Արցախի օրվա և պաշտոնավարման 100 օրվա առիթով սեպտեմբերի 2-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մամուլի ասուլիս է ունեցել:
Նա պատասխանել է նաև «Նիդերլանդական օրագրի» հնչեցրած հարցին.
ՄԵՐ ՀԱՐՑԸ կարող եք լսել 1:44:30 րոպեին: Այն այսպիսին էր.
-Մեծարգո նախագահ, շնորհավորում ենք Ձեզ պաշտոնավարման 100 օրվա և Արցախի Հանրապետության օրվա առիթով:
Ձեզ հաջողվու՞մ է համախմբել քաղաքական ուժերին : Ինչպե՞ս եք տեսնում Արցախի վաղվա օրը.
ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐԸ փոխանցում է նիդերլանդահայերի ամենաջերմ մաղթանքները:
Արցախի Հանրապետության նախագահ՝ Արայիկ Հարությունյանի պաշտոնավարման 100 օրվա առիթով մամուլի ասուլիս:
Շնորհակալություն հարցը հնչեցնելու և պատասխանելու համար:
Հարցի պատասխանը լսեք տեսանյութում:
Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակի (Diaspora High Commissioner's Office) նոր կայքը
Արդեն հասանելի է Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակի կայքը: Այն գործում է 3 լեզուներով: Մանրամասը տեղեկություն ստանալու համար կարող եք այցելել`
Իսկ արդեն մյուս` ներքևի հղման մեջ Սփյուռքի Գլխավոր Հանձնակատար Զարեհ Սինանյանը և գրասենյակի աշխատակից Մարգարիտա Բաղդասարյանը անձամբ են ներկայացնում կայքը, պատմում նրա մասին, ներկայացնում առաջիկա անելիքներն ու ծրագրերը:
https://www.facebook.com/DiasporaHighCommissionerOfficeArmenia/videos/326692621978228
ԱՅՍ ՕՐԸ
Սեպտեմբերի 2
301 թ. – ըստ ավանդության հիմնադրվեց Սան Մարինո պետությունը, Եվրոպայի ամենահին պետությունը։
863 թ. – տեղի ունեցավ Լալակաոնի ճակատամարտը։
1658 թ. – մահացել է Օլիվեր Կրոմվելը, Անգլիական հեղափոխության առաջնորդ, նշանավոր զորավար և պետական գործիչ (ծն. 1599 թ.)։
1952 թ. – ծնվել է Հակոբ Մովսեսը, հայ բանաստեղծ, թարգմանիչ։
1953 թ. – ուժի մեջ մտավ Եվրոպայի Խորհրդի կողմից կազմված Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիան։
1967 թ. – ծնվել է Տարոն Աճեմօղլուն, թուրքահայ նշանավոր տնտեսագետ։
1947 թ. – ծնվել է Լևոն Իշտոյանը, հայ ճանաչված ֆուտբոլիստ։
1983 թ. – ծնվել է Գաբրիել Սարգսյանը, հայ ճանաչված շախմատիստ, գրոսմայստեր։
1996 թ. – ԱՄՆ-ն Իրաքում իրագործեց «Հարված անապատում» ռազմական գործողությունը։
Սեպտեմբերի 13-ին Մաստրիխտում ԽԱՉՎԵՐԱՑ` ՏՈՆ ՎԵՐԱՑՄԱՆ ՍՐԲՈՅ ԽԱՉԻ
(Խաչվերաց, Սբխեչ)ի տոնին առիթով, Ս. Կարապետ Եկեղեցում , Կիրակի՝ Սեպտեմբերի 13ին ժամը 11:30 ին, մատուցվելու է Սուրբ և Անմահ Պատարագ:
Ս. Պատարագը պիտի մատուցանէ եւ օրվան պատգամը փոխանցէ, Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Գերաշնորհ Տ. Խաժակ Արք. Պարսամյանը,
Պատարագի ավարտին՝ կատարվելու է (Ռեհանօրհնէք) Ռեհանի օրհնություն եւ նոր ուսումնական տարեշրջանի բացման առիթով՝ աշակերտների օրհնության կարգ։
Երկուշաբթի՝ սեպտեմբերի 14-ին Ննջեցիալների հիշատակության օր է` Յիշատակ Մեռելոց:Եկեղեցում պահպանվելու են COVID 19ի բոլոր կանոնները։ եկեղեցու հասցեն։ Potterieplein 50..6216VB Maastricht
4 ՍԵՊՏԵՄԲԵՐ
Սփյուռքից 100 մասնագետ է աշխատելու հայրենիքում
Լուսինե Էլլարյանը Նիդերլանդներից է եկել, օրեր անց աշխատանքը կսկսի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ժամանակակից արվեստի վարչությունում։
«Առաջին անգամ, որ եկա Հայաստան, երեք շաբաթով էի եկել, հետո էնքան սիրեցի, որ 6 ամիս մնացել եմ Հայաստանում ու զբոսաշրջել ամբողջ երկրով մեկ: Հետո հանդիպեցի մի փոքր գյուղ, որ կոչվում է Սարի գյուղ, ու իմ պապիկն է էնտեղ ծնվել, ու մի քիչ սիրահարվեցի», - ասում է Լուսինե Էլլարյանը: Վերջինս Հայաստան Նիդերլանդներից է եկել, օրեր անց աշխատանքը կսկսի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ժամանակակից արվեստի վարչությունում։ Մայրենիից բացի, նաև 5 լեզու գիտի, բիզնեսի կառավարման բակալավրի աստիճան ստացել է Նիդերլանդներում, իսկ քաղաքական փիլիսոփայության մագիստորսի կոչում՝ Իսպանիայում։ Մշակութային ոլորտում է աշխատել, եղել է նախագծերի կառավարիչ։ Հիմա ցանկանում է փորձը հայրենիքում կիրառել. - «Հեղափոխությունից հետո սկսել եմ գալ ու մշակութային ծրագրեր եմ անում Տավուշի մարզում: Մի քիչ շփվել եմ արդեն հայկական մշակույթի ոլորտի, նաև նախարարության ու մարզպետարանի, այդպիսի պաշտոնական կառույցների հետ: Այս ծրագրի միջոցով հուսով եմ, որ կկարողանամ ինչ-որ մի գիտելիք, նորություն բերեմ Հայաստան»:
Սփուռքահայ 100 բարձրակարգ մասնագետ մինչ տարևերջ կմիանա պետական կառավարման համակարգին։ Նրանցից 24-ն արդեն Հայաստանում են ու օրերս աշխատանքի կանցնեն տարբեր նախարարություններում։
*** *** ***
Սեպտեմբերի 4-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպան Նիկո Սխերմերսին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։
ԱԳ նախարարը շնորհավորեց Նիկո Սխերմերսին՝ պատասխանատու առաքելությունը ստանձնելու առնչությամբ և հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-նիդերլանդական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանը և տարբեր մակարդակներում առկա երկխոսության առավել ակտիվացմանը: Այդ առնչությամբ երկուստեք կարևորվեց Երևանում Նիդերլանդների դիվանագիտական ներկայացուցչության հիմնումը:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգի, բազմաոլորտ համագործակցության, ինչպես նաև միջազգային հարթակներում փոխգործակցության հարցերի շուրջ:
Իր թվիտերյան էջում Հայաստանում Նիդերլանդների նորանշանակ դեսպանը այսպիսի գրառում է արել.
Today I met 🇦🇲 Foreign Minister Zohrab Mnatsakanian to present the copy of my credentials. We had at this occasion an extensive discussion on developments in the region and in particular on topics concerning joint 🇦🇲🇳🇱 interests in the field of politics, economy and trade, human rights and culture. This moment marked the next official step in opening the 🇳🇱 Embassy in #Yerevan and the start of further deepening bilateral relations between these two countries together with Tigran Balayan and based on the good work done by colleagues in Tbilisi.
___________
Սեպտեմբերի 6-ին արձակուրդներից հետո վերսկսվել են Աբովյան միության աշխատանքները։ Կենտրոնը և դասացուցակը հարմարեցված են COVID-19-ի կանոններին:
Wij herstarten onze activiteiten bij de Vereniging Abovian. Ons clubhuis en rooster van lessen zijn aangepast aan de regels van COVID-19.
We are restarting our activities at Abovian Centre. Our Centre and the timetable of lessons have been adjusted to the COVID-19 rules.
Սեպտեմբերի 16-ին
Նիդերլանդներում ՀՀ դեսպանության հովանավորությամբ, Մաաստրիխտի «Սուրբ Կարապետ եկեղեցու», «Սուրբ Սերվատիուս տաճարի» և Քյոլնի «Սիլվա Կապուտիկյան»
միության համագործակցությամբ Մաաստրիխտում "Musica Sacra" փառատոնի նախաշեմին՝ ս.թ. սեպտեմբերի 16-ին, Սուրբ Սերվատիուսի տաճարում տեղի կունենա
գերմանահայ «ԼՈՒՅՍ» նվագախմբի համերգը, որը նվիրվելու է Հայաստանի տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը։ Երեկոյի ընթացքում խմբավար Արտակ Ոսկանյանի ղեկավարությամբ կհնչեն կատարումներ հայազգի և օտարերկրացի հանրահռչակ կոմպոզիտորների ստեղծագործություներից, ինչպիսիք են՝ Միրզոյանը, Կոմիտասը, Բերբերյանը, Բախը, Վիվալդին և շատ ուրիշներ: Նվագախմբին ձայնակցելու են տարբեր երգչախմբերից ընտրված երգիչներ և երգչուհիներ, այդ թվում համերգի հատուկ հյուրը՝ Երևանի օպերային թատրոնի մեներգչուհի Տաթևիկ Աշուրյանը։ Համերգի բացումը կկատարվի ժամը 20:00-ին։ Նախապես ամրագրումը պարտադիր է համավարակի կանոնների պահպանման և տեղերի սահմանափակ քանակի պատճառով: Ցանկացողները կարող են գրանցվել՝ ուղարկելով էլ. նամակ հետևյալ հասցեին. ani.maastricht@gmail.com կամ զանգահարելով նշյալ հեռախոսահամարներին
/ whatsapp ՝06-23118396, 06-43988500, 06-25041397։
Ամրագրման համար անհրաժեշտ է նշել՝
• Անուն, ազգանուն,
• Բնակություն հասցե,
• Հեռախոսահամար։
Համերգի մուտքն անվճար է։
Լուսանկարային էտյուդ:
Նիդերլանդական բնակավայրը թռչնի թռիչքի բարձրությունից:
https://www.facebook.com/NidOragir/posts/3395616407169739
No comments:
Post a Comment