ՍՊԱՍՎԱԾ ԴԱՏԱՎՃԻՌ
ՍՊԱՍՎԱԾ ԴԱՏԱՎՃԻՌ
Den Haag, 14 april 2020: Վերջապես Նիդերլանդների գերագույն դատարանը վերջնական որոշում կայացրեց` անփոփոխ թողնելով թուրք-ադրբեջանական իսլամական մշակութային միության նախագահ Իլհան Աշկինի դատավճիռը: Այդ մասին այսօր տեղեկացրել է դատարանների աշխատանքը ներկայացնող rechtspraak.nl կայքը: Հիշեցնենք, որ Ալմելոյի Հայոց Ցեղասպանության հուշհամալիրի բացումն (2014) արգելափակելուն միտված հանրահավաքում` թուրք-ազերական ամբոխի հետ Աշկինը վանկարկել է «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը» հայատյաց արտահայտությունը: Այսպիսով Զվոլե քաղաքի վերաքննիչ դատարանի վճիռը թողնվեց անփոփոխ` 120 ժամ հարկադիր աշխատանք, կամ էլ մեկամսյա պայմանական բանտարկություն: Մինչև օրս պատժը չկրելու տարիների ձգձգումը պայմանավորված էր Աշկինի կողմից վճռի բողոքարկման հետ:
Այն Գերագույն դատարանի կողմից վերավորակավորվեց որպես հայերի նկատմամբ հրահրված բռնության կոչ`կարդում ենք մեկ այլ` Օվերեյսելի նահանգային հեռուստատեսության և ռադիոյի RTV OOST միացյալ կայքում:
« Թեև մեղադրյալի փաստաբանը, պնդել է, որ այն անմիջական ուղղված չէ հայերի դեմ` Գերագույն դատարանը չի համաձայնել փաստաբանի պաշտպանության հետ, ըստ որոշման` «Դատարանը գտավ, որ կասկածյալի վանկարկումներն [...] ուղղված են համայն հայությանը»:
Հետևաբար Գերագույն դատարանը գտնում է, որ տղամարդու արած հայտարարությունները ՝ ցույցի համատեքստում, հայերի նկատմամբ ազգամիջյան բռնություն են հրահրում :
Կասկածյալը չի կարող նորից բողոքարկել այս վճիռը, այն վերջնական է»:
Նույն օրը Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) այս առթիվ տարածելով մամլո հաղորդագրություն` մանրամասը ներկայացնելով արդեն 6 տարի ձգված դատավարության նախապատմությունը, իր գոհունակությունն է հայտնել գերագույն ատյանի վերջնական որոշման առթիվ:
Դեռ մեկ ամիս առաջ սպասելով դատավճռին «Նիդերլանդական Օրագիրը» Իլհան Աշկինի մասին լայնածավալ անրադարձ էր կատարել, որն էլ ներկայացնում ենք:
https://www.nidoragir.com/2020/02/blog-post_26.html
English Հայերեն
• Federatie Armeense Organisaties Nederland • FAON
PERSBERICHT
Hoge Raad bevestigt veroordeling wegens aanzetten tot geweld tegen Armeniërs
Beroep Turkse Nederlander tegen uitspraak gerechtshof door Hoge Raad verworpen
FAON verwelkomt uitspraak van de Hoge Raad
Den Haag, 14 april 2020 – De Hoge Raad heeft bij uitspraak van 14 april 2020 (zie ECLI:NL:HR:2020:638) geoordeeld dat de uitspraak van het Gerechtshof Arnhem/Leeuwarden van 14 november 2018 in de zaak van heer Askin, voorzitter van Turks-Azerbeidzjaanse Culturele Vereniging in Den Haag, ongewijzigd blijft. Daarbij was deze in beroep veroordeeld wegens het aanzetten tot geweld tegen Armeniërs. Dit oordeel was eerder, bij vonnis van 17 maart 2017, al door de Rechtbank Almelo uitgesproken.
Dit betekent dat betrokkene nu definitief veroordeeld is tot een taakstraf voor de duur van 120 uren, subsidiair 60 dagen vervangende hechtenis en tot een voorwaardelijke gevangenisstraf voor de duur van één maand met een proeftijd van twee jaar.
