Ս/թ հունիսի 27-ին «Սփյուռքը կապի մեջ է» ծրագրի հեռահար կապով, Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանի մասնակցությամբ` հանդիպում կազմակերպվեց Նիդերլանդահայ համայնքի հետ: Ի թիվս Նիդերլանդների հայ համայնքի առաջ քաշած այլ հարցերի` որոնց դեռ առիթ կունենանք անդրադառնալ, «Նիդերլանդական օրագիրը» 3 հարց հնչեցրեց: Պայմանավորվեցինք դրանք հղումներով ու հիմնավորումներով` գրավոր ուղարկել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի աշխատակազմին: Այս 3 հարցերը, որոնցից մեկը առաջարկություն է` ներկայացնում ենք մեր ընթերցողներին: Դրանք ի ընթացս ոչ էլ պատահական են ընտրել, այլ տարբեր տարիներ այս ու այն կերպ շոշափվել են մեր հրապարակումներում:
--------------------
1. Սփյուռքի այգի-թանգարան հիմնելու «Նիդերլանդական օրագրի» ԱՌԱՋԱՐԿԻ մասին
https://www.nidoragir.com/2015/11/2012.html (Առաջարկությունն ամփոփված է հոդվածաշարի «Մեր մադամ Տյուսոն» ենթավերնագրի ներքո)
ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՊԱՏԱԿԸ: Այգին կարող է ծառայել հանգստյան գոտի տեղի բնակիչների, սփյուռքի մեր հայրենակիցների ու զբոսաշրջիկների համար: Երևանում քայլուղի գրեթե չկա, իսկ կանաչ գոտին սակավաթիվ է: Կահավորանքը, ձևավորումը` կարող է լինել ազգային մշակութային մոտիվներով, հայկական տարազով, հետաքրքիր լուծումներով` տեղական ծառատեսակներ, ծաղիկներ և այլը: Տեղադրվեն գեղեցիկ ձևավորումներով նստարաններ, հայ ականավոր ու նշանավոր մարդկանց արձաններ ու լինեն գեղեցիկ այլ ցուցադրություններ` ազգային երաժշտության համադրությամբ: Հնարավոր է այստեղ բացել ցուցահանդեսներ, կազմակերպել ֆիլմերի ցուցադրություններ, մշակութային նտարբեր միջոցառումներ: Կարող են լինել մանկական ատրակցիոներ: Ինչու չէ` քաղաքի կենտրոնից Վերնիսաժ շուկան էլ կարելի է տեղափոխել «Սփյուռքի այգի-թանգարանի» հատված: Մուտքը կարող է լինել չնչին վարձավճարով` ծախսերը հոգալու նպատակով: Սփյուռքից ցանկացողները կարող են ներդրումներ անել, նոր գաղափարներ ու մտահաղացումներ իրագործել` ընդհուպ ծառատնկումներ կատարել: Օրինակ Ամստերդամի Գ.Նարեկացի հիմնադրամը, որպես մշակութային արժեք հայկական գամփռի արձան է տեղադրել այգիներից մեկում: Նմանատիպ աշխատանքները կարող են տեղ գտնել նոր հիմնվող Սփյուռքի այգի-թանգարանում:
Մեր այս մտահաղացումը ծնվեց 2012թ, նամակը մնաց անարձագանք: Դրանից ուղիղ 4 տարի հետո` 2016թ. այն ժամանակվա քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեր այս նախաձեռնությունը մերժեց, երբ ուղիղ կապով պատասխանում էր քաղաքացիների հարցերին:
Այս հղմանը ծանոթացեք մինչև վերջ.
https://niderlandakan.livejournal.com/159394.html
ԻՆՉՈՒ ՏԱՐԻՆԵՐ ՀԵՏՈ ԹԱՐՄԱՑՐԵՑԻՆՔ ԱՅՍ ԱՌԱՋԱՐԿԸ
Ի ուրախություն` վերջերս հանդիպեցինք Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի նույն մտահաղացման մեկ այլ ՏԱՐԲԵՐԱԿԻ` հայկական պատմական անուններով ու 1,5մլն ծառերով այգի հիմնելու մասին:
https://www.president.am/hy/press-release/item/2020/05/14/President-Armen-Sarkissian-met-with-Hayk-Marutyan/
Կարծում ենք արժե այս մասին մտածել: Այն բազմաթիվ հայ ու օտարերկրյա զբոսաշրջիկների է գրավելու: Մարդիկ սիրում են քայլել, զրուցել, լուսանկարվել, գնումներ կատարել և այլը:
----------------------------------------
2.«Հայերն այսօր» պարբերականի ճակատագրի ՄԱՍԻՆ
Հարցը վերաբերվում է արդեն մեկ տարի փակված «Հայերն այսօր» պարբերականի ճակատագրին: Ճիշտ է հանձնակատարի գրասենյակը ֆեյսբուքյան էջերով մշտապես տեղեկացնում է իր հանձնառությունների մասին, բայց այնուամենայնիվ (նաև`ըստ մեզ դիմող շատ ընթերցողների) լավ կլինի գրասենյակը իր թերթը պարտադիր ունենա : Այն ոչ միայն պետական քարոզչության միջոց է, այլ հայությանը կապող կամուրջ` ոչ միայն Հայաստանի, այլ` սփյուռքի տարբեր գաղթօջախների միջև:
ՕԳՈՒՏՆԵՐԸ: Կարող ենք բազմաթիվ փաստարկներ բերել, նշենք կարևորը: Կարողանում էինք իրազեկ լինել ոչ միայն նախարարության աշխատանքներին, այլ Հայաստանի ու սփյուռքի տարբեր մասերում տեղի ունեցող միջոցառումներին, իրադարձություններին, լոբիստական աշխատանքներին, այլ ու այլ խնդիրներին, հաղորդակցվում էինք, մտքեր փոխանակում: Թերթի արխիվներում կան տարբեր համայնքների նյութեր, տարեգրություններ` այդ թվում Նիդ.օրագրի բազմաթիվ հոդվածներ: Շատ դեպքերում ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐԸ այլ լեզուներով հոդվածներ է թարգմանել, որոնք հասցեագրել ենք օտարերկրյա մամուլին և մեր խոսքը տեղ է հասել:
Ընդամենը ռուսալեզու մամուլում հրապարակված մի հոդվածի տարածման օրինակ.
