Իշխան Նիկոդիմոս Ամատունին լինելով առևտրի և արդյունաբերության նախարարության Ռուս-Դանուբյան Շոգենավագնացության (ՌԴՇ) վարչության երեք ղեկավարներից մեկը (կենտրոնը` Պետերբուրգ)
անմիջականորեն 1908-1909 թթ. հետևել է Ռուսաստանի գետային նավատորմի աշխատանքների բնականոն գործունեությանը, հատկապես արդիականացրել է դանուբյան նավահանգիստներ, կապի միջոցները, կարգավորել է ռուսական շոգենավային ընկերության առևտրային նավերի աշխատանքային հնարավորությունները: 1909 թ. Նիկոդիմոս Ամատունին հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ` «Իմպերատոր Նիկոլայ 2-րդ» շոգենավի վրա կազմակերպում է ռուսական արտադրության ապրանքների «լողացող» ցուցահանդես: Իր անմիջական ղեկավարությամբ այն պետք է լողար Մերձավոր Արևելքի երկրներ` այցելելով Բուլղարիայի, Թուրքիայի, Հունաստանի, Սիրիայի, Լիբանանի և Եգիպտոսի 19 խոշոր նավահանգիստներ:
Ամատունու նախաձեռնած «լողացող ցուցահանդեսը» «Իմպերատոր Նիկոլայ 2-րդ» շոգենավի վրա
1909-1910թթ. «Իմպերատոր Նիկոլայ 2-րդ» շոգենավի վրա «լողացող ցուցահանդես» կազմակերպելը` մտահաղացումից վեր է ածվում
իրականության: Այս տարիների եղելության մասին հարուստ ինֆորմացիա էտալիս այդ ժամանակ հրատարակվող «Յալթայի լրաբեր» թերթը:
Կայսր Նիկոլայ 2-րդ» շոգենավը հիմնականում զբաղված է եղել Օդեսա-Վլադիվոստոկ և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներով: 1908 թվականից ռուսական շոգենավային և առևտրային ընկերության կոմերցիոն բաժնի որոշմամբ Միջին Արևելքի հետ առևտրի զարգացման նպատակով առաջարկեց «Կայսր Նիկոլայ 2-րդ» շոգենավի վրա կազմակերպել հայրենական արտադրության ապրանքների լողացող ցուցահանդես, որը մեկնելու էր Բուլղարիայի, Թուրքիայի, Հունաստանի, Սիրիայի, Լիբանանի, Եգիպտոսի ավելի քան 19 քաղաքներ: Այս ցուցահանդեսի կազմակերպչական աշխատանքներին ակտիվորեն մասնակցեց իշխան Նիկոդիմոս Ամատունին: Շոգենավային և Առևտրային ընկերության այս նախաձեռնությունն արժանացավ արդյունաբերողների միահամուռ հավանությանը: Ցուցահանդեսի ֆինանսավորումն իր վրա վերցրեց ընկերությունն ու ցուցանմուշներ ներկայացնողները: Երկաթուղայինները 50 տոկոս զեղչ արեցին ցուցանմուշները մինչև Օդեսայի նավահանգիստ բերելու և հետ տանելու ծախսերը: Ռուսական ընկերությունը ճանաչված արդյունաբերական հեղինակավոր ֆիրմաների գործակալներին առաջարկեց անվճար իրենց ապրանքների հետ ուղեկցել նավ-ցուցահանդեսը : Ցուցահանդեսի անմիջական ղեկավարը Նիկոդիմոս Ամատունին էր:
1909 թվականի նոյեմբեր ամսվա վերջում ցուցանմուշների հիմնական քանակությունը Օդեսայում ավարտվել էր և շոգենավը մեկնելու էր Յալթա լրացուցիչ նմուշներ վերաբեռնելու համար: Այդ ժամանակ Լիվադիում է գտնվել Նիկոլայ 2-րդ ցարը: Նա եղել է բացվող ցուցահանդեսի առաջին հաճախորդը: «Երեկ լողացող ցուցահանդեսը,-գրել է «Յալթայի լրաբերը» 1909թ. դեկտեմբերի 2-ի համարում,- Բախտավորեցված էր Յալթայում ընդունել կայսեր և կայսերուհուն, Öգոստափառ (պաշտոն մինչ հեղափոխությունը,-ծանոթ. հեղ.) Օլգա Նիկոլաևնային և Տատյանա Նիկոլաևնային: «Կայսր Նիկոլայ 2-րդ» շոգենավում նորին գերազանցությանը դիմավորեցին Շոգենավային և Առևտրային ընկերության վարչության նախագահ Մոլչանովը, վարչության անդամներ Պոմերը, Կոնկևիչը, ընկերության ռեկտոր Տիմպրոտը և ցուցահանդեսի ղեկավար Ամատունին: Միապետին մատուցվել է աղ ու հաց: Միապետուհուն և մեծ իշխանուհիներին թարմ ծաղիկներ»:
Մեզ հաջողվել է գտնել և կրկնօրինակել երկու եզակի բնագիր լուսանկար, երբ Յալթայում 1909թ. դեկտեմբերի 1-ին «Կայսր Նիկոլայ 2-րդ» շոգենավ է այցելում անձամբ` Նիկոլայ 2-րդ ցարն իր ընտանիքով: Հաջողվեց նույնականացնել լուսանկարում պարզ երևացող, ցարական ընտանիքին դիմավորող` ցուցահանդեսի կազմակերպիչ , պետական խորհրդական Նիկոդիմոս Ամատունուն (աջից 3-րդը, անմիջապես մեքենայի մոտ) և նախաձեռնող Ա.Ե. Մոլչանովին(աջից երկրորդը):
Մյուս լուսանկարում` Նիկոլայ 2-րդը դիտում է ցուցահանդեսը: Հիշյալ լուսանկարների հեղինակն է "К. Е. фон Ган и К°" լուսանկարչատան համասեփականատեր, Նիկոլայ 2-րդի անձնական լուսանկարիչ, օպերատոր Յագելսկին (Ягельский Александр Карлович (1866 - 1916)): Հիշյալ լուսանկարները վաճառվել են Русская эмаль աճուրդային տան կողմից 30.9.2017թ.` համապատասխանաբար` 30 հազ. և 16 հազ.ռուբլով:
Ցուցահանդեսի առաջին իսկ քայլերն իր վրա ուշադրություն սևեռեց իր զարդարանքով: Գեղանկարչական աշխատանքները կատարել են մոսկվացի Պաշկով եղբայրների կողմից: Համեմատական ոչ մեծ տարածքում տեղադրվել են 135 ֆիրմաների արտադրանքի տեսակները, ընդորում ցուցանմուշներն աչքի էին ընկնում մեծ բազմազանությամբ: Ցուցահանդեսի այցելուները կարող էին տեսնել տնայնագործական եղանակով պատրաստված խաղալիքներից մինչև Կոլմենսկի գործարանի արտադրած լոկոմոբիլներ (շոգեշարժ): Մի խոսքով այն ամենը , ինչ արդյունաբերական Ռուսաստանը կարող էր ներկայացնել Մերձավոր Արևելքի երկրներին:Ցուցահանդեսում եղել են նաև վաճառքի համար նախատեսված ապրանքատեսակներ: Նավակողի զարդարված հատվածը գեղեցկացնում է ազգային գույներով ձևավորված «Exposition Russe» գրությունը, որը լուսավորվում է էլեկտրականությամբ, իսկ Կայմերի միջնամասում երկու մարդահասակ բարձրությամբ դրոշմված էր հսկայական երկգլխանի արծիվը: Շրջադիտելով ցուցահանդեսը Նիկոլայ 2-րդը դիմեց Շոգենավային և Առևտրային ընկերության ներկայացուցիչներին և շնորհակալություն հայտնեց հյուրասիրության համար ՝ արտահայտելով այն հաստատակամ դիրքորոշումը, որ ընկերության նախաձեռնությունը կբերի հաջող արդյունքներ: Նա լողացող ցուցահանդեսին ցանկացավ հաջողություն , իսկ նավին բարեհաջող նավարկություն:
