Страницы

Tuesday, 27 October 2020

Նիդերլանդների նախկին պատգամավորը հայամետ գործունեություն է ծավալել

Այսօր ZOOM-ով հարցազրույց ունեցանք Նիդերլանդների խորհրդարանի նախկին անդամ Հարրի վան Բոմմելի հետ։ Վերջինս հայամետ քաղաքական գործիչ է և արդարության մարտիկ: Այս օրերին նա մեծ ներդրում է ունենում Նիդերլանդներում և Եվրոմիությունում Հայաստանի շահերը պաշտպանելու ուղղությամբ։ Նոյեմբերի սկզբին նա այցելելու է Հայաստան՝ մասնակցելու AGBU կեզմից կազմակերպվող քաղաքական գործիչների միջազգային կոնֆերանսին՝ նվիրված Արցախի խնդրին։



Մասնավորապես հարցազրույցում նա այսպիսի մտքեր է արտահայտել

«Թուրքիան իր նման գործելաոճով ու  պահվածքով երբեք չի դառնա Եվրոմիության անդամ։ Եթե Թուրքիան ներգրավված է պատերազմական և ահաբեկչական գործողություններում 3-րդ կողմի հետ, ապա ՆԱՏՕ-ն երբեք թույլ չի տա Թուրքիայի մուտքը Եվրոմիություն»։

«Եթե հայերը տեղահանվեն Արցախից, ապա սա կլինի 2020թ. մենածագույն ու արյունոտ ամոթը»։


Հարցազրույց Հարրի վան Բոմմելի հետ  վարում է «Նիդ.օրագրի»  թղթակից՝ Մարիամ Կիրակոսյանը 

Վերջին Հարցը հնչեցնում է՝  Մարիամ Քլյանը

Բոմմելը «Նիդ.օրագրին» է  տրամադրել  Արցախում արված լուսանկարներ







No comments:

Post a Comment