Страницы

Sunday, 19 July 2020

Ադրբեջանցիները սահմանին տեղի ունեցող պրովոկացիան փորձեցին տեղափոխել Նիդերլանդներ



Հաագա,19 Հուլիսի/Hay Azian/«Նիդերլանդական օրագիր»

Հայ Ադրբեջանական սահմանագծի՝ Տավուշ-Թովուզ հատվածում ներթափանցման փորձ կատարելով ու Խախտելով հայտարարված զինադադարը, ադրբեջանցիները բազմաթիվ կորուստներ տալով ետ շպրտվեցին: Ցավոք չհաջողվեց խուսափել զոհերից: Հենց այս ու Ադրբեջանի ագրեսիվ պահվածքի պատճառով է , որ բողոքի ձայնն են բարձրացրել բազմասփյուռ հայերը` այդ թվում Նիդերլանդներում:  Նրանք նախատեսել են  երկու բողոքի ակցիա: Դրանցից առաջինը տեղի ունեցավ երեկ` Դեն Հաագի Ադրբեջանի դեսպանության դիմաց: Երկրորդը տեղի է ունենում այսօր` մայրաքաղաք Ամստերդամի սրտում` Դամ հրապարակում և ավելի շատ ունի տեղի բնակչությանը իրազեկելու խնդիր, բաժանվելու են թերթիկներ: Այս միջոցառման մասին հետո: Հիմա անրադառնանք առաջին հանրահավաքին, որն  հայտնի է փոքր միջադեպով:

Նախատեսվածից ավելի երիտասարդներ էին հավաքվել Ադրբեջանի դեսպանության դիմաց` իրենց բողոքը հայտնելու Ադրբեջանի սադրիչ գործողությունների դեմ: Հայկական կողմը հոլանդական ոստիկանությանը նախօրոք  ծանուցել էր  հանրահավաքի ծրագրին, տեղեկացրել  տեղի ունեցող գործողությունների մասին ու իր ներկայացուցիչներից մեկին էլ`  ծագող հարցերի կարգավորման համար ուղարկել նրանց մոտ:

Այս անգամ ևս ադրբեջանական կողմը դավադրություն էր կազմակերպել` փորձելով լարվածությունը տեղափոխել հայ-Նիդերլանդական դաշտ և բախում հայերի ու ադրբեջանցիների միջև: Ամեն  բան ծրագրված էր ի սկզբանե` վիժեցնելու  հայերի բողոքի ձայնը: Դեսպանատան շենքը «պաշտպանող» ճաղավանդակների շուրջբոլորը փակցվել էին հայկական «ագրեսիան» դատապարտող,  «Ղարաբաղը Ադրբեջանին է»  և  նմանաբովանդակ հրահրող պաստառներ:Յուրաքանչյուր մասնակցի տրամադրվել էր   երկար ձողերով  դրոշներ: Դավադրության մյուս բաղադրամասը`  աջակցող ադրբեջանցիներին դեսպանության ճաղավանդակների ներսում` այլ խոսքով դեսպանության տարածքում պահելն էր, որի նպատակը հետո բացահայտվեց: Ինչու՞ էր անհրաժեշտ աջակից ազերիներին վանդակի  մեջ պահել, երբ տեղի ոստիկանական  ուժերը կարող էին  կողմերի անվտանգության ապահովման համար բավարար պայմաններ ապահովել:

 Ադրբեջանական նենգ ծուղակը  բացահայտվեց, երբ ադրբեջանական դեսպանատան տարածքից նետված քարերից մեկը վիրավորեց ցույցի ակցիային մասնակից հայ աղջկան: Այդ մասին առկա է բժշկական արձանագրություն:
Ցավոք, ինչպես ընդունված է  մամուլը հավասարության, համահարթեցման տեսանկյունով է նայում խնդիրներին: Regio15.nl տարածաշրջանային կայքը «Շատ հույզեր» վերնագրի ներքո գրում է.