Արխիվային թերթից արված լուսանկար: «Լողացող ցուցահանդեսի» անձնակազմը` ռուսական տարբեր արդյունաբերական, գյուղատնտեսական արտադրական կազմակերպությունների ներկայացուցիչներով: Կենտրոնում Նիկոդիմոս Ամատունին է (նշագրված` առաջին համար):
1910-ի դեկտեմբերի 9-ին, ցուցահանդեսային շոգենավը նավարկվեց դեպի Մերձավոր Արևելք: Երկու ամիս նա այցելեց Վառնա, Բուրգաս, Կոստանդնուպոլիս, Թեսաղոնիկե, Պիրեոս, Ալեքսանդրիա, Պորտ Սաիդ, Յաֆա, Կաիֆա, Բեյրութ, Տրիպոլի, Մեսինա, Զմյուռնիա, Դարդանելի, Տրապիզոն - և ամենուրեք նրան դիմավորեցին մեծ ոգևորությամբ: Կազմակերպիչների զեկույցում ասվում է, որ «ցուցահանդեսի հաջողությունը մեծապես նպաստել են զինվորական և բալալայկաների նվագախմբերի, հին-ռուսական հեքիաթների մոտիվներով դեկորատիվ հանդերձանքներով իրականացված թատերական բեմականացումները:
Լողացող ցուցահանդես» է հաճախում Բուլղարիայի արքա Ֆերդինանդ 1-ը:
Բուրգաս այցելության ժամանակ «լողացող ցուցահանդես» է հաճախում Բուլղարիայի արքա Ֆերդինանդ 1-ը: 57 մոդլինյան գնդի նվագախումբը, որն ուղեկցում էր ցուցահանդեսը ի պատիվ ցարի համերգ է տալիս: Ֆերդինանդ 1-ը Բուլղարիայի բարձրագույն պարգևներից մեկով` 1908թ. իր իսկ կողմից հիմնադրած «Քաղաքացիական արժանիքների համար շքանշանով» պարգևատրում է ցուցահանդեսի պատասխանատուին` իշխան Նիկոդիմոս Ամատունուն:
Ցուցահանդեսի հաջողությունը գերազանցեց կազմակերպիչների սպասելիքները: Ռուսական առևտրային արդյունաբերության ապրանքատեսակները ոչ միայն ընդհանուր ուշադրության արժանացան, այլև մերձավորարևելյան շուկայում բացահայտեցին իրենց առավելությունը արտասահմանյան ապրանքատեսակների նկատմամբ: Բազմաթիվ գործարքներ կնքվեցին առ այն, որ ապագայում ռուսական ածուխը, անտառափայտն ու մանուֆակտուրան Թուրքիայում, Հունաստանում, Եգիպտոսում, արևելասլավոնական երկրներում ապահովված են:
1910թ փետրվարի 14-ին «լողացող ցուցահանդեսը» վերադարձավ Օդեսա: Նախատեսված էր հաջորդ օրը ցուցահանդեսը բացել քաղաքի այցելուների համար, սակայն հաջորդ օրը հանկարծամահ է լինում նավի կապիտան Վլադիմիր Կարլովիչ Բուրկովը, այդ պատճառով այն հետաձգվում է փետրվարի 17-ը: Երեք օր շարունակ «Կայսր Նիկոլայ 2-րդ» շոգենավն ընդունում է բազմաթիվ այցելուների, քաղաքն աշխուժանում է ինչպես 15 տարի առաջ էր, երբ Անգլիայից Օդեսա բերվեց ժամանակակից այս շոգենավը: Մարդիկ ոչ միայն խոսում ու պատմում էին գեղեցիկ շոգենավի մասին, այլ հիանում սրահներում տեղակայված ցուցահանդեսի նմուշներով:
Նույն թվականին` քիչ ավելի ուշ, ռուսական շոգենավային ընկերության և առևտրի վարչությունը (РОПиТ) առաջարկություն է ստանում իր տաղավարն ունենալ Օդեսայում բացվող արդյունաբերության ու գյուղատնտեսության գեղարվեստական ցուցահանդեսում, իսկ շոգենավը վերադառնում է իր նախկին գործունեությանը` ավելի մեծ ճանաչում ու հեղինակություն ձեռք բերած:
------------------------------
«Իմպերատոր Նիկոլայ 2-րդ» շոգենավի պատմությունը, որի վրա կազմակերպվել էր «լողացող ցուցահանդեսը»
կամ ինչպես «Николая II» շոգենավը դարձավ«Вече», ապա` «Ильича» ու խորտակվեց:
Երբ 1894 թ.-ի հոկտեմբերի 20-ին Նիկոլաս 2-րդը բարձրացավ Ռուսաստանի գահ` 1895-ի հոկտեմբերին, ռուսական շոգենավային ընկերության և առևտրի վարչության պատվերով (РОПиТ) Դումբարտոնում (Անգլիա)«Wm. Denny & Brothers» ընկերության կողմից կառուցվող նավին հիմնավոր ամրագրվեց « Իմպերատոտ Նիկոլայ II» անունը: Այն իր ժամանակի շքեղ շոգենավերից էր` առագաստային հանդերձանքով, պողպատե պտուտակով, նախատեսված 345 ուղևորի համար: Երկկայմ «ИМПЕРАТОР НИКОЛАЙ II» փոստային ուղևորատար նավը (կառուցման գործարանային համարը` 510): Ջրատարողությունը` 7785տ, երկարությունը` 118.87 մ, լայնությունը` 13.71 մ: ՈՒղևորների տեղերը` 1-ին կարգի 61 տեղ, 2-րդ կարգի 39 տեղ և 3-րդ կարգի 245 նստատեղ: Մեկ ուղղահայաց եռակի ընդլայնման գոլորշու շարժիչ 3400 ձիաուժ հզորությամբ նավի համար ապահովել է 12,5 հանգույց արագություն: նավահանգիստը` Օդեսա (թիվ 49): 1895 թ. Նոյեմբերի 18-ին նավը առաջին ուղևորությունը կատարեց` Օդեսայից Ալեքսանդրիա երթուղով:
1897-1898 թվականներին նավն օգտագործվեց Օդեսայից Վլադիվոստոկ ներգաղթյալներին տեղափոխելու համար: 1909-1910 թվականներին նավը վերակազմավորվեց ռուսական ապրանքների լողացող ցուցահանդեսի: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ՝ 1915-ի փետրվարի 25-ին, նավը մոբիլիզացվել է, և մարտի 10-ին, որպես թիվ 29 ռազմական տրանսպորտ, ընդգրկվել է Սևծովյան նավատորմի մեջ: Մարտական գործողությունների ժամանակ զորք է տեղափոխել:
Շոգենավ «Վեչեն(Вече)» օդեսայում, 1920թ. |
Մինչև 1920թ. նավը ձեռքից ձեռք է անցնում: Բոլշևիկների ակտիվացումից և ցարին ձերբակալելուց հետո 1917-ի ապրիլին նավին տրվեց նոր անուն ՝ «ВЕЧЕ»: 1917-ի դեկտեմբերի 16-ին նավի անձնակազմն անցավ սովետական իշխանության կողմը: 1918-ի մայիսին տրանսպորտը գրավվեց գերմանացիների կողմից, 1918-ի նոյեմբերին նավն անցավ սպիտակգվարդիականներին, իսկ նույն թվականի դեկտեմբերին ՝ անգլո-ֆրանսիական ուժերին: 1919-ի ապրիլից նավը վերադարձվեց նախկին տերերին, նորից ընդգրկվեց Սպիտակ գվարդիայի նավատորմի մեջ : Այն դրվեց վերանորոգման:
Սակայն կարմիր բանակի կողմից Օդեսայի ազատագրումից 10 օր առաջ նավը վերանորոգող մի խումբ աշխատողներ դիվերսիա կազմակերպեցին` նենգորեն նավի ստորջրյա հատվածում բացեցին Քինգստոնը: 15 րոպե անց «ՎԵՉԵ»-ն լցվում է ջրով և հպվում ջրավազին: Բոլշևիկների կարծիքով թույլ չտվեցին, որ սպիտակգվարդիականներն իրենց հետ արտասահման տեղեփոխեին նավը: 1920-ի փետրվարի 7-ին Օդեսայում ստեղծվեց խորհրդային իշխանություն: Շոգենավը բարձրացվեց և մանրակրկիտ վերանորոգվեց միայն 1922թ.՝ ստանալով նոր անուն ՝ «Իլիչ»:
1923թ. պարզվում է «Իլիչը» այնքան էլ լավ չի վերանորոգվել: Յալթայի մերձակայքում հայտնվում է ուժեղ ձմեռային փոթորիկի մեջ և 3000 ուղևորի հետ անձնակազմի գործողությունների շնորհիվ հրաշքով է փրկվում: 1924թ.ից սկսած նավն սկսել է լիարժեք ծառայել` դրվել է նույն` Ալեքսանդրիայի գծի վրա:
1925թ. նավը վերանորոգման է մեկնում Լոնդոն: Արդեն կայացած Խորհրդային բյուրոկրատականան քաշքշուկի շնորհիվ Երեք ամիս նավը կանգնած է մնում նավահանգստում ՝ սպասելով ֆինանսավորման հարցի լուծմանը: Նորոգումից հետո վճարվում է ավելին, քան համաձայնեցված գումարն էր: նավը նորոգվեց և 1926-ին թարմացվեց, վերադարձավ Օդեսա:
1935-ին «ИЛЬИЧ»-ը տեղափոխվեց Հեռավոր Արևելք բեռնափոխադրող ընկերություն: 1936-ին նավն ուներ 1-ին կարգի խցիկներ` 54 ուղևորի համար, 2-րդ կարգի` 30 , և 3-րդ կարգի խցիկներ 172 ուղևորի համար: Նավը գործարկվել է Վլադիվոստոկ - Սովետսկայա Գավան - Պետրոպավլովսկ (Կամչատսկի) արագընթաց ուղևորաբեռնափոխադրման համար: 1937 թվականի մայիսի 23-ին «Իլյիչը» Պետրոպավլովսկ հասցրեց աղջիկների առաջին խմբին, ովքեր արձագանքել էին Վ.Խետագուրովայի` Հեռավոր Արևելք գնալու կոչին: Խասան լճի մոտ տեղի ունեցած ռազմական բախման ժամանակ նավը մոբիլիզացվել է և վերածվել է սանիտարական փոխադրամիջոցի և վիրավորներ տեղափոխել: Ռազմական գործողությունների ավարտից հետո «ИЛЬИЧ»-ը վերադարձվել է բեռնափոխադրող ընկերությանը և նորից սկսել է ուղևորներ և բեռներ տեղափոխել:
Հայրենական մեծ պատերազմի ժամանակ նավը ուղևորություններ է կատարել Վլադիվոստոկի և ԱՄՆ նավահանգիստների միջև: 1944-ի ապրիլի 17-ին նավը հասավ Պորտլենդ և կանգնեց նորոգման` կաթսաները փոխարինելու համար: Երկու ամիս անց, վերանորոգման թեժ պահին, նավը կորցրել է հավասարակշռությունը և հունիսի 23-ին սուզվել նավաշինարանի ջրերում` մինչդեռ այնտեղ նորոգվող ոչ մի նավի հետ մինչև օրս նման բան տեղի չի ունեցել: Զոհվել է նավի անձնակազմի անդամներից մեկը: Ենթադրվում է «ИЛЬИЧ»-ին ծրագրավորված են վերացրել: Որպես անհատույց փոխհատուցում Խորհրդային Միությանն է փոխանցվել «OTSEGO» и «GENERAL W.C. GORGAS» 2 ապրանքաուղևորատար շոգենավեր , որոնք համապատասխանաբար անվանափոխվեցին` «ՈՒրալ» և «Միխայիլ Լոմոնոսով»:
HAY AZIAN
Nid.oragir
