ԼՐԱՑՎՈՂ
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
Նիդերլանդներ մեր շատ հայրենակիցներ ներգաղթել են ցուրտ ու մութ տարիներին և դրանից հետո: Շատերն իրենց աշխատասիրության շնորհիվ և վարկային նպաստավոր պայմաններից օգտվելով ձեռք են բերել իրենց սեփական բնակարանները: Շատերը ցանկանում են իրենց ճաշակով ձևավորել, կահավորել, գեղեցիկ միջավայր ստեղծել իրենց շուրջ: Սակայն ամենքը չեն, որ ճիշտ կարողանում են դա անել, հաշվարկել ու կիրառել ամենապարզ ու հասարակ կանոնները` էլ ավելի հարմարավետ դարձնելու իրենց, ընտանիքի մյուս անդամների ու հյուրերի անմիջական շփման վայրը: Այս հոդվածների շարքը, որի հեղինակը Հասմիկ Հակոբյանն է, այս ոլորտում բավական հետազոտություններ է արել, կօգնի բոլորիս ճիշտ կողմնորոշվել մեզ ամենասիրելի վայրում` տարածության ու ժամանակի առարկայական միջավայրում:
5 կանոն խոհանոցի կահույքը գրագետ տեղակայելու համար
Հիմնական սկզբունքներն են՝
-աշխատանքային եռանկյան ստեղծումը:
-տարածությունները հաշվի առնելը:
-կահույքի ճիշտ դասավորվածությունը:
Կանոն N1
Կառուցել խոհանոցը՝ հաշվի առնելով աշխատանքային եռանկյան սկզբունքը՝ սալօջախ, լվացարան եւ սառնարան։ Այս 3-ի միջեւ հեռավորությունը պետք է լինի հավասար , բայց ոչ շատ մեծ հեռավորությամբ՝ խոհանոցում աշխատանքն առավել արդյունավետ դարձնելու համար։ Ցանկալի չէ տեղադրել լվացարանը եւ սալօջախը խոհանոցային կահույքի անկյուններում։
Կանոն N2
Մաքուր եւ կեղտոտ ամանեղենի ճիշտ շրջանառության համար աղբամանը, լվացարանը եւ աման լվացող մեքենան միմյանց մոտ պետք է տեղակայված լինեն։
Ինչպես նաեւ պահարանները եւ դարակները նույնպես պետք է աման լվացող մեքենային մոտ լինեն' այն հեշտությամբ դատարկելու եւ լցնելու համար։
Կանոն N3
Հաշվի առնել խոհանոցային կահույքի բարձրությունը:
Աշխատանքային զոնա, էլէկտրական սարքեր:
Աշխատանքային զոնան պետք է լինի գոտկատեղի բարձրության՝ կախված ձեր հասակից (85-ից մինչեւ 95սմ):
Ջեռոցը ցանկալի է լինի աչքերի բարձրության։
Օդափոխիչը՝ սալօջախից մոտավորապես 60սմ բարձրության վրա։
Պահարանի հասանելի ամենաբարձր դարակը ցանկալի է ունենա մոտավորապես 220սմ բարձրություն։
Կանոն N 4
Խոհանոցային ճարտարապետները նախընտրությունն այսօր տալիս են ավելի խորը եւ, հետեւաբար, ընդարձակ աշխատանքային զոնաներին՝ հատկացնելով աշխատանքային սեղանին 65 սմ, երբեմն նաեւ առավել հարմարավետության համար՝ 70սմ խորություն։
70սմ -ը կահույքի առջեւ ազատ տեղ թողնելու նվազագույն չափսն է, 90սմ-ը ՝ ներկառուցվող պահարանները, բաց վիճակում գտնվող սպասք լվացող մեքենան շրջանցելու համար, իսկ 120սմ-ը երկու հոգով խոհանոցում աշխատելու համար։
Կանոն N5
Լավ լուսավորված խոհանոց:
Բացի նրանից, որ խոհանոցը պետք է լուսավորված լինի ցերեկային լույսով, այն պետք է լուսավորվի նաև առաստաղին լույսով: Ինչպես նաեւ աշխատանքային սեղանը պետք է լուսավորվի տեղային ուղղորդվող լույսերով (սփոթներով), որոնք սովորաբար տեղադրվում են աշխատանքային սեղանի վրա կախվող պահարանների տակ։ Պակաս կարևոր չէ շրջակա լուսավորությունը , հատկապես այն դեպքում, երբ խոհանոցը ճաշասենյակի հետ է։
Խոհանոցային «կղզյակ»
