Страницы

Friday, 15 May 2020

«Mensenkinderen» հոլանդական ընկերությունը Հայաստանի և հայերի հետ



Շնորհակալանքի ու երախտիքի խոսքեր չես գտնում արտահայտելու այն հոլանդացիների հասցեին, ովքեր դժվարին  պահերին կանգնած են մեր` հայերիս կողքին, պատրաստ նեցուկ լինելու, օգտակար գործ կատարելու  կարիքի մեջ գտնվող մեր հայրենակիցների համար: Սովորաբար Հայաստանին օգնություն կազմակերպելու համար բարեգործական կազմակերպություններ են ստեղծում արտասահմանի մեր  հայրենակիցները, սակայն Mensenkinderen-ը զուտ մարդասիրական մղումներով հիմնադրել են հոլանդացիները: Միայն նիդերլանդացի անդամներ ունեցող  այս կազմակերպությունը`   Ալբանիայից, Բուլղարիայից և Մոլդովիայից բացի ընդգրկել է Հայաստանը և արդեն տարիներ է, ինչ օգնության ծրագրեր է իրականացնում   նաև Հայաստանում: ՈՒշադրության կենտրոնում են հիմնականում երեխաները, տարեցներն  ու հաշմանդամները, որոնց ճակատագրով քիչ հետաքրքրվողներ կան: նախագծերը կոնկրետ են, իրագործելի և անհապաղ օգնություն են առաջարկում: Նիդերլանդներից ապրանքներ,  նվերներ չեն ուղարկվում,  դրանք գնվում  են տվյալ երկրում, որտեղ  իրականացվում է նախագիծը: Դա շատ ավելի արդյունավետ ու նպատակահարմար է և խթանում է  տեղի երկրի տնտեսությունը: 

Բրամ Հելդերը Հայաստանում

«Նիդերլանդական օրագիրը» զրույց ունեցավ Mensenkinderen կազմակերպության վարչության անդամ, Հայաստանի հետ բարեգործական աշխատանքները համակարգող պարոն Բրամ Հելդերի հետ, ով աշխատում է որպես մենեջեր ` «Unilever» միջազգային կազմակերպության վաճառքի և արտահանման բաժնում, բարեգործական աշխատանքների զգալի փորձ ունի:

    Պարոն Հելդեր, ներկայացեք խնդրեմ, այժմ դուք օգնում եք շատ մարդկանց Հայաստանում:  Ինչպե՞ս առաջացավ Հայաստանում բարեգործական աշխատանքներ կատարելու ցանկությունը :

-Իմ անունը Աբրահամ Հելդեր է:  
Ծնվել եմ Նիդերլանդների Ֆրիզլանդ նահանգում, մանկությունս ու պատանեկությունս անցել է Թվենթեյում:  
«Unilever» ինտերնացինալ հիմնարկում իմ աշխատանքի բերումով, Նիդերլանդներում տարբեր վայրերում բնակվելուց հետո, արդեն 25 տարի է հաստատվել և ապրում եմ Ալմելոյի մերձակայքում գտնվող Վիերդեն քաղաքում:  

Մենք ունենք 4 երեխա և  արդեն 9 թոռ:  Մեր ավագ որդին՝ Սիմոնը ամուսնացած է հայուհի, գեղեցկուհի, շատ սիրալիր և խելացի Գայանեյի հետ: 
Նրա միջոցով էլ ես ծանոթացա Հայաստանին և այդ երկրի հյուրընկալության, լավատեսության, մարտական ​​ոգու և քրիստոնեական հավատքին, հարուստ հայկական մշակույթին:

Առաջին տպավորությունս այլ էր,  կարծում էի, որ շատ լավ փորձ է լինել Հայաստանում:  12 տարի առաջ, երբ առաջին անգամ գնացի Հայաստան և գիշերով ինձ դիմավորեցին ու ուղեկցեցին Երևանի օդանավակայանից Վանաձոր քաղաք, ես անմիջապես մտածեցի, որ դա կլինի իմ վերջին ուղևորությունը:  Վանաձոր տանող ահավոր անհարթ, ոլորաններով ճանապարհը, ուր տեսնում ես առանց լույսերի կամ անթույլատրելի տեղերում վազանց կատարող ավտոմեքենաներ, ստիպված չես ամրագոտի կրել, քանի որ նրանք, ենթադրաբար, գիտեն ոստիկանությանը:
Երբ տեղ հասա Վանաձոր, ինձ ջերմորեն ընդունեցին` ընտանիքի հարազատ անդամի պես:  Այդ օրվանից արդեն 12 անգամ եղել եմ Հայաստանում:

Պարոն Հելդեր, բացի կարիքավորներին օգնելուց, այս պահին ի՞նչ ծրագրեր են իրագործվում Հայաստանում:

-Սպիտակի տարածաշրջանի Հարթագյուղ գյուղում արդեն 3-րդ տարին է իրագործում ենք գյուղատնտեսական ծրագիր:  Սկզբում մշակվել է 6 հա հողատարածք, այն  վերջին 30 տարում անմշակ ու  խոպան է եղել: Այս տարի` 2020 թվականին, անմշակ հողերի հաշվին տարածքներն ընդարձակվեցին` լրացուցիչ ավելանալով 30 հա:


 Այս հողը պատկանում է մոտ 30 աղքատ ընտանիքների, որոնք մինչ այդ փող ու ռեսուրս չունեն այն մշակելու:  Այժմ  հողը մատչելի  է  մշակաբույսերի  աճեցման համար: Միևնույն ժամանակ ընտանիքները պարտավորվում են այս տարի մասնակցել բուսական այգիների նախագծի աշխատանքներին: Այնտեղ նրանք գործնականում կսովորեն, թե ինչպես կարելի է աճեցնել տարբեր տեսակի բանջարեղեններ: Այս տարի  աճեցվելու են ոլոռ ու ոսպ: Լոռու մարզպետարանի և Հարթագյուղի գյուղապետարանի հետ, կառուցվել է է ոռոգման ջրի խողովակաշար: Ոռոգման այս նախագիծն այժմ ավարտված է, այն պատրաստ է ջուր մատակարարել ամռանը` Հարթագյուղի և հարակից գյուղացիական տնտեսությունների մեծ մասի համար: Ավելացնենք, որ Հարթագյուղի ((1,402 բնակիչ) 450 ընտանիքներից  123-ը  ծայրահեղ աղքատ է: Այս տարվա սկզբում հինգ ընտանիքների տներ հիմնովի վերանորոգվեցին` նոր տանիքը, դռներ, լուսամուտներ, հատակ և այլը: 

Կորոնայի  հարուցած ճգնաժամի  պատճառով շատ ընտանիքների կերակրողներ կորցրել են իրենց աշխատանը: Հետևաբար լուրջ խնդիրների են բախվում ընտանիքի բոլոր անդամները:
Ներկա կորոնավիրուսի համավարակային իրավիճակում օգնության SOS ակցիա  ենք իրականացնում: Այս  ծրագիրը  Mensenkinderen բարեգործական կազմակերպությունը անվանել է   «շտապ օգնության փաթեթ»: Կարիքավոր ընտանիքները ստանում են սննդի  փաթեթ, ներառյալ հիգիենայի պարագաներ :  ՈՒստի որքան շատ գումար հավաքենք` այնքան այդպիսի փաթեթները շատ կլինեն, ու ավելի շատ ընտանիքներ օգնություն  կսատանան: 

Պարոն Հելդեր, ինչպե՞ս  եք իրականացնում Ձեր առաքելությունը, ինչպե՞ս կարող են մեր հայրենակիցները օգնել , կամ սատարել այս ծրագրերին:

 Կապեր ունենք Հայաստանյան, այդ թվում այնտեղ գործող միջազգային կազմակերպությունների հետ և իրենց օգնությամբ իրականացնում ենք մեր ծրագրերը: Նրանք մեզ տրամադրում են լիարժեք հաշվետվություն` կատարված, կամ ընթացքի մեջ գտնվող գործերի մասին: Օգնել կարելի է շատ պարզ: Նախ այցելեք և ծանոթացեք մեր կայքին, ապա անցեք այս հղումը.
Այն բավական մատչելի է. լրացրեք նշված դաշտերը և փոխանցեք գումարը:
Կարող եք փոխանցել նաև tnv.  Stichting Mensenkinderen կազմակերպության այս` NL87 INGB 0000 0055 35 հաշվեհամարին:

Ցավոք, Հայաստան իմ այցելությունը հայտնի պատճառով առայժմ տեղի չի ունենա, բայց հավաստիացնում եմ` անգամ ձեր մի  կաթիլ օգնությունը նպատակին հասել  է ու հասնելու է` վերածվելով մանկան հուսադրող ժպիտի և վաղվա նկատմամբ լավատեսության հավատի:

Նիդ.օրագրի կողմից.  Շնորհակալություն ենք  հայտնում mensenkinderen կազմակերպությունում կամավոր աշխատող մարդասեր հոլանդացիներին ու անձամբ` Բրամ  Հելդերին, ովքեր հոգ են տանում մեր  հայրենակիցների կենսապայմանների ապահովմանը, պարզապես մենք  էլ մեր հերթին, ոգևորենք, օժանդակենք  նրանց  աշխատանքը: Աներկբա է, որ այս  պահին ստեղծված արտակարգ իրավիճակի պայմաններում շատ ընտանիքներ օրվա  հացի խնդիր ունեն: ՈՒրեմն սա  նաև մեր պարտքն  է` մարդկայնորեն  միանալ  ու  կանգնել այս լավատես մարդկանց կողքին ու մեր մեկ կաթիլով օգնենք  մեր հայրենակիցներին, գոնե սննդի մեկ փաթեթի արժեքով (50 Եվրո):




STICHTING MENSENKINDEREN VOOR EN MET ARMENIË EN ARMENIËRS


Soms schieten woorden tekort om dankbaarheid en waardering te uiten voor de Nederlanders,
die onze landgenoten (Armeniërs) in moeilijke tijden bijstaan, klaar staan om te ondersteunen en  helpen in de nood.
We zijn gewend dat onze landgenoten Armeniërs in de diaspora liefdadigheidsorganisaties hebben opgericht om Armenië te helpen, maar Stichting Mensenkinderen is door de Nederlanders opgericht met puur humanitaire motieven. Deze Christelijke organisatie met hun Nederlandse leden helpen naast Armenië ook al vele jaren middels hulpprogramma's in Moldavië en Albanië.
De focus ligt vooral op de kinderen, ouderen en gehandicapten, wier lot nogal eens wordt vergeten in deze landen. De projecten zijn concreet, haalbaar en bieden directe hulp.
Goederen of geschenken worden niet verzonden vanuit Nederland, maar gekocht in het land waar het project wordt uitgevoerd. Het is veel efficiënter en doelmatiger en stimuleert de lokale economie. Tevens werken we samen met lokale partners in Armenië die concrete hulpvragen indienen bij ons. Zij kunnen met de kennis van de Armeense cultuur het beste inschatten waar echte hulp noodzakelijk is. Wij beoordelen deze verzoeken, proberen sponsoren te vinden voor deze concrete plannen en voeren het samen uit met de lokale partners.

Het  “Diary  of the Netherlands”  sprak met de heer Bram Helder, bestuurslid Mensenkinderen en zelf waar mogelijk actief met liefdadigheidswerk in Armenië. Hij is werkzaam als manager op de verkoop- en exportafdeling  bij het Internationale bedrijf Unilever.

 - Mr. Helder, stelt u zich alstublieft voor.  U helpt nu veel mensen in Armenië.  Hoe is uw band met Armenië en uw betrokkenheid bij liefdadigheidswerk in Armenië tot stand gekomen?

- Mijn naam is Abraham Helder.
Ik ben 61 jaar geleden geboren in Friesland en opgegroeid in Twente. Na wat omzwervingen in Nederland vanwege mijn verkoop baan bij Unilever, woon ik nu alweer 25 jaar in Wierden bij Almelo. Samen met mijn vrouw Harmien hebben we 4 kinderen en 9 kleinkinderen. Onze oudste zoon Simon is getrouwd met Gayana, u hoort het al, zij is een Armeense mooie, lieve en intelligente dame.
Door haar heb ik kennis mogen maken met Armenië en de rijke Armeense cultuur van gastvrijheid, optimisme, vechtlust en Christelijk geloof.
Ik vond het een geweldige ervaring om in Armenië te zijn, in een land vol met auto’s uit het Oostblok. Wolga, Lada, UAZ en Trabant. 12 jaar geleden de eerste keer toen ze me s’nachts ophaalden van het vliegveld in Yerevan, dacht ik meteen dat het mijn laatste ritje zou worden. De kronkelige weg naar Vanadzor, met veel onverlichte voertuigen op de weg, inhalen waar het eigenlijk niet kon, veiligheidsgordels hoefde ik niet te dragen want ze kenden de politie zogenaamd.
In Vanadzor aangekomen, werd ik warm onthaald en voelde direct als familie. Ik heb veel mogen zien in het land en niet zozeer als toerist, maar echt ook bij de families thuis. De armoedige kant heb ik ook gezien. Wat mij enorm verbaasde is dat zelfs deze mensen tijd maakten en je het beste voorzetten van wat ze nog in huis hadden. Echt indrukwekkend.
Armenië bleef mij trekken en ging er daarna elk jaar één of twee keer naartoe.