«Այսօր ադրբեջանցիներն ու հայերը  միասին հավաքվել էին ցույցի Ադրբեջանի դեսպանատան մոտ:
Քանի որ Կովկասում երկու երկրների միջև հին վեճերը լուծված չեն և սպառնում է նորովի բռնկվել, դեսպանատան մոտ էլ հույզերը թեժացան:
Ադրբեջանցիները հավաքվել էին դեսպանատան տարածքում, իսկ մի խումբ հայերը կանգնած էին փոքր հեռու՝  տեղադրված պատնեշների մյուս կողմում: Այն  վերահսկվում էր սպաների փոքր քանակություն:
Ժամանակն անցնում էր, հույզերն ավելանում էին, միմյանց  հասցեի անվայել խոսքեր էին հնչում: Ոստիկաններն տեսան, որ վիճակը կարող է սրվել:
Հինգից 15 պակաս ՝  ժամանեցին հավելյալ սպաների, հեծյալ ոստիկանության և կինոլոգների խմբեր:  Ժամանակ առ ժամանակ շշեր էին նետվում և ծխի ռումբեր օգտագործում
Հայերին այդ ժամանակ սիրով, բայց շտապ խնդրեցին հեռանալ, և որտեղ դա արագորեն չէր ստացվում , «նրանց օգնության  ձեռք էին մեկնում»: Հինգ անց երեսուն լիարժեք ամեն բան խաղաղ էր: Որքան հայտնի է, ձերբակալություններ չեն կատարվել»:

Հիշյալ հոդվածից էլ պարզից պարզ երևում է, որ Նիդերլանդական ոստիկանությունը նուրբ կերպով զգացել է ադրբեջանական սադրանքը: Այլապես «Հայերին այդ ժամանակ սիրով ու շտապ » չէին խնդրի հեռանալ:
Իսկ մինչ այդ ի՞նչ արեցին  հայ ցուցարարները: Փառք տվեցին ու հարգեցին հայ զինվորների հիշատակը: Մեր քաջարի, սահմանապահ զինվորներին իրենց աջակցությունն ու նվիրվածությունը հայտնեցին: Հիշեցրին, որ Ալիևը ագրեսոր է, Ադրբեջանին խաղաղության կոչեցին ու  հավաստեցին, որ սպառնալիքներով խոսել հայ ժողովրդի հետ չի  կարելի:
Հայրենասիրական երգեր ու պարեր կատարեցին,  ելույթներ ունեցան ու սթափության կոչեր հնչեցրին:
Ադրբեջանական այս քողարկված ծրագրի բացահայտումը հիստերիայի մեջ է գցել Ադրբեջանի դեսպանությանը, այն երևում է դեսպանության կայքում: Այստեղ ևս չեն խորշել խարդախությունից: Խախտելով Նիդերլանդական կայքի հեղինակային իրավունքը, տեքստից առանձնացրել են տեսանյութը ու իրենց ծիծաղելի մեկնաբանությունը դրել` «Հակապատերազմական խաղաղություն ուզող հայկական ցուցարարները  փաստորեն ագրեսիվ խուլիգաններ են» տեքստով :

Թե որտեղ է երևում, որ հայերը խուլիգաններ են, դա Նիդերլանդների Թագավորությունում Ադրբեջանի դեսպան  Ֆիքրեթ Ախունդովի խղճին: Իսկ իրականում նա ավելի շատ անհանգստանում է Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներով ու սարսափում է հայկական դրոշի գույներից, որի գունային ծխաքուլաները բարձրացան դեսպանատան ճաղավանդակներից ու շենքից էլ վեր, իսկ ուրվապատկերը  դրոշմվեց դեսպանատան հենց  ֆեյսբուքյան էջում  հենց այսպես.



Մեկնաբանելով տեղի ունեցածը` Նիդրելանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը, Ադրբեջանի դեսպանության տարածքում հակացույց կազմակերպելը որակեց որպես պարզունակ սադրանք և հայ-ադրբեջանականա սահմանին առկա լարվածությունը Նիդերլանդներ տեղախափոխելու և ազգամիջյան ընդհարում խթանելու վտանգավոր փորձ։ Ադրբեջանի դեսպանության սադրիչ քայլերի վերաբերյալ իր մտահոգությունը դեսպանությունը հայտնել է Նիդերլանդների իշխանություններին։

Նա նկատեց, որ միջազգային բազմաթիվ կառույցների կողմից արձանագրված Ադրբեջանի պաշտոնական քաղաքականության մաս կազմող հայերի դեմ ատելության խոսքը իր ամենավատ կողմերով արտացոլված է նաև Ադրբեջանի դեսպանության սոցցանցերի էջերում։


------------------------

























No comments:

Post a Comment