կառավարությանը չմնալ անտարբեր նման արտահայտությունների նկատմամբ և այդ բոլորն այլևս լռության չմատնել։ Առանց ատելության և բռնության նմանատիպ կոչերը դատապարտելու, հնարավոր չէ մի կողմից հայերի, իսկ մյուս կողմից թուրքերի և ադրբեջանցիների հարաբերությունները թե այնտեղ և թե այստեղ մեղմացնել։

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) հայց է ներկայացրել սոցիալական ցանցերի թուրք-ադրբեջանական օգտատերերի և «Գորշ գայլերի» դեմ հայերի նկատմամբ ինտերնետում մի շարք վիրավորական և ատելության խոսքի, խտրականության և բռնության կոչերի կապակցությամբ։ Ներկայացված նյութերը քաղված են Ֆեյսբուքի և Ինստագրամի էջերից և պարունակում են բազմաթիվ հակահայ հայտարարություններ, որոնք դեմ են Նիդերլանդների օրենսդրությանը և անցնում են խոսքի ազատության սահմանները։ Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան զարմացած է, որ օրինակ Ֆեյսբուքը հանդուրժում է նման արտահայտություններ, նույնիսկ երբ որոշ դեպքերում դրանց մասին զեկուցվել են: Ներկայացնելով այս հայցը, Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան նպատակ ունի ուշադրություն հրավիրել այն հարցի շուրջ, որ նման ատելության խոսքի տարածումը, որոնց հեղինակները հաճախ «Գորշ գայլերի» անդամները կամ նրանց համակիրներն են, սպառնում է դառնալ առօրյա սովորություն։ Հաստատ կարելի է ասել, որ վերջին ամիսներին Արցախի և Հայաստանի դեմ Թուրքիայի հովանավորությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում այդ արտահայտությունները բազմապատկվեցին, ինչն ավելի սրեց արդեն իսկ լարված ազգամիջյան հարաբերությունները։ Շատ դեպքերում անդրադարձ է կատարվում Հայոց ցեղասպանությանը, որը հերքում են Թուրքիան, ինչպես նաև մեծ թվով Նիդերլանդներում բնակվող թուրքերը և ադրբեջանցիները։ Նույնը կարելի է ասել Գորշ գայլերի ձեռնարկած գործողության մասին։ Նրանք մի քանի շաբաթ առաջ, կիրակի առավոտյան, Ալմելոյում, տուն առ տուն, թռուցիկներ գցեցին հայերի փոստարկղների մեջ, որոնցում մասնավորապես հերքվում էր Հայոց ցեղասպանությունը և դա որակավորում էր որպես «սուտ»։ Ալմելոյում բնակվում են մեծ թվով հայեր, որոնցից շատերը ցեղասպանության զոհերի ժառանգորդներն են և որոնց համար դա ակնհայտորեն ցավալի և զարհուրելի է։ Գիտական շրջանակներում միջազգային կոնսենսուս կա Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Նիդերլանդների խորհրդարանը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2004 թվականին (Ռաուֆուտի բանաձև)։ Այդ տեսակետը վերահաստատվել է մի քանի բանաձևերով, այդ թվում ՝ 2015-ին և 2018-ին։ Հայատյաց արտահայտությունները և հայերի նկատմամբ բռնություններն ավաղ առօրյա երևույթներ են։ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հայերի մասին արտահայտությունների ոճը խթանում է այդ կեցվածքը։ Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի կարծիքով, աշխարհը պատշաճ վերաբերմունք չի ցուցաբերում այս հարցի նկատմամբ, օրինակ երբ այս ամռանը նախագահ Էրդողանը հայտարարեց, որ պետք է «ավարտել իրենց պապերի գործը», միջազգային հանրությունը նույնիսկ դրան չանդրադարձավ։ Ատելության խոսքը, ինչպես Թուրքիայում և Ադրբեջանում, այնպես էլ Նիդերլանդներում դառնում է ավելի ու ավելի սովորական։ Ներկայացնելով այս հայցը Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան նպատակ ունի կասեցնել Նիդեռլանդներում ատելության խոսքի անսանձ աճը։ Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան կոչ է անում Նիդերլանդների կառավարությանը չմնալ անտարբեր նման արտահայտությունների նկատմամբ և այդ բոլորն այլևս լռության չմատնել։ Առանց ատելության և բռնության նմանատիպ կոչերը դատապարտելու, հնարավոր չէ մի կողմից հայերի, իսկ մյուս կողմից թուրքերի և ադրբեջանցիների հարաբերությունները թե այնտեղ և թե այստեղ մեղմացնել։ 

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիա

•ՆԻԴ.ՕՐԱԳՐԻ ԿՈՂՄԻՑ: Ինչպես քիչ առաջ ներկայացրեցինք` Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիան`  հայերի նկատմամբ թուրքական ատելության խոսքի դեմ հայց է ներկայացրել Նիդերլանդների արդարադատության մարմիններին: 

