Առանձնացրել ենք Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպան Ֆիկրաթ Ախունդովի հոդվածի հայերի նկատմամբ «հանդուրժողականության» փայլուն դրսևորումների մասը.
«Արդի աշխարհում, որտեղ էթնիկական և կրոնական խտրականությունը դարձել է սովորական երևույթ, Ադրբեջանը մնացել է որպես միջմշակութային և կրոնական հանդուրժողականության մոդել: Իրականում, բազմամշակութայնությունն ու հանդուրժողականությունը բազմազգ և բազմամակարդակ ադրբեջանցիների ապրելակերպն են, ինչպես նաև պետական քաղաքականության անբաժանելի մասը, որը պահպանվել է դարերի ընթացքում:
Հստակ օրինակ է 1918-ին Ադրբեջանի առաջին պառլամենտը, որը միավորել է տարբեր էթնիկ անդամների ՝ ադրբեջանցիներին, ռուսներին, հայերին, հրեաներին...
Կրոնական ազատությունը առկա է ամբողջ երկրում: Ադրբեջանում ներկայումս առկա են քրիստոնեության բոլոր հոսանքները ՝ ուղղափառ, կաթոլիկ, լութերական, բողոքական, հայ-առաքելական, ինչպես նաև պատմական ալբանական եկեղեցի: Ադրբեջանում գործում է ավելի քան 2 հազար մզկիթ, 13 եկեղեցի և 7 ժողովարան, և այդ թիվը տարեցտարի ավելանում է...
Ադրբեջանը նաև էթնիկ խմբերի տունն է, ինչպիսիք են ռուսները, ուկրաինացիները, բելառուսները, քրդերը, հրեաները, հայերը, հույները, գերմանացիները և թաթարները...
Կառավարությունը անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում ՝ ազգային փոքրամասնություն ունեցողների երեխաները սովորեն իրենց մայրենի լեզուները...
Ադրբեջանում բնակվում են մոտ 30 հազար էթնիկ հայեր, չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանի տարածքի ավելի քան 20% -ը գրավված է Հայաստանի կողմից: Սա հստակ ցույց է տալիս Ադրբեջանի ժողովրդի հանդուրժողականությունը էթնիկ և կրոնական փոքրամասնությունների ու բազմազան մշակույթների նկատմամբ: Այն նաև հերքում է այն կեղծ հայկական քարոզչությունը, որ ադրբեջանցիներն ու հայերը չեն կարող միասին խաղաղ գոյակցեն...»
Ի ՞նչ անուն տալ սրան, բացի հարգարժան դեսպանին տրվող այս հարցերից.
1.Որտե՞ղ են այսօրվա Ադրբեջանի խորհրդարանի հայերը, երբ դեռ 1918-ին Ադրբեջանն ունեցել է հայ պատգամավորներ:
2.Ադրբեջանի ո՞ր հատվածում է գործում հայ-առաքելական եկեղեցին, կամ որտեղ է թաքցված Բաքվի միակ եկեղեցու գմբեթից արմատախիլ արված խաչը:
3.Որտե՞ղ են Ադրբեջանի տարածքի հայկական խաչքարերը, այդ թվում Նախիջևանի:
4.Ադրբեջանի ո՞ր մասում են էթնիկ խմբերին ուսուցանում իրենց մայրենին, ստույգ` հայերեն լեզուն:
5.Որտե՞ղ են բնակվում 30.000 հայերը, որոնց տեղը հայտնի չէ:
Եթե սա է ադրբեջանական հանդուրժողականությունը, ապա պետք է կարծել, որ դեսպանը աշխարհին կրոնական ու էթնիկ միասնության փայլուն մոդել է ներկայացրել:
Բազմաթիվ հայ օգտատերեր Ադրբեջանի դեսպանի հոդվածի հայերին վերաբերվող հատվածը բացարձակ սուտ է որակել` ֆեյսբուքյան գրառումի տակ համապատասխան մեկնաբանություններ ու դժգոհության սմայլիկներ տեղադրելով: Դժգոհության ակցիային կարող եք միանալ ֆեյսբուքյան այս գրառման տակ.
