The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Friday, 19 June 2020

Օրհնանքի և նորամուտի ծիսակատարություն ՀՀ դեսպանության նոր շենքում




Տարիներ շարունակ Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը աշխատել է բավական սուղ հնարավորություններով շենքային պայմաններում: Մեր քաղաքացիները զրկված են եղել անգամ սպասասրահից, իսկ հանդիպումներ կազմակերպելու համար դժվարություններ են առաջացել: Եվ ահա ուրախալի լուր, ինչպես հայտնել էինք 2020 թ. հունիսի 1-ից դեսպանությունը գործում է նոր` Johan de Witlaan 5, 2517 JR, The Hague հասցեում, որը փոքրիշատե կբարելավվի դեսպանության աշխատանքային պայմանները: Բացի այդ դեսպանությունը գտնվում է այլ դեսպանատների հարևանությամբ, ինչը չէիր ասի նախկինի մասին, որտեղ չկար կայանատեղի, շենքն էլ գտնվում էր այլ բնակարանների շարքում ու նեղ մայթով կապված էր փողոցին, որում անդադար էր երթևեկությունը, մեքենաների աղմուկը:
Այսօր օրհնության և նորամուտի արարողություն էր Հաագայի Հայաստանի նոր դեսպանության շենքում:
Ամստերդամի «Սուրբ Հոգի» հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տարոն քահանա Թադևոսյանը եկել էր օրհնության խոսքով` նորամուտի ծիսակատարություն կատարելու:
Արարողության ընթացքում օրհնված ջրով օծվեց դեսպանության նոր տարածքը: Տեր հայրը իր օրհնանքի ու բարիկամեցողության խոսքն ուղղեց դեսպանության անձնակազմին` արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանին, նրանց մաղթելով ի բարին, վստահություն հայտնելով, որ նոր աշխատանքային պայմաններում դեսպանությունը կշարունակի արդյունավետ ներկայացնել Հայաստանը և պաշտպանել հայ ժողովրդի շահերը։








No comments:

Post a Comment