Страницы

Monday, 9 March 2020

Նոր ծրագիր` ի գործ



Ծրագիր, որը հնարավորություն կտա սփյուռքի մասնագետներին աշխատել Հայաստանի կառավարությունում, ծրագրին կարող են դիմել և մասնակցել ցանկացած տարիքի անձինք:
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկում է «իԳործ» բացառիկ ծրագիրը և սփյուռքահայ մասնագետներին հրավիրում աշխատելու Հայաստանի պետական մարմիններում:
Ըստ պետական օղակների կողմից ներկայացված մասնագիտական կարիքների՝ ծրագրի շրջանակներում սփյուռքահայ մասնագետները գործունեություն կծավալեն պետական համակարգում և հնարավորություն կունենան ներդնել սեփական փորձն ու գիտելիքները համապատասխան ոլորտների բարելավման և զարգացման, քաղաքականությունների ու ծրագրերի մշակման գործում:
Եթե ունեք մագիստրոսի կամ ավելի բարձր աստիճան և պատրաստ եք մեկ տարի շարունակ բնակվել և աշխատել Հայաստանում, ուրեմն՝ այս հնարավորությունը հենց Ձեզ համար է:
Ծրագրի իրականացման ծախսերը մասնակիցների համար կապահովի ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, մասնավորապես.
ավիատոմս (դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ),
կեցություն` ամսական 336.000 դրամ:
Ծրագիրը մեկնարկելու է 2020 թվականի հուլիսի 1-ից և տևելու է 12 ամիս:
Հայտադիմումներն արդեն ընդունվում են, պարզապես այցելեք հղմամբ և դիմեք՝ https://forms.gle/wYRkYr97whPoYJmv7:
Դիմելու վերջնաժամկետն է 2020 թվականի ապրիլի 6-ը:
Հարցերի առկայության դեպքում կարող եք դիմել՝
էլ. փոստ՝ diasporafellowships@gov.am
Հեռ.՝ +374 60 500 301
կամ այցելել՝ «ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ» էջը հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/pmMGGEudo3LwMofQ9:

No comments:

Post a Comment