Ջուղայի խաչքարերի ոչնչացումը
Բաքվի հայկական եկեղեցին, որի գմբեթից հանված է խաչը
Հայկական եկեղեցիների վիճակը Ադրբեջանի ներկայիս տարածքում
Տեղեկանք
Բաքու
Սուրբ Աստվածածին եկեղեցի (Բաքու) - կորցրած հուշարձան
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Բաքու) - փակ, գրադարան
Սուրբ Թադևոս-Բարդուղիմեոս մայր տաճար (Բաքու) - կորցրած հուշարձան
Սուրբ Հարություն մատուռ (Բաքու) - կորցրած հուշարձան
Բաքվի հայ-լյութերական եկեղեցի - կորցրած հուշարձան
Դաշկեսանի և հարակից շրջաններ
Սուրբ Ստեփանոս եկեղեցի (Փիփ) - անասնագոմ և խոտի պահեստ, կիսավեր
Սուրբ Փեփրոնյա եկեղեցի (Փիփ) - կիսավեր, անհայտ է
Չարեք վանք - անասնագոմ և խոտի պահեստ, կիսավեր
Հարանց մատուռ - անհայտ է
Հարանց վանք - կիսավեր
Թարգմանչաց վանք (Խաչակապ) - կիսավեր
Խունիսավանք - կիսավեր
Մածնաբերդի վանք - կիսավեր
Քարհանի վանք - կորցրած հուշարձան
Թարգմանչաց անապատ վանք - կիսավեր
Սուրբ Աստվածածին եկեղեցի (Բանանց) - կիսավեր
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Բանանց) - կիսավեր
Գանձակ
Սուրբ Հովհաննես եկեղեցի (Գանձակ) - երաժշտական ակումբ
Սուրբ Աստվածածին եկեղեցի (Գանձակ) - կորցրած հուշարձան
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Գանձակ) - լքված
Սուրբ Թադևոս եկեղեցի (Գանձակ) - կորցրած հուշարձան
Սուրբ Սարգիս եկեղեցի (Գանձակ) - թանգարան
Սուրբ Քրիստոս Ամենափրկիչ եկեղեցի (Գանձակ) - կորցրած հուշարձան
Նախիջևան
Հիմնական հոդված՝ Նախիջևանի հայկական եկեղեցիների ցանկ
Գողթն գավառ
Բղևի (Բիլավի) եկեղեցի - կորցրած հուշարձան
Բոհրուտի կամ Բեխրուտի եկեղեցի - կորցրած հուշարձան
Դուգլինի կամ Դուկկինի եկեղեցի - կորցրած հուշարձան
Կորուխլար՝ գյուղատեղի - կորցրած հուշարձան
Մազրայի եկեղեցի - կորցրած հուշարձան
Յայջիի եկեղեցի - կորցրած հուշարձան
Նորակերտի կամ նոր Գյուտի եկեղեցի - կորցրած հուշարձան
Սուրբ Ստեփանոս եկեղեցի (Նուռնուս) - կորցրած հուշարձան
Սինեական անապատ կամ ս. Հովհաննես Մկրտիչ վանք (Գանձակի մերձակայքում ) - կորցրած հուշարձան
Ստուպիի կամ Ըստոպիի եկեղեցի - կորցրած հուշարձան
Սուրբ Թովմա վանք (Տևի կամ Թիվի) - կորցրած հուշարձան
Տրունիսի կամ Տրունիքի «0հ մար» մատուռ - կորցրած հուշարձան
Սուրբ Գևորգ եկեղեցի (Ցղնա) - կորցրած հուշարձան
Սուրբ Հիսուս եկեղեցի (Ցղնա) - կորցրած հուշարձան