 Մամլո հաղորդագրությունը տարածվել է երեք լեզուներով: Այստեղ մեր  կողմից կցված լուսանկարները  ուղարկել է մեր ընթերցողներից մեկը, երբ սեփական տան փոստարկղում հայտնաբերել է հակահայ, Հայոց ցեղասպանությունը ժխտող այս թերթոններն ու լուսանկարները:

 Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) ՀԱՅՑԸ թուրք-ադրբեջանական օգտատերերի և «Գորշ գայլերի» դեմ ` սոցիալական ցանցերում  ազգությամբ հայերի  դեմ արված   ատելության խոսքի, վիրավորական արտահայտությունների, խտրականության և բռնության կոչերի դեմ, ճիշտ ժամանակին արված հակընդեմ քայլ է, կանխելու բազմամշակույթ Նիդերլանդներում սկիզբ առնող անհանդուրժողականության վտանգները` իր վատ հետևանքներով հանդերձ: Փաստորեն թուրք-ազերի ծայրահեղական ազգայնամոլները չեն բավարարվում  միայն համացանցով վիրավորանքներ հասցնել, այլ գործում են նաև առերևույթ:

Մեր ընթերցողներին հորդորում ենք  հավաքել նման ապացույցները, իսկ եթե հնարավոր է պարզեն  ուղարկողների ինքնությունն ու  վայրը, զերծ մնան սադրանքներից, անհրաժեշտության դեպքում դիմեն իրավապահ մարմիններին:

«Նիդերլանդական օրագիր»


Press Release
Report against Turkish hate speech directed at Armenians

The Hague, 27 November 2020 – The Federation of Armenian Organisations in the Netherlands (FAON) has lodged a police report against a number of recent anti-Armenian messages on social media by Turkish and Azerbaijani users, as well as the Grey Wolves, calling for hate, discrimination, and violence.

The reported messages, in whole or in part, posted on Facebook and Instagram, express countless anti-Armenian sentiments that go against Dutch law and cross the boundaries of free speech. The FAON was surprised that such utterances were tolerated on, for instance, Facebook, even after they had been reported to the social media platform. By reporting this to the police, the FAON is drawing attention to the fact that such hate speech, often perpetrated by the Grey Wolves, threatens to become mainstream.

These messages grew in number especially in recent months during the armed conflict, in which Armenia, Turkey, and Azerbaijan were involved, resulting in even tenser relations.

In many of the messages, references are made to the Armenian Genocide, which is denied by Turkey and many Turks and Azerbaijanis in the Netherlands. This was also the case several weeks ago when Grey Wolves in Almelo went door to door on a Sunday morning delivering flyers in mailboxes in which the Armenian Genocide is talked about as a “lie.” There is a large Armenian community in Almelo, many of them descendants of victims of the genocide, for whom this naturally caused much pain and anxiety.

To note, there is international scholarly consensus on the history and facts of the Armenian Genocide. The Dutch parliament unanimously recognized the Armenian Genocide in 2004 (Rouvoet Motion), reconfirming it in several later motions, including in 2015 and 2018.

Unfortunately, such messages, statements, and acts occur frequently. An instigating factor is the way in which the presidents of Turkey and Azerbaijan speak about Armenians. According to the FAON, the international community falls short of reacting to this. This summer alone, President Erdogan said that he would “finish the job of his grandfathers,” but was not called out for it by the international community.

Hate speech in both Turkey and Azerbaijan, as well as here in the Netherlands, is thus becoming more and more common. The FAON calls on the Dutch government to no longer remain silent in the face of these types of utterances.

Without properly condemning such calls to hate and violence, the relations between Armenians, on the one hand, and Turks and Azerbaijanis, on the other, both here and there, cannot be peaceful.



Thursday, 26 November 2020

Հետամուտ հայկական արտադրանքին

Հետամուտ մնալով հայկական արտադրանքից օգտվելու մեր ցանկությանն ու կոչերին, շարունակում ենք հոլանդահայ համայնքին ներկայացնել Նիդերլանդներում «հայազգի» բարիքները։ Առաջարկում ենք գնումներ կատարել միմիայն հայկական խանությոներից և շարունակել ՄԵՐԺԵԼ թուրքականը։ ԱՅՍՈՒՀԵՏ ԱՍԵՆՔ ԱՅՈ ՄԻՄԻԱՅՆ ՀԱՅԿԱԿԱՆԻՆ։ 

Տոներին ընդառաջ հայկական ՆՈՅՆԱԹՍ (NoyNuts) ընկերության արտադրանքը Եվրոպայում կապահովի ձեր տոնական սեղանների հայկական համն ու հոտը։ Հատընտիր և անուշահամ ընկույզների և չարազեղենի տեսականին կդառնա ամենասպասվածը ձեր տոնական սեղաններին։ Իսկ «NoyNuts»-ի փայտե նվեր-արկղերը ամենայուրօրիանակ և համեղ Ամանորյա նվերը կլինեն ձեր հարազատներին և ընկերներին։ 

