ԿԱՐԵՎՈՐ`13.10.2020 ժ.19-ին (Բրյուսելի ժամանակով)
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հոլանդահայ կառույցների ու կազմակերպությունների ներկայացուցիչներին և բոլոր նիդերլանդահայերին հայտնում ենք, որ վաղը հոկտեմբերի 13-ին, Նիդերլանդներում Հայաստանի դեսպանությունը «Նիդերլանդական օրագրի» հետ համատեղ կազմակերպում է առցանց հանդիպում Նիդերլանդներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանի հետ: Հանդիպումը հարմարեցված է աշխատանքից ազատ ժամի` երեկոյան 19.00-ին:
Քննարկվելու է Սեպտեմբերի 27-ից ի վեր ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը:
Դեսպանը կպատասխանի ձեզ հուզող ու հետաքրքրող բոլոր հարցերին: Հարցեր կարող եք թողնել ինչպես այս հաղորդագրության տակ, այնպես էլ այն կարող եք ուղղել հենց ուղիղ եթերի ժամանակ:
No comments:
Post a Comment