Страницы

Monday, 1 June 2020

Լույս է տեսել բժիշկ Գոռ Խաչիկյանի «Կորոնա-ճգնաժամ, իրական դեպքեր առաջնագծից» նոր գիրքը




Սիրելի հայրենակիցնե՛ր, Ուզում ենք տեղեկացնել, որ արդեն լույս է տեսել հոլանդահայ բժիշկ Գոռ Խաչիկյանի "De Corinacrisis, stories of the front line" («Կորոնա-ճգնաժամ, իրական դեպքեր առաջնագծից») գիրքը, 160 էջանոց մի ազդեցիկ ու տպավորիչ բառամթերքով գիրք, որտեղ ներկայացված են այս համաճարակի ընթացքում հանդիպած իրական դեպքերն ու պատմությունները: Գրքում հրապարակված որոշ լուսանկարներ վերցված են դեպքի վայրից։

COVID-19, հավանաբար այս տարվա ամենաշատ արտաբերված բառը, մի անկանխատեսելի իրավիճակ, որը բառիս բուն իմաստով ցնցեց, տարածվեց ողջ աշխարհով մեկ և հետաձգեց գրեթե ամենքիս բոլոր ծրագրերն ու մտահաղացումները։

 Նիդերլանդներն անմասն չմնացին այս համաճարակից։ Ողջ երկիրն ընկղմված էր կորոնավիրուսի ճգնաժամի մեջ, պաշտոնապես հայտարարված էր արտակարգ դրություն, խուճապն ու վախը թևածում է ողջ երկրով մեկ։ Գերծանրաբեռնված հիվանդանոցներում բժիշկները ամենօրյա 24 ժամ աշխատանքային ռեժիմով ջանք ու եռանդ չէին խնայում օգնություն ցույց տալու ծանր պացիենտներին։

Որպեսզի հենց առաջին դեմքից իմանանք, թե ինչպես էր այս ամենը համակարգվում հոլանդական բուժկենտրոններում, ինչպես էին արձագանքում այս իրավիճակին բժիշկները, ինչպիսին էր ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտների ապրումներն ու մտորումները` կարող եք իմանալ «Սուրբ Անտոնիոս» հիվանդանոցի  շտապ օգնության բժիշկ, մեր հայրենակից  Գոռ Խաչիկյանից: Գոռն արդեն ելույթ է ունեցել «Նիդերլանդական օրագրի» ուղիղ եթերով և դեռևս ակնկալիք ունենք կրկին հանդիպել նրան, լսել գիրք գրելու դրդապատճառների ու ներկա իրողությունների մասին:

 Լինելով այս ամենի առաջնագծում և կիզակետում, բժիշկը հնարավորինս փորձել է իր գրչին հանձնել «ետնաբեմում» տեղի ունեցածը՝  անմոռանալի լսած, տեսած և վերապրած զգացմունքներն ու պահերը։ Դոկտոր Գոռն իր այս գրքով ընթերցողներին կարծես մտովի տեղափոխում ու ականատես է դարձնում դարի ցավոտ խնդրին, թե ինչպես  մարդիկ իրենցից անկախ հայտնվում են կորոնավիրուսի հարուցած առաջին ու  կենսական օգնության իրավիճակում։   Միշտ պրպտող, ինքնակրթությամբ զբաղվող, պատասխանատու դեպի իր աշխատանքը, ակտիվ ու  հասու երկրի տնտեսական, հասարակական ու քաղաքական կյանքին: Այդպեսին է մեր Գոռը, նա կարծում է, որ հիվանդների պատմությունները պետք է արձանագրվեն, որպեսզի դրանք  դեմք ստանան, ու մարդիկ այս ամենը հաղթահարելուց, կազդուրվելուց հետո տեսնեն կորոնավիրուսի թողած հետքերը։  Բժիշկը հանրությանը մասնակից է դարձնում,  այս ամենին, որպեսզի մարդիկ համաճարակին նայեն ոչ թե  պարտվողի բացասական տեսանկյունից, այլ լինեն դժվարությունները հաղթահարածներ ու քաջ գիտակցեն, որ  որ կորոնայի դրական անալիզի արդյունքները ամենևին էլ  դատավճիռ չեն։

Այս գիրքը Գոռի հեղինակած արդեն 4-րդ գիրքն է։ Նախկինում ընթերցողի դատին էր հանձնված մնացած գրքերը՝ (“Gelukzoeker”, “Gastarbeider”, “Genees De Zieken”)։
Այս և նրա մյուս գրքերը պատվիրելու համար կարող եք այցելել հետևյալ հղումը՝
https://gelukzoeker.eu/?fbclid=IwAR1e5cpnIZqmHJM0NK3q

Էդգար ՎԱՀԱՆՅԱՆ



Հ.Գ- Մի հայ էմիգրանտ, ով կարծես թե չպետք է լիներ հոլանդական հասարակությունում, հիմա գրկաբաց ընդունում է վարակակիր տեղաբնակներին, քաջալերում և հույս տալիս, որ կորոնայից հետո իսկապես կյանք կա․․․

Սա հենց վերաբերվում է մեր հայրենակցին` բժիշկ Գոռին, որ այսօր պայքարի դաշտում է,  ու կռիվ է տալիս կորոնավիրուսին` մեզ ու բոլորիս  համար...


No comments:

Post a Comment