The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Thursday, 22 October 2020

Եվրոպահայությունը տագնապ հնչեցնելու ու սպասումի ևս մեկ անհանգիստ օր անցկացրեց

 


21.10.2020/Հայ Ազյան/ «Նիդերլանդական օրագիր»

Նիդերլանդներում համագործակցող կազմակերպության ակտիվիստները Հայաստան համահայկական հիմնադրամի համար կիրակնօրյա դրամահավաք կազմակերպելուց հետո մի  քանի ուղղություններով շարունակում են իրենց պայքարի միջոցառումները` Թուրքիայի օգնությամբ, ահաբեկչական խմբավորումների մասնակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի դեմ: Մի  մասը Հաագայում խորհրդարանի մոտ  դեռ այսօր էլ շարունակում է ամենօրյա տեղեկությունների լուսաբանման ու տեղեկատվության տարածման լուռ ակցիա անցկացնել: Նիդերլանդների խորհրդարանն արդեն դատապարտել է Թուրքիայի միջամտությունն ու Ադրբեջանի ագրեսիվ դրսևորումը: Նիդերլանդների վարչապետը Ռուտեն էլ անձամբ մոտեցել և լսել է հայ ակտիվիստին, ավելի վաղ նիդերլանդահայերը մասնակցել են Բրյուսելում Եվրախորհրդարանի և Հաագայում Իսրայելի դեսպանատան մոտ տեղի ունեցած բողոքի ցույցերին, Բրյուսելում մեծ թվով պատգամավորներ` այդ թվում նիդերլանդացի պատգամավորները Ադրբեջանին ու Թուրքիային խիստ դատապարտող հայտարարություններ ունեցան: Այնուհետև հոլանդիայի հայերը Եվրոպացի մեր մյուս  հայրենակիցների հետ փակեց  Բելգիա տանող երկրների բոլոր գլխավոր մայրուղիները: 

Այսօր  կրկին նիդերլանդները միացան Եվրոպայի հայ համայնքի անդամների մասնակցությամբ բողոքի նոր միջոցառմանը` ավտոերթով միջազգային հանրության ուշադրությունը հրավիրվեց Արցախի դեմ տեղի ունեցող ահաբեկչական պատերազմն ու դրա արդյունքում  հումանիտար խնդիրների առաջացումը: Ավտոերթը հասավ` մինչև Բրյուսել, ընդհուպ  ՆԱՏՕ-ի կենտրոնակայան և  Եվրախորհրդարանի շենք, որտեղ նամակներ հանձնվեցին պաշտոնատար անձանց: Երթն ուներ Եվրոպային սթափեցնող մեսիջներ: Ավտոմեքենաները կրում էին ցուցացանակներ, որով հստակ մատնանշվում էր Արցախի ճանաչման, Թուրքիայի ու Ադրբեջանի լկտի ու ագրեսիվ պահվածքի դատապարտման, Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու, պատերազմը դադարեցնելու պահանջներ, փողոցներով անցնող շարժական մեծ էկրանը գուժում էր անօդաչուների ու ռումբերի պայթյուները, ազդարարում պատերազմի արհավիրքները:

 Սա Եվրոպային արթնացնելու և միջազգային հանրությանը սթափեցնելու  ևս մեկ կոչ էր:

Եվրոպահայությունը տագնապ հնչեցնելու ու  սպասումի ևս մեկ անհանգիստ օր անցկացրեց




















No comments:

Post a Comment