HAY AZIAN
Nid.oragir
«Ильич»-ը հայրենական պատերազմի տարիներին |
«Николая II» շոգենավում տեղի ունեցած միջոցառումներից`արխիվային թերթերի լուսանկարներ
Hay AZIAN
Nid.Oragir
---------
Աղբյուրներ`
1. http://kruiznik.ru/forum/viewtopic.php?f=13&p=4495&t=786
2. http://izhig.ru/badges/znak-uchastnika-spaseniya-parokhoda-ilich-1932-god.php
http://www.odin.tc/books/steam/VIII.asp
https://gazetacrimea.ru/news/chto-vozili-po-chernomy-moru-parohodi-ropit-30590 "Крымская газета"
В.В.Басевича «Сказание о пароходах России» [1], с.127-144, («Как «Император Николай II» стал «Ильичем»)
https://rgia.su/old/start.do
https://gazetacrimea.ru/news/chto-vozili-po-chernomy-moru-parohodi-ropit-30590
http://www.italyworldsfairs.org/exist/worldsfairs/basic/ES/Exposition_PublicFigures
https://ru.bidspirit.com/ui/lotPage/source/catalog/auction
Ազգագրագետ Սերգեյ Դմիտրիևը և Իշխան Նիկոդիմոս Ամատունու մասին նրա աշխատությունը
https://www.nidoragir.com/2020/03/blog-post.html
Президентская библиотека, 2020
«Пловучая выставка». журнала «Искры» №50, 1910 г., с.394-395
РГИА, ф. 40, оп. 1, ед.хр. 60б, л. 27–27об.
РГИА, ф. 565, оп. 4, ед.хр. 14565, л. 50–50об
«Յալթայի լրաբեր» 1909թ. դեկտեմբերի 2-ի համարում ----------- Ամատունիների իշխանական տոհմի մասին «Նիդերլանդական օրագրի» նախագծի այլ հոդվածները Ամատունիների շառավիղները Նիկոդիմոս Եսայու Ամատունու մասին Ազգագրագետ Սերգեյ Դմիտրիևը և Իշխան Նիկոդիմոս Ամատունու մասին նրա աշխատությունը Իշխան Նիկոդիմոս Ամատունու կենսագրությունից (1903-1913) Օշականի Ամատունիները և նրանց ավանդը տեղի դպրոցի ու եկեղեցու կառուցման գործում Իշխան Նիկոդիմոս Ամատունու առնչությունը ռուսական ազգագրական թանգարանի հետ Ազգագրագետ Սերգեյ Դմիտրիևը և Իշխան Նիկոդիմոս Ամատունու մասին նրա աշխատությունը Նիկոդիմոս Ամատունին Բենուայի հուշերում Սահակ վարդապետ Ամատունի. նոր էջեր կյանքի տարեգրությունից Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանը վանդալիզմի ենթարկված Ե՞ՐԲ Է ՄԱՀԱՑԵԼ ՍԱՀԱԿ ՎԱՐԴԱՊԵՏ ԱՄԱՏՈՒՆԻՆ Արձագանք` «Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանը վանդալիզմի ենթարկված» հոդվածին Սերունդներն այլևս կհիշեն որտեղ է թաղված Կոմիտասի առաջին ուսուցիչ Սահակ Ամատունին Ամատունու նախաձեռնած «լողացող ցուցահանդեսը» «Իմպերատոր Նիկոլայ 2-րդ» շոգենավի վրա Թեմային առնչվող այլ նյութեր` Պոլսո «Ժամանակ» թերթը «Նիդերլանդական օրագրի» նախագծին գործակից Թումանյանը, Կոմիտասն ու Սահակ Ամատունին Այսօր իշխան Նիկոդիմոս Ամատունու մահվան տարելիցն է Հոդվածի այլ հղումներ. ԺԱՄ (ռուս.) |
No comments:
Post a Comment