Страницы

Saturday, 15 August 2020

Այս անգամ Հայաստանում Նիդերլանդների նորանշանակ դեսպանը Մաստրիխտի հայ համայնքում էր








«Անի» հայ համայնքը և Սուրբ Կարապետ Եկեղեցու ծխական խորհուրդը  օգոստոսի 15-ին Մաստրիխտում հյուրընկալել էր Հայաստանում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպան Նիկո Սխերմերսին (Nico Schermers ): Դեսպանին ուղեկցում էր Նիդերլանդներում Հայաստանի դեսպանության երկրորդ քարտուղար, հյուպատոս Դավիթ Միրզախանյանը: Մեծարգո հյուրը` Եկեղեցու ծխական խորհրդի անդամների ուղեկցությամբ, եղավ Մաստրիխտի Ամենասուրբ հայազգի Սերվատիուսի անունը կրող եկեղեցում, նրա անվան հետ կապված  վայրերում, ծանոթացավ հոգևորականի կյանքի հայտնի էջերին, հայկական կյանքին առնչվող թեմաներին: Պարոն Սխերմերսը տպավորված էր Լիմբուրգի հայ անցյալով ու  ներկա ինտեգրացիոն օրինակելի փորձով: Ի դեպ Մաստրիխտի քաղաքապետարանում հայկական համայնքի աշխատանքը դրական է գնահատել  Ավագանին` որոշել է օրինակելի աշխատանքը խրախուսել:

Հանդիպման ընթացքում Նիդերլանդների նորանշանակ դեսպանը խոսել է իր ծրագրերից, հույս հայտնել, որ Հայաստանում կորոնավիրուսի վիճակի կարգավորման հետ մեկտեղ կմեկնի Երևան և ձեռնամուխ կլինի դեսպանության հիմնադրման աշխատանքներին։ Երկու երկրների հարաբերությունները նոր, որակական  փուլ կտեղափոխվեն: Նախադրյալներ կստեղծվեն համագործակցության հետագա խորացման ու ընդլայնման հնարավորությունների համար:

«Անի» հայ համայնքի անդամների և Սուրբ Կարապետ Եկեղեցու ծխական խորհրդի անունից Լևոն Սարգիսը  ողջունեց և շնորհակալություն հայտնեց նիդերլանդացի դեսպանին հայ համայնքների հետ ջերմ կապեր հաստատելու ու նման հանդիպումներ  նախաձեռնելու համար: Ավելի  վաղ  Նիկո Սխերմերսը իր հայ գործընկերոջ` դեսպան  Բալայանի հետ եղել է  Էյնդհովենի, Ալմելոյի և Հաագայի հայկական համայնքներում, որտեղ անկեղծ զրուցել  և կիսվել են առկա տարբեր ոլորտներում կուտակված խնդիրներից ու ակտուալ ծրագրերից:

«Նիդերլանդական օրագիր»

Nid.oragir



No comments:

Post a Comment