Страницы

Tuesday, 1 September 2020

2020 թվականի դեսպանության ֆեյսբուքյան էջի ամփոփագիր. ՕԳՈՍՏՈՍ

 Դեսպանության ֆեյսբուքյան էջի ՕԳՈՍՏՈՍ ամսվա մեր ամփոփումը



ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Դեսպանատան կայքի ՕԳՈՍՏՈՍ ամսվա մանրամասը լուրերին (2020)  կարող եք ծանոթանալ` այցելելով Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության կայք, կամ ֆեյսբուքյան էջ:


Օգոստոսի 1-ին Նիդերլանդներում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը մեջբերումներ է արել ՇԱՆԹ հեռուստատեսությանը ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի «Հեռանկար» հաղորդաշարին տված հարցազրույցից:

https://bit.ly/319mlRq

Նույ օրվա մեկ այլ հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ 100 սփյուռքահայ «Ի գործ» ծրագրի շրջանակում կմիանան Կառավարությանը և 1 տարով աշխատանքի կանցնեն պետական համակարգում : Այդ ծրագիրը կմեկնարկի սեպտեմբերի կեսից.

https://www.facebook.com/watch/?v=664293384165404&extid=8LZNGxG0LclKdg5N

Օգոստոսի 3-ին դեսպանության կայքը հրապարակել է դեսպան Արմեն  Պապիկյանի (Armen Papikyan-Armenia's Ambassador to the OSCE – The Organization for Security and Co-operation in Europe)ելույթը, ով ուշադրություն է հրավիրում Ադրբեջանի ագրեսիվ դրսևորումներին: 

drew attention of partner countries to the #Azerbaijan|i Embassies' orchestrated mobs aggressive actions against #EU, #Russia, #US, #Canada citizens of #Armenia|n descent.

https://www.mfa.am/en/press-releases/2020/07/31/OSCE-armrep/10404

նույն օրվա հրապարակմամբ Նիկոլ Փաշինյանի եզիդների ցեղասպանության հիշատակի օրվան նվիրված մեկնաբանությունն  է: Նա հետևյալն է գրել. "The tragedy that befell the Yazidi people is an appalling crime against mankind and the civilized world. We share your grief and express our sincere sympathy to you".

https://www.primeminister.am/en/condolence/item/2020/08/03/Nikol-Pashinyan-Condolences/

Օգոստոսի 4-ին մեջբերում է արվել վարչապետի խոսքից. «Ցնցված եմ եղբայրական Լիբանանում տեղի ունեցած մահաբեր պայթյունից։ 

Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ։ Իմ զորակցությունը հայտնեցի Արամ վեհափառին, հայ համայնքին, Լիբանանի եղբայրական պետությանը եւ ժողովրդին:

Սգում ենք բոլոր զոհերի մահը եւ ցավակցում ենք բոլոր զոհերի հարազատներին եւ  մտերիմներին։

Կանգնած ենք եղբայրական Լիբանանի կողքին»։


Օգոստոսի 5-ին մեջբերում է արվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի էջից.

«Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ: 

Զորակցություն եւ ցավակցություն հայտնելով երեկվա պայթյունի եւ զոհերի կապակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության օգնությունն առաջարկեցի Լիբանանի եղբայրական ժողովրդին: 

Լիբանանի կառավարությունն այժմ կարիքների գնահատում է իրականացնում եւ գնահատման արդյունքում Հայաստանի կառավարությունը ըստ անհրաժեշտության կկայացնի որոշումներ»:

Մեջբերված է նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի զորակցական խոսքը

««Հայաստան» համահայկական հիմնադրամն իր զորակցությունն է հայտնում Լիբանանին և մեր հայրենակիցներին: Տարիներ շարունակ Հիմնադրամն աջակցել է Լիբանանում մի շարք ծրագրերի իրականացմանը: Երեկ մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած ուժգին պայթյունից վնասվել են մի շարք տներ և շինություններ՝ հանգեցնելով մարդկային կորուստների:

Շուտափույթ ապաքինում ենք մաղթում վիրավորներին, ինչպես նաև ուժ և համբերություն լիբանանահայ մեր քույրերին ու եղբայրներին, ովքեր այժմ գտնվում են ծանր ու տագնապալի վիճակում:

Մենք ձեր կողքին ենք» 