https://infoteka24.ru/2020/06/08/64841/
http://yerkramas.org/article/113675/avtor-oskorbitelnogo-vyskazyvaniya-%C2%ABkarabax-stanet-mogiloj-armyan%C2%BB-predstal-pered-sudom
https://zen.yandex.ru/media/infoteka24/tureckoazerbaidjanskaia-kulturnaia-associaciia-okazalas-zameshena-v-falsifikaciiah-na-vyborah-v-niderlandah-5ede29f4ecddd46a09042b2e
Հղումների նման ցուցակ կարելի է շարունակել:
Սա էլ լավ օրինակ է, որ սփյուռքի երիտասարդները ներգրավվեն քաղաքական կյանքին
https://newshay.com/v-niderlandax-v-municipalnye-sovety-ballotiruyutsya-i-armyane/
«Նիդերլանդական օրագրի» շապիկի առաջին էջում, ի թիվս այլ լրատվամիջոցների, որպես մեզ հետ համագործակցող մամուլի միջոց` նշված է «Հայերն այսօրը»: Այն մենք դեռ պահպանում ենք, հուսով, որ «Հայերն այսօրի» հղում-տարբերանշանը մեզ մի գեղեցիկ օր կտեղափոխի Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակի համանուն թերթի էջ:
Հղումն այստեղ`
https://niderlandakan.livejournal.com/78457.html
-------------------------
3.Գիտնական-բանասեր, ձայնագրագետ, շարականագետ, մանկավարժ և բառարանագիր, Էջմիածնի միաբանության անդամ Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանի ՄԱՍԻՆ
«Նիդերլանդական օրագրը» ազնվական Ամատունիների տոհմի մասին նախագիծ ունի: Այն ավելի շատ մեր սեփական ուսումնասիրությունների արդյունք է` պատմության չբացահայտված էջեր, այդ պատճառով նորություն է և լավ հնարավորություն նոր սերնդին ծանոթացնելու հայոց պատմության քիչ հայտնի զավակներին:
ՈՒսումնասիրությունը ցույց տվեց, որ այս տոհմի անվանի զավակներից մեկի, Կոմիտասի ուսուցիչ, գիտնական Սահակ Ամատունու գերեզմանը Օշականում անտերության է մատնված, ջարդված է նրա ծննդյան ու մահվան թվագրության տապանաքարի միջուկը: Ներկայացնում ենք տեսաերիզը.
https://www.youtube.com/watch?v=nqUvRLb0pHI
ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆԸ: Մեզ հայտնի է գերեզմանի կոնկրետ վայրը, բայց դա բավարար չէ, շատերը, այդ թվում նոր սերունդը չգիտի, որ դա Սահակ Ամատունու գերեզմանն է, քանի որ բացակայում է որևԷ գրություն: Ժամանակի հարց է, որ գերեզմանի ''տիրոջ'' տեղը կորստյան մատնվի:
ԻՆՉ Է ԱՐՎԵԼ: Բազմաթիվ նամակներ է հասցեագրվել պատկան մարմիններին, այդ թվում կաթողիկոսին: Արձագանքել է միայն Խորհրդարանի ԿԳՄՍ-ի հանձնաժողովի նախագահ` Մխիթար Հայրապետյանը: Հանձնաժողովի որոշմամբ, պատգամավոր Հարություն Բաբայանը նամակ է հղել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին: Նախարարը պատասխանել է, որ հանձնարարված է գտնել տապանաքարի ճշգրիտ տեղը` մինչդեռ մենք այն ՄԱՏՆԱՆՇԵԼ ենք: Անցել է մեկ տարուց ավելի, սակայն արդյունքներ չկան:
ԼՈՒԾՈՒՄԸ: Հասկանում ենք, որ մեր շատ անվանիների գերեզմաններ` որոնց թվում Արամ Մանուկյանինը, անխնամ վիճակում են, այս դեպքում գերեզմանաքարից բացակայում է անունը, ընդամենը հարկավոր է տապանաքարը փրկել ժամանակի կորստից` գրել անունն ու ծննդյան, մահվան թվագրությունները:
Խնդրում ենք Ձեր հետևողականությունը այս հարցի վերաբերյալ: Կցում ենք տապանաքարի տեղի տեսաերիզը , համապատասխան մյուս հղումները:
https://my.mamul.am/am/post/93794
https://www.nidoragir.com/2019/06/blog-post_6.html
https://www.nidoragir.com/2019/06/blog-post_18.html
Սահակ վարդապետ Ամատունի. նոր էջեր կյանքի տարեգրությունից
https://www.nidoragir.com/2019/01/blog-post_97.html
Հարգանքով , Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի հետ համագործակցության ջերմ ակնկալիքներով`
«Նիդերլանդական օրագիր»
No comments:
Post a Comment