Սուրբ Աստվածածին եկեղեցի (Նավիշ) - կորցրած հուշարձան
Սուրբ Նշան եկեղեցի (Ցղնա) - կորցրած հուշարձան
Սուրբ Գևորգ կամ Զորավանք անապատ (Փառակա) - կորցրած հուշարձան
Սուրբ Նշան եկեղեցի (Փառակա) - կորցրած հուշարձան
Երնջակ գավառ
Սուրբ Կարապետ եկեղեցի (Ապրակունիս) - կիսավեր
Ֆրանկի եկեղեցի - կորցրած հուշարձան
Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի (Արազին) - կորցրած հուշարձան
Սուրբ Ստեփանոս եկեղեցի (Ապարաններ) - կորցրած հուշարձան
Սուրբ Հակոբ եկեղեցի (Ապարաններ) - կորցրած հուշարձան
Սուրբ Աստվածածին եկեղեցի (Ապարաններ) - կորցրած հուշարձան
Խանաղայի կամուրջ - կորցրած հուշարձան
Սուրբ Գեղարդի վանք (Խոշակունիքի կամ Խաչկաշեն) - կորցրած հուշարձան
Սուրբ Ստեփանոււ եկեղեցի (Խոշակունիքի կամ Խաչկաշեն) - կորցրած հուշարձան
Սուրբ Թադևոսի վանք (Խոշակունիքի կամ Խաչկաշեն) - կորցրած հուշարձան
Ոփիք գյուղատեղի - կորցրած հուշարձան
Սուրբ Աստվածածին եկեղեցի (Կզնուտ) - կորցրած հուշարձան
Մազրայի եկեղեցի - կորցրած հուշարձան
Կոյնուկի եկեղեցի - կորցրած հուշարձան
Սուրբ Գևորգ եկեղեցի (Նորաշեն) - կորցրած հուշարձան
Նորաշենի քարվանատուն - կորցրած հուշարձան
Սուրբ Հակոբ եկեղեցի (Ջուղա) - կորցրած հուշարձան
Հրեշտակապետաց եկեղեցի (Ջուղա) - կորցրած հուշարձան
Սուրբ Գևորգ եկեղեցի (Ռապատ) - կորցրած հուշարձան
Սալիթաղի եկեղեցի - կորցրած հուշարձան
Սալիթաղի կամուրջ - կորցրած հուշարձան
Վաղավեր գյուղատեղի - կորցրած հուշարձան
Տքովնա գյուղատեղ - կորցրած հուշարձան
Քռնայի Սուրբ Հռիփսմե եկեղեցի - կորցրած հուշարձան
Քռնայի կամուրջ - կորցրած հուշարձան
Նախճավան գավառ
Սուրբ Վարդան եկեղեցի (Աստապատ) - կորցրած հուշարձան
Սուրբ Աստվածածին եկեղեցի (Աստապատ) - կորցրած հուշարձան
Սուրբ Գևորգ եկեղեցի (Աստապատ) - կորցրած հուշարձան
Սուրբ Հովհաննես եկեղեցի (Աստապատ) - կորցրած հուշարձան
Պողոս Պետրոս եկեղեցի (Աստապատ) - կորցրած հուշարձան
Սուրբ Խաչ եկեղեցի (Ալագոզ Մազրա) - կորցրած հուշարձան
Սուրբ Աստվածածին եկեղեցի (Յայմջա) - կորցրած հուշարձան
Սուրբ Ծիրանավոր Աստվածածին եկեղեցի (Օղբին) - կորցրած հուշարձան
Սուրբ Սարգիս եկեղեցի (Նախիջևան) - կորցրած հուշարձան
Սուրբ Նիկոլայի ռուսական եկեղեցի (Նախիջևան) - կորցրած հուշարձան
Սուրբ Հովհաննես եկեղեցի (Խառց) - կորցրած հուշարձան
Սուրբ Նահատակ եկեղեցի (Խառց) - կորցրած հուշարձան