Հիմնադրամը դրամահավաք է կազմակերպում տուժվածներին օգնելու համար

https://www.himnadram.org/en

Նույն օրվա մեկ այլ հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Nuffic հիմնադրամը հայտարարել է կրթաթոշակների մրցույթ 2021թ. գարնանային դասընթացների համար։ 

Հայաստանի քաղաքացի հանդիսացող տեղական ինքնկառավարման մարմինների աշխատակիցները և հետազոտողները կարող են դիմել դասընթացներին մասնակցության ամբողջական կրթաթոշակի համար։ 


05.08.2020

Դեսպաններ Բալայանի ու Սխերմերսի հանդիպումը Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ 




Օգոստոսի 5 -ին դեսպաններ Տիգրան Բալայանն ու Նիկո Սխերմերսը Հաագայի «Աբովյան» միությունում հանդիպում ունեցան Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիային անդամակցող կառույցների ներկայացուցիչների հետ՝ FAON-ի նախագահ Մաթո Հախվերդյանի գլխավորությամբ։

Նիդերլանդների նորանշանակ դեսպանը նիդերլանդահայ կառույցների ներկայացուցիչներին տեղեկացրեց երկկողմ հարաբերությունների զարգացման իր տեսլականը և ծրագրվող քայլերը՝ հույս հայտնելով, որ Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի կայունացումը թույլ կտա շուտով մեկնել Երևան և մեկնարկել դեսպանության հիմնադրման աշխատանքները։

Հայաստանի դեսպանը ներկաների հետ կիսվեց իր գործընկերոջ հետ ունեցած քննարկումների ընթացքում քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտներում երկկողմ հարաբերությունների խորացման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների և համատեղ աշխատանքների մանրամասներով՝ կոչ անելով հայրենակիցների հանդես գալ նոր նախաձեռնություններով ու հարստացնել երկու երկրների միջև փոխգործակցության օրակարգը։ 

Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի ներկայացուցիչները ողջունեցին նիդերլանդահայերի հետ հանդիպումներ ունենալու Նիկո Սխերմերսի նախաձեռնությունը և կիսվեցին իրենց գործունեության արդյունքների, ապագայի ծրագրերի, ինչպես նաև Հայաստանի շուրջը տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ առկա մտահոգություններով։ 


Օգոստոսի 7-ին` վարչապետի ֆեյսբուքյան էջից հղում.
«Օգոստոսի 8-ի երեկոյան Երեւանից տեղի կունենա առաջին թռիչքը Բեյրութ, որով Հայաստանի Հանրապետության կառավարությունը 12 տոննա հումանիտար աջակցություն կուղարկի Լիբանանի Հանրապետության կառավարությանը: 
Հաջորդ շաբաթվա ընթացքում կիրականացվի հումանիտար աջակցության եւս 2 թռիչք: Բեյրութ կմեկնի նաև ՀՀ կառավարության, Ազգային ժողովի եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունը»:

Օգոստոսի 7-ին`  Forbes-ի անրադարձը «Հայաստանը նոր  հորիզոններ է նվաճում» հայ նորաձևողների մսսին
Օգոստոսի 8, 9-ի թողարկումներում Հայաստանից ու Արցախից Լիբանանին տրամադրած օգնության լուսանկարներ են ՀՀ կառավարության և Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակի (Diaspora High Commissioner's Office) ֆեյսբուքյան էջերից :

Օգոստոսի 10-ին դեսպանության էջն անրադարձել է Սևրի պայմանագրին` զետեղելով ՀՀ նախագահի ու  վարչապետի տարբեր հարթակների ելույթները:

Օգոստոսի 11-ին դեսպանության էջը  ներկայացրել է 1000+հիմնադրամի հրապարակումը, որտեղ կարդում ենք.



 

