The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Saturday, 18 April 2020

Ադրբեջանը հանդուրժողականության, կրոնական ու էթնիկ միասնության «փայլուն» մոդել


Առանձնացրել ենք Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպան Ֆիկրաթ Ախունդովի հոդվածի հայերի  նկատմամբ «հանդուրժողականության» փայլուն դրսևորումների մասը.







«Արդի աշխարհում, որտեղ էթնիկական և կրոնական խտրականությունը դարձել է սովորական երևույթ, Ադրբեջանը մնացել է որպես միջմշակութային և կրոնական հանդուրժողականության մոդել: Իրականում, բազմամշակութայնությունն ու հանդուրժողականությունը բազմազգ և բազմամակարդակ ադրբեջանցիների ապրելակերպն են, ինչպես նաև պետական ​​քաղաքականության անբաժանելի մասը, որը պահպանվել է դարերի ընթացքում:
Հստակ օրինակ է 1918-ին Ադրբեջանի առաջին պառլամենտը, որը միավորել է տարբեր էթնիկ անդամների ՝ ադրբեջանցիներին, ռուսներին, հայերին, հրեաներին...

Կրոնական ազատությունը առկա է ամբողջ երկրում: Ադրբեջանում ներկայումս առկա են քրիստոնեության բոլոր հոսանքները ՝ ուղղափառ, կաթոլիկ, լութերական, բողոքական, հայ-առաքելական, ինչպես նաև պատմական ալբանական եկեղեցի: Ադրբեջանում գործում է ավելի քան 2 հազար մզկիթ, 13 եկեղեցի և 7 ժողովարան, և այդ թիվը տարեցտարի ավելանում է...

Ադրբեջանը նաև  էթնիկ խմբերի տունն է, ինչպիսիք են ռուսները, ուկրաինացիները, բելառուսները, քրդերը, հրեաները, հայերը, հույները, գերմանացիները և թաթարները...

Կառավարությունը անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում ՝ ազգային փոքրամասնություն ունեցողների երեխաները սովորեն իրենց մայրենի լեզուները...

 Ադրբեջանում բնակվում են մոտ 30 հազար էթնիկ հայեր, չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանի տարածքի ավելի քան 20% -ը գրավված է Հայաստանի կողմից: Սա հստակ ցույց է տալիս Ադրբեջանի ժողովրդի հանդուրժողականությունը էթնիկ և կրոնական փոքրամասնությունների ու բազմազան մշակույթների նկատմամբ: Այն նաև հերքում է այն կեղծ հայկական քարոզչությունը, որ ադրբեջանցիներն ու հայերը չեն կարող միասին խաղաղ գոյակցեն...»

Ի ՞նչ անուն տալ սրան, բացի հարգարժան դեսպանին տրվող այս հարցերից. 

1.Որտե՞ղ են այսօրվա Ադրբեջանի խորհրդարանի հայերը, երբ դեռ 1918-ին Ադրբեջանն ունեցել է հայ պատգամավորներ:
2.Ադրբեջանի ո՞ր հատվածում է գործում  հայ-առաքելական եկեղեցին, կամ որտեղ է թաքցված Բաքվի միակ եկեղեցու գմբեթից արմատախիլ արված խաչը:
3.Որտե՞ղ են Ադրբեջանի տարածքի հայկական խաչքարերը, այդ  թվում Նախիջևանի:
4.Ադրբեջանի ո՞ր մասում են էթնիկ խմբերին ուսուցանում իրենց մայրենին, ստույգ` հայերեն լեզուն:
5.Որտե՞ղ են բնակվում 30.000 հայերը, որոնց տեղը հայտնի չէ:

Եթե սա է ադրբեջանական հանդուրժողականությունը, ապա պետք է կարծել, որ դեսպանը  աշխարհին կրոնական ու էթնիկ միասնության փայլուն մոդել է ներկայացրել:
Բազմաթիվ հայ օգտատերեր Ադրբեջանի դեսպանի  հոդվածի հայերին վերաբերվող հատվածը բացարձակ սուտ է որակել` ֆեյսբուքյան գրառումի տակ համապատասխան մեկնաբանություններ ու դժգոհության սմայլիկներ տեղադրելով: Դժգոհության ակցիային կարող եք միանալ ֆեյսբուքյան այս  գրառման տակ.