Achtergrond
Zoals bekend hebben Turkse organisaties op 1 juni 2014 een anti-Armeense demonstratie georganiseerd in Almelo, gericht tegen het monument op het terrein van de Armeense Kerk aldaar, ter herdenking van de slachtoffers van de Armeense genocide in 1915. Als een van de organisatoren begon veroordeelde daarbij vanaf het podium over een geheel ander onderwerp, namelijk het conflict van Karabach, in het Turks te scanderen “Karabach zal het graf van de Armeniërs worden”, waarna een menigte van een paar duizend man deze zin vele malen herhaalde.
Wegens die uitlatingen tijdens deze Turkse demonstratie in Almelo is er in 2014 vanuit de Armeense gemeenschap aangifte gedaan, m.n. door de Federatie van Armeense Organisaties in Nederland (FAON) en het Nederlands Armeens Comité voor Rechtvaardigheid en Democratie (Hay Tad).
Hoge Raad
In cassatie was door de verdediging aangevoerd dat betrokkene in zijn uitspraken niet zou hebben gedoeld op Armeniërs wegens hun ras, maar slechts op personen “die Nagorno Karabach bezet houden”. Het Gerechtshof was op dit punt van mening dat de uitspraken gericht zijn tegen alle Armeniërs. In de context van de demonstratie tegen het herdenkingsmonument voor de Armeense genocide, betekent dit, aldus het Hof, het aanzetten tot gewelddadig optreden tegen Armeniërs wegens hun ras. De Hoge Raad acht deze zienswijze van het Hof juist, en heeft het beroep van betrokkene dan ook verworpen.
De Federatie Armeense Organisaties Nederland (FAON) verwelkomt de uitspraak van de Hoge Raad, waarmee bijna 6 jaar na dato, de agressie jegens de Armeniërs van Turks-Azerbeidzjaanse kant een halt wordt toegeroepen.
De FAON hoopt dat het OM in het vervolg ook uit eigener beweging alert zal reageren uitingen van haat tegen Armeniërs, met name van de kant van Turkse en Azerbeidzjaanse Nederlanders.
• Federation of Armenian Organisations in the Netherlands • FAON
PRESS RELEASE
Supreme Court upholds conviction for inciting violence against Armenians
Turkish Dutch Appeal against Appeal Court decision dismissed by Supreme Court
FAON welcomes ruling by the Supreme Court
The Hague, 14 November 2020 – The Supreme Court of the Netherlands ruled by decision of 14 April 2020 (see ECLI:NL:HR:2020:638) that the judgement of the Court of Appeal of Arnhem/Leeuwarden of 14 November 2018 in the case of Mr. Askin, chairman of the Turkish-Azerbaijani Cultural Association in The Hague, remains unchanged. In that judgement he was convicted for inciting violence against Armenians. This judgement had already been pronounced by the Court in Almelo on 17 March 2017.
This means that Mr. Askin has now been definitively sentenced to a community service sentence of 120 hours, alternatively 60 days of replacement custody and to a suspended imprisonment of one month with a probation period of two years.
Background
Turkish organisations organised an anti-Armenian demonstration in Almelo on 1 June 2014, directed against the Memorial on the churchyard of the Armenian Apostolic Church in that city to commemorate the victims of the Armenian Genocide in 1915. The person concerned, who was one of the organisors of the demonstration, spoke about a completely different subject, namely the Karabakh conflict, and began to chant in Turkish “Karabakh will be the grave of the Armenians”, after which a crowd of a few thousand men repeated this sentence many times.
The Armenian community, namely the Federation of Armenian Organisations in the Netherlands (FAON) and Dutch Armenian Committee for Justice and Democracy (Hay Tad) had filed a police report against the statements made during that demonstration.
Supreme Court
During appeal proceedings at the Supreme Court the defense argued that the person concerned in his statements would not have meant Armenians because of their race, but only persons “occupying Nagorno Karabagh”. The Court of appeal on this point had judged that ecentthe statements were directed to all Armenians. Within the context of the demonstration against the Armenian Genocide Memorial, this leads, according to the Court, to inciting violence against Armenians because of their race. The Supreme Court considered the judgement by Court of Appeal correct, and therefor dismissed the appeal of the person concerned.