Խոհանոցային «կղզյակը» վերջին տարիներին հեղաշրջել է խոհանոցի մասին պատկերացումները՝ ընձեռելով տարածության արդյունավետ օգտագործման նոր հնարավորություններ։
Կղզյակը խոհանոցի կենտրոնն է եւ կարող է լինել տարբեր չափսերի, ձեւի, նյութի եւ տարողության։ Ստեծագործել սիրողների համար հրաշալի հնարավորություն
-Կղզյակն իր մեջ կարող է ամփոփել լվացարան, սալօջախ , բար եւ բազմաթիվ ֆունկցիոնալ պարզ դարակներ։
-Այն բաժանարար դեր է խաղում պատրաստման եւ համտեսման զոնաների միջեւ։ Այն կարելի է շատ ներդաշնակ ներառել ճաշասենյակի մեջ՝ ստեղծելով մեկ ամբողջություն։
-Մեծ խոհանոցում կղզյակը դառնում է մի ամբողջ խոհանոց՝ զբաղեցնելով ողջ տարածքը։ Այս դեպքում այն կարող է ներառել միանգամից 3 զոնա . պատրասման զոնա( սալօջախ, լվացարան), աշխատանքային զոնա եւ շփման զոնա( ճաշակելու , համտեսելու, նստելու եւ զրուցելու)։
Կղզյակ ունենալու լավագույն տարբերակը 15 քառ. մետր տարածքն է, չնայած լվացարան, սալօջախ, դարակաշարեր ներառելու դեպքում կարող է այն տեղակայվել նաեւ փոքր խոհանոցում։ Խորհուրդ ( այս դեպքում կահույքի փայլուն մակերեսները տեսականորեն ավելի կմեծացնեն խոհանոցը)։
- Կղզյակ կառուցելուց առաջ նախապես պետք է այդ հատվածն ապահովել էլեկտրական եւ ջրատար կոմմունիկացիաներով։
Կղզյակը կարող է լինել միեւնույն ժամանակ թե՜ շքեղ եւ թե՜ նվազագույն պահանջարկն ապահովող։ Շքեղության նոտա կարող է հաղորդել մարմարյա մակերեսը։
Սեւ գույնը վերջին շրջանի ամենասիրված գույնն է կղզյակի դեպքում, հատկապես երբ խոհանոցը ներառված է ճաշասենյակի մեջ։
-Կղզյակը կարող է լինել կիսաշրջանաձեւ
-Խոհանոցում հնարավոր է նաեւ տեղակայել միանգամից 2 կղզյակ՝ կախված խոհանոցի չափսերից եւ ձեւից։
Խոհանոցային «կղզյակը» վերջին տարիներին հեղաշրջել է խոհանոցի մասին պատկերացումները՝ ընձեռելով տարածության արդյունավետ օգտագործման նոր հնարավորություններ։
Կղզյակը խոհանոցի կենտրոնն է եւ կարող է լինել տարբեր չափսերի, ձեւի, նյութի եւ տարողության։ Ստեծագործել սիրողների համար հրաշալի հնարավորություն
-Կղզյակն իր մեջ կարող է ամփոփել լվացարան, սալօջախ , բար եւ բազմաթիվ ֆունկցիոնալ պարզ դարակներ։
-Այն բաժանարար դեր է խաղում պատրաստման եւ համտեսման զոնաների միջեւ։ Այն կարելի է շատ ներդաշնակ ներառել ճաշասենյակի մեջ՝ ստեղծելով մեկ ամբողջություն։
-Մեծ խոհանոցում կղզյակը դառնում է մի ամբողջ խոհանոց՝ զբաղեցնելով ողջ տարածքը։ Այս դեպքում այն կարող է ներառել միանգամից 3 զոնա . պատրասման զոնա( սալօջախ, լվացարան), աշխատանքային զոնա եւ շփման զոնա( ճաշակելու , համտեսելու, նստելու եւ զրուցելու)։
Կղզյակ ունենալու լավագույն տարբերակը 15 քառ. մետր տարածքն է, չնայած լվացարան, սալօջախ, դարակաշարեր ներառելու դեպքում կարող է այն տեղակայվել նաեւ փոքր խոհանոցում։ Խորհուրդ ( այս դեպքում կահույքի փայլուն մակերեսները տեսականորեն ավելի կմեծացնեն խոհանոցը)։
- Կղզյակ կառուցելուց առաջ նախապես պետք է այդ հատվածն ապահովել էլեկտրական եւ ջրատար կոմմունիկացիաներով։
Կղզյակը կարող է լինել միեւնույն ժամանակ թե՜ շքեղ եւ թե՜ նվազագույն պահանջարկն ապահովող։ Շքեղության նոտա կարող է հաղորդել մարմարյա մակերեսը։