Ջուղայի խաչքարերի ոչնչացումը

Բաքվի հայկական եկեղեցին, որի գմբեթից հանված է խաչը



Հայկական եկեղեցիների վիճակը Ադրբեջանի ներկայիս տարածքում
Տեղեկանք

Բաքու
Սուրբ Աստվածածին եկեղեցի (Բաքու) - կորցրած հուշարձան
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Բաքու) - փակ, գրադարան
Սուրբ Թադևոս-Բարդուղիմեոս մայր տաճար (Բաքու) - կորցրած հուշարձան
Սուրբ Հարություն մատուռ (Բաքու) - կորցրած հուշարձան
Բաքվի հայ-լյութերական եկեղեցի - կորցրած հուշարձան
Դաշկեսանի և հարակից շրջաններ
Սուրբ Ստեփանոս եկեղեցի (Փիփ) - անասնագոմ և խոտի պահեստ, կիսավեր
Սուրբ Փեփրոնյա եկեղեցի (Փիփ) - կիսավեր, անհայտ է
Չարեք վանք - անասնագոմ և խոտի պահեստ, կիսավեր
Հարանց մատուռ - անհայտ է
Հարանց վանք - կիսավեր
Թարգմանչաց վանք (Խաչակապ) - կիսավեր
Խունիսավանք - կիսավեր
Մածնաբերդի վանք - կիսավեր
Քարհանի վանք - կորցրած հուշարձան
Թարգմանչաց անապատ վանք - կիսավեր
Սուրբ Աստվածածին եկեղեցի (Բանանց) - կիսավեր
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Բանանց) - կիսավեր
Գանձակ
Սուրբ Հովհաննես եկեղեցի (Գանձակ) - երաժշտական ակումբ
Սուրբ Աստվածածին եկեղեցի (Գանձակ) - կորցրած հուշարձան
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Գանձակ) - լքված
Սուրբ Թադևոս եկեղեցի (Գանձակ) - կորցրած հուշարձան
Սուրբ Սարգիս եկեղեցի (Գանձակ) - թանգարան
Սուրբ Քրիստոս Ամենափրկիչ եկեղեցի (Գանձակ) - կորցրած հուշարձան