Պատվիրեք այստեղ՝ https://noynuts.nl

«NoyNuts»-ն այժմ հասանելի է նաև BOL.COM-ի միջոցով։ 

ԸՆՏՐԵ՛ՆՔ ՀԱՅԿԱԿԱՆԸ, ՏԱՐԱԾԵ՛ՆՔ ՀԱՅԿԱԿԱՆԸ, ՕԳՏՎԵ՛ՆՔ ՄԻՄԻԱՅՆ ՀԱՅԿԱԿԱՆԻՑ։




Wednesday, 25 November 2020

Զոհված հերոսների հիշատակի պատարագ

 Նոյեմբերի 25-ին Մոնթե Չարլզի Մելքոնյանի ծննդյան օրն է (մարտական անունը՝ Ավո, ծնվել է 1957թվականին, Վիսեյլիայում (Կալիֆոռնիա, ԱՄՆ):

Զոհվել է 1993թ հունիսի 12-ին ազատագրած Արցախի տարածքում:
Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, Արցախյան պատերազմի ակտիվ մասնակից, հայազգի հրամանատար, ՀԱՀԳԲ նախկին անդամ:


22.11.2020-Զոհված հերոսների հիշատակի պատարագ Ալմելոյում:

Պատարագիչ Մաշտոց տեր Բաղդասարյան


Այս գիշեր հոգիդ քեզնից պահանջելու են. 22 նոյեմբերի 2020թ Շատ հեռու չգնանք, այլ անկախությունից հետո երկրի չորս ղեկավարների օրոք երկրի վիճակը, ժողովրդի վիճակը, և մեծահարուստների վիճակը: Ամեն մարդ գիտե, որ երկրի պետականության պահպանման կայունությունը բանակի հզորությունն է: Արմեն քահանա Մելքոնյան

Հերթական հումանիտար մեծաքանակ օգնությունը

 




Հերթական հումանիտար մեծաքանակ օգնությունը 3 կոնտեյներներով հայրենասեր նիդերլանդահայերի կողմից երեկ ուղարկվել է Հայաստան:

Մեծաքանակ անվասայլակները և այլ բժշկական պարագաները Երևան ժամանելուն պես կնիվաբերվեն պատերազմի հետևանքով հաշմնդմություն և այլ առողջական խնդիրներ ստացած մեր հերոսներին` Արցախում և Հայաստանում: Համագործակցելով հաշմանդամների խնդիրներով զբաղվող տեղական առաջտար մասնագետների հետ` հայաստանաբնակ կամավորների հետ միասին պրոցեսը կկորդինացնեն և կվերահսկեն Նիդերլանդներից Հայաստան ժամանած հոլանդահայ կամավորները



Tuesday, 24 November 2020

Կյանքի 73-րդ տարում հեռացավ Սերգեյ Փարաջանովի թանգարանի հիմնադիր տնօրեն, արվեստագետ, լուսանկարիչ Զավեն Սարգսյանը

 Կյանքի 73-րդ տարում հեռացավ Սերգեյ Փարաջանովի թանգարանի հիմնադիր տնօրեն, արվեստագետ, լուսանկարիչ Զավեն Սարգսյանը:

Նա 1986-1992 թվականներին Հայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարանի տնօրենն էր, իսկ 1992 թվականից ի վեր ղեկավարում էր Սերգեյ Փարաջանովի թանգարանը։

Չեխ լրագրող, մեր բարեկամ Լիբոր Սպիմրի
Libor Spimr
հետ ծրագրեր կար իրականացնելու, պայմանավորվել էին միասին լուսանկարչական աշխատանքների ցուցահանդես բացել, սակայն ավաղ...
Ցավակցում ենք Զավեն Սարգսյանի հարազատներին, մտերիմներին ու ընկերներին:



Saturday, 21 November 2020

ASV Gladzor ՈՒսանողական նոր խորհրդի կազմը

 

Ամեն տարի Նիդերլանդներում հայ ուսանողական միությունն  ընտրությունների միջոցով ձևավորվում է նոր խորհուրդ

 ( ASV Gladzor )  : Նոյեմբերի 14-ին առցանց տարբերակով կայացավ 15-րդ խորհրդի ընտրությունները: 

Ընտրության արդյունքները հետևյալն են. 

- Նախագահ՝ Հովիկ Սեպոյան

- Փոխնախագահ՝ Դիանա Աղաբեկյան

- Գանձապահ՝ Արման Աբրահամյան

- PR հանձնակատար՝ Թրիսթն Արզմանյանս

- PR հանձնակատար՝  Լինետ Բողոսսիան

- Արտաքին համակարգող՝ Սանդրա Ֆահեմ

- Քարտուղար՝ Անուշ վան դե Ֆելդե

- Նախագահ ընտրված` Հովիկ Սեպոյանը


- Գանձապահ ընտրված՝ Արման Աբրահամյանը

- Փոխնախագահ ընտրված՝ Դիանա Աղաբեկյանը



- PR հանձնակատար՝  Լինետ Բողոսսիան

- Քարտուղար ընտրված Անուշ վան դե Ֆելդեն

- Արտաքին համակարգող ընտրված՝ Սանդրա Ֆահեմը

- PR հանձնակատար ընտրված՝ Թրիսթն Արզմանյանս

Եվրոպայի հայերի համագումար.Սթափության կոչ

 