Սուրբ Գևորգ եկեղեցի (Քարիմբեկդիզա) - կորցրած հուշարձան
Սուրբ Խաչ եկեղեցի (Մամարզադիզա) - կորցրած հուշարձան
Սուրբ Գևորգ եկեղեցի (Կարախանբակլու) - կորցրած հուշարձան
Բադաշխանի եկեղեցի - կորցրած հուշարձան
Բուլղանի եկեղեցի - կորցրած հուշարձան
Գուլիբեկ Դիզայի եկեղեցի - կորցրած հուշարձան
Դարղալուի եկեղեցի - կորցրած հուշարձան
Նադինի եկեղեցի - կորցրած հուշարձան
Խալիլուի եկեղեցի - կորցրած հուշարձան
Արկալուկի կամուրջ՝ Արաքսի վրա - կորցրած հուշարձան
Կահաբի եկեղեցի - կորցրած հուշարձան
Ղարաջուղի եկեղեցի - կորցրած հուշարձան
Յայջիի եկեղեցի - կորցրած հուշարձան
Նախիջևանի քարվանատներ (5 հատ) - կորցրած հուշարձան
Սիրաբի եկեղեցի - կորցրած հուշարձան
Վերին Ուզունոբայի եկեղեցի - կորցրած հուշարձան
Շարուր գավառ
Ալաքլուի եկեղեցի - կորցրած հուշարձան
Ախուրսյի եկեղեցի - կորցրած հուշարձան
Դանզիկի եկեղեցի - կորցրած հուշարձան
Դեմիրչիի եկեղեցի - կորցրած հուշարձան
Ենգիջաի եկեղեցի - կորցրած հուշարձան
Զեյվայի քարվանատուն - կորցրած հուշարձան
Խանլուխլարի եկեղեցի - կորցրած հուշարձան
Խոկի բերդ - կորցրած հուշարձան
Խոկի քարվանատուն (2 հատ) - կորցրած հուշարձան
Կեշտազի եկեղեցի - կորցրած հուշարձան
Վերին Չանախչիի եկեղեցի - կորցրած հուշարձան
Սադարակի եկեղեցի - կորցրած հուշարձան
Սիյագուտի եկեղեցի - կորցրած հուշարձան
Վարմազիարի եկեղեցի - կորցրած հուշարձան
Ճահուկ գավառ
Սուրբ Աստվածածին եկեղեցի (Արինջ) - կորցրած հուշարձան
Սուրբ Հակոբ եկեղեցի (Բաբոնք) - կորցրած հուշարձան
Սուրբ Աստվածածին եկեղեցի (Կուքի) - կորցրած հուշարձան
Սուրբ Գևորգ եկեղեցի (Վասակակերտի կամ Նազարապատի) - կորցրած հուշարձան
Սուրբ Արջակապ եկեղեցի (Քյոլք) - կորցրած հուշարձան
Սուրբ Կարապետ եկեղեցի (Ճահուկ) - կորցրած հուշարձան
Բաբոնքի բերդ - կորցրած հուշարձան
Բաբոնքի կամուրջ (ըստ արձանագրության կառուցել է Զաքար Աստվածատրյանը), 1849 - կորցրած հուշարձան
Գայլակալի (Խալխալի) եկեղեցի - կորցրած հուշարձան
Գարագուշի եկեղեցի - կորցրած հուշարձան
Եզատունքի (Զառնաթունի) եկեղեցի - կորցրած հուշարձան
Զարինեի եկեղեցի - կորցրած հուշարձան
Հեծանայի (Գարաբոյաի) եկեղեցի - կորցրած հուշարձան
Կուքիի բերդ - կորցրած հուշարձան
Տիգենի (Դիդիվարի) եկեղեցի - կորցրած հուշարձան
Ցեցիկի եկեղեցի - կորցրած հուշարձան
Քրտնի (Քեչիլի) եկեղեցի - կորցրած հուշարձան
No comments:
Post a Comment