ՄԵՐ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ
Լոս-Անջելեսի Գլենդել քաղաքի փողոցներում, ավելի ստույգ` Adams և Broadway խաչմերուկում մի սևամորթ անտուն մարդ է «ապրում», արտաքինից դատելով պապիկը կլինի յոթանասուն-յոթանասունհինգ տարեկան:
Մշտապես մի «Starbucks» սուրճի բաժակով գումար է մուրում, օգնողներին շնորհակալություն հայտնում:
Այսօր դուրս եկա հացի խանութից, ձեռքիս երկու դոլար մանրադրամ կար, մոտեցա, որպեսզի մեկն իր բաժակի մեջ գցեմ, դողացող ձեռքով բարձրացրեց բաժակը, թե` այս անգամ ես եմ տալիս, ուղարկեք Արցախ, խնդրում եմ, չգիտեմ էլ ինչքան է հավաքվել առավոտից...
Երբ ասացի, որ դրա կարիքը չկա, որ շնորհակալ եմ, ասաց.«Ես արդեն տասը տարի է փողոցներում եմ, ու միայն հայերն են ինձ ծածկոց, գումար ու սնունդ տալիս, ափսոս է այդ ազգի արյունը, խնդրում եմ վերցրու, որ ես ինձ մի փոքր մարդ զգամ...»
Վերցրեցի մանրադրամներն, առանց հաշվելու գցեցի հայկական նպարատներում տեղադրված «Օգնեք Արցախին» ապակե տուփերից մեկի մեջ...
Սիրտս լաց եղավ հպարտությունից, որը հոգի կրճատող էր...
ՀԱՂԹԵԼՈՒ_ԵՆՔ🇦🇲
ՔՐԻՍՏԻՆԵ-ԱՆՆԱ ԽԼՂԱԹՅԱՆ
-----------------
ԵՐԵՔ ՀՈՒՍԱԼԻ ՀԱՍՑԵ, ՈՐՏԵՂՈՎ ԿՕԳՆԵՆՔ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ
Վերջերս գումար փոխանցելու կեղծ հաշվեհամարներ են շրջանառվում (հավանական է թշնամու կողմից) Embassy of Armenia in The Netherlands/ Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը կոչ է անում բոլորին՝ իրենց նվիրատվությունները կատարել բացառապես «Հայաստան համահայկական հիմնադրամի»՝ https://www.himnadram.org/en , վերջինիս Նիդերլանդների տարածքային կառույցի՝ https://www.armeniefonds.nl/
NL 38 INGB 00075 434 14 տեղեկատվության համար` info@armeniefonds.nl) և «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի՝ https://www.1000plus.am/hy/donation-types/
միջոցով։
https://www.facebook.com/ArmeniaFund/videos/397404694985757/
No comments:
Post a Comment