Aaeurop Aae

Սթափության կոչ,
Հայաստան աշխարհի եւ Սփյուռքի սիրելի հայրենակիցներ, քույրեր եւ եղբայրներ Եվրոպայի հայերի համագումարը կրկին անգամ խստիվ դատապարտում է Ազգային Ժողովի եւ կառավարության շենքի վրա հարձակումը, ծեծ ու ջարդը, վանդալիզմն ու ավազակաբարո վարքը: Դատապարտում ենք ԱԺ–ի նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ
գործադրված վայրենաբարո հարձակումն ու կյանքին վտանգ սպառնացող ծեծն ու բռնությունը: Խստիվ դատապարտում ենք բռնության եւ անօրինականության ամեն մի կոչ եւ
քայլ:
Եվրոպայի հայերի համագումարը իր խորը ցավակցությունն է հայտնում նահատակված քաջարի զինվորների և քաղաքացիական զոհերի ընտանիքներին, նրանց հարազատներին և հայ ազգին: Հայրենիքը այսօր վիրավոր է եւ կարիք ունի անհապաղ խնամքի, հոգատարության եւ վերականգման: Հայությունը օդի ու ջրի պես կարիք ունի համերաշխության, համախմբվածության եւ ուժերի վերակազմավորման: Գալիք արհավիրքներից խուսափելու եւ վերստին կանգնելու միակ ճիշտ ճամփան այս օրհասական պահին Հայաստանի ժողովրդի ճնշող մեծամասնության կողմից ընտրված իշխանությունների կողքին անվերապահ համախմբումը եւ շարքերի լրացումն է, որպեսզի հնարավոր լինի համերաշխությամբ, միմյանց հետ խորհրդակցությամբ ծրագրել եւ լուծել մեր առջեւ ծառացած հսկայական մարտահրավերները: Հակառակ մեր քաջարի բանակի, զինվորների եւ սպաների անձնվիրության եւ զոհողությունների, ցավոք պարտադրված անհավասար պատերազմում հնարավոր չեղավ թշնամուն հաղթել եւ կասեցնել նրա ագրեսիան, այնպես ինչպես մեզ համար ցանկալի էր: Իսկ այսօր ներքին պառակտումներով եւ սին ու դատարկ վերամբարձ կոչերով վարչապետի հրաժարականը պահանջող, այսպես կոչված 16 կուսակցությունները, իրենց անմիտ ցույցերով ջուր են լցնում նույն թշնամու ջրաղացին եւ գործնականում անում են այն, ինչ թշնամին երազում է անել նաեւ մեր ներքին պետական կյանքում: Պատերազմի ցավալի արդյունքը անկախության 30–ամյա ժամանակաշրջանի մեջ հայ քաղաքական, հասարակական, ռազմական եւ գիտական էլիտայի մոտ, հստակ եւ գիտակցված ռազմավարության բացակայության անխուսափելի հետեւանքն է: Պարտության պատճառների արմատը պիտի փնտրել 30–ամյա անգործության եւ ժամանակի կորստյան մեջ, ինչը ուրիշ բան չէ քան այն, որ անցյալ իշխանությունները, որոնք ներգրավված են այս 16 կուսակցությունների շարքում, իշխանության պահպանման, անձնական հարստություն դիզելու եւ երկիրը թալանելու մոլուցքովլցված գնացին ամեն տեսակի հակազգային պայմանավորվածությունների: բոլորիս պարտությունն էր, որը պիտի որքան շուտ հաղթահարվի եւ դրանից դասեր քաղելով փակվի այդ էջը եւ փոխարենը բացվի նոր ու լուսավոր մի էջ: Ո'վ չգիտի այս եւ նման կուսակցությունների եւ անհատների հեռու ու մոտիկ անցյալի ու ներկայի մասին, ո'վ չգիտի 30 տարիների ընթացքում նրանց վարածհակազգային աննպատակ քաղաքականության մասին, եւ այսօր նրանք ցանկանում են պատերազմի պարտության իրենց բաժին հսկայական պատասխանատվությունը ամբողջությամբ բարդել ներկա իշխանությունների վրա եւ իրենք ջրից չոր դուրս գալ: Դա նրանց չի հաջողի: Բոլորն էլ ունեն պատասխանատվություն, առաջին հերթին ներկա իշխանությունները, որոնց, անհարկի թավշյա մոտեցումների պատճառներով, չհաջողվեց երկուս ու կես տարվաընթացքում վերացնել նախկինների ավերածությունները եւ չհաջողվեց հետ բերել ժողովրդից թալանածը և պատասխանատվության ենթարկել թալանչիներին: Այժմ անխտիր բոլորի համար սթափվելու ժամանակն է: Վարչապետը արդեն ներկայացրել է 15 կետից բաղկացած վեցամսյա ճանապարհային քարտեզը եւողջ հայությանը Հայաստանում եւ սփյուռքում հրավիրում է համախորհուրդ համագործակցության: Եթե անհրաժեշտություն համարվի, կարելի էառաջարկել, նույնիսկ գնալու պետական ապարատում համապատասխան կառուցվածքային փոփոխությունների: Յուրաքանչյուր առանձին հայ, ով իսկապես ցանկություն ունի, որ հայրենիքը անհապաղ կարողանա դարմանել իր վերքերը եւ գտնել իր ապագայի նոր ուղին՝ կկանգնի պետականության եւ օրենքի կողքին եւ կներդնի իր լուման:Սփյուռքի հարգելի հայրենակիցներ, ինքնակազմակերպվել: Մեզ գիտակցաբար հեռու են պահել եւ զրկել են Հայաստանի քաղաքական, հասարակական ասպարեզումներգործելու եւ մասնակից լինելու իրավունքից: Մենք չենք կարողացել ստեղծել ներկայացուցչական այնպիսի մարմին կամ մարմիններ, որոնք իրավասու կլինեին սփյուռքի անունից խոսելու եւ գործելու, ահա այդ պատճառով է, որ մենք այսօր էլ որբ ենք սփյուռքում եւ հայտնի ուժերը միլիոնավոր սփյուռքահայության հետ, եւ նրանց անունով վարվում են ինչպես ցանկանան:
Կարեւորում ենք եւ շեշտում ենք նաեւ այն, որ ցավոք իրենց կյանքը հայրենիքի համար զոհվածների արյունը դեռ չչորացած, շատերը արդեն կամա թե ակամա, կատարում են հինգերորդ շարասյան առաջադրանքները: Հարկավոր է անհապաղ օրինական իշխանության շրջանակում կայունություն մտցնելբանակում, վերազինել վերակազմավորել եւ բանակին վերադարձնել իր անպարտելի ոգին: Կեցցե Հայաստանը, Կեցցե Արցախը, Կեցցե հայ ժողովուրդը:
Եվրոպայի հայերի համագումար
20 նոյեմբեր 2020,
Շվեդիա

