Страницы

Thursday, 22 October 2020

Նիդերլանդների, Բելգիայի և Ֆրանսիայի հայերը Բրյուսելում համատեղ բողոքի խաղաղ ավտոերթ են կազմակերպել 21.10.2020/Marisha Shik-anyan /«Նիդերլանդական օրագիր» Այսօր Նիդերլանդների, Բելգիայի և Ֆրանսիայի հայերը Բրյուսելում համատեղ բողոքի խաղաղ ավտոերթ են կազմակերպել՝ ուղևորվելով դեպի Եվրախորհրդարանի շենք և ՆԱՏՕ-ի գրասենյակ։ Այսօր Բրյուսելում էր նաև ՀՀ նախագահ Ա.Սարգսյանը։ Այս բողոքի ակցիայով մասնակիցները մտադրություն ունեին ցուցադրել իրենց համախմբվածությունը և իրենց աջակցությունը ցուցաբերել ՀՀ նախագահին։ Ավտոերթի ընթացքում ծածանվել են Արցախի և Հայաստանի դրոշները։ Ակցիային մասնակցել են նաև բեռնատար մեքենաներ, որոնց վրա ամրացված են եղել մեծ էկրաններ։ Փողոցների տարբեր հատվածնրից մարդիկ հնարավորություն ունեին դիտել զարհուրելի կադրեր Արցախից։ Ակցիայի մասնակիցների կողմից երկու լեզվով (հոլանդերեն և ֆրանսերեն) նամակ է հանձնվել ‘Լace des Palaise’։ Նամակում մտահոգություն են հայտնել Եվրոպախորհրդի և ՆԱՏՕ-ի լուռ լինելու առիթով։ Նրանք պահանջել են խախտել լռությունը, օբյեկտիվ գնահատել Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունների կողմից Արցախում ստեղծված պատերազմական իրավիճակը և հստակ քայլեր ձեռնարկել՝ Թուրքիային և ադրբեջանին լռեցնելու, պատերազմը կանխելու և խաղաղ բնակիչների կյանքը փրկելու նպատակով։ Նամակում նաև խնդրել են հատուկ ուշադրություն դարձնել այն ապացույցված փաստերին, որ Ադրբեջանի կողմից սիրիացի վարձկաններ են կռվում


 

No comments:

Post a Comment