❗️Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված առաջին խաչքարը Նիդերլանդներում։
❗️(2 ֆիլմի պրեմիերա)
❗️Ասսենի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված խաչքարը 20 տարեկան է
Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված ու Ասսենում տեղադրված խաչքարը 20-տարեկան է: Այն լեգենդ է` ոդիսականով ու կուռ կազմ ունեցող համակիրների թիմով: Նիդերլանդներում տեղադրված առաջին հուշարձան կոթողն է, որի պատմության մասին տասնամյակներ առաջ նկարահանվել է երկու ֆիլմ: Խաչքարը տեղադրելուց ու ֆիլմը նկարահանելուց առաջ` նրա կազմակերպիչները համոզված էին, որ Նիդերլանդները ի վերջո ճանաչելու է Հայոց Ցեղասպանությունը (այդպես է եղավ` խորհրդարանի 2004 և 2018թթ. բանաձևերը): Պատիվ ունենք Նիդերլանդներում ներկայացնել այս երկու ֆիլմերի պրեմիերան: Ֆիլմերից առաջինը մեզ է տրամադրել Վանաձորից` Նորայր Զուլոյանը: Վերջինիս մասին արժե և խոստացել էինք մանրամասը պատմել, բայց այս անգամ կրկին բավարարվենք նրան համառոտ ներկայացնելով , որպեսզի ավելի շատ կենտրոնանանք ֆիլմի և հուշարձանի պատմությանը: Ասենք միայն, որ Նորայր Զուլոյանը «Ինտերկապ» բարեգործական կենտրոն ՀԿ-ի Հիմնադիր նախագահն է: Նրա նախաձեռնությամբ է, որ անցյալ տարի Վանաձորում իրականացվեց Զորավար Անդրանիկի բրոնզաձույլ հուշարձանի բացումը: Միայն 1990-2001թթ նրա կազմակերպության միջոցներով, Վանաձորից բեռնատարով 11 խաչքար-հուշարձան է տեղափոխվել Եվրոպայի ամենատարբեր հայկական համայնքներ, սատարել ու օժանդակել է տարբեր մշակութային ու մարզական ծրագրեր, մասնակից եղել բարեգործական բազմաբնույթ ձեռնարկների:
Ասսենի հուշարձանի մասին` մեզ մյուս ֆիլմը տրամադրել է «Ինտերկապի» Նիդերլանդների մասնաճյուղի նախկին նախագահ, «հոլանդ-Արմենիա» մշակութային միության նախագահ, բարեգործ Աշոտ Վարդանյանը: Նա բացի Ասենի խաչքար-հուշարձանի բուն կազմակերպիչներից մեկը լինելուց, այսօր էլ շարունակում է իր մարդասիրական առաքելությունը: Եվրոպայում տարբեր մշակութային նախագծեր իրականացնելուց բացի, Վերջերս էլ Վանաձորում Հաց Բերողի (Արթուր Սարգսյան) և Արայիկ Խանդոյանի հուշարձաններն է տեղադրել:
Գալով Ասսենի խաչքարի մասին պատմող ֆիլմերին` այն նույն նկարահանող խմբի աշխատանքի արդյունք է, այս երկու ֆիլմերը փոխկապակցված են և լրացնում են միմյանց:
Ֆիլմի ու նրա հերոսների մասին
Խաչքարի տեղադրման գաղափարը հոլանդաբնակ հայրենասեր Նիկոլայ Ռոմաշուկինն էր, որը 1995թ սկսած մի քանի անգամ դիմել էր Հայաստանի իշխանություններին` այնտեղից խաչքար Հոլանդիա բերելու խնդրանքով: Նա իր այդ նպատակների մասին հայտնում է Հոլանդաբնակ Աշոտ Վարդանյանին, վերջինս հավանում է Ռոմաշուկի մտահաղացում-առաջարկը և իր վրա վերցնում խաչքարի պատրաստման աշխատանքների ծախսերը: Տեղի է ունենում աշխատանքների բաշխում. Նիկոլա Ռոմաշուկը Նիդերլանդներում պետք է զբաղվեր փաստաթղթերի ու իշխանությունների կողմից թույլատրության ձևակերպմամբ, Փաստաթղթային ու կազմակերպչական աշխատանքներով Հայաստանում պետք է զբաղվեր Ա.Վարդանյանի Վանաձորցի ընկերը` Էդիկ Խլղաթյանը: Խոստումնալից ու երիտասարդ վարպետ Հայկ Զալինյանին վստահվում է խաչքարը կերտելու աշխատանքը: 1999թ. հունիսին «Ինտերկապ» բարեգործական կենտրոնի նախագահ Նորայր Զուլոյանը հանձն է առնում իր բեռնատարով և ծախսով Մեծ Եղեռնի 85-ամյակին նվիրված խաչքարը տեղափոխել Հոլանդիա: 6500կմ ճանապարհ կտրել անցնելուց հետո Խաչքարը նախ տեղափոխել է Գերմանիա, ապա հասել Ասսեն և պահ տրվել Ռոմաշուկին: 2000թ. թուրքական կազմակերպությանը հայտնի լինելով այս փաստը, դատարանում վիճարկում է Ասենում Խաչքար տեղադրելու հարցը: 2000թ. հունվար ամսին պարոն Ռոմաշուկը հայտարարում է, որ խաչքարը լավագույն դեպքում կարող են տեղադրել ու բացումն անել դատարանի վճռից հետո` 2001թ ոչ շուտ: Այսպիսով դուրս էր մնում Հայոց Ցեղասպանության 85-ամյակի առիթով բերված խաչքարի մասնակցությունը` տարելիցի 85-ամյակին մասնակցելուց:
Արտակարգ ու չծրագրավորված այս պայմաններում` 2000թ. փետրվար ամսին, Բենելյուքսի երկրներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը հոլանդահայ կազմակերպությունների ղեկավարների ու «Ինտերկապի» ներկայացուցիչների մասնակցությամբ որոշում են, որ 85-ամյա տարելիցի առիթով բերված Խաչքարը պետք է իր բուն նպատակին ծառայի` ի հակադրություն թուրքական միությունների խորամանկության ու վայնասունի, որոնց միակ նպատակը դատական նիստերով Խաչքարի տեղադրումը հետաձգելը, անորոշություն ստեղծելը և վերջին հաշվով չեզոքացնելն էր: Որոշվեց Հայոց Ցեղասպանության 85-ամյակը նիդերլանդներում նշել Ալմելո քաղաքում, իսկ Խաչքարը Ասսենից Ալմելո պետք է տեղափոխվեր` օծելու և Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հարգելու համար:
Այդպես էլ եղավ 2000 թվականին Ալմելոյի հայկական եկեղեցում ապրիլի 24-ին նշվեց Հայոց Ցեղասպանության 85-ամյակը: Խաչքարի օծման կարգը մատուցեց Վեհափառ հայրապետի կողմից Ս.Էջմիածնից գործուղված Շահե արքեպիսկոպոս Աճեմյանը: Այդ օրը` սեփական միջոցների հաշվին, մեծ պատվիրակություն էր եկել Հայաստանից` Լոռու մարզպետ Հենրիկ Քոչարյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Կարեն Կարապետյանը, Հայկարամ Մխիթարյանը, Լոռու մարզի դատախազ Ռուդիկ Հարությունյանը: Վերջիններս հովանավորեցին լրագրող-հրապարակախոս Սամվել Խալաթյանին, օպերատոր ժան Գալստյանին ներկա գտնվելու և ստեղծելու ֆիլմերի կադրերը:
Այդ օրերին Հայաստանից եկած պատվիրակության անդամներին հյուրընկալեցին Ալմելոյի ներկայիս կիրակնօրյա դպրոցի տնօրեն Սվետլանա Անդրեսյանի և Աշոտ Վարդանյանի ընտանիքը: Հյուրընկալ հայկական օջախում յուրաքանչյուր երեկոն վերածվում էր մշակութային յուրատեսակ միջոցառման` խաղերի, երգ-երաժշտության, ասմունքի, ընթերցանության ուղեկցությամբ:
Ահա այսպիսին էր Ասսենի Հայոց Ցեղասպանության զոհերին նվիրված խաչքարի ֆիլմերի պատմությունը:
Որպես շարունակություն ասենք, որ չնայած դատական գործերին, ի վերջո 2001 թ. Ասսենի «Դը Բոսքամփ» գերեզմանատանը կանգնեցվում է 2 մետր բարձրությամբ, տուֆից պատրաստված` Քրիստոսի և երկու հրեշտակների խորաքանդակներով Հայոց Ցեղասպանության զոհերին նվիրված խաչքարը: Ասենում բացման արարողությունը տեղի ունեցավ 2001թ. ապրիլի 24-ին, որին ներկա են եղել Ֆրանսիայի հայկական առաքելական եկեղեցու թեմի առաջնորդն ու հարյուրավոր հայեր: Արդեն 20 տարի անընդմեջ` ապրիլի 24-ին, Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան () «Ապրիլ 24 կոմիտեն» , այլ կառույցներ ու հարյուրավոր մարդիկ անմեղ զոհերի ոգեկոչման միջոցառում է կազմակերպում: Ասենի Հուշարձանին են այցելում բազմաթիվ հայեր, նիդերլանդացիներ ու այլ ազգերի ներկայացուցիչներ, խորհրդարանի պատգամավորներ, մշակույթի, հասարակական ու քաղաքական գործիչներ` ծաղկեպսակ, թարմ ծաղիկներ են խոնարհում անմեղ զոհերի հուշարձանին, ոգեկոչման ու հիշատակի միջոցառումներ կազմակերպում:
Այսօր, Նիդերլանդների տարբեր քաղաքներում 1915 թ Հայոց Ցեղասպանության մի քանի հուշարձան կա տեղադրված, իսկ Ալմելոյում նույնիսկ` մեծ հուշհամալիր: Բոլորի դեմ էլ թուրք-ադրբեջանական կազմակերպությունները պայքարել ու արդյունքի չեն հասել, քանզի ճշմարտությունը մեկն էր: Նիդերլանդներում կանգնեցված բոլոր հուշարձանները հավասար թանկ ու նվիրական են մեզ, բայց Ասսենի Խաչքար-հուշարձանն առաջինն է` կամքով ուժեղ, որպես պայքարի սկիզբ, դժվարություններից պատվով ու հաղթող դուրս եկած, խորը զգացմունքներով օժտված , սուրբ ու նվիրական բոլորիս համար: Այն Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող առաջին հուշարձանն է Նիդերլանդներում...
Այժմ դիտենք ֆիլմերը` ստորև

No comments:
Post a Comment