Կորոնավիրուսը, կամ ՔՈՎԻԴ-19-ը բախվեց բնականոն կյանքին` ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի շատ երկրներում: Հանկարծ հայտնվեցինք բավականին նոր իրավիճակում, որ պետք է սրբագրենք ու ճշտենք մեր անելիքը: Բացառություն չեղավ Նիդերլանդներում Հայաստանի դեսպանության համար, որն անցավ աշխատանքային շուրջօրյա գրաֆիկի: Նոր իրավիճակում ու արտակարգ դրության մեջ հայտնվեցին մեր բազմաթիվ քաղաքացիները, որոնց պետք էր օգնության ձեռք մեկնել ու խորհուրդներ տալ: «Նիդերլանդական օրագիրը» դեսպանության հետ համատեղ օգտագործելով տեխնիկական այսօրվա պարզ հնարավորությունները ապահովվեցին ուղիղ կապ :
Սա հնարավորություն տվեց, դեսպանության երկրորդ քարտուղար, հյուպատոս Դավիթ Միրզախանյանին, ուղիղ եթերում, հրատապ հարցերին վերաբերվող պարզաբանումներ անել և պատասխանել քաղաքացիների հնչեցրած հարցերին:
Կարծում ենք հնչեցված պատասխանները օգտակար կլինեն տարբեր երկրներում գտնվող մեր հայ քաղաքացիների համար ևս:
No comments:
Post a Comment