Friday, 20 November 2020

Շնորհակալություն Սփյուռք. գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայտարարությունը




Պատերազմի ողջ ընթացքում մենք ականատես եղանք համահայկական, համասփյուռ աննախադեպ համախմբման և մոբիլիզացիայի: Սփյուռքն իրապես դարձավ Հայաստանի և հայ ազգի միակ հենքն ու ապավենը աշխարհում: Ամենուր, որտեղ հայ է ապրում, պայքար գնաց հանուն հայրենիքի, հանուն Արցախի և հանուն հայ ժողովրդի:
Սփյուռքի սիրելի քույրեր և եղբայրներ,

Օգնությունը տարատեսակ էր. նյութական, ֆինանսական, կամավորական, բժշկական, հոգեբանական, ռազմական, քաղաքական և հաճախ նաև դիվանագիտական: Սփյուռքն ինչ-որ չափով նույնիսկ լրացրեց այն մեծ բացը, որը զուտ պետության տիրույթում էր: Մինչ օրս էլ չեն դադարում Հայաստան հասնել սփյուռքից ուղարկվող հումանիտար բեռները նույնիսկ հայրենիքից ամենահեռու համայնքներից:
Ազնիվ նվիրման և հայրենասիրության ամենապայծառ օրինակներ էին այն կամավորները, ովքեր պատերազմի օրերին սփյուռքից մեկնեցին Արցախ: Նրանցից ոմանք զոհեցին կյանքը, այլոք ստացան վիրավորումներ, բայց չլքեցին իրենց դիրքերը: Թիկունքի սպիտակ բանակում՝ բժիշկների շարքերում, քիչ չէին սփյուռքահայ բժիշկները, բուժաշխատողները, որոնց մի մասը այսօր էլ շարունակում է մնալ մեր վիրավոր զինվորների կողքին: Դժվար է հիշել Հայաստանում ձեռնարկված որևէ խոշոր կամավորական նախաձեռնություն, որտեղ ներգրավված չլինեին սփյուռքից ժամանած մեր հայրենակիցները:
Կասկածից վեր է, որ սփյուռքի քաղաքական, լոբբիստական աշխատանքն ապարդյուն չի անցել, և այն այսօր էլ շարունակվում է: Պատերազմի դաժան օրերին, երբ աշխարհը լքեց Հայաստանը Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական ագրեսիայի դեմ, սփյուռքը մնաց Հայաստանի միակ պատուհանը դեպի արտաքին աշխարհ, միակ կապը մարդկության հետ, միակ հույսը և հավատի ակունքը:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Դաժան է պարտությունը, և մեր բոլորիս վերքերը շատ խորն են: Բայց ձեր անուրանալի աջակցության, հայրենիքի կողքին ու թիկունքին լինելու անդրդվելիության, անմնացորդ պայքարի համար հայտնում ենք մեր անկեղծ երախտագիտությունը: Շնորհակալ ենք ձեր յուրաքանչյուր ջանքի համար, շնորհակալ ենք ձեր սիրո, հոգատարության, հայրենասիրության համար: Այս պատերազմում պարտվեցինք բոլորս, սակայն հաղթեցին հայ զինվորն ու հայկական սփյուռքը:
Պայքարը շարունակվում է, և մենք միասին ահռելի շատ անելիքներ ունենք: Գոտեպնդվենք, վեր հառնենք մոխիրներից, փառավորվենք մեր նահատակների սխրանքով և շարժվենք առաջ:



