Страницы

Friday, 21 August 2020

«Նիդերլանդական օրագրի» շրջող օբեկտիվ. Մալթա





Մայրաքաղաքը՝ Վալետա
Մակերես՝ 316 կմ²
Վալետան, կամ Լա Վալետան Մալթայի Հանրապետության մայրաքաղաքն է, երկրի տնտեսական և քաղաքական կենտրոնը։ Անվանումը ստացել է մագիստրոս Ժան Պարիզո դե լա Վալետի անունից, որը հիմնադրել և պաշտպանել է քաղաքը օսմանցիներից:
Վալետան ունի մոտ 9.000 բնակիչ, որոնք հիմնականում մալթացիներ են՝ հետնորդները փյունիկեցիների, ովքեր հնում գաղութացրել էին Մալթան։
Քաղաքի բնակիչները խոսում են երկու լեզվով՝ անգլերեն և մալթայերեն։ Մալթայերենը արաբերենի մի բարբառ է, որն իր վրա է կրել իտալերենի, մասնավորապես՝ սիցիլական բարբառի ազդեցությունը։
Բնակչության մեծ մասը դավանում է կաթոլիկություն։
Եղանակը Մալթայում ամռանը հասնում է +30°C , իսկ ձմռանը`+13°C +15°C.
Դժվար է գտնել մի վայր, ուր այդքան փոքր տարածքոում կարող են կենտրոնացած լինեն այդքան տպավորիչ մշակութային տեսարժան վայրեր, որոնք առնչվում են մարդկային պատմության բոլոր ժամանակաշրջանների հետ, սկսած Քարե Դարից մինչ օրերս։ Հնագիտական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամենահին տաճարը, որը պատկանում է Նեոլիթյան դարաշրջանին, գտնվում է Մալթայում: Այն հազար տարով հին է, քան հայտնի եգիպտական Գիզայի բուրգերը։
Խորհրդավոր մարդկանց հետքերը, ովքեր կառուցել են տաճարները, անհետանում են հանկարծակիորեն մոտ մ.թ.ա. 2000 տարի առաջ։ Մալթայում քաղաքակրթության վերածնունդից հետո, պատմական իրավիճակն անընդհատ փոխվում է՝ թողնելով իր հետքը կարթոգենների, հռոմեացների, արաբների, նորմանների, և իսպանացիների վրա։
Մալթայի արշիպելագը, իր մեջ է ներառում Մալթայի, Գոզոյի, Կոմինոյի և Ֆիլֆիայի կղզիները։ Այն տեղակայված լինելով իտալական Սիցիլիա կղզուց հարավ՝ Եվրոպայի և հյուսիսային Աֆիկայի միջև զավթաց է եղել հույների, հռոմեացիների, արաբների, իսկ ավելի ուշ՝ Ֆրանսիայի և Բրիտանիայի կողմից։
Մալթան ունի գաղութային վերահսկողության դարերի պատմություն։ Այն պահպանել է տաճարների եզակի նմուշներ, որոնք կառուցվել են մ.թ.ա. IV-III դդ, Նրանց քարերը, խորանները, որոնք զարդարված են տարբեր տեսարաններով որտեղ օգտագործված են հսկայական քարե սալիկներ թողնում են հիանալի և անմոռաց տպավորություն։
ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ
Հայաստանի Հանրապետության և Մալթայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1993թ. մայիսի 27-ին:
Հայաստանի Հանրապետության կառավարության և Մալթայի Հանրապետության կառավարության միջև՝ մշակույթի բնագավառում համագործակցության մասին: Ստորագրվել է 2017թ. դեկտեմբերի 7-ին, Վիեննայում:
«Հայաստանի Հանրապետության կառավարության և Մալթայի Հանրապետության կառավարության միջև եկամուտի կրկնակի հարկումը բացառելու և հարկեր չվճարելն ու հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիր: Ստորագրվել է 2019թ. սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում:
ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ԻՄԱՆԱԼ
*Երկրի անունը հունարենից թարգմանաբար նշանակում է մեղր, դա պայմանավորված է Մալթայի էնդեմիկ մեղուների առկայությամբ, որոնք իրենց համեղ մեղրով հայտնի են ողջ աշխարհին:
*1530 թվականին իսպանական արքա Կարլ 5-րդը նվիրել է Մալթային ասպետական զինանշան, որը ստացել է Մալթական խաչ անվանումը: Ասպետները Մալթայում կառավարել են 264 տարի մինչ Նապոլեոնի արշավանքները:
*Մալթան Եվրոպայի ամենաապահով երկրներից մեկն է:
*Մալթական եկեղեցիներում պատերին կախվում է 2 ժամացույց, որոնցից մեկը ցույց է տալիս սխալ ժամանակ: Ավանդույթի համաձայն այն նախատեսված է սատանային շփոթեցնելու համար:
*Մալթայի բնակչության 50 տոկոսը հաճախել է երաժշտական դպրոց:
*Մալթայում ամուսիններն ազատ կարող են բաժանվել, բայց կրկին չեն կարող ամուսնանալ մեկ այլ մարդու հետ։
Նյութերը, լուսանկարները պատրաստել է`
ԴԱՎԻԹ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆԸ













Մալթային նվիրված լուսանկարների ալբոմն` ԱՅՍՏԵՂ

No comments:

Post a Comment