Страницы

Saturday, 10 October 2020

Քուրդ Ալիի օգնությունը Հայաստանին

 ՄԵՐ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ

Ազգությամբ քուրդ Ալին հաշմանդամություն ունեցող մարդկանց համար նախատեսված սարքավորումների վերամշակմամբ և վաճառքով է զբաղվում Նիդերլանդներում։

Պատերազմական այս ծանր օրերին նա սիրով նվիրաբերել է սայլակներ և այլ պարագաներ, որոնք շուտով կտեղափոխվեն Հայաստան։

Սա առաջին անգամը չէ, որ Ալին փորձում է օգտակար լինել հայ ժողովրդին. Նա, համագործակցելով նիդերլանդահայ մեր հայրենակից Անդրանիկի հետ, երկու տարի առաջ արդեն նման նվիրատվություն ուղարկել է Հայաստան։

Համոզված ենք, որ այս նախաձեռնությունը շարունակական բնույթ կկրի։ Շնորհակալ ենք թե՛ Ալիին, թե՛ այս գործին աջակցող մեր բոլոր հայրենակիցներին։

---------------------------

ԵՐԵՔ ՀՈՒՍԱԼԻ ՀԱՍՑԵ, ՈՐՏԵՂՈՎ ԿՕԳՆԵՆՔ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ

«Հայաստան համահայկական հիմնադրամ»՝ https://www.himnadram.org/en , վերջինիս Նիդերլանդների տարածքային կառույց՝ https://www.armeniefonds.nl/NL 38 INGB 00075 434 14 տեղեկատվության համար` info@armeniefonds.nl) 

և «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամ՝ https://www.1000plus.am/hy/donation-types/

https://www.facebook.com/ArmeniaFund/videos/397404694985757/

No comments:

Post a Comment