Նախիջևան
Հիմնական հոդված՝ Նախիջևանի հայկական եկեղեցիների ցանկ‎
Գողթն գավառ
Բղևի (Բիլավի) եկեղեցի - կորցրած հուշարձան
Բոհրուտի կամ Բեխրուտի եկեղեցի - կորցրած հուշարձան
Դուգլինի կամ Դուկկինի եկեղեցի - կորցրած հուշարձան
Կորուխլար՝ գյուղատեղի - կորցրած հուշարձան
Մազրայի եկեղեցի - կորցրած հուշարձան
Յայջիի եկեղեցի - կորցրած հուշարձան
Նորակերտի կամ նոր Գյուտի եկեղեցի - կորցրած հուշարձան
Սուրբ Ստեփանոս եկեղեցի (Նուռնուս) - կորցրած հուշարձան
Սինեական անապատ կամ ս. Հովհաննես Մկրտիչ վանք (Գանձակի մերձակայքում ) - կորցրած հուշարձան
Ստուպիի կամ Ըստոպիի եկեղեցի - կորցրած հուշարձան
Սուրբ Թովմա վանք (Տևի կամ Թիվի) - կորցրած հուշարձան
Տրունիսի կամ Տրունիքի «0հ մար» մատուռ - կորցրած հուշարձան
Սուրբ Գևորգ եկեղեցի (Ցղնա) - կորցրած հուշարձան
Սուրբ Հիսուս եկեղեցի (Ցղնա) - կորցրած հուշարձան
Սուրբ Աստվածածին եկեղեցի (Նավիշ) - կորցրած հուշարձան
Սուրբ Նշան եկեղեցի (Ցղնա) - կորցրած հուշարձան
Սուրբ Գևորգ կամ Զորավանք անապատ (Փառակա) - կորցրած հուշարձան
Սուրբ Նշան եկեղեցի (Փառակա) - կորցրած հուշարձան
Երնջակ գավառ
Սուրբ Կարապետ եկեղեցի (Ապրակունիս) - կիսավեր
Ֆրանկի եկեղեցի - կորցրած հուշարձան
Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի (Արազին) - կորցրած հուշարձան
Սուրբ Ստեփանոս եկեղեցի (Ապարաններ) - կորցրած հուշարձան
Սուրբ Հակոբ եկեղեցի (Ապարաններ) - կորցրած հուշարձան
Սուրբ Աստվածածին եկեղեցի (Ապարաններ) - կորցրած հուշարձան
Խանաղայի կամուրջ - կորցրած հուշարձան
Սուրբ Գեղարդի վանք (Խոշակունիքի կամ Խաչկաշեն) - կորցրած հուշարձան
Սուրբ Ստեփանոււ եկեղեցի (Խոշակունիքի կամ Խաչկաշեն) - կորցրած հուշարձան
Սուրբ Թադևոսի վանք (Խոշակունիքի կամ Խաչկաշեն) - կորցրած հուշարձան
Ոփիք գյուղատեղի - կորցրած հուշարձան
Սուրբ Աստվածածին եկեղեցի (Կզնուտ) - կորցրած հուշարձան
Մազրայի եկեղեցի - կորցրած հուշարձան
Կոյնուկի եկեղեցի - կորցրած հուշարձան
Սուրբ Գևորգ եկեղեցի (Նորաշեն) - կորցրած հուշարձան
Նորաշենի քարվանատուն - կորցրած հուշարձան
Սուրբ Հակոբ եկեղեցի (Ջուղա) - կորցրած հուշարձան
Հրեշտակապետաց եկեղեցի (Ջուղա) - կորցրած հուշարձան
Սուրբ Գևորգ եկեղեցի (Ռապատ) - կորցրած հուշարձան
Սալիթաղի եկեղեցի - կորցրած հուշարձան
Սալիթաղի կամուրջ - կորցրած հուշարձան
Վաղավեր գյուղատեղի - կորցրած հուշարձան
Տքովնա գյուղատեղ - կորցրած հուշարձան
Քռնայի Սուրբ Հռիփսմե եկեղեցի - կորցրած հուշարձան
Քռնայի կամուրջ - կորցրած հուշարձան
Նախճավան գավառ
Սուրբ Վարդան եկեղեցի (Աստապատ) - կորցրած հուշարձան
Սուրբ Աստվածածին եկեղեցի (Աստապատ) - կորցրած հուշարձան
Սուրբ Գևորգ եկեղեցի (Աստապատ) - կորցրած հուշարձան
Սուրբ Հովհաննես եկեղեցի (Աստապատ) - կորցրած հուշարձան
Պողոս Պետրոս եկեղեցի (Աստապատ) - կորցրած հուշարձան