The Federation of Armenian Organisations in the Netherlands (FAON) welcomes the ruling by the Supreme Court, which, after almost 6 years, puts an end to the aggression against the Armenians by the Turkish-Azerbaijani side.
The FAON hopes that in future the Public Prosecution Service will also react alertly of its own accord against expressions of hatred towards Armenians, in particular done by people from Turkish and Azerbaijani descent.
• Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիա • FAON
Մամլո հաղորդագրությունԳերագույն դատարանը հաստատեց հայերի նկատմամբ բռնություն հրահրելու դատապարտումը և մերժեց հոլանդաբնակ թուրքի բողոքը վերաքննիչ դատարանի որոշման դեմ
Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան գոհ է այս դատավճռից
Հաագա, 14 ապրիլի 2020 թ. – Նիդերլանդների Գերագույն դատարանի 2020 թ. ապրիլի 14-ի որոշմամբ (տես ECLI:NL:HR:2020:638) Առհնեմ/Լեուվարդեն շրջանի վերաքննիչ դատարանի 2018 թվականի նոյեմբերի 14-ի վճիռը Հաագայի թուրք-ադրբեջանական մշակութային միության նախագահ պարոն Աշկինի գործով մնում է անփոփոխ: Ի պատասխան նրա բողոքի, վերաքննիչ դատարանը դատապարտել էր նրան հայերի նկատմամբ բռնություն հրահրելու մեղադրանքով, որը համապատասխանում էր արդեն իսկ Ալմելոյի առաջին ատյանի դատարանի 1917 թ. մարտի 17-ին կայացրած որոշմանը։
Սա նշանակում է, որ տվյալ անձը այժմ վճռականորեն դատապարտվել 120 ժամ հարկադիր անվճար աշխատանք, որպես այլընտրանքային խափանման միջոց 60 օր կալանք և մեկ ամիս պայմանական բանտ` երկու տարի փորձնական ժամկետով։
Գործի նախապատմություն
Ինչպես հայտնի է, 2014 թվականի հունիսի 1-ին Ալմելո քաղաքում տեղի էր ունեցել թուրքական հանրահավաք, որը ուղղված էր Ալմելոյի Հայ Առաքելական եկեղեցու տարածքում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի դեմ։ Դատապարտյալը ցույցի կազմակերպիչներից մեկն էր և շեղվելով ցույցի նպատակներից սկսում է բեմահարթակից խոսել ղարաբաղյան հակամարտության մասին և վանկարկում է «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը», որին արձագանքում է մի քանի հազարանոց ամբոխը բազում անգամ կրկնելով այդ լոզունգը։
Հոլանդահայ կազմակերպությունները, մասնավորապես Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) և Հոլանդիայի Հայ Դատի հանձնախումբը 2014 թվականին գանգատ էին ներկայացրել հանրահավաքի ընթացքում կատարված հակահայ հայտարարությունների դեմ։
Գերագույն դատարան
Վճռաբեկ դատարանում պաշտպանական կողմը փաստարկել է, որ պաշտպանյալն իր հայտարարություններում նկատի չի ունեցել հայերին, որպես ցեղ, այլ ակնարկել է միայն նրանց, ովքեր «գրավել են Լեռնային Ղարաբաղը»: Վերաքննիչ դատարանն այն կարծիքի էր, որ արտահայտություններն ուղղված են եղել բոլոր հայերի դեմ: Հայոց ցեղասպանության հուշահամալիրի դեմ ցույցի համատեքստում սա նշանակում է հայերի նկատմամբ բռնություն հրահրել իրենց ցեղային պատկանելիության պատճառով: Գերագույն դատարանը ճիշտ է համարում վերաքննիչ դատարանի այս տեսակետը և հետևաբար նույնպես մերժել է ներկայացված բողոքը:
Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) ողջունում է Գերագույն դատարանի վճիռը, որը, գրեթե 6 տարի անց, կասեցնում է հայերի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիան:
Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) հուսով է, որ այսուհետև դատախազությունը զգոն կլինի և սեփական նախաձեռնությամբ ադեկվատ կարձագանքի հայերի նկատմամբ ատելության դրսևորումներին, մասնավորապես Հոլանդիայում բնակվող թուրքերի և ադրբեջանցիների կողմից:
No comments:
Post a Comment