Սեւ գույնը վերջին շրջանի ամենասիրված գույնն է կղզյակի դեպքում, հատկապես երբ խոհանոցը ներառված է ճաշասենյակի մեջ։
-Կղզյակը կարող է լինել կիսաշրջանաձեւ
-Խոհանոցում հնարավոր է նաեւ տեղակայել միանգամից 2 կղզյակ՝ կախված խոհանոցի չափսերից եւ ձեւից։
Խոհանոցային կահույքի պատրաստման համար նախատեսված նյութեր , դրանց առավելություններն ու թերությունները եւ 2020թ. ամենաարդի միտումները
ԽՈՀԱՆՈՑԱՅԻՆ ԿԱՀՈՒՅՔԻ ՖԱՍԱԴՆԵՐ — ՃԱԿԱՏԱՅԻՆ ԴՌՆԵՐ ԵՎ ԴԱՐԱԿՆԵՐ
Մելամինապատ ԴՍՊ կամ ՄԴՖ– այն հիմնականում օգտագործվում է խոհանոցի ճակատային դարակները եւ դռները կառուցելու համար։ Ի տարբերություն բնական փայտի, անհամեմատ մատչելի է եւ արտադրվում է թե' փայտի, թե' քարի եւ թե' մետաղի ֆակտուրաներով։
Լամինատ – այն ամենատարածվածն է, ավելի բարձրակարգ է, քան մելամինապատ ԴՍՊ կամ ՄԴՖ եւ ունի փայտի, քարի, չժանգոտվող պողպատի շատ ավելի բնական կրկնօրինակումներ։
Լաքապատ կամ փայլուն ֆասադները նույնպես ունեն իրենց համակիրները, սակայն ավելի թանկ են։
Դիզայներները խորհուրդ են տալիս այս նյութն օգտագործել միայն ընդգծելու խոհանոցի որոշ մակերեսներ՝ գումար խնայելու նպատակով։
Եվ վերջապես բնափայտով երեսպատված մակերեսները, որոնք բնականը եւ ընտանեկան ջերմությունը սիրողների համար են։
Այս նյութի դժվարությունը կայանում է նրանում, որ երբեմն անհնար է միեւնույն երանգը ստանալ բոլոր ֆասադների վրա եւ, ժամանակի ընթացքում, այն կորցնում է ձեւը եւ կարող է տեղաշարժվել։ Դրա համար էլ խորհուրդ է տրվում նախապատվությունը տալ լամինատին, որն ավելի երկարակյաց է։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍԵՂԱՆ
Այժմ խոսենք խոհանոցի աշխատանքային սեղանի մասին, որը թերեւս խոհանոցի կարեւորագույն բաղադրիչն է, հետեւաբար՝ կարեւոր է, որ այն պատրաստված լինի շատ որակյալ նյութից։
Հաշվի առնելով մինիմալիստական ոճի խոհանոցների արդիականությունը՝ աշխատանքային սեղանները աստիճանաբար դառնում են ավելի բարակ։ Եթե մի քանի տարի առաջ դրանք ունեին 4սմ հաստություն, ապա այժմ դրանց հաստությունը չի գերազանցում 1.2սմ, շատ հազվադեպ հասնելով մինչեւ 3սմ հաստության։
Խոհանոցի աշխատանքային սեղանի դեպքում նախապատվությունը տրվում է լամինատին, որը կարող է ունենալ թե' քարի, թե' փայտի, թե' մարմարի եւ թե' երկաթի իմիտացիաներ։ Այսօր բարելավվել է նաեւ լամինատի որակը. այն ավելի հեշտ ու արագ է մաքրվում եւ լավ դիմակայում է հարվածներին ու քերծվածքներին։
Վերջերս լույս է տեսել նոր սերնդի լամինատ, որը կազմությամբ ավելի խիտ եւ որակով է, մեջտեղի հատվածում ունի ջրամեկուսիչ շերտ եւ հետեւաբար նաեւ՝ մեծ երկարակեցություն։
Փայտե աշխատանքային սեղան – այն ավելի ջերմ եւ ընտանեկան է դարձնում խոհանոցը։
Թերություններն են՝ զգայունությունը խոնավության եւ տաքության նկատմամբ։
Տեղադրելուց հետո անհրաժեշտ է այն մշակել կտավատի յուղով, որպեսզի հետքերը չնեծծվեն փայտի մեջ։
Օրինակ՝ բամբուկը էկզոտիկ երանգ է հաղորդում, իսկ հաճարը իր բաց երանգով լուսավորում է եւ սկանդինավյան երանգներ հաղորդում։
Ժամանակի ընթացքում փայտը կարող է դառնալ ավելի մուգ կամ, հակառակը, բաց երանգի, սակայն անհանգստանալու կարիք չկա, քանի որ դա բնորոշ է բնափայտին։
