Նիդերլանդների ազգային օպերային թատրոնի ֆեյսբուքյան էջը ներկայացրել է մեր հայրենակից, սոպրանո Ջուլիետտա Ալեքսանյանի Կոմիտասի «Հոյ Նազան» երգը Լոկլան Բրաունի դաշնամուրային նվագակցությամբ:
Հոյ Նազան իմ
Խոսք:
Երաժշտություն: Կոմիտաս (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան)
Հոյ, Նազան իմ, Նազան իմ, Ջան, Նազան իմ, Նազան իմ, Նազան, դու բարով եկար, Կանաչ սարերով եկար, Խոր-խոր ձորերով եկար։ Գարնան սիրուն ծաղիկ ես, Հոյ, Նազան իմ, Նազան իմ, Ինձ համար աղունակ ես, Ջան, Նազան իմ, Նազան իմ, Նախշուն թև-թիթեռնիկ ես, Ջան, Նազան իմ, Նազան իմ։ Յար ջան, դուն բարով եկար, Կանաչ սարերով եկար, Խոր-խոր ձորերով եկար։
«Անցյալ թատերաշրջանում հոլանդական National Opera Studio-ի հայ սոպրանո Ջուլիետտա Ալեքսանյանը ( Julietta Aleksanyan ) կատարել է Քլորինդայի դերը Ռոսինիի «La Cenerentola» - ում, իսկ այսօր նա սիրում է ձեզ հետ կիսվել «Երգ տնից»: Ջուլիետան ձեզ համար կատարում է իր «Հոյ Նազան» -ը, որը գրված է հայ կոմպոզիտոր, վարդապետ Կոմիտասի կողմից ՝ դաշնամուրի մոտ է` Լոկլան Բրաունը: «Դա սիրո մասին է: Հուսով եմ, որ դա ձեզ շատ սեր և դրական էներգիա կտա »: Գրված է էջում:
Մեզ մնում է ասել` կեցցես Ջուլիետտա, այդպես շարունակիր...
No comments:
Post a Comment