«Հարգելի՛ հայրենակիցներ, Ձեզ ենք ներկայացնում Նիդերլանդների թագավորությունում մեր նոր դեսպանին` Ռոբին Գելիչիին Robin Haik Gelici: 
Ստորև կարող եք գտնել վերջինիս ուղերձը.
Ես Ռոբին Գելիչին եմ, Նիդերլանդների Թագավորության Ալմելո քաղաքից: Ինձ համար մեծ պատիվ է ստանձնել "Զինծառայողների Ապահովագրության" հիմնադրամի դեսպանի առաքելությունը, քանի որ լինելով Ալմելո քաղաքի քաղաքային խորհրդի ավագանու անդամ արդեն 6 տարի, մեծ պատիվ եմ ունեցել աջակցել տեղի հայկական համայնքին, իմ հայրենակիցներին Հայաստանում եւ Սփյուռքում: Ներկայացված լինելով Նիդերլանդական Քրիստոնեա-Դեմոկրատական կուսակցության կողմից, իմ ամբողջ քաղաքական գործունեության նպատակը եղել է համայն հայության խնդիրների նպատակների եւ շահերի առաջմղումը միջազգային քաղաքական ասպարեզում: Այս նպատակներին է ծառայել եւ ծառայում նաեւ իմ ընտանիքը: Լինելով հայ եւ տարբերություն չզգալով հայաստանցու ու սփյուռքի հայի միջեւ, գտնում եմ, որ ոչ միայն հայաստանցու, այլ նաեւ ամբողջ հայության անվտանգության երաշխավորն է հայ զինվորը, ում առողջությունը ամենից թանկը պետք է գնահատվի եւ պաշտպանվի, ուստի  "Զինծառայողների Ապահովագրության" հիմնադրամի նպատակներն ու դավանած արժեքները ամբողջությամբ հոգեհարազատ են ինձ եւ անչափ կարեւոր եմ համարում այս համագործակցությունը: Խաղաղություն եւ առողջություն հայ զինվորին եւ հայ ազգին»:

12 օգոստոս
📢ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ📢
Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2020թ. օգոստոսի 12-ին ընդունել է 1319 –Ն որոշումը, որի համաձայն․
✅Հայաստանի Հանրապետությունում 2020թ․ մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020թ․ օգոստոսի 12-ից երկարաձգվում է մինչև 2020թ․ սեպտեմբերի 11-ը ներառյալ:
✅Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձինք, այդ թվում՝ Նիդերլանդների Թագավորության  քաղաքացիները, կարող են օդային ճանապարհով մուտք գործել Հայաստան։
✅Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձը, եթե ախտանշաններ առկա չեն և նա չի հոսպիտալացվել, կարող է իր ընտրությամբ կամ ինքնամեկուսանալ 14-օրյա ժամկետով, կամ էլ ինքնամեկուսացման ընթացքում անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից:
Որոշումն ուժի մեջ է մտել հրապարակման պահից
Ավելի մանրամասն՝ https://www.e-gov.am/gov-decrees/item/34569/

14 օգոստոսի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը «BBC HARDtalk» հաղորդմանը

Օգոստոսի 15-ին Diplomat magazine  հանդեսը հաշվեհամար է հրապարակել, որով կարելի է օգնել Լիբանանին

15 Օգոստոսի 
Ս.թ օգոստոսի 15-ին ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Դավիթ Միրզախանյանը և Հայաստանում ՆԹ նորանշանակ դեսպան Նիկո Սխերմերսն այցելեցին Նիդերլանդների հարավային Լիմբուրգ նահանգ, որտեղ հանդիպումներ ունեցան Մաաստրիխտի Անի հայ համայնքի ներկայացուցիչների և Սուրբ Կարապետ եկեղեցու ծխական խորհրդի անդամների հետ