Գրանիտե աշխատանքային սեղան – Այն շատ ավելի թանկ է, քան փայտը եւ շատ երկարակյաց է, չի վախենում ո'չ ցրտից, ո'չ շոգից, ո'չ էլ քերծվածքներից։ Օճառաջուրն ու սպունգը բավական են այն մաքրելու համար։
Այն նաեւ ունի գունային եւ մշակման բազմաթիվ վարիացիաներ։
Տարին մեկ անգամ խորհուրդ է տրվում այն մշակել ջրամեկուսիչ յուղով։
Կվարցե աշխատանքային սեղան – Իրենց տեսքով էսթեսիկ կվարցե աշխատանքային սեղանները բավականին թանկ են։ Կազմված լինելով 92% կվարցից եւ ակրիլային խեժից՝ այն հանդիսանում է շատ ավելի կարծր նյութ, քան բնական քարը։
Այն չի ներծծում ո'չ ջուրը, ո'չ սուրճը, ո'չ գինին։ Հետքերը շատ արագ մաքրվում են ջրով եւ օճառով, սակայն ձեռնպահ է պետք մնալ շատ տաք տարաներ վրան դնելուց, քանի որ չափազանց մեծ տաքությունից այն կարող է ճաքել եւ ձեւափոխվել։
Ապակե աշխատանքային սեղան – Այն խոհանոցին հաղորդում է գերժամանակակից տեսք։ Հիգիենիկ է, չունի ծակոտկենություն։
Սակայն այն կարող է կոտրվել հարվածներից կամ բարձր ջերմաստիճանից։
Մաքրվում է սպունգով եւ տաք ջրով, իսկ մատնահետքերը մաքրվում են ալկոհոլային քացախով։
Չժանգոտվող պողպատե աշխատանքային սեղան – Եթե ուզում եք պրոֆեսիոնալ խոհանոցի տպավորություն ստեղծել, ապա ընտրեք չժանգոտվող պողպատը։ Այն շատ նորաձեւ է եւ հեշտությամբ ինտեգրվում է ցանկացած ոճի խոհանոցում։
Պրոֆեսիոնալները նախապատվություն են տալիս այս նյութին, քանի որ այն ջերմա եւ ջրադիմացկուն է։ Լինելով նաեւ հիգիենիկ՝ այն, այնուամենայնիվ, ունի մեծ թերություն. աշխատատար է նրա ամենօրյա խնամքը, քանի որ զգայուն է կրաքարերի գոյացման եւ քերծվածքների հանդեպ։ Նաեւ ժամանակի ընթացքում կորցնում է փայլը։
Խորհուրդ է տրվում այն մաքրել քիմիական նյութերով /օրնակ՝ ժավելաջրով/։ Խստիվ հակացուցված է սպունգի կոշտ մասով այն շփելը, իսկ կտրատելիս անպայման պետք է տախտակ օգտագործել։
Բետոնե աշխատանքային սեղան – Բետոնը ի սկզբանե նախատեսված լինելով պատերի եւ հատակների հարթեցման համար՝ այսօր, որպես նորարարություն, իր կիրառությունն է գտնում է նաեւ խոհանոցում որպես աշխատանքային սեղան։ Այն շատ կարծր նյութ է, եւ նրա երկարակեցությունն էլ ավելի ապահովելու նպատակով՝ պետք է այն անպայման լաքապատել։ Մաքրելու համար բավական են միայն սպունգն ու օճառը։ Տարին մեկ անգամ խորհուրդ է տրվում այն վերալաքապատել՝ փայլը վերականգնելու նպատակով։
Լավայի տեխնոլոգիայով պատրաստված աշխատանքային սեղան – Այս նյութը էմալի եւ քարի միաձուլում է, որը 900C ջերմության տակ եփվում է։ Այն դասվում է ամենաամուր նյութերի շարքում։ Դիմակայուն է թե' հարվածներին եւ թե' ջերմությանը։ Այսօր արդեն էնթրասիտ եւ սեւ երանգներից բացի, արտադրվում է տարբեր գույների եւ երանգների։ Լինելով շատ նորարարական եւ իր տեսակով նորություն՝ շուկայում դեռեւս դժվար է այն հայթայթել, նաեւ բավական թանկ է։
Հակացուցված է այն մաքրել քացախով, կիտրոնով եւ ժավելաջրով։
Չնայած այն հանգամանքին, որ սպառողների 80 % նախապատվությունը տալիս է լամինատին` բոլոր վերը նշված նյութերը եւս ունեն իրենց պատվիրատուների եւ համակիրների շուկան։
ՀԱՍՄԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