- Meneer Helder, welke programma’s behalve helpen van arme gezinnen, worden er momenteel uitgevoerd in Armenië?


Met trots en dankbaarheid noem ik toch graag het agrarische project in de dorp Hartagyugh in de regio Spitak. Het is geen noodhulp maar echt bevordering van een duurzame manier van zelfredzaamheid. Hier is onze stichting samen met actieve sponsorgroep uit Diever en de lokale Armeense organisatie Little Star al drie jaar bezig om een landbouwprogramma uit te voeren samen met de arme bewoners. In de eerste instantie werd er 6 hectare land bebouwd, wat de laatste 30 jaar braak en onbebouwd was. Het eerste jaar werd de woeste grond intensief bewerkt en in vruchtbare grond omgezet en later uitgebreid tot 50 hectare. Dit land behoort tot ongeveer 30 arme gezinnen, die niet over het geld, kennis of de middelen beschikten om de grond te bewerken. Nu is het land echt beschikbaar voor het verbouwen van de mooiste lokale maar ook Nederlandse gewassen. 
Tegelijkertijd zetten gezinnen zich in om dit jaar deel te nemen aan een moestuinproject. Daar leren ze praktisch hoe ze verschillende soorten groenten kunnen kweken. Erwten en linzen worden dit jaar geteeld. 
Hieraan moet worden toegevoegd dat 123 van de 450 gezinnen in Hartagyugh (1.402 inwoners) buitengewoon arm zijn. Eerder dit jaar hebben vijf gezinnen met steun uit Nederland hun daken, deuren, ramen en vloeren kunnen vernieuwen waardoor wat meer comfort ontstond mede voor de strenge winterperiode.
Ik vind het rampzalig dat de mensen nu getroffen worden door Corona. Door de Lock down verliezen massa’s mensen hun baan, meestal zonder sociaal vangnet. Dat betekend, zodra je voorraad kast leeg is, je echt in armoede leeft. Daarom hebben alle gezinsleden ernstige problemen.
In de huidige staat van het coronavirus voeren we een SOS-hulpcampagne. Hulpbehoevende gezinnen krijgen een breed scala aan voedsel, inclusief hygiëneproducten. Dus hoe meer  voedselpakketten we maken, hoe meer gezinnen geholpen kunnen worden.

- Mr. Helder, hoe voert u uw missie uit, hoe kunnen onze landgenoten deze programma's helpen of ondersteunen?

- Ja, we hebben jarenlang contacten met Armeense organisaties en we implementeren onze programma's via hen. Ze geven ons een volledig rapport over het werk dat gedaan of in uitvoering is.
Helaas zal mijn bezoek aan Armenië om een ​​bekende reden voorlopig niet plaatsvinden, maar ik verzeker u dat uw hulp, al lijkt het misschien een druppel, het doel zal bereiken en verandert in een hoopgevende glimlach van menig ouder en kind.

Door “Diary of the Netherlands”  willen wij de Nederlandse vrijwilligers bedanken die werken voor Mensenkinderen en Bram Helder persoonlijk, die zorgen voor betere levensomstandigheden van onze landgenoten, en we willen op onze beurt hun werk van harte ondersteunen.

Door de huidige noodtoestand hebben veel gezinnen in Armenië een probleem met krijgen van dagelijks levensmiddelen. 
Onze oproep aan onze landgenoten waar dan ook ter wereld zo mogelijk een bijdrage te geven van € 50 voor 1 voedselpakket. Maak je landgenoten blij en help hen in deze moeilijke tijd !!!.
Hulp kan heel eenvoudig zijn. Bezoek de website via deze link.
Vul het veld in en maak het geld over. 
Je kunt het ook het geld gewoon overmaken naar het rekeningnummer:
Stichting Mensenkinderen met de vermelding Noodhulp pakketten Armenië 
Rekening nummer :
 NL87 INGB 0000 0055 35 հաշվեհամարին: 

No comments:

Post a Comment