Հյուրերին բարի գալուստի խոսքով դիմեց եկեղեցու ծխական խորհրդի ատենապետ Լևոն Սարկիսը, այնուհետև, ներկայացվեց Մաաստրիխտի հայ համայնքի պատմությունը և կենսագործունեությունը։ 
Դեսպան Ն․ Սխերմերսը շնորհակալություն հայտնեց հանդիպման կազմակերպիչներին, խոսեց հայ-նիդերլանդական երկկողմ հարաբերությունների մասին՝ ընդգծելով, որ այն նոր մակարդակի է բարձրացվել Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո,  և այդ հանգամանքով պայմանավորված Նիդերլանդների կառավարությունն  իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել Հայաստանի իշխանություններին՝ երկրում սկիզբ առած լայնածավալ բարեփոխումների ճանապարհին։
Հաջորդիվ խոսքը փոխանցվեծ ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Դ․ Միրզախանյանին, ով, միանալով համայնքի ներկայացուցիչների՝ դեսպան Ն․ Սխերմերսին ուղղված ողջույնի խոսքերին, նշեց, որ պարոն Սխերմերսը մինչև այժմ միակ եվրոպական դեսպանն է, ով նշանակվելուց հետո նախքան Հայաստան մեկնելը հանդիպումների շարք  է նախաձեռնել  հայ համայնքային կառույցների հետ, ինչի մասին տարբեր առիթներով հայտարարել է նաև ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը։ Դ․ Միրզախանյանը Ն․ Սխերմերսին տեղեկացրեց, որ Մաաստրիխտը պատմական քաղաք է ո՛չ միայն Նիդերլանդների համար, որտեղ ստորագրվել է ԵՄ հիմնադիր փաստաթուղթը, այն նաև յուրահատուկ տեղ է զբաղեցնում նիդերլանդահայության կյանքում և սփյուռքահայ իրականության մեջ։ Ասվածի վկայությունն է այն փաստը, որ քաղաքի հովանավոր սուրբը՝ Սուրբ Սերվատիոսը, ազգությամբ հայ է և համարվում է ներկայիս Նիդերլանդների տարածքում քրիստոնեություն քարոզող 1-ին եպիսկոպոսը։
Իր խոսքի վերջում Դ․ Միրզախանյանն ամենայն հաջողություններ մաղթեց Ն․ Սխերմերսին ստանձնած նոր առաքելության մեջ և հույս հայտնեց, որ երկու դեսպանությունների ակտիվ համագործակցության, ինչպես նաև ՆԹ հայ համայնքային կառույցների ներգրավվածության միջոցով հայ-նիդերլանդական հարաբերությունները նոր որակ կստանան։
Հանդիպումից հետո հյուրերն այցելեցին Մաաստրիխտի կենտրոնում գտնվող Սուրբ Սերվատիոսի բազիլիկ եկեղեցի, շրջայց կատարեցին քաղաքում, ծանոթացան հայակական ժառանգություն կրող այլ կոթողների։


18 Օգոստոսի 

Դեսպան Բալայանի հեռավար դասախոսությունը Լայդենի համալսարանի ուսանողների համար

Օգոստոսի 18-ին դեսպան Բալայանը <<Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններ>>  խորագրով հեռավար դասախոսություն ունեցավ Լայդենի համալսարանի ուսանողների համար։ 
Դասախոսության ընթացքում դեսպան Բալայանը հակիրճ ներկայացրեց Հայաստանի պատմությունը, անդրադարձ կատարեց երրորդ հանրապետության անկախության հռչակմանը, Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանն ու ժողովրդավարական գործընթացներին։ 



Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների համատեքստում հանգամանալից անդրադարձ կատարվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը, ինչպես նաև ցեղասպանությունների կանխարգելման գործընթացում Հայաստանի կարևոր դերակատարությանն ու միջազգային ասպարեզում հարցի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանն ուղղված ջանքերին։ 
Դեսպան Բալայանը ուսանողներին տրամադրեց ընդհանրական տեղեկություններ Հայաստանի հարևան երկրների, միջազգային գործընկերների, այդ թվում՝ միջազգային կառույցների հետ հարաբերությունների, մի շարք երկրներում հայ համայնքների վերաբերյալ։ 
Հանգամանլից անդրադարձ կատարվեց հայ-նիդերլանդական պատմական կապերին, միջպետական հարաբերություններին և ներկա դինամիկային, մասնավորապես՝ Հայաստանում դեսպանություն հիմնելու Նիդերլանդների որոշմանը, Հայաստանին համավարակի ընթացքում տրամադրված աջակցությանը և երկկողմ ու բազմակողմ ձևաչափերում փոխգործակցության ընդլայնմանը։ 
Դասախոսության ավարտին դեսպանը պատասխանեց ուսանողների բազմաբնույթ հարցերին։

Օգոստոսի 19-ին`ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ է հրապարակվել
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սփյուռքում գործող հայկական և հայկական բաղադրիչով ուսումնական հաստատություններում (պետական և ոչ պետական վարժարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, լրացուցիչ կրթության հաստատություններ, մեկօրյա կրթօջախներ, մշակութային կենտրոններ և այլն) մանկավարժների վերապատրաստման ծրագրի  մեկնարկի  մասին:

