The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Friday, 2 October 2020

Բելգիահայ համայնքը խաղաղության հավաքով


Երեկ՝ հոկտեմբերի 1-ին, Եվրախորհրդի շենքի անմիջական հարեւանությամբ գտնվող Բրյուսելի Պլաս Շուման հրապարակում բելգիահայ համայնքը Խաղաղության հավաք էր կազմակերպել, որին մասնակցեցին նաեւ երկրի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, տարբեր կուսակցություններից խորհրդարանականներ, լրագրողներ եւ մտավորականներ։

Բելգիահայությունը իր երախտագիտությունը հայտնեց Ֆրանսիայի Նախագահ Էմանուել Մակրոնին՝ Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիան եւ մասնավորապես հակամարտում սիրիացի վարձկանների մասնակցությունը դատապարտելու համար։ Համաճարագի եւ Եվրոխորհրդի գագաթնաժողովի անցկացման հետ կապված սահմանափակումների պատճառով՝ Բելգիայի տարբեր շրջաններից ժամանած շուրջ 1500 հայերը կիլոմետրեր էին քայլել, որպեսզի կարողանան համախմվբել Եվրոպայի միասնությունը խորհրդանշող այս վայրում՝ հորդորելով Եվրախորհուրդը վճռական եւ կոնկրետ միջամտություն ցուցաբերել հակամարտության անհապաղ դադարեցման եւ խաղաղ բանակցությունների միջոցով դրա լուծման համար:

Միջոցառման ավարտին՝ հայ համայնքի եւ Բելգիայի հասարակության ներկայացուցիչների կողմից՝ որպես խաղաղության խորհրդանիշ՝ Եվրախորհրդի շենքի ուղղությամբ սպիտակ աղավնիներ օդ նետվեցին:







------------------------

ԱՅՑԵԼԵ ՛Ք

«Հայաստան համահայկական հիմնադրամ»՝ https://www.himnadram.org/en

Նիդերլանդների տարածքային կառույց՝ https://www.armeniefonds.nl/

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամ՝ https://www.1000plus.am/hy/donation-types/

No comments:

Post a Comment