The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Friday, 9 October 2020

SAO-ն կտեղեկացնեն այն միջոցառումները, որին մասնակցելը հույժ կարևոր է դառնում

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի Արցախի դեմ սանձազերծած պատերազմի հետևանքով գրեթե բոլոր Եվրոպական խոշոր բնակավայրերում հայության կողմից պատերազմի դեմ բողոքի ու դատապարտման հավաքներ են կազմակերպվում: Բնականաբար բոլորին մասնակցելն արդեն ֆիզիկապես անհնարին է դառնում, այդ իսկ պատճառով , Հոլանդական համագործակցող կազմակերպությունները (Samenwerkende Armeense Organisaties) կտեղեկացնեն այն միջոցառումները, որին մասնակցելը հույժ կարևոր է դառնում: Այս կապակցությամբ ներկայացնում ենք SAO -ի հաղորդումը.


Samenwerkende Armeense Organisaties


‼️‼️‼️‼️‼️‼️‼️‼️‼️

Սիրելի Հոլանդահայեր,

Մէկ անգամ եւս կը հորդորենք մեր հայրենակիցներուն հետեւիլ եւ մասնակցիլ միայն համայնքին կողմէ կազմակերպուած ցոյցերուն: Ինքնաբուխ եւ հստակ թիրախ չունեցող ցոյցերը մեր ներուժը կը մաշեցնեն եւ արդիւնքներ չենք ունենար: Հոլանդահայ համագործակցող կազմակերպեութիւններու ցոյցերը միշդ քաղաքական նպատակ կը հետապնդեն. այդպէս էր 29 սեպետմեբրի ցոյցը, այդպէս էր Եւրոմիութեան առջեւ համաեւրոպական ցոյցը: Այս պահուն մենք Ադրպէյճանի դեսպանութեան առջեւ ցոյց ընելու իմաստ չենք գտներ եւ թշնամիին փոխանցելու պատգամ չունինք: Մեր համայնքի ներուժը պիտի օգտագործենք արդիւնաւէտ ձեւով՝ Հոլանդայի կառաւարութեան կամ պատկան մարմիններուն վրայ ճնշում բանեցնելու նպատկաով, որպէսզի շօշափելի արդիւնքներու հասնինք: Այս պահուն ամէնօրեայ փոքր ցոյցերը խորհրդարանին առջեւ կը շարունկաուին: հետեւեցէք Հոլանդահայ համագործակցող կազմակերպեութիւններու ֆէյսբուքի էջը մանրամասնութիւններուն համար:

‼️‼️‼️‼️‼️‼️‼️‼️‼️

Beste landgenoten,

Opnieuw willen wij jullie wijzen op het belang van deelname aan de demonstraties georganiseerd door de gemeenschap. Individuele acties die geen duidelijk doel hebben bewijzen hun toegevoegde waarde niet en vermoeilijken het organiseren van andere acties. De demonstraties van de Samenwerkende Armeense Organisaties (SAO) hebben altijd een politiek doel, zoals de demonstraties van 29 september in Den Haag en 7 oktober bij het Europees parlement. Op dit moment zien wij geen nut in het organiseren van een demonstratie bij de Azerbeidzjaanse ambassade aangezien wij aan hen geen boodschap hebben over te brengen. Wij dienen de krachten van onze gemeenschap efficiënt te gebruiken om effect uit te oefenen op de Nederlandse regering en resultaat te boeken. Op dit moment vinden er dagelijks stille demonstraties plaats op het Plein in Den Haag om Kamerleden te kunnen bereiken. Jullie kunnen alle details vinden op de Facebookpagina van SAO.

---------------------------

ԵՐԵՔ ՀՈՒՍԱԼԻ ՀԱՍՑԵ, ՈՐՏԵՂՈՎ ԿՕԳՆԵՆՔ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ

«Հայաստան համահայկական հիմնադրամ»՝ https://www.himnadram.org/en , վերջինիս Նիդերլանդների տարածքային կառույց՝ https://www.armeniefonds.nl/NL 38 INGB 00075 434 14 տեղեկատվության համար` info@armeniefonds.nl) 

և «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամ՝ https://www.1000plus.am/hy/donation-types/

https://www.facebook.com/ArmeniaFund/videos/397404694985757/


No comments:

Post a Comment