The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Wednesday, 6 May 2020

Նիդերլանդներում գտնվող զորակոչի ենթակա ՀՀ քաղաքացիներին դեսպանությունը պատրաստ է օժանդակել

Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության Հյուպատոսական ծառայությունը Նիդերլանդներում գտնվող ու  կորոնավիրուսի պատճառով այս երկրում  հյուրնկալված զինակոչի ենթակա անձանց  ուշադրությունն է հրավիրում


📢 ‼️ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ‼️

ՀՀ  զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա այն քաղաքացիները, ովքեր համավարակի պատճառով կիրառված սահմանափակումների հետևանքով չեն կարողացել Նիդերլանդներից  ժամանակին վերադառնալ հայրենիք՝ իրենց հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ ներկայանալու նպատակով, պետք է իրենց տվյալներն ուղարկեն դեսպանության էլ-փոստի  հասցեին (consul.armembnl@mfa.am)՝ հետագա իրավական գործընթացները կանոնակարգելու և, ըստ հնարավորության, Հայաստանի Հանրապետություն նրանց տեղափոխումը կազմակերպելու համար:

⚠️ Դեսպանությանն ուղղված նամակում անհրաժեշտ է նշել քաղաքացու անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի սերիան և համարը, ծննդյան ամսաթիվը, հաշվառման վայրի զինկոմիսարիատի անվանումը կամ ՀՀ-ում հաշվառման հասցեն, Նիդերլանդներում գտնվելու վայրն ու բջջային հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, Viber, WhatsApp օգտահաշիվները։

⚠️ Առաջին իսկ հնարավորության դեպքում Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը կապ կհաստատի գրանցված քաղաքացիների հետ և կտեղեկացնի Հայաստան վերադառնալու հնարավոր տարբերակների մասին։

✅ Հիշեցնում ենք, որ անձնագրի ժամկետը լրացած լինելու դեպքում պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու նպատակով հայրենիք վերադարձող քաղաքացիներին ՀՀ վերադարձի վկայականը տրամադրվում է անվճար:

Դավիթ Միրզախանյան
Դեսպանության հյուպատոսական ծառայություն

No comments:

Post a Comment