«Նիդերլանդական Օրագիրը», համագործակցելով Նիդերլանդներում «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ, շարունակում է իր՝ «ՆԻԴԵՐԼԱՆԴԱՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ» խորագրով էջը։ Նպատակն է նիդերլանդահայ համայնքին տեղեկացնել Նիդերլադներում գործող մեր հայրենակիցների ղեկավարած ընկերությունների, պատմել նրանց գործունեության մասին և միավորել նրանց՝ տրամադրելով տեղեկատվական օգնություն օնլայն հարթակում։
Նիդերլանդահայ LEKKER IJSJE ընկերությունն ուրախություն է պարգևում Նիդերլանդների փողոցներում թե՛ մեծերին, և թե՛ փոքրերին։ Շարժական ուրախ և երաժշտական ավտոբուսը իտալական համեղ պաղպաղակ է վաճառում։ Ընկերությունը գործում է արդն երեք տարի։ Ֆոտոռեպորտաժից կարելի է պատրեկացնել, թե ինչ խանդավառությամբ և հնարամտությամբ են մոտենում իրենց գործին մեր հայրենակիցները։
«Համեղ» ավտոբուսը դիմավորեք Volendam-ում, Purmerend-ում, Heerhugowaard-ում և մի շարք այլ գյուղերում և փոքր քաղաքներում։
Կոնտակտային ինֆորմացիա՝
Էլ. փոստ՝ Lekkerijsje37@gmail.com
Հեռ՝: 0684358405
Մեր երախտագիտությունն ենք հայտնում LEKKER IJSJE ընկերությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների գրասենյակին մասնաճյուղին 300 եվրո հանգանակելու և Նիդերլանդական Օրագրի «ՆԻԴԵՐԼԱՆԴԱՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ» բարեգործական տեղեկատվական նախաձեռնությանը մասնակցելու համար։
Հ.Գ. Հրավիրում եք Ձեզ դառնալ այս նախաձեռնության հաջորդ մասնակիցը, կատարել հանգանակություն Հայրենիքի համար և «Նիդերլանդական Օրագրի» բազմահազար ընթերցողներին պատմել Ձեր ընկերության մասին: Գովազդի պայմանների մասին` հոլանդերեն և հայերեն լեզուներով. https://www.facebook.com/NidOragir/posts/3558035420927836
No comments:
Post a Comment