The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Friday, 5 June 2020

«Imagine Armenia Lebanon» առցանց ֆորումի մեկնարկին մնացել են հաշված ժամեր




Հունիսի 6-ին՝ հայաստանյան ժամանակով 11:00-ին, կմեկնարկի «Վերադարձ Հայաստան» hիմնադրամի (RepatArmenia) «Imagine Armenia Lebanon» առցանց ֆորումը: Սա 20-րդ «Imagine Armenia» ֆորումն է, սակայն առաջին անգամ է անցկացվում նման ձևաչափով և նպատակաուղղված է Լիբանանի հայ համայնքին: Աշխարհի ամենատարբեր կողմերից եկած  հայրենադարձները կհամախմբվեն մեկ հարթակում և երկու օր շարունակ հայրենադարձությունը  կդարձնեն ամենաքննարկվող թեման:
Ֆորումն անցկացվում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մասնակցությամբ: Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն առցանց հավաքի մեկնարկին հանդես կգա բացման խոսքով և կներկայացնի ինչպես հայրենադարձության, այնպես էլ Հայաստան-սփյուռք գործակցության մի քանի արդիական դրույթներ:
Գլխավոր հանձնակատարի բացման ելույթից հետո հավաքը կընթանա թեմատիկ քննարկումների ձևաչափով՝ 30 հրավիրյալների մասնակցությամբներկայացնելով հայրենադարձության գործընթացն ու մարտահրավերները, հնարավորություններն ու արդեն հայրենադարձվածների անձնական և մասնագիտական փորձառությունը:
Առաջին օրվա ընթացքում՝ մինչ 16:00-ն, ֆորումին գրանցվածները հնարավորություն կունենան հետևել «Հայրենադարձության մարտահրավերները և հնարավորությունները», «Հայրենադարձության
համար անհրաժեշտ բյուջետավորումը», «Անձնական գույքի տեղափոխումը և կարգավիճակի ձեռքբերումը Հայաստանում» պանելային քննարկումներին:
2-րդ օրվա ընթացքում՝ հայաստանյան ժամանակով 11:00-18:00-ն, կընթանան «Անշարժ գույքը Հայաստանում», «Կրթությունը Հայաստանում», «Առողջապահությունը Հայաստանում», «Կարելին և «չի կարելին» Հայաստանում» թեմատիկ նիստերը:
Միացյալ Էմիրություններից հայրենադարձվածներից լսել պրակտիկ ու իսկ Հայաստանի պետական ոլորտային կառույցների ներկայացուցիչներից՝ տեղեկանալ հայրենադարձության վերաբերյալ պետական մոտեցումների և առկա արտոնությունների մասին:
Մասնակցության համար խնդրում ենք այցելել հղմամբ՝ https://bit.ly/2XavJDs:
Ֆորումի մյուս մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ այցելելով Repat Armenia հիմնադրամի ֆեյսբուքյան էջ կամ պարզապես հետևելով Imagine Armenia Lebanon Online Forum-ի թարմացումներին:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը Հայաստան- սփյուռք հարաբերություններում ռազմավարությունների մշակման և իրականացման հիմնական պատասխանատու մարմինն է: Մեր
գործունեության մասին ավելի տեղեկացված լինելու համար հետևեք մեզ սոցիալական մեդիայում՝ @DiasporaHighCommissionerOfficeArmenia կամ պարզապես կապ հաստատեք մեզ հետ diaspora@gov.am էլ.
 հասցեով:
Սարգիս Ալեքսանյան
Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office

No comments:

Post a Comment