Thursday, 19 November 2020

Կոռումպացված Ադրբեջանի նախագահը նաև ռազմական հանցագործի դափնին կունենա

 


Նիդերլանդների խորհրդարանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի դեմ՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական հանցագործությունների համար պատժամիջոցներ կիրառելու մասին որոշումը կայացրեց նախօրեին: Դրան  արձագանքել է Ալիևը, շեշտելով. «Պատժամիջոցների կիրառման մասին որոշումը, իհարկե, չի նպաստելու մեր երկրների միջև հարաբերությունների սերտացմանը»։ 

Ադրբեջանի և նրա նախագահի ընտանիքի մասին այս օրերին շարունակում են հրապարակումներով հանդես  գալ Նիդերլանդական մամուլի  միջոցները:


«Ո՞վ է Ալիևը ՝ կոռումպացված Ադրբեջանի սիրված նախագահը», «Ադրբեջանի նախագահ Ալիևը կրում է  միահեծան կառավարիչի բոլոր դափնիները», «Ադրբեջանի նախագահը հարմար գործարար և խավիարային դիվանագետ է»` այս և նմանատիպ վերնագրերով հոդվածների հաճախ կարելի է հանդիպել մամուլում: Ադրբեջանի հարուստ նավթային պետության նախագահ Իլհամ Ալիևը (58) տարիներ շարունակ մեղադրվում է մարդու իրավունքների խախտումների, կաշառակերության  և նեպոտիզմի մեջ: Նա լիակատար իշխանություն ունի Նիդերլանդների տարածքից մոտ 2 անգամ մեծ երկրի  վրա:

Ադրբեջանում նախագահ Իլհամ Ալիևին իր երկրում մեծ պատվի են արժանացնում Հայաստանի դեմ պատերազմի համար` գրում են թերթերը: Ալիևն այս անգամ ապավինել է Թուրքիայի աջակցությանը` չնայած , որ նա հերքում է Թուրքիայի խորը ներգրավվածությունը.

Մնում է հասկանալ՝  արդյո՞ք հաղթանակը իսկապես օգուտ կբերի ադրբեջանցիներին, որի ղեկավարը վաղուց իր երկրին դուրս է մղել ժողովրդավարական գործընթացներից: Ալիևը Ադրբեջանն է, իսկ Ադրբեջանը ՝ Ալիևը:

Նիդերլանդական թերթերը զարմանալի չեն համարում, որ Ալիեւն այդքան ուշադրության կենտրոնում գտնվեց այս օրերին, ինչպես որ  զարմանալի չի  համարում, որ 58-ամյա առաջնորդը իշխանության ղեկին է 2003 թվականից, ասենք  դրանից առաջ էլ Ալիև ազգանունը  անմահներից էր սերում` մինչ նրա նախագահ դառնալը նրա  հայր Հեյդար Ալիեւը 34 տարի ծառայել էր երկրին: Նախ 1969 թվականից ՝ որպես Ադրբեջանի Խորհրդային Հանրապետության ղեկավար, իսկ ավելի ուշ ՝ 1993 թվականից, որպես Ադրբեջանի անկախ հանրապետության նախագահ: Երբ 2003-ին Ալիևը ավագ հիվանդացավ, նա էստաֆետը փոխանցեց իր որդուն ՝ հեռանալով կյանքից: Երկիրը Ալիևների ձեռքում է ավելի քան կես դար: Modern-ժամանակակից ղեկավարող տոհմ, որն իրականում ոչ մեկին չի զարմացնում`մանավանդ աշխարհի այս մասում:

Բոլոր ընտրություններում նա ջախջախիչ հաղթանակներ է տանում մրցակիցների նկատմամբ: 2003, 2008, 2013 և 2018 թվականներին նա ստացել է համապատասխանաբար 75, 87, 85 և 86 տոկոս ձայն: Միջազգային դիտորդների կարծիքով, Ադրբեջանում երբեք էլ արդար ընտրություններ չեն եղել, և միշտ եղել են համատարած կեղծիքներ:

ՆԱՎԹ ԵՎ ԳԱԶ

Տարիների ընթացքում Ալիևը ամրապնդեց իր դիրքերը նաև այլ ձևերով: Օրինակ ՝ երկու հանրաքվեի շնորհիվ նրան հաջողվեց վերջ դնել նախագահի լիազորությունների ժամկետի սահմանափակմանը, այն 5-ից երկարացվեց յոթ տարի: Խելացի հնարք, որ յուրօրինակության մրցանակի արժանացավ  նախկին Խորհրդային Միության երկրներում: Որպես իշխանության վերջնական ամրապնդում ՝ 2017 թվականին Ալիևը իր կնոջը նշանակեց փոխնախագահ:

ժողովրդավարական արժեքների նման աղաղակող խախտումները դժվար թե միջազգային քննադատության ենթարկվի մի պարզ պատճառով. երկիրն  ունի` նավթ և գազ: Ադրբեջանը գտնվում է Կասպից ծովի ափին, որտեղ գտնվում է աշխարհում գազի և նավթի ամենամեծ պաշարներից մեկը: Այս հումքը տարբեր խողովակաշարերով հոսում է Ադրբեջանով դեպի Եվրոպա: Միայն Բաքու-Թիբլիսի- Ջեյհան նավթամուղն  օրական առնվազն մեկ միլիոն բարել նավթ է մղում: Հենց սա էլ հզոր է դարձնում Ալիևի իշխանությունը, որը  չարաշահվում է նրա կողմից: 

Պետական ​​նավթային ընկերության բիզնես կառույցների միջոցով ոչ միայն նախագահն է շահում, այլև նրա ամբողջ ընտանիքը:

Տեղացիների համար, ցավոք, նավթագազային մատակարարումների արդյունքում ստացված դոլարները հիմնականում անհետանում են և հայտնվում Ալիևի և նրա գործընկերների գրպանները: Օրինակ ՝ երկու տարի առաջ պարզվեց, որ Ալիևի երկու դուստրերը Դուբայում առնվազն 16 վիլլա ունեն: Գնահատված արժեքը ՝ 75 միլիոն եվրո: Բացի այդ, նրա հետնորդները մեծ հետաքրքրություններ ունեն Ադրբեջանի ոսկու հանքերում, բանկերում և հեռահաղորդակցական ընկերություններում:  Օրինակ ՝ 2016-ին Panama Papers– ը ՝ հարկային վճարումների մասին արտահոսող փաստաթղթերը, ցույց տվեցին, որ Ալիևի երկու դուստրերը  մեծ մասնաբաժին ունեն Ադրբեջանի ոսկու հանքերում:


Բայց ոչ բոլոր փողերն են ծախսվում ընտանեկան կապերը ջերմ պահելու վրա: Նավթի և գազի արժեքներից մասամբ վճարվել են ԵՄ-ին,  բանակի արդիականացմանը: Օրինակ ՝ այս տարի Բաքուն գրեթե 2.3 միլիարդ դոլար է ծախսել զինված ուժերի վրա: Համեմատության համար նշենք, որ 2020 թվականին Հայաստանի պաշտպանության բյուջեն  450 միլիոն ԱՄՆ դոլար է :

Ուստի զարմանալի չէ, որ ռազմական ճանապարհով հայկական Լեռնային Ղարաբաղում հաջողություն գրանցելով, ադրբեջանցիները ռազմական հաջողությունը վերագրեցին ամենազոր առաջնորդին, այն  նույնիսկ հիմնականում արդարացված է: Բայց կասկածելի է  մի  բան՝ արդյո՞ք այս  հաղթանակը իրոք որևէ բան տալիս է նրանց

ԽԱՎԻԱՐԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Այն փաստը, որ արևմտյան քաղաքական գործիչները երբեմն աչք էին փակում, երբ խոսքը վերաբերում է Ադրբեջանին, ցավալիորեն բացահայտվեց 2012 թ., Երբ պարզվեց, որ Ադրբեջանի կառավարությունը կաշառքի միջոցով հետապնդում է լոբբիստական ​​ռազմավարություն` իր կողմը գրավելով քաղաքական գործիչներին:

Այն` այսպես կոչված, «խավիարային դիվանագիտությունը» կենտրոնացած էր Եվրոպայի խորհրդի անդամ երկրների վրա, միջազգային կազմակերպության, որը հաճախ զբաղվում է ժողովրդավարության և մարդու իրավունքների հետ կապված խնդիրներով: Ալիևի և համանախագահների հրավերով պաշտոնյաներն ու քաղաքական գործիչները «դիվանագիտական» այցերին հաստատվում էին Բաքվի հինգաստղանի հյուրանոցներում:

Իրականում, ինստիտուտի պաշտոնյաները, որոնք, ի դեպ, ոչ մի կապ չունեն Եվրամիության հետ, խրախճանքների հետ ստանում էին շատ թանկ նվերներ, այդ թվում ՝ մետաքսե գորգեր, ժամացույցներ, ոսկի, կանխիկ գումար և ամենատարածված նվերներից մեկը ՝ երկու կիլոգրամ խավիար: Բացառիկ ընդունելությունների դիմաց, քննադատական ​​զեկույցներում  աչք են փակվել Ադրբեջանում ժողովրդավարության և մարդու իրավունքների վերաբերյալ խախտումները: Սկանդալը հանգեցրեց Եվրոպայի խորհրդի նախագահ Պեդրո Ագրամունտի հրաժարականին 2017 թ.


