Страницы

Monday, 3 August 2020

Շնորհավոր ծնունդդ, լավ մարդ


Մշակութաբան, պարագետ, պարահավաք, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանի ծննդյան օրն է



Գագիկ Գինոսյանի ծննդյան օրվա առթիվ Պորտուգալյայում բնակվող երաժիշտ-արվեստագետ, ՀԱՅՐԻԿ ՄՈՒՐԱԴՅԱՆ հասարակական կազմակերպության նախագահ Nariné Dellalian-ը լուսանկարների շարք տեղադրելով, շնորհավորել է ԿԱՐԻՆ պարային համույթի գեղ. ղեկավար Գագիկ Գինոսյանի (Գինոսյան Գագիկ ) ծննդյան օրը` հետևյալն է գրել.
« ...Մարդու անունը ամեն բան ասում է։ Կուզեմ միայն ավելացնել, որ ամեն առիթով, երբ դիմել եմ Գագիկին, միասին համագործակցելու համար ՝ պատասխանը եղել է անմիջապես. անում ենք։ Այսօր թերթելով իմ լուսանկարների ալբոմը այնքան շատ պահեր վերանայեցի, որ միասին ենք անցել, ճանապարհներ, կիլոմետրներ ՝ մեր փոքրիկիներին կարևորը փոխանցելու միտումով։ Մի փոքրիկ մասը կիսվում եմ այստեղ։
Սիրելի Գագիկ, շնորհավորում եմ ու մաղթում, որ եռանդդ երբեք չնվազի, որովհետև մեկ մարդը, մեկ Գագիկ Գինոսյանը այնքան կարող է տալ ազգին։ Միայն եռանդն եմ նշում, որովհետև ավելին մաղթելը անիմաստ է։ Քեզնից լավ ոչ ոք չի կարող գիտակցել գործիդ կարևորությունը։ Գրկում եմ, երախտապարտ եմ ու հուսով եմ, որ դեռ շատ անելիքներ կունենանք առջևում։ Բարի տարեդարձ»:
«Նիդերլանդական օրագիրը» միանալով Նարինեի շնորհավորանքին և համաձայն լինելով նրա խոսքերին` ավելացնում է, որ Գագիկն ամենուր է, նրան տեսնում ու լսում ենք ամենքս` լրատվական ռադիոյով, մամուլում, պարի հրապարակներում: Տարիներ առաջ էլ Հայաստանի անկախության տարեդարձին իր համույթով եղավ Նիդերլանդներում, ելույթներ ունեցան, որից մեկ համարը ներկայացնելով` ասում ենք.
-Շնորհավոր ծնունդդ, լավ մարդ, քո տեսակի կարիքը մեր ժողովուրդն ունի...



No comments:

Post a Comment