21 Օգոստոսի 
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Կանայք, խաղաղություն և անվտանգություն N1325 բանաձևի 20-ամյակին ընդառաջ լույս է տեսել այս թեմայով Հայաստանի Հանրապետության գործողությունների առաջին ազգային ծրագիրը ներկայացնող տեղեկատվական գրքույկը:
Կանայք, խաղաղություն և անվտանգություն օրակարգի իրականացումը ապահովում է կանանց մասնակցության խթանումը հակամարտությունների կանխարգելման, կարգավորման և վերականգնման գործընթացներում: Այս թեմայով գործողությունների ազգային ծրագիրը կարևոր գործիքակազմ է, որը պետությանը հնարավորություն է տալիս իրականացնել 1325 բանաձևի դրույթներն ու նպատակները:
Խաղաղության, անվտանգության և մարդու իրավունքների հարցերը Հայաստանի Հանրապետության քաղաքական օրակարգի կարևոր բաղադրիչներից են:
Ազգային ծրագիրն անդրադառնում է նշված բոլոր ուղղություններին` դիտարկելով դրանք մարդու իրավունքների համընդհանրության համատեքստում, կարևորում է կանանց ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բոլոր փուլերում, ուշադրություն է հրավիրում կոնֆլիկտային գոտիներում բնակվող բնակչության հարցերին, լուծման մեխանիզմներ է առաջարկում հակամարտության ազդեցությունը կրած բնակչության անվտանգության և մարդու իրավունքների ապահովման համար:
On the eve of the 20th anniversary of the UN Security Council resolution 1325 on Women, Peace and Security (2000), an information brochure on this topic was published, presenting the first National Action Plan of the Republic of Armenia.
The implementation of the “Women, Peace and Security” agenda promotes women's participation in conflict prevention, resolution and recovery efforts. The National Action Plan is an important instrument enabling the state to implement the provisions and objectives of the Resolution.
Peace, security and human rights are important components of Armenia’s political agenda.
The National Action Plan covers all these areas within the context of universality of human rights, attaches great importance to the involvement of women in all cycles of the Nagorno-Karabakh conflict, draws attention to the problems of people living in conflict zones, and offers solutions to ensure the security and human rights protection of the affected population.

Օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում ընդունված  Հայաստանի անկախության Հռչակագրի մասին Հայաստանի ղեկավարների ուղերձն է.


Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ.
30 տարի առաջ Գերագույն խորհուրդը ընդունեց Հայաստանի անկախության հռչակագիրը, որով ազդարարվեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը: Պատմական այդ որոշումը հիմնված էր անկախ պետություն ունենալու հայ ժողովրդի կամքի վրա եւ բխում էր այդ կամքից, ինչը հաստատվեց մեկ տարի անց Հայաստանի անկախության հանրաքվեով:
Նախորդ 30 տարիները լի են եղել բազմաթիվ փորձություններով, ձախողումներով ու հաղթանակներով: Այդ հաղթանակներից ամենակարեւորը Արցախյան փառապանծ ազատամարտն էր, որ հայոց բանակի ձեւավորման հիմք ու խթան հանդիսացավ: 
2020 թվականի հուլիսյան հաղթական մարտերը ապացուցեցին, որ մենք ունենք մարտունակ բանակ, որ ի վիճակի է պաշտպանել Հայաստանի անվտանգությունը եւ Հայաստանը կարող է պատվով կատարել Արցախի անվտանգության երաշխավորի իր գործառույթը:
Նախորդ 30 տարվա ամենամեծ ձախողումը պետական եւ հանրային իստիտուտների կայացվածության ցածր մակարդակն է, եթե չասենք ինստիտուտների բացակայությունը: Անկախություն ձեռքբերելուց գրեթե անմիջապես հետո Հայաստանը տառապել է անկախ դատական համակարգի, օրենքի գերակայության, օրենքի առաջ բոլորի հավասարության բացակայությունից:
Երկար տարիներ կոռուպցիան եղել է պետական կառավարման առանցքային գործիքակազմը, ինչի հետեւանքով Հայաստանը մնացել է առանց արդյունավետ պետական կառավարման համակարգի: 
Կոռուպցիան թափանցել է ամենուր՝ պետական կառավարման համակարգ, դատաիրավական համակարգ, դպրոց, մանկապարտեզ, բուհեր, ակադեմիական ու մշակութային շրջանակներ, զանգվածային լրատվության միջոցներ, ընտրական համակարգ, երբեմն նույնիսկ հոգեւոր հարաբերությունների ոլորտ: 
Սա ոչ թե առանձին խմբերի կամ անհատների, այլ մեր բոլորիս, մեր հավաքական ձախողումն է եղել, որտեղ մեզնից յուրաքանչյուրը ունեցել է իր մեծ կամ փոքր դերակատարումը:
Այս ամենի ամենաաղետալի հետեւանքը դարձել է այն, որ քաղաքացին օտարվել է իր պետությունից, իրավունքներից ու պարտականություններից, պետական կարգը օտար է դարձել քաղաքացուն, որովհետեւ հիմնված է եղել ոչ թե նրա կամքի, այլ կոռուպցիայի եւ ընտրակեղծիքների վրա հիմնված քաղաքական պարտադրանքի վրա:
2018 թվականին տեղի ունեցած Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը հենց այս հակադրությունը լուծելու եկավ: Քաղաքացին, որ օտարված էր իրավունքից, վերստին իր ձեռքը վերցրեց պետական իշխանություն ձեւավորելու իր իրավունքը:  Եւ սա մեր նախորդ 30 տարիների հաջողությունները ամրագրելու եւ ձախողումները շտկելու պատմական հնարավորություն է:
Մեր առաջնային անելիքը շարունակում է մնալ նույնը. պետական եւ հանրային ինստիտուտների կայացումը: Բանակի բնականոն զարգացումը պետք է շարունակվի, եւ մենք պիտի խնդիր դնենք ունենալ աշխարհի ամենամարտունակ բանակներից մեկը:
Ընտրական անկեղծելի մեխանիզմ, անկախ դատական համակարգ, մեր պետության ու ժողովրդի ինստիտուցիոնալ նպատակները սպասարկող եւ մրցունակությունը բարձրացնող, կեղծիքից ազատ կրթական համակարգ, բարձր պրոֆեսոնալիզմն ու արդյունավետությունը խթանող պետական կառավարման համակարգ, նորարար, ստեղծագործ ու մրցակցային տնտեսություն, պարտականություններին՝ իրավունքների համանմանությամբ նախանձախնդիր վերաբերվող քաղաքացի, գործարար, պաշտոնյա. սա է մեր առաջիկա հրատապ անելիքը, ինչը հնարավոր է իրականացնել միայն այնպիսի պայմաններում եւ մթնոլորտում, երբ մեզնից յուրաքանչյուրը գիտակցում է իր անհատական վարքագծի ազդեցությունը իրականության վրա, երբ փոքրամասնության իրավունքների պաշտպանությունը չի դառնում պարտադրանք մեծամասնության նկատմամբ՝ երկիրը դատապարտելով հավերժական տեղապտույտի:
Աշխատանքը, կրթությունը, հմտությունների, գիտելիքի, իմացության շարունակական բարձրացումը պիտի դառնա յուրաքանչյուր քաղաքացու սոցիալական ապահովության ու բարեկեցության հիմնաքար, յուրաքանչյուր քաղաքացի (բացառությամբ՝ անաշխատունակության հետ կապված դեպքերի) նախ ինքը պիտի դառնա սեփական բարեկեցության պատասխանատուն, իսկ կառավարությունն ու պետությունը պիտի բավարար կրթական, իրավական, մրցակցային պայմաններ ստեղծեն այդ պատասխանատվության օրինական ու արդյունավետ իրացման համար:
Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ: 
Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի անկախության Հռչակագրի 30-ամյակի կապակցությամբ: Մենք վերջերս ընդունեցինք Ազգային անվտանգության նոր ռազմավարությունը, որտեղ արձանագրեցինք, որ այսօրվա Հայաստանն իրեն դիրքավորում է որպես հայ ժողովրդի պետական հազարամյա երթի կարեւորագույն հանգրվան եւ մեր օրերի մեր վարքագիծն է կանխորոշելու հայ ժողովրդի առաջիկա հազարամյա ճակատագիրը: 
Հայաստանում հաստատված պետական կարգը պիտի հարազատ դառնա յուրաքանչյուր քաղաքացու եւ պետք է բխի յուրաքանչյուր քաղաքացու գիտակցված պատասխանատվությունից:
Մենք անկախության Հռչակագիրը ընդունած սերնդի ներկայացուցիչն ենք եւ մեր պատմական պարտքն ու առաքելությունն է մեր հռչակած իղձերը դարձնել իրականություն: 
Եւ սա մեզնից յուրաքանչյուրի վրա դնում է առանձնահատուկ պատասխանատվություն, որովհետեւ հայկական պետությունը պիտի է գոյություն ունենա հավիտյան, հայ ժողովուրդը պիտի գոյություն ունենա հավիտյան:
Եւ ուրեմն՝
Կեցցե՛ Ազատությունը,
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,
Կեցցե՜ Արցախի Հանրապետությունը,
Եւ կեցցենք մենք եւ մեր երեխաները, որ ապրում ենք եւ ապրելու ենք Ազատ եւ Երջանիկ Հայաստանում:
Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան


Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ,
Սիրելի հայրենակիցներ Արցախում եւ Սփյուռքում, Շնորհավորում եմ Անկախության հռչակագրի 30-ամյակի առթիվ:30 տարի առաջ, 1990թ. օգոստոսի 23-ին, արտաքին եւ ներքին աննախադեպ բարդ պայմաններում, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում ընդունվեց Հռչակագիր Հայաստանի անկախության մասին։Այն ազդարարում էր մեր ժողովրդի կյանքում պատմական նոր փուլի սկիզբը:Այն երազանքը, որ անթեղված էր մեր մեջ Հայաստանի առաջին հանրապետության անկումից հետո, նորովի կյանք առավ՝ հիմք դնելով այլեւս անշրջելի մեր անկախության ճանապարհին:Օգոստոսի 23-ին ընդունված Անկախության հռչակագիրն ուղեկցեց հայ ժողովրդին դեպի սեպտեմբերին 21-ի անկախության հանրաքվե, դեպի իրական անկախ Հայաստան:Արդեն երեք տասնամյակ ընթանում ենք այդ ճանապարհով՝ մեր դարավոր երազանքներն ու իղձերն իրագործելով:Այսօր մենք անկախ պետություն ենք, որն ունի փորձությամբ ու հաղթանակներով կերտված կենսագրություն, այն շարունակաբար զարգացնող քաղաքացի, այն պաշտպանող բանակ:Հայաստանի անկախության հռչակագիրը անանց փաստաթուղթ է, որովհետեւ դրանով հռչակված անկախությունն ինքը անանց ու անսակարկելի արժեք է:Անկախության հռչակագիրը հայ պատմաքաղաքական մտքի արժեքավոր նմուշ է, որ դարձավ պետականության վերականգնման խորհրդանիշ և մեր բոլոր սահմանադրությունների անփոփոխելի հիմքը:

Կեցցե՛ անկախ Հայաստանը:
Կեցցե՛ մեր ժողովուրդը:

25 Օգոստոսի 
2020թ. օգոստոսի 24-ին Բելգիան հայտնել է Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ։



25 Օգոստոսի 
Հայաստանը միացել է Կրոնական ազատության միջազգային դաշինքի՝ նոր տիպի կորոնավիուսի համավարակի և կրոնական փոքրամասնությունների վերաբերյալ հայտարարությանը
▪️Հայաստանը միացել է Կրոնական ազատության միջազգային դաշինքի՝ նոր տիպի կորոնավիրուսի վերաբերյալ հայտարարությանը, որում, մասնավորապես, նշված է. «Ճգնաժամը, որին բախվել է միջազգային հանրությունը, այլևս գլոբալ բնույթ է կրում, և COVID-19-ի հասցեագրմանն ուղղված որևէ միջոցառում չպետք է ծառայի որպես հասարակության որևէ անդամի, ներառյալ մարդու իրավունքների պաշտպաններին, լրագրողներին և լրատվական դաշտի ներկայացուցիչներին լռեցնելու, թիրախավորելու կամ հալածելու արդարացում: 
▪️Նույնիսկ համավարակի ընթացքում պետությունները հաշվետու են իրենց կողմից ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների համար՝ երաշխավորելու հարգանքը մարդու իրավունքների, այդ թվում կրոնի և հավատքի ազատության նկատմամբ, որոնք հույժ կարևորություն են ձեռք բերում ազգային ճգնաժամերի ժամանակ՝ խրախուսելով համավարակի կառավարման ուղղությամբ ակտիվ ջանքերի գործադրումը»:

26 Օգոստոսի 
Խստորեն դատապարտում ենք օգոստոսի 22-ին ադրբեջանական իրավազորության ներքո հայտնված սպա Գուրգեն Ալավերդյանի հանդեպ կիրառվող նվաստացնող վերաբերմունքը, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի բացահայտ և կոպիտ խախտում է:
Գուրգեն Ալավերդյանի արժանապատվության հրապարակային ոտնահարմամբ Ադրբեջանը մերժում է քաղաքակիրթ մարդկության կողմից հանրահռչակված՝ ռազմագերիների՝ «ցանկացած հանգամանքներում իրենց անձի և պատվի նկատմամբ հարգանքի իրավունքը», որն ամրագրված է Ժնևի III կոնվենցիայով: Նման գործելակերպը բնորոշ է տխրահռչակ ահաբեկչական խմբավորումներին և, ինչպես կարող ենք արձանագրել, նաև Ադրբեջանին:  
Պարզունակ քարոզչության և հայատյացության հնարքներով սեփական ժողովրդին կերակրող Ադրբեջանի բռնապետական ռեժիմն իջել է այն մակարդակին, որ հուլիսյան մարտերում սեփական բանակի լուրջ անհաջողությունները կոծկում է ռազմագերուն պարտադրված շինծու տեքստերով: 
Միջազգային մարդասիրական իրավունքի հանդեպ Ադրբեջանի արհամարհանքի մասին է վկայում նաև այն փաստը, որ Ադրբեջանն այն սակավաթիվ երկրներից է, որոնք հրաժարվում են վավերացրել Ժնևի կոնվենցիաներին կից բոլոր լրացուցիչ արձանագրությունները:
Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի շարունակական խախտումները լրջորեն խաթարում են խաղաղությանը նպաստող միջավայրի հաստատումը:


28 Օգոստոսի 
Հայաստանում Նիդերլանդների առաջին ռեզիդենտ դեսպանը ժամանում է Երևան։



ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of Armenia 
28.08.2020  · 
⚠Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն արձանագրել է Ադրբեջանում հայտնված սպա Գուրգեն Ալավերդյանի իրավունքների կոպիտ խախտումներ. հրապարակվում է զեկույցն անգլերենով
--------------
⚠Public Report of the Human Rights Defender of Armenia on violations of the Armenian military officer Mr. Gurgen Alaverdyan’s rights after his appearance in the territory of Azerbaijan
➡️➡️➡️  https://bit.ly/2G3VuPH
Ավելացնել մակագրություն
28 օգոստոսի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը Սարդարապատի հուշահամալիրում հուլիսյան հաղթական մարտերի հերոսների պարգևատրման արարողությանը
«Այսօրվա մեր պարգևատրվածները եւ այսօրվա մեր ազգային հերոսը մեր լեգենդար հերոսների մարմնացումն են, նրանց ֆիզիկական ներկայությունը մեր այսօրվա կյանքում, մեր այսօրվա հոգեբանության ու մտածողության արտացոլումը, երբ մենք մեր երեխաներին, մեր երիտասարդությանը կարող ենք ապացուցել, ի ցույց դնել, որ հերոսները լինում են ոչ միայն գրքերում, այլև հենց այստեղ են, մեր կողքին:
Նրանք ապրում են մեզ հետ՝ նույն շենքում, նույն քաղաքում, նույն գյուղում, նրանք ունեն նույնպիսի դժվարություններ ու հոգսեր, ինչպես բոլորը, բայց նրանք հերոսացել են, ուրեմն՝ մենք էլ կարող ենք, մեզնից յուրաքանչյուրը կարող է, եւ մեր պարտքն է հերոսանալ ամեն օր և ամենուր, յուրաքանչյուրս մեր աշխատանքի մեջ, մեր ամենօրյա պահվածքի մեջ, հայրենիքի մասին մտածելու եւ հանուն հայրենիքի գործելու մեր գործելակերպի մեջ, որովհետև այսօրվա պարգեւատրվողների օրինակով ահա, հերոսությունը այլևս ոչ թե գերմարդկային ճիգ է, այլ ամենօրյա աշխատանք, ամենօրյա ապրելակերպ, ամենօրյա պատասխանատվություն»։


28-ը օգոստոսի
Նոր համալսարանական տարվան ընդառաջ դեսպանությունը ՆԹ իշխանությունների հետ համագործակցաբար աշխատանքներ է տանում՝ լուծումներ գտնելու համավարակի պայմաններում Նիդերլանդների համալսարաններ ընդունված հայ ուսանողների մուտքի խոչընդոտներն հաղթահարելու ուղղությամբ։
Կոչ ենք անում բոլոր այն ուսանողներին, ովքեր դեռևս ունեն չկարգավորված հարցեր ՆԹ մուտքի հետ կապված,  հնարավորինս արագ արձագանքել՝ նամակ ուղարկելով դեսպանության ֆեյսբուքյան էջին։

29-ը օգոստոսի
Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ այցելել է Պաշտպանության բանակի շտաբ, որտեղ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն: 
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանի և Արցախի ռազմական համագործակցության հետագա խորացմանը և հակառակորդին զսպելու մեխանիզմների կատարելագործմանը վերաբերող մի շարք հարցեր:



No comments:

Post a Comment