Ընդհանուր առմամբ, առնվազն 2,5 միլիարդ եվրոյի չափով պետք է որ կաշառք տրված լիներ 2012-ից 2014 թվականներին: Նույն ժամանակահատվածում Ադրբեջանում ճաղերի հետեւում անհետացել են գրեթե 100 լրագրողներ, ակտիվիստներ և ընդդիմադիր քաղաքական գործիչներ:

«Նիդերլանդական օրագիր»

Քաղվել են վերջին երկու օրերի նիդերլանդական  մամուլի հրապարակումներից

Աղբյուր`

Het Parool

Ewmagazine.nl

nrc.nl

trouw.nl


Wednesday, 18 November 2020

Դեսպան Տիգրան Բալայանի հարցազրույցը Luxemburger Wort (Լյուքսենբուրգյան խոսք) ամենօրյա թերթին

 



Դեսպան Տիգրան Բալայանը (Tigran Balayan ) հերթական հարցազրույցն է  տվել, այս անգամ Լյուքսենբուրգի ամենահեղինակավոր Luxemburger Wort  (Լյուքսենբուրգյան խոսք) ամենօրյա թերթին: Դեսպանն անրադարձել է հակամարտության իրական պատճառներին,պատերազմ հրահրած Թուրքիայի ու Ադրբեջանի պատասխանատուներին, ովքեր իրենց հանցագործությամբ խորը ցավ ու վերքեր թողեցին տուժած բնակչության շրջանում: 

Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը  Chambre des Députés Grand-Duché de Luxembourg դատապարտել է  Ադրբեջանի  հարձակումը: Այն ողջունվեց  Հայաստանի ու  նրա սահմաններից դուրս ապրող հայերի կողմից: Սա հստակ ու սթափ գնահատական էր իրավիճակին և զանազանում էր իրական ագրեսորին զոհից: 

Der Konflikt um Berg-Karabach ist beigelegt. Er hinterlässt viele Wunden bei der betroffenen Bevölkerung, wie der armenische Botschafter Tigran Balayan betont. Dabei geht es auch um die Verantwortlichen. Die luxemburgische Abgeordnetenkammer hat kürzlich einstimmig eine Motion verabschiedet, die den Angriff Aserbaidschans verurteilt. Wie waren die Reaktionen dazu in Armenien?

Die Motion wurde nicht nur in Armenien begrüßt, sondern von Armeniern in der ganzen Welt, weil sie die Situation vor Ort akkurat einschätzt und Aggressor und Opfer explizit benennt ...

https://www.wort.lu/de/international/berg-karabach-aggressor-und-opfer-5fb39734de135b92361a1837?fbclid

Tuesday, 17 November 2020

AGBU's YERIA Delegation Meets with Displaced Families in Etchmiadzin

AGBU's YERIA Delegation Meets with Displaced Families in Etchmiadzin
During its trip to Armenia earlier this month, the AGBU Europe led delegation of the YERIA Initiative accompanied by 15 European journalists and MP's visited some of the displaced families from the war in Artsakh hosted by the Holy See of Etchmiadzin. 
 
The delegation met with Martha from Chouchi, Vasken and Loussiné from the Askeran region, Loussiné from Stepanakert and Serpouhi from the village of Illis. For Father Marco, "these families will stay in Etchmiadzin, as they will have great difficulties to return home, despite the multiple ceasefires, the end of the war and the regained peace".
 
The families and children hosted by Etchmiadzin worked every day for their loved ones on the front line, building camouflage nets or knitting warm clothes.
 
All of them have expressed their hope for peace and their desire to return home once the conflict is over to rebuild their homes and live free on their ancestral lands. For Vasken Avanessian, from the Askeran region, "everyone should be aware of the Panturquist ambition that President Erdogan promises to implement. What we are fighting here is a genocidal will against the Armenian people whose civilians are attacked by NATO weapons. The European Union should be vigilant about what is happening here. »
This meeting was also an opportunity for Kerem Schamberger, a German citizen of Turkish origin and member of the Left Party who accompanied the Yeria delegation to Armenia, to express his support for the Armenian people: "I am ashamed of the way the Turkish regime is acting. I would like to apologise to you personally for the Armenian genocide perpetrated by Turkey. Until Turkey recognises its history, based on the denial of the Armenian genocide, nothing will change. But I would also like to say that in Turkey there are progressive movements, forces of peace and reconciliation that are fighting against the denial of the Armenian genocide, such as MP Garo Paylan, and are therefore subject to state repression. We must support all those who defend the idea that Turks and Armenians will one day be peace in this region".
Martha, 36 years old, was herself displaced from Baku to Stepanakert with her family during the first Artsakh war: "I thought my generation would be the only one to live through the war. This war was a surprise, we were living in peace in Shushi before the war broke out on the morning of 27 September. It is very hard to see my own children being witnesses of this war, forced to flee their homes to escape hatred.». Her husband and brothers were fighting on the front line, defending their homeland. When asked if she was afraid to go home, with the risk of putting her children at such great risk, Martha answers: "My father fought for this land, my uncle died in the war, they gave their blood for our homeland. Of course the risk is great, but if another war were to break out in 20 years' time, my two sons would in turn fight for the land of their ancestors. We want to live in peace in Artsakh, we will fight to the end to claim the right to live in freedom on our land. »

To find mainstream news coverage of the Artsakh war and post-war situation, updated daily and organized by topic and language, you may visit:  www.agbu.org/artsakh