Նիդերլանդներում նշվող հիշատակի օրվա առիթով Նիդերլանդների թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Բալայանն այցելել է Միդելհարնիսում գտնվող «յոթ հայերի հուշարձան»: Այս վայրում ֆաշիստները գնդակահարել են 7 հայերի, որոնք միացել էին դիմադրության շարժմանը և աջակցել տեղացիներին: Երախտապարտ հոլանդացիները նրանց հիշատակին հուշաքար են տեղադրել: Այն կոչվում է «յոթ հայերի հուշարձան»:
Հոլանդացիները Հիշատակման այս օրը հարգանքի տուրք են մատուցում 2-րդ աշխարհամարտում և այլ կոմֆլիկտներում զոհվածների հիշատակին:
Մայիսի 4-ին՝ ամեն տարի Միդելհարնիսիում Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան Հայաստանի դեսպանության ու տեղական իշխանությունների հետ համատեղ, մշտապես այցելել ու ծաղիկներ են խոնարհել Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ զոհված հայորդիների գերեզմաններին:
Մայիսի 4-ին ժամը 20-ին Նիդերլանդների բոլոր բնակավայրերում երկարատև հնչեցվեց եկեղեցիների զանգերը: Հիշեցնենք , որ մայիսի 4-ը երկրում նշվում է համաշխարհային երկրորդ պատերազմում և ազգամիջյան հակամարտություններում զոհվածների Հիշատակի օրը: Լուսանկարային տեսաերիզ ստացանք Մաստրիխտից: Ըստ պայմանավորվածության համայնքի սահմանափակ ներկայածուցիչներ ծաղկեպսակ ու ծաղիկներ են խոնարհել Երկրորդ համաշխարհային պատերազմում և այլ հակամարտություններում զոհվածների հիշատակին:
Նիդերլանդահայ համայնքները ավանդաբար նշում են Հիշատակի այս օրը: Այս տարի կորոնավիրուսի կապակցուտյամբ մասսայական միջոցառումներ տեղի չունեցան:
Հիշեցնենք , որ մայիսի 4-ը և 5-ը առանձնակի կարևորությամբ է նշվում Նիդերլանդներում: Մայիսի 4-ը՝ որպես համաշխարհային երկրորդ պատերազմում զոհվածների ազգային Հիշատակման օր է , իսկ 5-ը՝ Ազատագրման օր : Այս երկու օրերից յուրաքանչյուրն առանձնահատուկ է: Եթե Հիշատակման օրը հարգում են 2-րդ աշխարհամարտում և այլ կոմֆլիկտներում զոհվածների հիշատակը, տեղի է ունենում հոգեհանգստյան արարողություն և ծաղկեպսակների զետեղում՝ նահատակվածների շիրիմներին, ապա հաջորդ՝ Ազատագրման օրը, տոնախմբություն է:
1945թ. այդ օրը Նիդերլանդներն ազատագրվեց գերմանա-ճապոնական օկուպացիայից:Նիդերլանդների Վագենինգեն քաղաքի “Դե Իերելդ” հյուրանոցում ստորագրվեց Գերմանիայի կապիտուլացիայի ակտը: Այդ օրվանից մինչև 1990 թվականը Նիդերլանդներում Ազատագրման օրը նշվում էր յուրաքանչյուր հինգ տարին մեկ:1987 թվականին հիմնադրված «Մայիսի 4-ի և 5-ի ազգային կոմիտե»-ն ,որոշեց 1990 թվականից սկսած տոնն անցկացնել պարբերաբար:Մայիսի 5-ի տոնակատարությունը առիթ է նաև խորհելու ազատության կարևորության մասին, մտածել՝ թե որքան փխրուն է աշխարհի խաղաղությունը:
Հայ համայնքը պարտաճանաչ հիշում է Նիդերլանդներում զոհված հայերին: Հոլանդական դիմադրության շարժմանն աջակցել են ֆաշիստական Գերմանիայի հայկական լեգիոնում ծառայած բազմաթիվ հայ զինվորները: Խորհրդային բանակում ծառայող ՝ ռազմագերիներ համալրել են Հայկական լեգիոնի գումարտակները, որոնք տեղակայված են եղել Զելանդի և Հարավային Հոլանդիայի մարզերի թերակղզիներում:
1944թ դեկտեմբերի 9-ի չարաբաստիկ օրը գերմանացիները բացահայտեցին և Միդելհարնիս բնակավայրի մոտ գնդակահարեցին Գերմանիայի հայկական լեգիոնի 7 հայ զինվորների, ովքեր անհաջող փախուստի փորձ էին կատարել:
Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ, Վատիկանում Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը անգլերենով անդրադարձ է արել Նիդերլանդներում նշվող մայիսի 4-ի' ՀԻՇԱՏԱԿԻ, և 5-ի ԱԶԱՏՈՒԹՅԱՆ օրվան:
No comments:
Post a Comment