Սուրբ Խաչ եկեղեցի (Ալագոզ Մազրա) - կորցրած հուշարձան
Սուրբ Աստվածածին եկեղեցի (Յայմջա) - կորցրած հուշարձան
Սուրբ Ծիրանավոր Աստվածածին եկեղեցի (Օղբին) - կորցրած հուշարձան
Սուրբ Սարգիս եկեղեցի (Նախիջևան) - կորցրած հուշարձան
Սուրբ Նիկոլայի ռուսական եկեղեցի (Նախիջևան) - կորցրած հուշարձան
Սուրբ Հովհաննես եկեղեցի (Խառց) - կորցրած հուշարձան
Սուրբ Նահատակ եկեղեցի (Խառց) - կորցրած հուշարձան
Սուրբ Գևորգ եկեղեցի (Քարիմբեկդիզա) - կորցրած հուշարձան
Սուրբ Խաչ եկեղեցի (Մամարզադիզա) - կորցրած հուշարձան
Սուրբ Գևորգ եկեղեցի (Կարախանբակլու) - կորցրած հուշարձան
Բադաշխանի եկեղեցի - կորցրած հուշարձան
Բուլղանի եկեղեցի - կորցրած հուշարձան
Գուլիբեկ Դիզայի եկեղեցի - կորցրած հուշարձան
Դարղալուի եկեղեցի - կորցրած հուշարձան
Նադինի եկեղեցի - կորցրած հուշարձան
Խալիլուի եկեղեցի - կորցրած հուշարձան
Արկալուկի կամուրջ՝ Արաքսի վրա - կորցրած հուշարձան
Կահաբի եկեղեցի - կորցրած հուշարձան
Ղարաջուղի եկեղեցի - կորցրած հուշարձան
Յայջիի եկեղեցի - կորցրած հուշարձան
Նախիջևանի քարվանատներ (5 հատ) - կորցրած հուշարձան
Սիրաբի եկեղեցի - կորցրած հուշարձան
Վերին Ուզունոբայի եկեղեցի - կորցրած հուշարձան
Շարուր գավառ
Ալաքլուի եկեղեցի - կորցրած հուշարձան
Ախուրսյի եկեղեցի - կորցրած հուշարձան
Դանզիկի եկեղեցի - կորցրած հուշարձան
Դեմիրչիի եկեղեցի - կորցրած հուշարձան
Ենգիջաի եկեղեցի - կորցրած հուշարձան
Զեյվայի քարվանատուն - կորցրած հուշարձան
Խանլուխլարի եկեղեցի - կորցրած հուշարձան
Խոկի բերդ - կորցրած հուշարձան
Խոկի քարվանատուն (2 հատ) - կորցրած հուշարձան
Կեշտազի եկեղեցի - կորցրած հուշարձան
Վերին Չանախչիի եկեղեցի - կորցրած հուշարձան
Սադարակի եկեղեցի - կորցրած հուշարձան
Սիյագուտի եկեղեցի - կորցրած հուշարձան
Վարմազիարի եկեղեցի - կորցրած հուշարձան
Ճահուկ գավառ
Սուրբ Աստվածածին եկեղեցի (Արինջ) - կորցրած հուշարձան
Սուրբ Հակոբ եկեղեցի (Բաբոնք) - կորցրած հուշարձան
Սուրբ Աստվածածին եկեղեցի (Կուքի) - կորցրած հուշարձան
Սուրբ Գևորգ եկեղեցի (Վասակակերտի կամ Նազարապատի) - կորցրած հուշարձան
Սուրբ Արջակապ եկեղեցի (Քյոլք) - կորցրած հուշարձան
Սուրբ Կարապետ եկեղեցի (Ճահուկ) - կորցրած հուշարձան
Բաբոնքի բերդ - կորցրած հուշարձան
Բաբոնքի կամուրջ (ըստ արձանագրության կառուցել է Զաքար Աստվածատրյանը), 1849 - կորցրած հուշարձան
Գայլակալի (Խալխալի) եկեղեցի - կորցրած հուշարձան
Գարագուշի եկեղեցի - կորցրած հուշարձան
Եզատունքի (Զառնաթունի) եկեղեցի - կորցրած հուշարձան
Զարինեի եկեղեցի - կորցրած հուշարձան
Հեծանայի (Գարաբոյաի) եկեղեցի - կորցրած հուշարձան
Կուքիի բերդ - կորցրած հուշարձան
Տիգենի (Դիդիվարի) եկեղեցի - կորցրած հուշարձան
Ցեցիկի եկեղեցի - կորցրած հուշարձան
Քրտնի (Քեչիլի) եկեղեցի - կորցրած հուշարձան

No comments:

Post a Comment