The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Wednesday, 30 September 2020

Ամստերդամի «Սուրբ հոգի» հայ առաքելական եկեղեցին գուժում է կիսասարկավագ Արամ Պապիկյանի մահը

 


Ամստերդամի «Սուրբ հոգի» հայ առաքելական եկեղեցին (Armeens Apostolische Kerk - SURP HOKI - Amsterdam ) գուժում է նույն եկեղեցու կիսասարկավագ Արամ Պապիկյանի վաղաժամ մահը (ծնված 8 հունվար, 1980թ.) Արամը 40 տարեկան էր` կյանքով ու ժպիտով լեցուն, ցավոք նրա սիրտը չդիմացավ:

«Արամը Ամստերդամի «Սուրբ Հոգի » Եկեղեցու դպրաց դասի անդամներից էր և երկար տարիներ, սկսյալ իր ծննդավայր Բաղդատից, ազնիվ և նվիրյալ ծառայությունն էր բերում Առաքելական մեր Սուրբ եկեղեցուն:

Հոգևոր հովվի, վարչության անդամների, երգչախմբի, սարկավագաց դասի և ողջ եկեղեցու հավատացելոց անունից մեր վշտակցությունն ենք հայտնում Արամի ընտանիքին՝ ազնիվ տիկնոջը և զավակներին, ինչպես նաև ծնողներին և հարազատներին: Թող Տերը փարատի իրենց սրտի տրտմությունը և Սուրբ Հոգով մխիթարի:

Սիրելի եղբայր, դեմքիդ միշտ դրոշմված անուշ ժպիտով հայացքդ հավետ կմնա մեր սրտի մեջ: Հանգչիր խաղաղությամբ և թող Աստված հոգիդ լույսերի ու օրհնության մեջ հանգչեցնի»:

Ասվում Սուրբ հոգի հայ առաքելական եկեղեցու հաղորդագրությունում:

« Նիդերլանդական օրագիրը» իր վշտակցությունն է հայտնում «Սուրբ հոգի» հայ առաքելական եկեղեցու անդամներին և ցավակցում հանգուցյալի հարազատներին ու մտերիմներին` անժամանակ մահվան կապակցությամբ:

No comments:

Post a Comment